User Tag List

Էջ 37 55-ից ԱռաջինԱռաջին ... 2733343536373839404147 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 541 համարից մինչև 555 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #541
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ՊՄ արա Լիզ ջան… ի՞նչ կարիք կա ընկնես ղալմաղալների մեջ… կամ էլ ՖԲ-ով…
    էդ ժամանակակից հոգի կանչելու միջոց ա՞, մերսի չեմ ուզում, ես հին մարդ եմ, հեշտ ուղիներ չեմ փնտրում, միչև հայելուս մեջ դեմքդ չտենամ, ինչ Պմ-ի մասին ա խոսքը: Ծղոտ վառեմ, ծուխը քշեմ ձեր տան թարաֆ, տենամ էս մեթոդն աշխատում ա, թե չէ:
    SWTS

  2. #542
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ ժամանակակից հոգի կանչելու միջոց ա՞, մերսի չեմ ուզում, ես հին մարդ եմ, հեշտ ուղիներ չեմ փնտրում, միչև հայելուս մեջ դեմքդ չտենամ, ինչ Պմ-ի մասին ա խոսքը: Ծղոտ վառեմ, ծուխը քշեմ ձեր տան թարաֆ, տենամ էս մեթոդն աշխատում ա, թե չէ:
    Դե լավ… հայելիով փորձի հլա… բայց որ եկա քեզ էլ հետս եմ տանելու…

  3. #543
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրիշ հարմար տեղ չգիտեմ, էստեղ գրեմ:
    Գրառումն ինձ է վերաբերվում: Ավելի ճիշտ իմ «գրելուն»:
    Ես չեմ հասկանում՝ որն է լավը: Ու արդյոք էն, ինչը ես անում եմ, «լավ» է:

    Ինձ պետք է բոլոր էն մարդկանց կարծիքը, ովքեր իմ շարադրած տեքստերը չեն հավանում: Լինի մանրապատում, թե գրական ստեղծագործություն:
    Խնդրում եմ պմ-ով ինձ գրեք ձեր կարծիքը, հնարավորինս մանրամասն:
    Եթե ուզում եք անոնիմ մնալ, գրեք խնդրում եմ Truthly-ում:
    Էս գրառմանը թեմայում պետք չի պատասխանել:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.08.2014), Ուլուանա (08.06.2014)

  5. #544
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ հարմար տեղ չգիտեմ, էստեղ գրեմ:
    Գրառումն ինձ է վերաբերվում: Ավելի ճիշտ իմ «գրելուն»:
    Ես չեմ հասկանում՝ որն է լավը: Ու արդյոք էն, ինչը ես անում եմ, «լավ» է:

    Ինձ պետք է բոլոր էն մարդկանց կարծիքը, ովքեր իմ շարադրած տեքստերը չեն հավանում: Լինի մանրապատում, թե գրական ստեղծագործություն:
    Խնդրում եմ պմ-ով ինձ գրեք ձեր կարծիքը, հնարավորինս մանրամասն:
    Եթե ուզում եք անոնիմ մնալ, գրեք խնդրում եմ Truthly-ում:
    Էս գրառմանը թեմայում պետք չի պատասխանել:
    Ռիփ, ի՞նչ էղավ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.07.2014)

  7. #545
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ հարմար տեղ չգիտեմ, էստեղ գրեմ:
    Գրառումն ինձ է վերաբերվում: Ավելի ճիշտ իմ «գրելուն»:
    Ես չեմ հասկանում՝ որն է լավը: Ու արդյոք էն, ինչը ես անում եմ, «լավ» է:

    Ինձ պետք է բոլոր էն մարդկանց կարծիքը, ովքեր իմ շարադրած տեքստերը չեն հավանում: Լինի մանրապատում, թե գրական ստեղծագործություն:
    Խնդրում եմ պմ-ով ինձ գրեք ձեր կարծիքը, հնարավորինս մանրամասն:
    Եթե ուզում եք անոնիմ մնալ, գրեք խնդրում եմ Truthly-ում:
    Էս գրառմանը թեմայում պետք չի պատասխանել:
    Այվի՞…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.07.2014)

  9. #546
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, ի՞նչ էղավ
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի՞…
    Էս ի՞նչ մի խառնվեցիք իրար։ Մարդն անկեղծորեն ուզում ա քննադատություն լսել, իմանալ իր գրելու թերի կողմերը ակումբցիների կարծիքով։ Մեր իրականության մեջ համարյա չլսված, չտեսնված ու գովասանքի արժանի քայլ։ Կառուցողական ու առողջ մոտեցում ա ստեղծագործող մարդու համար, եթե աճելու նպատակ ունի մարդ։ Էս ի՞նչ օրի ենք, փաստորեն, որ նման ցանկությունը սենց արձագանքների տեղիք ա տալիս, այսինքն՝ դիֆոլթով ենթադրվում ա, որ մարդ պարտադիր պիտի նեղված, վիրավորված լինի, որ տենց ցանկություն ունենա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.06.2014), ivy (08.06.2014), Վոլտերա (08.06.2014)

  11. #547
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՞նչ մի խառնվեցիք իրար։ Մարդն անկեղծորեն ուզում ա քննադատություն լսել, իմանալ իր գրելու թերի կողմերը ակումբցիների կարծիքով։ Մեր իրականության մեջ համարյա չլսված, չտեսնված ու գովասանքի արժանի քայլ։ Կառուցողական ու առողջ մոտեցում ա ստեղծագործող մարդու համար, եթե աճելու նպատակ ունի մարդ։ Էս ի՞նչ օրի ենք, փաստորեն, որ նման ցանկությունը սենց արձագանքների տեղիք ա տալիս, այսինքն՝ դիֆոլթով ենթադրվում ա, որ մարդ պարտադիր պիտի նեղված, վիրավորված լինի, որ տենց ցանկություն ունենա։
    Ուլուանա ջան… մի տեսակ նեղվածություն զգացի… չգիտեմ, կարող ա սխալվել եմ…

    ուղղակի…

    որ Այվին ասում ա "Ինձ պետք է բոլոր էն մարդկանց կարծիքը, ովքեր իմ շարադրած տեքստերը չեն հավանում:"… մի տեսակ շաթգան ռեքուեստ ոնց որ լինի… ստատիստիկայի պես…

    Այվ, հասկանում եմ որ սխալ եմ ասում, ուղղակի տպավորությունն առաջին, էդ եղավ…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.08.2014), Sambitbaba (01.07.2014)

  13. #548
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան… մի տեսակ նեղվածություն զգացի… չգիտեմ, կարող ա սխալվել եմ…

    ուղղակի…

    որ Այվին ասում ա "Ինձ պետք է բոլոր էն մարդկանց կարծիքը, ովքեր իմ շարադրած տեքստերը չեն հավանում:"… մի տեսակ շաթգան ռեքուեստ ոնց որ լինի… ստատիստիկայի պես…

    Այվ, հասկանում եմ որ սխալ եմ ասում, ուղղակի տպավորությունն առաջին, էդ եղավ…
    Ես էլ նույն տպավորությունը ստացա: Չհավանելու պահը տենց բոլդացված, ոչ էլ ասվում ա՝ ինչն են իմ թույլ կողմը համարում: Եսի՞մ, օրինակ ես կարայի մի երկու բան գրեի (չնայած հիմնականում գրել եմ դրանք ակումբում), եթե հարցն այլ կերպ ձևակերպված լիներ: Բայց քանի որ ընդհանուր առմամբ հավանում եմ Ռիփի գրածները, էլ ինչու՞ գրեմ:

    Չգիտեմ, մի տեսակ նեղացածություն տեսա էս գրառման մեջ: Էն էլ էս թեմայում... եսիմ:

  14. #549
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.-ն մասնագիտությամբ հաշվապահ է։ Երրորդ կարգի հաշմանդամություն ունի` տեղաշարժման հետ կապված, իսկ իր ամուսինն ընդհանրապես չի տեսնում։ Էսօր պատմում էր.
    - Տանը լիքը հյուրեր ունեինք, ահավոր հոգնած էի, սեղանը, սենյակը թափթված թողեցի, քնեցի։ Առավոտը զարթնեցի, ոնց որ հեքիաթի մեջ լինեի, սեղանը հավաքված էր, ամանները` լվացված ու դասավորված։ Երջանկությունից լացս գալիս էր, իսկ ամուսինս ասում էր, որ եթե քնած չլինեի, սենյակն էլ կմաքրեր փոշեկուլով։
    Իր ամուսինը 11 տարեկանում կորցրել է տեսողությունը ու դրանից հետո տանից գնացել է գիշերօթիկ դպրոց, քանի որ հայրը մեղմ ասած չէր խրախուսում տղայի սովորելն ու ասում էր, որ ինչ էլ անես, մեկ է` սաղ կյանքս ես պիտի քեզ պահեմ։ Թեև ինքն ավարտել է դպրոցը, անվճար համալսարան ընդունվել ու գերազանցությամբ ավարտել, հոր վերաբերմունքը չի փոխվել. իր համար տղան ոչ մի բան չի կարող, քանի որ չի տեսնում։ Իսկ հիմա Հ.-ի ամուսինը աշխատում է` համակարգչից օգտվելու դասեր է տալիս չտեսնող ու թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար։ Հասցնում է նաև իրենց փոքրիկ երեխային հաճախ զբոսանքի տանել, հետը գնդակ է խաղում, նույնիսկ լողացնում։ Հասարակական տրանսպորտից էլ է օգտվում, եթե ինչ-որ մեկն իրեն պետք եղած տրանսպորտը նստեցնի, փչացած տեխնիկան էլ է սարքել կարողանում։
    Իսկ Հ.-ի ծանոթներից մեկը, երիտասարդ աղջիկ է, շատ թույլ տեսողություն ունեցող։ Հ.-ն կամավորական սկզբունքներով օգնում էր նրան, գիրք էր կարդում նրա համար, զբոսանքի տանում։ Ասում է` փակվում է իր տանը, դուրս չի գալիս, եթե չէր ստացվում իրեն այցելել, մուննաթով հեռախոսն անջատում էր, իսկ 5 տարվա ընթացքում նրա միակ ձեռքբերումն այն եղավ, որ աղջիկը հինգերորդ հարկից միայնակ առաջին հարկ իջավ։ Հիմա էդ աղջկա դեպրեսիաներն ավելի են սրվել, ոչ մեկի հետ չի շփվում, ոչինչ չի ուզում սովորել, եթե ամսվա վերջում բարեգործական ֆոնդից իրեն ուտելիք չբերեն, երևի սոված կմեռնի։

    Մեր կազմակերպությունում հաճախ եմ հանդիպում հաշմանդամություն ունեցող մարդկանց, ում արածները ֆանտաստիկայի ժանրից են, բայց բոլորը չի, որ կարողանում են տենց ուժեղ լինել...

  15. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.06.2014), CactuSoul (16.06.2014), Chilly (23.06.2014), Chuk (16.06.2014), E-la Via (16.06.2014), erexa (25.06.2014), John (25.06.2014), Sambitbaba (01.07.2014), Smokie (16.06.2014), Աթեիստ (16.06.2014), Այբ (25.06.2014), Արևհատիկ (22.06.2014), Նիկեա (16.06.2014), Շինարար (16.06.2014), Ուլուանա (01.07.2014), Ռեյ սամա (26.06.2014), Ռուֆուս (16.06.2014)

  16. #550
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասարանցիներիցս մեկին ինչքան ժամանակ է չէի հանդիպել: Էսօր պատահաբար խանութում հանդիպեցի: Մի ժամանակ էս դասարանցիս ամեն ինչ անում էր, որ ուշադրությունս գրավեր: Ինչևէ: Բնականաբար, հարց ու փորձ ենք անում իրարից, մեկ էլ՝ վաճառողուհին դասարանցուս հարցնում է (ինքը ինձնից շուտ էր մտել խանութ):
    -Հիմա ձեզ ո՞ր կոնֆետներից եմ տալիս:
    Դասարանցիս մի պահ լռեց ու հետո մի քիչ տարօրինակ ձևով ասաց.
    -Ապակյա կոնֆետներից:
    Վաճառողուհու դեմքը տեսնել էր պետք (ինչի մենակ վաճառողուհունը, նաև՝ իմը):
    -Էդ ո՞րն ա, տղա ջան,- շշմած հարցրեց վաճառողուհին:
    Դասարանցիս նորից մի պահ լռեց ու քաշվելով (արդեն հասկացել էր, որ սխալ բան է ասել) պատասխանեց.
    -Շուշա...
    -Տնաշե՜ն, հայերեն խոսա,-ծիծաղեց վաճառողուհին:
    -Դե ուզում էի գրական խոսել...

    Է՜հ, աղջիկների ուշադրությունը էդպես չեն գրավում:

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.06.2014), E-la Via (25.06.2014), Freeman (25.06.2014), Ruby Rue (25.06.2014), Sambitbaba (01.07.2014), Smokie (25.06.2014), Tiger29 (25.06.2014), V!k (25.06.2014), Նաիրուհի (25.06.2014)

  18. #551
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ իրիկունը ուժեղ քամի էր։ Թռչունի փոքր ճուտիկը երևի քամու պատճառով ընկել էր գետնին։ Թռչել դեռ չգիտեր, փետուրները նոր էին դուրս եկել, իսկ աչուկները դեռ փակ էին։ Ինքն ընկած էր մայթեզրին, կողքին շինարարություն էր, իսկ երեխաներն էլ հեծանիվ էին քշում։ Մտածեցի` սատկած կլինի, բայց հենց կպա, տոտիկները սկսեց շարժել ու բարձրացավ մատիս վրա։ Գրկեցի, մի քիչ տաքացավ, հետո աշխուժացավ, փախավ սկսեց հողերի միջով տոտիկ-տոտիկ քայլել` անընդհատ ընկնելով։ Ինքն էնքան պստո էր ու թույլ, որ ուղղակի անհնար էր իրեն մենակ թողնել էդ եղանակին։ Ես էլ սովորաբար ամեն բանից պանիկայի մեջ եմ ընկնում, ու տենց խառնված զանգեցի Ավետին, բա թե շուտ արի, ծիտիկ եմ գտել, չգիտեմ ինչ անեմ։

    Ռամշս եկավ, գրկեց պստոյին ու նկատեցինք, որ ինքն աչուկները մեկ-մեկ բացում ա։ Մի քիչ ջուր տվեցինք, տաքացրինք, բայց անձրևն ու քամին չէր դադարում ու եթե իրենք թողնեինք, հաստատ ողջ չէր մնալու։ Էդ ժամին նույնիսկ կենդանիների խանութ բաց չէր, որ ճշտեինք գոնե ինչ թռչուն ա ու ինչպես կարող ենք կերակրել իրեն։ Վերջին հաշվով, մեզանից մեկն իրեն տուն պիտի տաներ ու հաշվի առնելով, որ ես տանը թութակ ու բակում մի քանի կատու ունեմ, էդ մեկն Ավետն էր։ Ինձ նույնիսկ թվում էր, որ հես ա ճուտիկը հենց սկսի խոսել, Ավետին մամա կասի։

    Նկարեցինք ու գցեցինք ֆեյսբուքի էն անկապ, բայց բազմամարդ խմբերից մեկը` ոչ մի ռեալ խորհրդի հույս չունենալով, բայց դե համենայն դեպս փորձելու համար։
    Բայց արի ու տես, էդ խմբում մարդիկ սկսեցին նորմալ խորհուրդներ տալ, հետո մի աղջիկ գրեց, որ պստոն ծիծեռնակի ձագ է, իսկ ինքը կարող է տանել, մի երկու շաբաթ պահել, մինչև ճուտը կմեծանա ու կկարողանա թռչել։ Ծիտիկին գրկած մետրո նստեցինք, հանդիպեցինք էդ աղջկան, ու ինքը վերցրեց ճուտին։ Ասեց, որ մի քանի անգամ կերակրել, մեծացրել ու բաց է թողել թռչուններին։

    Աննկարագրելի ուրախացանք, որ աշխարհում էդ աղջկա նման մարդիկ կան. իր ֆեյսբուքի պրոֆիլից էլ էր զգացվում, թե ինչ շատ ա կենդանիների սիրում։ Էն մարդկանցից էր, որ ստիպում են քեզ սիրահարվել կյանքին ու մարդկանց։ Հետո գրեց, որ ճուտիկը լավ է, առողջ ու աշխույժ, հետո կկարողանա թռչել։

    Հ.Գ. Մենակ մի բանի համար եմ մտածում, որ հանկարծ քամին դադարելուց հետո պստոյի մաման իրեն փնտրեր ծառի տակ, չգտներ, ինչքան կտխրեր...
    Բայց հուսով եմ` լավ կլինի։ Էս էլ մեր պստիկը.


  19. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.07.2014), Ariadna (01.07.2014), CactuSoul (01.07.2014), Chilly (01.07.2014), Chuk (01.07.2014), E-la Via (01.07.2014), erexa (01.07.2014), Freeman (01.07.2014), John (01.07.2014), Lílium (01.07.2014), Rammstein (01.07.2014), Sambitbaba (01.07.2014), Smokie (01.07.2014), V!k (14.07.2014), Աթեիստ (01.07.2014), Արէա (01.07.2014), Արևհատիկ (01.07.2014), Մ Մ (01.07.2014), մարդագայլուկ (01.07.2014), Նաիրուհի (01.07.2014), Ուլուանա (01.07.2014), Ռուֆուս (01.07.2014)

  20. #552
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաղ օրը ոտի վրա, աջ-ձախ, վերև-ներքև, կոֆե: Նորից կեֆե, էլի կոֆե: Ոտքերս ուռել տրաքում են: Տոթ, խեղդոց, օդ չի խաղում: Ուրեմ վայրկյանում իրեք-չորս մետր արագություն վերցրած տուն եմ վռազում, գլխիս մեջ կաշա ա, պայթյուն՝ պխխխ: Քրտինք փրփուր վերցրել ա վրես, չռում ա, բայց պետքս չի: Սումկիս բառդակի մեջ կրակայրիչն եմ ման գալիս ու ջղայնանում եմ, որ փոքր դարակի մեջ չեմ դրել:Մեկ էլ զգում եմ կողքովս մեկը քայլում ա ինձ հավասար: Շապիկի կոճակներն արձակած, թուխ, նիհար մարմնին մի հատիկ մազ չկա, սենց դանդաղ աչքերս իջացնում եմ, ջինսի տակից տռուսիկի կապույտ ռեզինն ա երևում, ինձնից բեթար քրտնած: Նայեմ դեմքին տենամ ժպտում ա, անգույն աչքերից, շեկ մազերից, ունքերից ջուր ա կաթում.
    - Կոնֆետ կուզես, մարգարին չկա մեջը, - ասում ա:
    - Չէ, մերսի, - ես քայլերս չեմ դանդաղացնում:
    - Բուսական յուղ չեմ ուտում, անոթները, իրանց համար, բեսամթ խցանում ա, էդ գիտեի՞ր:
    Չգիտեմ ինչ թթվի անուն ա տալիս, այսինքն չեմ լսում ինչ ա ասում էլի, շատ արագ ա խոսում, ասում ա՝ գիտե՞ս: Ասում եմ չէ, որ չերկարացնեմ:
    - Էդ թթուն ու ասպիրինը խառնում ես, թորած ջուրը սառենում, հալեցնում ես, նորից ես սառեցնում...,- մնացաը կորում ա, - գիտես ոնց ա մաքրում, անոթները լայնացնում ա, արյունը ջրիկացնում, գլխիս մեջ պայթյուն ա, պխխխ, - բարակ մատների ծայրերը կպցնում ա ու լայն բացում, -դաժե շոգը չես զգում, ես օրինակ չեմ քրտնում:
    - Երևում ա: Ի՞նչ թթու էր:
    - Նիկոտինաթթու: Դու չգիտես, ստեղ տենց բաներ չեն փորձարկում:
    - Բա ո՞ւր են փորձարկում:
    - Լոսում:
    - Բա դու որտեղի՞ց գիտես:
    - Բժիշկն ա ասել:
    - Ի՞նչ բժիշկ:
    - Լիրին, ինքը Լոսում լաբ ունի լեգալ դրանով ա զբաղվում:
    - Ըհմ պարզ ա, հես ա կռուգը թեքվենք, ու թունելի վերջում լույսը կերևա, մենք էս մթությունից դուրս կգանք ու կպարզվի որ էսքան ժամանակ ուղտի հետույքում ենք ապրել:
    Թևիցս քաշում ա, շրջում դեպի իրեն: Ակնոցներս ընկնում են, տրորում ջարդում ա: Խոնավ ձեռքով շոշոփում ա դեմքիս քրտինքը, շարունակում ա լղոզել միչև վիզս:
    - Սառն ես:
    Մոտենում ա, էնքան որ ճակատի աղի ջուրը շուրթերիս ա կաթում:
    - Ես բժիշկ եմ, - ասում ա, - ինձ համար մի գործ ճարի, ես լավ քաղծկեղի ինֆարտ եմ բուժում:
    Շրջվում ու գնում ա:
    Գալիս եմ տուն, լվացվում եմ, սառույց եմ ջարդում բաժակի մեջ, վրան ջուր լցնում ու նստում: Երբ որ ֆիզիկական ակտիվությունս հասնում ա զրոյի, միամիտ նայում եմ տուբչկին: Կես ժամ տենց նայում եմ... իրա վրա դրած են ակնոցներս, հենց էն...
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 12.07.2014, 23:17:
    SWTS

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.07.2014), Mephistopheles (13.07.2014), Sambitbaba (13.08.2014), Smokie (14.07.2014), Աթեիստ (12.07.2014), Դատարկություն (27.07.2014)

  22. #553
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամիս տանն եմ: 13-ամյա երեխան պատուհանից համարյա կախված դուրս է նայում: Մեկ էլ երեխան ասում է.
    -Մա՛մ, մա՛մ, Սասնիկ հոպարի մեքենան կանգնեց շենքի բակում:
    Մայրն ակնհայտ դժգոհությամբ.
    - Հենց էսօր պիտի գային:
    Երեխան շարունակում է.
    -Վա՜յ, հորքուրենք են...իջան մեքենայից:
    Մայրը նորից ակնհայտ դժգոհությամբ.
    -Ի՞նչ անենք՝ հորքուրենք են: Հետո ինչ որ եկան:
    Երեխան կարծես մորը չի լսում, շարունակում է պատուհանի մոտից խոսել.
    -Ինչ-որ տոպրակներ են մեքենայից իջեցնում: Ինչ էլ շա՜տ են...
    Մայրը.
    -Հա՜...
    -Մա՛մ, մա՛մ, էնքան բաներ են բերել,-ոգևորված շարունակում է երեխան:
    Մայրը մոտեցավ պատուհանին, կարծես ինչ-որ բանում համոզվեց, ու արդեն լրիվ ուրիշ տոնով, բարի դեմքով ու ժպիտով ասաց.
    -Բա մեր հորքուրներն են, չգա՞ն:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 25.07.2014, 15:10:

  23. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.07.2014), Cassiopeia (01.08.2014), Chuk (26.07.2014), John (25.07.2014), Sambitbaba (13.08.2014), Smokie (29.07.2014), Vardik! (31.07.2014), Նաիրուհի (01.08.2014), Ուլուանա (26.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (25.07.2014)

  24. #554
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաստերս անելիս մի մտերիմ ընկերուհի ունեի՝ Սոֆյան: Նարնջագույն մազերով, հաճելի արտաքինով, շփվող ու շատախոս նորզելանդուհի է: Ընկերը պարսիկ էր: Ու քանի որ Սոֆյան ինքը շփվող ու բաց մարդ է, ահագին բաներ էր պատմում իր ու ընկերոջ հարաբերություններից:

    Առաջինն իմացանք, որ Մուհամեդն ահագին խանդոտ է: Երբ Սոֆյան ասում է, թե հավաքվում ենք, հարցնում է՝ արդյոք հավաքույթին ուրիշ տղաներ չկան: Իսկ մի անգամ, երբ ֆեյսբուքում նկար էր հայտնվել, որտեղ Սոֆյան մեր կուրսի տղաներից մեկի մահճակալին էր նստած, Մուհամեդը դեբոշ էր սարքել: «Նորմալ է,- բացատրում է Սոֆյան,- Մուհամեդի մշակույթում տղան ու աղջիկը չեն կարող ընկերներ լինել»: Անկեղծ ասած, ինձ դուր էր գալիս, որ Սոֆյան էդքան հասկացող է ու շուխուռ չի սարքում:

    Հետո էլ Սոֆյան, ես ու մեր կուրսից մի տղա իրար հետ Բարսելոնա գնացինք: Նույն սենյակում էինք մնում: Սոֆյան էդ մասին չէր ասել Մուհամեդին, բայց երբ երեկոյան փոխվելու պահը եկավ, մեր տղա ընկերոջը դուրս հրավիրեց ու ասաց. «Դուրս գնա, որովհետև ընկերս չի թողնում, որ օտար տղամարդու ներկայությամբ հանվեմ»:

    Մեկ էլ մի օր Սոֆյան թարգեց ալկոհոլ խմելը: «Առայժմ վեց ամսով, հետո տեսնենք»,- ասում էր: Ամռանն էլ սկսեց մասնակիորեն ռամադան պահել: Դե հալալ մսերի անցնելու մասին խոսք լինել չէր կարող, որովհետև սենց թե նենց Սոֆյան բուսակեր էր:

    Ծրագիրն ավարտելուց հետո Սոֆյան Նոր Զելանդիա վերադարձավ: Մուհամեդն այդ ժամանակ տեղափոխվել էր Դուբայ: Սոֆյան ուզում էր փորձել Մուհամեդի համար վիզա ձևակերպել, որ գա Նոր Զելանդիա, իրար հետ ապրեն: Ու դա շատ բարդ հարց էր, որովհետև իրենց հարաբերությունների մի մասը հեռավորության վրա էին եղել, իսկ իմիգրացիոն ծառայությունները համատեղ կյանքի լիքը զըրթեր էին ուզում: «Եթե ամուսնանա՞ք»,- մի անգամ հարցրեց կուրսեցիներիցս մեկը: Սոֆյան պատասխանեց, որ Մուհամեդը մահմեդական է, ու նրանց համար շատ լուրջ որոշում է ամուսնանալը: Իսկ ոչ մահմեդամական աղջկա հետ երբեք չի ամուսնանա:

    Անցան ամիսներ: Սոֆյան պարբերաբար մեյլ էր գրում: Սկզբում պատմում էր Մուհամեդից ու փաստաթղթային ընթացքից: Հետո դադարեց նրա մասին գրել: Մի օր չդիմացա, ես հարցրի, թե ինչ եղավ վիզայի պատմությունը: Ասաց, որ Մուհամեդից բաժանվել է: «Մատը մատին չէր խփում, չէր ուզում փաստաթղթային հարցերով զբաղվել: Իսկ ես ինչքա՞ն կարող եմ սպասել»: Հետո ավելացրեց, որ Մուհամեդը զարմանալիորեն թեթև էր տարել բաժանումը, բաժանվել են ընկերաբար, առանց կռիվ-ղալմաղալի:

    Վերջերս Սոֆյան գրեց ինձ: Ասաց, որ մի շաբաթ է, ինչ շատ վատ է: Պատմեց: Դու մի ասա, վերջերս պարզել է, որ Մուհամեդն ամբողջ մի տարի դավաճանել է իրեն: «Վեց ամիս առաջ եմ բաժանվել,- ասաց,- բայց ոնց որ երկրորդ անգամ նույն մարդուց բաժանվեմ: Այս անգամ բնավ ոչ ընկերաբար»:

  25. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.08.2014), Chilly (01.08.2014), Chuk (02.08.2014), Mephistopheles (01.08.2014), Peace (01.08.2014), Sambitbaba (13.08.2014), Smokie (01.08.2014), Vardik! (01.08.2014), Արևհատիկ (01.08.2014), Մ Մ (01.08.2014), Նաիրուհի (01.08.2014), Շինարար (01.08.2014), Ուլուանա (01.08.2014), Ռուֆուս (01.08.2014)

  26. #555
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաստերս անելիս մի մտերիմ ընկերուհի ունեի՝ Սոֆյան: Նարնջագույն մազերով, հաճելի արտաքինով, շփվող ու շատախոս նորզելանդուհի է: Ընկերը պարսիկ էր: Ու քանի որ Սոֆյան ինքը շփվող ու բաց մարդ է, ահագին բաներ էր պատմում իր ու ընկերոջ հարաբերություններից:

    Առաջինն իմացանք, որ Մուհամեդն ահագին խանդոտ է: Երբ Սոֆյան ասում է, թե հավաքվում ենք, հարցնում է՝ արդյոք հավաքույթին ուրիշ տղաներ չկան: Իսկ մի անգամ, երբ ֆեյսբուքում նկար էր հայտնվել, որտեղ Սոֆյան մեր կուրսի տղաներից մեկի մահճակալին էր նստած, Մուհամեդը դեբոշ էր սարքել: «Նորմալ է,- բացատրում է Սոֆյան,- Մուհամեդի մշակույթում տղան ու աղջիկը չեն կարող ընկերներ լինել»: Անկեղծ ասած, ինձ դուր էր գալիս, որ Սոֆյան էդքան հասկացող է ու շուխուռ չի սարքում:

    Հետո էլ Սոֆյան, ես ու մեր կուրսից մի տղա իրար հետ Բարսելոնա գնացինք: Նույն սենյակում էինք մնում: Սոֆյան էդ մասին չէր ասել Մուհամեդին, բայց երբ երեկոյան փոխվելու պահը եկավ, մեր տղա ընկերոջը դուրս հրավիրեց ու ասաց. «Դուրս գնա, որովհետև ընկերս չի թողնում, որ օտար տղամարդու ներկայությամբ հանվեմ»:

    Մեկ էլ մի օր Սոֆյան թարգեց ալկոհոլ խմելը: «Առայժմ վեց ամսով, հետո տեսնենք»,- ասում էր: Ամռանն էլ սկսեց մասնակիորեն ռամադան պահել: Դե հալալ մսերի անցնելու մասին խոսք լինել չէր կարող, որովհետև սենց թե նենց Սոֆյան բուսակեր էր:

    Ծրագիրն ավարտելուց հետո Սոֆյան Նոր Զելանդիա վերադարձավ: Մուհամեդն այդ ժամանակ տեղափոխվել էր Դուբայ: Սոֆյան ուզում էր փորձել Մուհամեդի համար վիզա ձևակերպել, որ գա Նոր Զելանդիա, իրար հետ ապրեն: Ու դա շատ բարդ հարց էր, որովհետև իրենց հարաբերությունների մի մասը հեռավորության վրա էին եղել, իսկ իմիգրացիոն ծառայությունները համատեղ կյանքի լիքը զըրթեր էին ուզում: «Եթե ամուսնանա՞ք»,- մի անգամ հարցրեց կուրսեցիներիցս մեկը: Սոֆյան պատասխանեց, որ Մուհամեդը մահմեդական է, ու նրանց համար շատ լուրջ որոշում է ամուսնանալը: Իսկ ոչ մահմեդամական աղջկա հետ երբեք չի ամուսնանա:

    Անցան ամիսներ: Սոֆյան պարբերաբար մեյլ էր գրում: Սկզբում պատմում էր Մուհամեդից ու փաստաթղթային ընթացքից: Հետո դադարեց նրա մասին գրել: Մի օր չդիմացա, ես հարցրի, թե ինչ եղավ վիզայի պատմությունը: Ասաց, որ Մուհամեդից բաժանվել է: «Մատը մատին չէր խփում, չէր ուզում փաստաթղթային հարցերով զբաղվել: Իսկ ես ինչքա՞ն կարող եմ սպասել»: Հետո ավելացրեց, որ Մուհամեդը զարմանալիորեն թեթև էր տարել բաժանումը, բաժանվել են ընկերաբար, առանց կռիվ-ղալմաղալի:

    Վերջերս Սոֆյան գրեց ինձ: Ասաց, որ մի շաբաթ է, ինչ շատ վատ է: Պատմեց: Դու մի ասա, վերջերս պարզել է, որ Մուհամեդն ամբողջ մի տարի դավաճանել է իրեն: «Վեց ամիս առաջ եմ բաժանվել,- ասաց,- բայց ոնց որ երկրորդ անգամ նույն մարդուց բաժանվեմ: Այս անգամ բնավ ոչ ընկերաբար»:
    Լավն էր, դւորս եկավ…

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.08.2014)

Էջ 37 55-ից ԱռաջինԱռաջին ... 2733343536373839404147 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •