User Tag List

Էջ 13 55-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #181
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Աշխատանքից դուրս գալուց միայն հասկացա, որ iPodս մոտս չէր։ Գրպաններս ու պայուսակս մի լավ քրքրեցի, բայց իզուր։ Տխրեցի՝ տեսնես, ոնց էր անհետացել. աշխատասենյակում գիտեի, որ հաստատ չեմ թողել, երևի առավոտվա ավտուբուսում էի մոռացել, բայց ախր հիշում եմ, որ ծոցագրպանումս էի դրել։ Հաջորդ օրը ավտոբուս նստելուց դեռ չէի հասցրել վարորդին մի կարգին բարևելու և iPod-ի մասին պատմելու, երբ վերջինս այն գրպանից հանեց ու մեղմ ժպիը դեմքին՝ ինձ մեկնեց։ Պարզվեց, որ երթևեկողներից մեկը այն նստատեղից գտել էր և հանձնել վարորդին։ Ուրախացած վերցրեցի iPodս, որը վարորդի գրպանում թեթևակի տաքացել էր և շնորհալակություն հայտնելով՝ նստեցի։ Մտովի նաև շնորհակալություն հայտնեցի գտնողին իր ազնվության համար և ուրախ տրամադրությամբ հասա աշխատանքի։ Սիրում եմ, երբ իրականությունը նման հաճելի անակնկալներ է մատուցում:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Janita Hero (22.03.2009), ministr (28.03.2009), Mks (28.03.2009), Progart (30.04.2019), Ribelle (28.03.2009), Երվանդ (02.04.2009), Ֆոտոն (06.08.2009)

  3. #182
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մոդերատորական: Վերջին չորս գրառումները տեղափոխվել են Թեմայից դուրս, բայց կարևոր կամ հետաքրքիր գրառումներ թեմա: Ընդհանրապես, ինքներդ էլ կարող եք օգտվել այդ լավ ու օգտակար թեմայից, երբ զրույց եք ուզում ծավալել այս կամ այն գրառման մեջ ներառված մի կոնկրետ հարցի շուրջ, որը սակայն թեմայի ընդհանուր ուղղվածությունից դուրս է:

  4. #183
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Նորից այս տղան… մեր օֆիսի առջև երկու ձող կա, որոնց վրա ամրացված են երկու դրոշ՝ Հայաստանի և Ռուսաստանի:
    Երեք ամիս առաջ մի տղա եկել ու ցանկանում էր իջեցնել դրոշները, այդպես էլ չկարողացավ: Հիմա լսում եմ ճռճռոց ու պատուհանից դուրս նայեմ, տեսնեմ այդ տղան նորից ցանկանում է իջեցնել դրոշները: Քանի որ նայում եմ առաջին հարկի պատուհանից և հենց իր դիմաց եմ կանգնած , նայում է ինձ ու շարունակում իջացնել դրոշները:
    Նայում է ուղիղ աչքերիս մեջ ու չի "նկատում" ինձ: Ես էլ լուռ հետևում եմ նրան: Տեսնես ինչի՞ն է պետք: Շատ ճգնեց, բայց այդպես էլ չհասավ դրոշին: Նա կլինի մոտ քսան տարեկան: Բայց շաաա՜տ է տարբերվում իր հասակակիցներից:
    Հիմա հինգ մետր հեռու է գնացել, շրջվել ու նայում է, թե ինչպես են դրոշները ծածանվում : Անձրև է գալիս: Ինքը չի զգում դա: Երբ հայացքս ծածանվող դրոշներին էր ուղղված, նա անհետացել էր: Սպասում եմ մի քանի օրից: Ինչքան գիտեմ եռագույն ունեմ պահած, կտամ իրեն:
    Մի քանի օր առաջ էլ մտա գրախանութ: Տատիկը թոռնիկի հետ ինչ-որ տետրեր են առնում: Թոռնիկը հինգ տարեկան է:
    Մեկ էլ.
    -Տատի՛ ինձ դրոշ կառնե՞ս:
    - Հա՛, բալես ես քեզ խոսք էի տվել: Հայրենասեր թոռանս համար դրոշ տվե՛ք:
    Դրոշն արդեն փոքրիկի ձեռքում էր: Երբ միասին փողոցն էինք անցնում մենակ տեսնեիք ի՜նչ հայացքով էր նայում ծածանվող դրոշին, պինդ բռնել էր փոքրիկ ձեռքով ու հիանում էր, թե ո՜նց է քամին "պարացնում" դրոշին:
    Բա՛, այսպիսի դրոշային պատմություններ:
    Վերջին խմբագրող՝ cold skin: 28.03.2009, 16:58:

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (28.03.2009), Mks (28.03.2009), Ribelle (28.03.2009), Surveyr (31.03.2009), Նաիրուհի (25.12.2009), Ռուֆուս (30.03.2009), Ֆոտոն (06.08.2009)

  6. #184
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Ուզում եմ պատմել իմ ապրիլմեկյան կատակներից մեկի մասին, որը գլխիս պատուհաս դառավ...

    Դե, ինձ լավ ճանաչողները գիտեն, որ սուտ խոսել չեմ սիրում ու չեմ խոսում։ Ապրիլի մեկին էլ, զուտ հանուն ավանդույթի, հաճախ ուղղակի մի սուտ հորինում էի, որ ինքս ինձ համոզեմ՝ ես էլ մասնակցեցի ապրիլի մեկին, բայց դե նույնիսկ ապրիլմեկյան ստերի դեպքում, միևնույն է, միշտ մի տեսակ դիսկոմֆորտ էի զգում ու անհամբեր սպասում, թե երբ պիտի սուտը խոստովանելու ու այդպիսով այդ «բեռից» ազատվելու ժամանակը գա։

    Ուրեմն 10-րդ դասարան ենք։ Ապրիլի մեկն է, դասամիջոց։ Մտածում եմ՝ ի՞նչ խաբեմ ընկերուհուս (Մ)... Դե, խաբելիս պիտի համոզիչ խաբես, իսկ ապրիլմեկյան սուտը, բացի համոզիչ լինելուց, նաև պիտի գոնե ինչ–որ չափով ցնցող լինի։ Ես էլ որոշեցի հոգալ, որ իմ սուտն այս երկու հատկանիշներով էլ հնարավորինս օժտված լինի։

    Ընկերուհիս ընկեր ուներ (Ա), որի հետ ընկերությունը շատերից, այդ թվում և իր ընտանիքից գաղտնի էր պահում, քանի որ ընտանիքը դեմ էր այդ տղայի հետ հարաբերություններին, ու դրա պատճառով իրենք շատ անկանոն ու ուշ–ուշ էին կարողանում հանդիպել։ Մեր դասարանի տղաներից մեկը (Բ) նույնպես սիրահարված էր ընկերուհուս, նրա ընկերոջն էլ ճանաչում էր։ Ես էլ էդ դասարանցուս հետ էլ էի մտերիմ, ու ընկերուհուս, որպես ապրիլմեկյան սուտ, կարգին լուրջ ու մտահոգված դեմքով ահա թե ինչ ասացի.
    – Լսի, Բ–ն երեկ գիտե՞ս ինչ էր ասում...
    – Ի՞նչ,– միանգամից ձգվելով՝ հարցրեց ընկերուհիս։
    – Ասում էր, որ Ա–ի հետ ա խոսել, նա էլ ասել ա՝ Մ–ի մասին մի հատ նենց բան եմ իմացել, նե՜նց բան, որ ասելու չի։ Բայց տենց էլ չասեց, թե ինչ...
    Ո՞նց թե... Էդ ի՞նչ պիտի իմ մասին իմացած լինի որ,– բորբոքվեց ընկերուհիս, քանի որ ինքը համոզված էր, որ իր մասին ոչ մի այդպիսի բան չէին կարող իմացած լինել,– Ու՞ր ա Բ–ն, ես հենց հիմա կպարզեմ, թե էդ ինչ ա «իմացել»,– նյարդայնացած ասաց ընկերուհիս՝ նայելով շուրջբոլորը, որ գտնի Բ–ին։ Բ–ն էլ թարսի պես մոտակայքում էր...

    Ես էլ, արդեն գիտակցելով, որ ընկերուհիս ուր որ է՝ բավական հիմար վիճակի մեջ է հայտնվելու, եթե սկսի Բ–ից բացատրություն պահանջել մի բանի համար, որն ընդհանրապես գոյություն չունի, մտածեցի՝ քանի շուտ է, խոստովանեմ սուտս։ Ընկերուհիս արդեն մարտական քայլերն ուղղել էր դեպի Բ–ն, երբ ես մի կերպ բռնեցի՝ փորձելով հետ պահել։
    – Գիժ, խաբում էի, հանգստացի։
    – Չէ՛, ես պիտի պարզեմ,– կարծես ասածս չլսելով՝ վրդովված գոռում էր ընկերուհիս՝ դեռ փորձելով շարժվել դեպի Բ–ն։
    – Վա՛յ, ասում եմ՝ խաբում էի, էսօր ապրիլի մեկն ա, չէ՞։
    – Ո՛չ, դու նենց տոնով ասեցիր, որ էդ չէր կարող սուտ լինել։ Ես պիտի պարզեմ, թե ինչ ա ասել...
    Ա՜յ քեզ կրակ... Ասա՝ թե դու որ օրվա սուտ խոսողն էիր, որ էսօր որոշեցիր խաբել։
    – Լսի, ասում եմ՝ խաբում էի, չե՞ս հասկանում ,– արդեն ինքս էլ վրդովված գոռացի,– Ի՞նչ ա, ապրիլի մեկի՞ն էլ իրավունք չունեի սուտ ասելու։
    – Լավ, էլի, ճիշտն ասա, տենց բան եղել ա, չէ՞։
    – Ասում եմ՝ չէ՛։ Ինչի՞ չես հավատում։ Ի՞նչ ա, էդքան շա՞տ եմ քեզ խաբել, որ ասածիս չես հավատում։
    – Ախր նենց համոզիչ էիր ասում...
    – Է հա, բա պիտի համոզիչ ասեի, որ հավատայի՞ր, թե չէ էլ ասելուս իմաստը ո՞րն էր։
    – Բայց ախր... Չեմ հավատում...
    – Լսի, դու կարո՞ղ ես գոնե մի դեպք հիշել, երբ ես քեզ խաբած լինեմ, հա՞։
    – Չէ...
    – Բա ինչի՞ չես հավատում հիմա։
    – Լավ,– կարծես թե համոզվեց ընկերուհիս։ Ու ես վերջապես թեթևացած շունչ քաշեցի...
    Բայց պարզվեց՝ դա դեռ վերջը չէր... Էդ ամբողջ օրվա ընթացքում կասկածները դեռ պարբերաբար այցելում էին նրան. «Բայց լուրջ, հաստա՞տ տենց բան չի եղել...»։ Ու ամեն անգամ ստիպված էի լինում նորից համոզել, որ էդպիսի բան իրականում չի եղել, ինքն էլ կրկնում էր իր նույն ասածները՝ իմ ասելու ձևի՝ չափազանց համոզիչ լինելու մասին...

    Խնդրեմ, իմ արևին ապրիլմեկյան կատակ էի ուզում անել... Բայց իմ անմեղ տոնական սուտը, փաստորեն, շատ ավելի համոզիչ դուրս եկավ, քան կցանկանայի, և շատ ավելի ցնցող, քան սպասում էի... Իսկ ծիծաղելուն էդպես էլ հերթ չհասավ... Սա էլ ձեզ ապրիլմեկյան կատակ։
    Էս դեպքից հետո էլ նման կատակներ արած չկամ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.04.2009), Kita (02.04.2009), Monk (02.04.2009), Rhayader (02.04.2009), Selene (12.04.2009), Srtik (25.04.2014), Ուրվական (02.04.2009), Ռուֆուս (02.04.2009)

  8. #185
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Ան ես էլ դպրոցական տարիների Ապրիլմեկյան սուտ ունեմ

    Մեր դասարանում երկու աղջիկ կային` ընկերուհիներ: Ապրիլի մեկին սրանցից մեկը գալիս ինձ ասումա. "Արմ գիտես, Մ-ին հիվանդանոց են տարել: Կույրաղիքնա պայթել": Ես դե բնականաբար ենթադրում եմ, որ Ապրիլի մեկնա, չեմ հավատում: Մի 10 րոպե ինձ համոզելուց հետո սկսեց աչքերը թրջել, ես վախից արդեն շաքար էի ստանում: Անմիջապես հավատացի ու դասից փախա` առիթ էր պետք էլի: Գնում ենք չգիտեմ էլ ինչի հիվանդանոցի հակառակ կողմով ու ես արդեն հիստերիայի մեջ եմ, լաց ու կոծ եմ անում, սա էլ դերի մեջ մտած նենց ա նկարագրում, որ էլ ասելու չի: Ճանապարհին ինչքան դասարանցի տեսանք բոլորին նույն բանն ասեցինք, բոլորը վախեցած: Մեկ էլ դիմացս դուրս ա գալիս էդ վերոնշյալ Մ-ն ` ողջ ու առողջ, հո չեմ կտաղում, հո չեմ կատաղում, սկսում եմ աղիողորմ լաց լինել Երկու շաբաթ հետը չէի խոսում
    Վերջին խմբագրող՝ Dayana: 01.04.2009, 23:56:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.04.2009), Chilly (02.04.2009), Ribelle (02.04.2009), Ռուֆուս (02.04.2009)

  10. #186
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Քայլում եմ այգում, մի կին ա երեխայի հետ նստած… դե, նորություն չի, որ երեխաները ինձ ամեն տեղ խոսացնում են վազելով մոտեցավ, ասում ա.
    - Արի ծանոթանանք
    - Արի
    - Մայ նեյմ իզ Անրի, անգլերեն էլ գիտեմ է՜
    Մատիկներով սկսեց ցույց տալ.
    - Առաջ ես երեք տարեկան էի, իսկ հիմա՜… չորս եմ արդեն:
    - Բա դու գնու՞մ ես մանկապարտեզ:
    - Չէ՜, ի՞նչ մանկապարտեզ, դա փոքրիկների համար ա, իսկ ես գնում եմ քոլեջ ու անգլերեն հաշվել էլ եմ կարում, ա յեշո յա զնայու կակ բուձետ բալշայա կոշկա, վոտ! բիգ քեեեթ, իսկ սմոլը պուճուրն ա, կհիշես չէ՞:
    - Հա, անպայման կհիշեմ Բա դու քույրիկ - ապերիկ ունե՞ս:
    Մտածմունքոտ դեմք ընդունեց.
    - Չէ, դեռ որոշում եմ…
    -
    - Եթե շատ ուզենաս, կարաս դու էլ ունենաս, իսկ եթե չուզենաս, քո գործն ա
    - Իսկ քույրի՞կ ես ուզում, թե՞ ապերիկ:
    - Երկուսից էլ ուզում եմ, հիմա որոշում եմ սկզբից որը, իսկ հետո որը
    - Բա մամայիդ ու պապայիդ ասելու՞ ես, երբ որ որոշես:
    - Հա, Գարիկին կասեմ:
    - Գարի՞կը ով ա:
    - Պապաս ա վայ: Պապաները տարբե՜ր են լինում, չգիտե՞ս:
    - Հա՞: Չգիտեի
    - Դե հա, լինում ա նորմալ մարդ պապա, լինում ա բիձա պապա, լինում ա Գարիկ պապա…
    - Հա՜…

    Ստեղ իրա մաման եկավ ծիծաղելով, ասեց, որ արդեն պետք ա գնան Անրին շրջվեց դեպի ինձ ու գործնական տեսքով ասեց.
    - Լսի, ես հիմա շտապում եմ, տանը գործեր ունեմ անելու, բայց արի պայմանավորվենք, որ վաղը ժամը տասնյոթին կգաս իրար հետ ման գանք այգում: Ես գործերս շուտ կվերջացնեմ ու կգամ
    - Դե ես չեմ խոստանում, եթե դասեր չունենամ կգամ:
    - Հա: Դե պակա-պակա
    Օդային պաչիկ ուղարկեց, բռնեց մամայի ձեռքն ու ասեց՝ դե գնացինք:

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  11. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.04.2009), armen9494 (09.05.2012), Ceceron (08.04.2009), Chilly (15.04.2009), Chuk (08.04.2009), cold skin (09.04.2009), Enipra (12.04.2009), impression (08.04.2009), Kita (08.04.2009), Monk (08.04.2009), Nadine (14.04.2009), Nareco (10.04.2009), Norton (18.04.2009), Rhayader (19.04.2009), Surveyr (10.04.2009), Աբելյան (09.04.2009), Արմինե (09.04.2009), Երվանդ (08.04.2009), Կաթիլ (08.04.2009), Հայկօ (09.04.2009), Մարկիզ (08.04.2009), Նաիրուհի (25.12.2009), Ռուֆուս (11.04.2009), Ֆոտոն (06.08.2009)

  12. #187
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Բժշկական ԲՈւՀ-ը նոր ավարտած տղան այն ամբիոնի վարիչի մոտ, ում ամբիոնում ցանկանում է անցնել օրդինատուրա /նեղ մասնագիտացում/: Շա՜տ ազդեցիկ ամբիոնի վարիչ է…
    - Բարև ձեզ, պարոն…, կարելի՞ է…
    - Բարև, ո՞վ ես դու:
    - Նոր եմ ավարտել, որոշել եմ օրդինատուրաս ձեր մոտ անցնել:
    - Որոշե՞լ ես… Հա՜… Տղա ջան, ո՞նց ես սովորել:
    - Դե, նենց… միջին:
    - Էդ ո՞րն ա, քարշ ես եկե՞լ… Հա-հա-հա…
    Լռություն:
    - Բիոքիմիադ ի՞նչ ես ստացել:
    - 7…
    - էրկուս, էլի… Հա-հա-հա… Բա իմ առարկան:
    - Զաչոտ էր… գիտեմ, սովորել եմ…
    - Գիտե՞ս… Բա գիդես, արի տեղս նստի… Հա-հա-հա… Անգլերեն գիտե՞ս…
    - Ոչինչ…
    - Այսինքն՝ չգիտես… Կամպյուտըռ գիդե՞ս…
    - Հա, կարում եմ տեքստ հավաքեմ, բան…
    - Աա՜, տղա ջան, իմ քարտուղարուհին էլ ա կարում տեքստ հավաքի… Դու ինձ ասա գիդե՞ս, թե՞ չգիտես… Կամպյուտըռ ունե՞ս…
    - Չէ…
    - … տե՜ս, ես ունեմ… Հա-հա-հա՜… Բանակի հետ պրոբլեմ ունե՞ս…
    - Այսինքն՝ նկատի ունեք, որ ժամանակը գա, գնալու եմ թե չէ՞… Հա, գնալու եմ:

    - Տղա ջան, ի՞նչ ես կայնել: Գնա, մի վեց ամսից կգաս… Ինքնագլուխ բաներ-մաներ, իմ հետ ու իմ ամբիոնի հետ կապված, չանես, թե չէ՝ էս երկրում բժիշկ դառնալու բոլոր շանսերդ կկորցնես: Էղա՞վ…
    - Հա… Լավ, հաջողություն ձեզ…
    - Դավա՛յ…
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 12.04.2009, 19:35:

  13. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.04.2009), Chilly (15.04.2009), impression (12.04.2009), Monk (16.04.2009), Norton (18.04.2009), Progart (30.04.2019), Ribelle (18.04.2009), Selene (12.04.2009), Աթեիստ (12.04.2009), Ուլուանա (13.04.2009), Ռուֆուս (12.04.2009), Վիշապ (19.04.2009), Քամի (19.04.2009)

  14. #188
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    էլի ընտանեկան արխիվից՝ տատիկներիս կյանքից

    Ուրեմն մորական տատիս հայերեն լավ չի իմանում, գալիս ա Հայաստան, փողոցում մի զույգ ա իրան մոտենում, ցածր ձայնով հարցնում են.
    - Տիկին, չե՞ք ասի, թե այստեղ մոտակայքում զուգարան որտեղ կա:
    Տատիկս, մտածելով, որ զուգարանը պետք է որ ռեստորանատիպ ինչ-որ բան լինի, բարձր-բարձր ասում ա.
    - Այ էնտեղ մեեեեեծ շենք կա, վրան տենց էլ գրած ա՝ զու-գաաա-րան
    Իրականում այդ շենքի վրա գրված էր «ճաշարան»…

    ………
    Հիշում ա, որ մեկի տանը ինչ-որ կոնֆետ ա կերել, մտնում ա խանութ ու հարցնում ա.
    - Կոլյա-Նիկոլայ կանֆետ ունե՞ք
    Վաճառողը զարմացած իրան ա նայում.
    - Այդպիսի կոնֆետ չկա:
    - Ո՞նց չկա, ինձ ասել են, որ հենց էս խանութից են առել…
    Տենց կռվում ա, գնում ա տուն, նոր պարզում ա, որ էդ կոնֆետը ոչ թե Կոլյա-Նիկոլայ ա կոչվում, այլ Վասյա-Վասիլյոկ

    ………
    էլի մի խանութային դեպք.
    Տատիս գնում ա մածուն առնելու, վաճառողը հարցնում ա.
    - Բա շի՞շ
    Տատիս սկսում ա խրատել.
    - Տղա ջան, ես քո մամայի տարիքին եմ, ի՞նչ բառեր ես քեզ թույլ տալիս
    Վաճառողը բնականաբար անտեղյակ ասում ա.
    - Հա բայց ի՞նչ եմ ասել, ասում եմ բա շի՞շ…
    Տատիս ավելի ա ջղայնանում, սկսում ա խրատել, բան… Մեկ էլ կողքից մեկը ասում ա.
    - Շիշ՝ бутылка
    Նոր իրար հասկանում են: Դե շիշ բառը ռուսերեն ու հայերեն տարբեր իմաստներ ունի էլի

    ………
    Հորական տատիս հոպարենցս հետ էր ապրում: Ուրեմն մի օր հեռուստացույց են նայում, էնտեղ մի զույգ համբուրվում ա, տատիս խառնվում ա իրար՝ էս ի՞նչ աննամուսություն եք նայում, փոխեք Հոպարս ասում ա.
    - Մամ, ինչի ձեր ժամանակ տենց բան չկա՞ր:
    - Չէ, չկար
    - Բա էդ յոթ երեխեդ որտեղի՞ց
    - Բալես, մենք միամիտ ենք եղել. քնել-արթնացել ենք, տեսել ենք երեխով ենք
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.04.2009), Ariadna (19.04.2009), armen9494 (09.05.2012), ars83 (15.04.2009), Chilly (15.04.2009), Chuk (15.04.2009), Enigmatic (14.04.2009), Monk (16.04.2009), Nadine (14.04.2009), Norton (18.04.2009), Progart (30.04.2019), Rhayader (19.04.2009), Ribelle (16.04.2009), Ruby Rue (18.05.2013), Sona_Yar (18.04.2009), Surveyr (17.04.2009), Բարեկամ (21.04.2009), Կաթիլ (19.05.2009), Հայկօ (16.04.2009), Մարկիզ (19.04.2009), Ուլուանա (14.04.2009), Չիպ (18.04.2009), Քամի (14.04.2009)

  16. #189
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մատուցողը

    Իտալիայում նստած էինք մի ռեստորանում: Սեղանի շուրջ վեց հոգով էինք` մի հայ, երկու հնդիկ, մի չինացի, մի թուրք ու մի գերմանացի: Մեր մատուցողը երիտասարդ սևահեր տղա էր` շատ հմուտ ու արագաշարժ: Հիմնական ճաշատեսակն ավարտելուց հետո կանչեցինք` դեսերտ պատվիրելու: Հարցրեցի.
    - Տիրամիսու ունե՞ք:
    Երևի հարցս շատ հիմար հնչեց. նույնն էր, թե ճապոնական ռեստորանում հարցնես, թե սուշի ունե՞ն:
    Ու էս մատուցողը կատակով պատասխանեց.
    - Չէ, ի՞նչ տիրամիսու, որտեղի՞ց մեզ տիրամիսու:
    Սկզբում չհասկացա, որ կատակ է: Տեսնելով իմ շփոթված դեմքը` ժպտաց, ասաց, որ պատվերն ընդունված է ու գնաց:
    Երկու րոպեից մեկ էլ շփոթված հայացքով եկավ:
    - Գիտեք, տիրամիսուն վերջացել է...
    Ծիծաղեցինք: Ամուսինս էլ թե.
    - Բա ի՞նչ էիր քեզ կոտրտում, երբ պատվիրում էինք:
    - Կներեք,-ասաց տղան,-այսօր շատ այցելուներ ունեինք, հիմա էլ օրվա վերջն է...
    Գլուխը կախ հեռացավ... Ու աչքիս առաջ մոտեցավ պատվերները կատարող բաժնին, վերցրեց մեր տիրամիսուները, հետ եկավ մեզ մոտ:
    - Տիրամիսու էիք պատվիրոլ,- հանգիստ ասաց նա` կարծես ոչինչ էլ չէր եղել,- խնդրեմ:
    Ու դրեց մեր դիմաց:
    Հասկացանք, որ մինչ էդ պահն ամբողջը կատակ էր: Ծիծաղեցինք: Մտածեցի, որ նման բաներ Գերմանիայում երբեք չես տեսնի... Բացառվում է, որ մատուցողը հաճախորդի հետ նման ձևով զվարճանա: Ինչ կատակ, ինչ բան... Դեռ չէի կտրվել էդ մտքիցս, երբ նկատեցի, որ մեր սեղանի շուրջ նստած գերմանացին միակն է, որ չի ծիծաղում, ոչ էլ անգամ ժպտում է:
    Տիրամիսուական խաղերով մեր մատուցողի համարձակությունը չավարտվեց: Թուրք աղջիկը, տեսնելով, որ մեզ սպասարկող իտալացին խաղալ սիրող տղա է, սկսեց հետը ֆլիրտ անել: Բա թե` քանի՞ տարեկան ես, իսկ ե՞ս ինչքան կլինեմ, իսկ ինչքա՞ն կտայիր: Մատուցողն էլ օձի լեզու ուներ, էս աղջիկն էլ գնալով ավելի էր ոգևորվում: Հնդիկները կողքից տոն էին տալիս էդ ֆլիրտին, չինացին էլ իր ակնոցների տակից պլպլպստացնող աչքերով նայում էր` լայն ժպտալով և մեկ ու մեջ տարօրինակ հայացքներ գցելով. երևի որոշ արտահայտություներ դժվար էր հասկանում: Ու դարձավ էդ ամենը իսկական ներկայացում: Զվարճալի էր, ծիծաղում էինք: Իսկ մեր գերմանացին լուռ իր գարեջուրն էր խմում` աշխատելով ոչ մի էմոցիա ցույց չտալ: Բայց զգում էի, որ շատ տհաճ է իրեն կատարվողը:
    Ասացի, որ ուզում եմ գնանք արդեն, բոլորը զարմացան, միայն գերմանացին երախտապարտ աչքերով վրաս նայեց ու գլխով համաձայնության նշան տվեց:
    Ուտելիքը լավն էր այնտեղ, սպասարկումն էլ արագ, ու հենց մեր տան կողքին էր այդ ռեստորանը: Բայց մնացած օրերին գերմանացի տղան այլևս հրաժարվեց գնալ այնտեղ` առանց մեկնաբանելու, թե ինչու:
    Վերջին խմբագրող՝ ivy: 18.04.2009, 17:52:

  17. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.04.2009), Ariadna (19.04.2009), armen9494 (09.05.2012), Chilly (20.04.2009), Chuk (19.04.2009), impression (18.04.2009), Kita (19.04.2009), Norton (18.04.2009), Progart (30.04.2019), Rhayader (19.04.2009), Ribelle (18.04.2009), Sona_Yar (18.04.2009), Աթեիստ (19.04.2009), Մարկիզ (19.04.2009), Ուլուանա (20.04.2009), Ռուֆուս (18.04.2009), Վիշապ (19.04.2009), Ֆրեյա (18.04.2009)

  18. #190
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    «Մաչոն»
    Նվիրվում է իրենց մաչո երևակայող բոլոր տղաներին

    Իտալական ճամփորդություններին, բացի ինձնից ու Սիդից, երկու տղա էլ էին մասնակցում: Մեկը չափած-ձևած, չխմող, չծխող, առավոտից իրիկուն սպոտրով զբաղվող մի ռուս տղա էր` մեր հազար տարվա ծանոթը: Իսկ մյուսը` ծխող, խմող, անգամ երեկոյան արևային ակնոցները չհանող, լոպազ քայլվածքով, իրեն բոլիվուդյան, գուցե նաև հոլիվուդյան աստղի տեղ դրած մի գրեթե անծանոթ հնդիկ: Ու էդ երկուսը իրար հետ առանձնապես չէին շփվում. ոչ մի ընդհանուր բան չունեին, բացի նրանից, որ երկուսն էլ կոնսուլտանտ էին գերմանական հայտնի ֆիրմաներում:
    Ու մի երեկո էլ հնդիկը որոշեց իրենց չշփման բացը լրացնել: Վիսկիի հերթական բաժակը մի ձեռքին, սիգարետը` մյուսին, նստեց մեր ռուսի դիմաց, որն այդ ժամանակ գանտելներով (հետը քարշ էր տվել Իտալիա) բիցեպսներն էր դզմզում: Զգալով, որ հնդիկը ինչ-որ շատ մոտ է իրեն նստած` ռուսն իր մարզված բոլոր մկաններով հետ ձգվեց` փորձելով խուսափել ալկոհոլի թունդ հոտից ու սիգարետի ծխից: Մոտ նստածի կատարն էլ արդեն լաաավ տաքացել էր ու հնդկական մուղամներ էր շվշվացնում` ինքն իրեն ծիծաղելով չգիտես թե ինչի վրա: Մեկ էլ ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց.
    - Ռուս աղջիկներից լավը չկա:
    Ռուսը հայացքը բարձրացրեց ու ուշադիր նայեց հնդիկին:
    - Ու ինչո՞վ են էդքան լավը,- հետաքրքրվեցինք մենք:
    - Ամեն ինչով, լուրջ եմ ասում, նրանցից լավը չկա:
    Ռուսի դեմքին ոչ մի մկան չէր շարժվում, միայն հայացքը ողջ ուշադրությամբ հառված էր ոգևորված հնդիկին:
    - Իրիկունը գործից հետո գնում ես մի տեղ նստում, խմիչք վերցնում, աղջիկների հետ ծանոթանում, ու եթե ռուս են, արդեն շահած ես: Գերմանացիները գլխացավանք են. պիտի ամեն ինչ իրենց ուզածով լինի, թուրքերը սիրտդ կկոտրեն. քո հաշվին կուտեն, կխմեն, աչքդ թեքեցիր, փախել են արդեն: Բայց այ ռուս աղջիկները... Հա, շատ են խմում, գրպաններդ դատարկում են, բայց ներդրածդ փողը էդ գիշեր լրիվ փոխհատուցվում է: Ասում եմ` ռուսներից լավը չկա:
    Ֆռթացնելով վիսկին ու չնկատելով ռուս տղայի լարված հայացքը` հնդիկը շարունակեց իր «գովքը».
    - Խմիչքի մեջ էլ մեծ կտոր լիմոն են գցում, հետո էլ էդ լիմոնը ոնց են քամում շուրթերով, գժվելու բան,- ու ջահելը երևակայական լիմոնով օդում իրականացրեց գժվեցնող գործողությունը և շարունակեց,- բա ո~նց են պարում... ախ... վայրի գազանների նման...
    - Չորեքթա՞թ,- հարցրեց ռուսը:
    Հնդիկը ձեռքերը ճոճեց օդում` էքստազի մեջ:
    - Ու ռուսներին հանգիստ կարող ես տուն բերել: Թուրքերի պես չեն, որ լավագույն դեպքում կփախչեն, չեն գա, վատագույն դեպքում` հետո մի շաբաթ չես կարողանա պոկվել դրանցից: Ոչ էլ քմահաճ ու իրենց կամքը թելադրող գերմանուհիների նման: Ռուս աղջիկը գիտի իրեն ոնց պահել քո տանը: Իր վրա ամբողջ ծախսածդ գիշերը «կվերադարձնի», առավոտն էլ մինչև արթնանալդ կմաքրվի տնից` ոնց-որ սկի չի էլ եղել: Ռուսն ուրիշ է...
    Էստեղ մարզվող տղայի համբերության բաժակը լցվեց, թափով վեր կացավ տեղից, ձեռքը կտրուկ շարժեց հնդիկի կողմն ու ասաց.
    - Ամեն ինչ պարզ է:
    Ուզում էր գնալ, բայց հնդիկը շարունակեց.
    - Ռուս աղջիկնեն ինձ շատ են սիրում, ես իրենց հետ խնդիր չունեմ` երբ ուզեմ, ինչքան ուզեմ: Դու հետս արի, կգնանք լավ-լավ տեղեր, կխմենք, կուրախանանք, հետո թե կուզես, բնակարանիս բանալիները կարող եմ մի գիշերով քեզ տալ, ես շատ մեծ ու հարմար անկողին ունեմ:
    - Ես տուն էլ ունեմ, մահճակալ էլ,- ասաց ռուս տղան ու դուրս եկավ սենյակից:
    Հնդիկը շրջվեց իմ ու Սիդի կողմը, թե.
    - Զարմանալի տղա է, հեչ հետաքրքրված չի ռուս աղջիկներով... Երևի իրեն գերմանուհիներն են դուր գալիս:
    ...
    Բախտի բերմամբ, թե պատահմամբ, հաջորդ օրը Գերմանիայից մեզ միացան Սիդի ու ռուս տղայի ծանոթների մի այլ խումբ, որտեղ երկու ռուս աղջիկներ կային: Էն ինչ տիպեր էին, պա~հ, լիմոն էլ կքամեին, վայրի գազանների նման էլ կպարեին, դու ասա` պարացնող լիներ: Մեր քաջ հնդիկը, որ նախորդ գիշերը կտրիճ էր դարձել, էդ ռուս աղջիկների ներկայությամբ դարձավ կուռկուռի ձագ, կուչ եկավ, քաշվեց, սկի ծպտունը դուրս չէր գալիս:
    Մոտեցա իրեն, թե.
    - Բա ասում ես` ռուսների հետ լավ ես, հրեն, իրենց ոտքով եկել են քո սիրելի աղջիկները:
    Հնդիկն ավելի կուչ եկավ ու կամաց ասաց.
    - Լավն են ռուս աղջիկները... շատ ընկերական են:
    Ու ինքն իր ասածին գլխով անելով` դուրս եկավ ծխելու:

  19. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.04.2009), Ariadna (19.04.2009), Chilly (20.04.2009), Chuk (19.04.2009), Freeman (25.08.2013), Kita (19.04.2009), Norton (19.04.2009), Progart (30.04.2019), Rhayader (19.04.2009), Ribelle (19.04.2009), Աթեիստ (19.04.2009), Մարկիզ (19.04.2009), Ուլուանա (20.04.2009), Ռուֆուս (19.04.2009), Վիշապ (19.04.2009)

  20. #191
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Այվ, երկուսն էլ կայֆն էին: Առաջինը «Honeymoon»-ը հիշեցրեց, երկրորդն էլ լավ դիպուկ էր
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (19.04.2009)

  22. #192
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Անուկի այս բլոգային գրառումից հետո մի դեպք պատմեմ

    Մի քանի տարի առաջ աշխատում էի Զբոսաշրջային Տեղեկատվական Կենտրոնում ու աշխատանքիս իմաստը այն էր, որ պետք է մեր կենտրոն հաճախող զբոսաշրջիկներին տարբեր տեսակի տեղեկություններ ու խորհրդատվություններ տայի, օրինակ տեսարժան վայրերը որտեղ են գտնվում ու ինչ երթուղայիններով կամ ավտոբուսներով կարող են այնտեղ գնալ, լավ ռեստորանները որտեղ են և այլն:

    Դե ամեն երկրի զբոսաշրջիկները իրենց բզիկներն ունեին, բայց ամենասարսափելի զբոսաշրջիկները ճապոնացիներն էին: Նորմալ ճապոնացի զբոսաշրջիկները երբեք մեր կենտրոն չէին գալիս, որովհետև Հայաստան էին գալիս տուր պակետներով, ունեին իրենց գիդը, ավտոբուսը, մի խոսքով մեր կարիքը չունեին: Իսկ մեր մոտ եկող ճապոնացին զբոսաշրջիկնրը պարտադիր հագնում էին քրջոտ, պատռտած շորեր, վրաներից գարշահոտ էր փչում, եղունգների տակի կեղտից սիրտդ խառնում էր: Մեկ էլ սիրում էին բացիկներ գողանալ (մի քանիսին անձամբ եմ գողության պահին բռնացրել): Հա ու ոչ մեկը նորմալ անգլերեն չէր կարողանում խոսել, ուժերի գերլարում էր հարկավոր դրանց ասածը հասկանալու համար: Քանի որ մեր կենտրոնում ամենապինդ նյարդերը ես ունեի, ճապոնացիներին հիմնականում ես էի սպասարկում

    Մի օր (կիրակի էր, էդ օրը մենակ ես ու Անահիտը՝գործընկերս, էինք աշխատում) երկու ճապոնացի կին մտան, նորմալ անգլերենով բարևեցեին ու վաճառքի դրած բացիկները սկսեցին ուսումնասիրել: Նայում ենք վրաները, ախր հեչ մեր ճապոնացիներին նման չեն, սիրուն, ճաշակով հագնված, մաքուր, կոկիկ սանրված... Անահիտին հայերեն ասում եմ.
    - Հլը սրանց նայի, հեչ բոմժի նման չեն:
    - Վրաներից հոտ չի գալիս, երանի չէր բոլոր ճապոնացիները սրանց պես լինեին:
    - Բա լսեցի՞ր ոնց բարևեց, ճապը նորմալ անգլերեն ա խոսում...
    Մի քանի րոպե հայերենով սրանցից ենք բամբասվում, մեկ էլ էդ կանանցից մեկը բացիկը ձեռքը մոտեցավ մեզ ու խորամանկ ժպիտը երեսին մաքուր հայերենով հարցրեց.
    - Սա ի՞նչ արժի:

    Անահիտն ու ես ամոթից մտել էինք գետինը, ով կմտածեր, որ հետներս հայերեն է խոսելու... Մի կերպ ուշքի եկանք, սկսեցինք հարցուփորձ անել, թե հայերեն որտեղից գիտի, պարզվեց որ նախ իրենք ճապոնացիներ չեն, կորեացիներ են, հայերեն խոսողը Բրյուսովում կորեերենի դասախոս էր, մյուս կինն էլ ընկերուհին էր, եկել էր Հայաստան իրեն տեսակցելու:

    Մի խոսքով, էս դեպքից հետո մեր հաճախորդների մոտ աշխատում էինք էլ հայերեն չխոսել
    I may be paranoid but no android!

  23. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Chilly (20.05.2009), cold skin (19.05.2009), Enigmatic (19.05.2009), Freeman (25.08.2013), Kita (20.05.2009), Progart (30.04.2019), Sona_Yar (19.05.2009), Terminator (19.05.2009), Հայկօ (19.05.2009), Ներսես_AM (19.05.2009), Ուլուանա (20.05.2009)

  24. #193
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մատուցողը
    ivy ջան ասում ես 6 հոգով էինք, հետո էլ ասում ես ամուսինս... Ամուսնուդ չես հաշվում հա? Բա կարելի ա?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  25. #194
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    ivy ջան ասում ես 6 հոգով էինք, հետո էլ ասում ես ամուսինս... Ամուսնուդ չես հաշվում հա? Բա կարելի ա?
    Ամուսնուս հաշվել եմ, հնդիկներից մեկը ինքն էր:

  26. #195
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    3:0 հօգուտ քեզ
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Էջ 13 55-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •