Քայլում եմ այգում, մի կին ա երեխայի հետ նստած… դե, նորություն չի, որ երեխաները ինձ ամեն տեղ խոսացնում ենվազելով մոտեցավ, ասում ա.
- Արի ծանոթանանք
- Արի
- Մայ նեյմ իզ Անրի, անգլերեն էլ գիտեմ է՜
Մատիկներով սկսեց ցույց տալ.
- Առաջ ես երեք տարեկան էի, իսկ հիմա՜… չորս եմ արդեն:
- Բա դու գնու՞մ ես մանկապարտեզ:
- Չէ՜, ի՞նչ մանկապարտեզ, դա փոքրիկների համար ա, իսկ ես գնում եմ քոլեջ ու անգլերեն հաշվել էլ եմ կարում, ա յեշո յա զնայու կակ բուձետ բալշայա կոշկա, վոտ! բիգ քեեեթ, իսկ սմոլը պուճուրն ա, կհիշես չէ՞:
- Հա, անպայման կհիշեմԲա դու քույրիկ - ապերիկ ունե՞ս:
Մտածմունքոտ դեմք ընդունեց.
- Չէ, դեռ որոշում եմ…![]()
-
- Եթե շատ ուզենաս, կարաս դու էլ ունենաս, իսկ եթե չուզենաս, քո գործն ա
- Իսկ քույրի՞կ ես ուզում, թե՞ ապերիկ:
- Երկուսից էլ ուզում եմ, հիմա որոշում եմ սկզբից որը, իսկ հետո որը
- Բա մամայիդ ու պապայիդ ասելու՞ ես, երբ որ որոշես:
- Հա, Գարիկին կասեմ:
- Գարի՞կը ով ա:
- Պապաս ա վայ: Պապաները տարբե՜ր են լինում, չգիտե՞ս:
- Հա՞: Չգիտեի
- Դե հա, լինում ա նորմալ մարդ պապա, լինում ա բիձա պապա, լինում ա Գարիկ պապա…
- Հա՜…
Ստեղ իրա մաման եկավ ծիծաղելով, ասեց, որ արդեն պետք ա գնանԱնրին շրջվեց դեպի ինձ ու գործնական տեսքով ասեց.
- Լսի, ես հիմա շտապում եմ, տանը գործեր ունեմ անելու, բայց արի պայմանավորվենք, որ վաղը ժամը տասնյոթին կգաս իրար հետ ման գանք այգում: Ես գործերս շուտ կվերջացնեմ ու կգամ
- Դե ես չեմ խոստանում, եթե դասեր չունենամ կգամ:
- Հա: Դե պակա-պակա
Օդային պաչիկ ուղարկեց,բռնեց մամայի ձեռքն ու ասեց՝ դե գնացինք:
![]()
Էջանիշներ