Արս83 , ինչ դաժան բաներ ես հիշում
![]()
Արս83 , ինչ դաժան բաներ ես հիշում
![]()
Առանձնապես մի ուրախացի։ Էդ նույն "արա"-ի սցենարը կրկնվել է մոտ մի տարի առաջ, երբ ես էի նայում ներկայացումը։
Իմպրովիզ չի։ Դերակարարումա, որում ներգրավված է նաև հանդիսատեսը։ Հայ ենք չէ՞, անպայման պետքա տեղից ելույթ ունենանք։ Իրենք էլ գիտեն էդ մասին ու օգտագործում են։
Ընդամենը դա է։
Դայանա ջան, մեջս տպավորվում ու դուրս չի գալիս։Հատկապես, երբ երեխաներին է վերաբերվում։ Ավելի սքանչելի արարած, քան երեխան է, ես տեսած չկամ։ Մաքուր հոգու փայլը աչիկներում, ամեն ինչին հավատացող, զարմանալու ունակությունը չկորցրած, ամեն մեկը՝ մի փոքրիկ արև
(ռուսական մի ֆորումում այսպես էի գրել. "Каждый ребенок - маленький, светлый мирок, а взрослые - большие, черные дыры")։ Իրոք, եթե ուզում ես հոգիդ հանգստանա, հավատդ չկորցնես մարդու նկատմամբ, բարու, գեղեցիկի նկատմամբ՝ շփվիր քառորդ ժամ երեխայի հետ։ Ես, օրինակ, իմ կյանքի ամենաերջանիկ պահերն եմ համարում երեխաների հետ շփումը։ Երբ նրանց համակարգչով հացից, մրգերից ու բանջարեղենից պատրաստված կոմոպոզիցիաների լուսանկարներ եմ ցույց տալիս (հասարակ բան, տեղադրեցի ֆորումում, ոչ ոք չարձագանքեց, իսկ երեխաներն այնպիսի հետաքրքրությամբ են նայում, հարցեր տալիս, ուրախանում), հետաքրքիր բաներ եմ պատմում, երաժշտություն ենք լսում։ Երեխաների հետ շփվելը հեշտ է, մոռանում ես հոգսերի, հոգնածության մասին։ Ընդ որում, սա մարդկանց միակ դասակարգն է, որի համար միջազգայնական, կրոնական, քաղաքական և այլ սահմաններ չկան։
Համալիրում բողոքական ժամանակս գնացել էի մի սեմինարի, որին չինացիներ էին եկել իրենց երեխաների հետ։ Մի րոպե էլ չքաշեց, որ հայ, ռուս ու չինացի երեխաները, առանց իրար լեզու իմանալու, սկսեցին միասին խաղալ, խաղաղ, համերաշխ, ուրախ։ Իտալացի ընկերոջս տանը նրա մեծ տղայի հետ (6-7 տարեկան) էլեկտրական դաշնամուրով իտալական երգեր էինք նվագում միասին, ուրախանում՝ այն դեպքում, երբ երկուսիս իմացած ընդհանուր լեզուն ֆրանսերենն էր, այն էլ մի քանի բառ։
Երեխան մի ուրույն աշխարհ է. մաքուր, լուսավոր, գեղեցիկ (տգեղ երեխա չկամ տեսած կյանքումս)։
Ու երբ տեսնում ես, որ այդ էակների նկատմամբ ոտնձգություն է կատարվում, չարություն, կոպտություն, մեջդ ամեն ինչ խառնվում էՈւ հիշում ես ամեն ինչ, չես կարողանում մոռանալ։
Այ, Կասիոպեայի որբանոց կազմակերպած այցելության նկարները նայեք, երեխաների լավաշից պատրաստած կոմպոզիցիաները, բա դա հրաշք չէ՞։
Դե լավ, այս թեմայով որ ծավալվեմ, էլ չեմ կարողանա կանգնել, համ էլ թեմային չի բռնում։
Մի բան էլ ասեմ. ինչքան մեծանում եմ, այնքան ավելի դժվար է դառնում երեխայի աչքերի մեջ նայելը, չեմ դիմանում նրանց մաքրությանը։ Դա հասկանալի է՝ խավարն ի՞նչ գործ ունի լույսի հետ...
Էհ Արս83էդ ամեն ինչը ես էլ գիտեմ, Ուլֆն էլ ու երևի ակումբաբնակների մեջ մասը, ուղղակի մենք լավ ենք խուսափում
Ես չեմ վախենում երեխայի աչքերին նայել
չեմ ուզում գիտակցել, որ ես էլ երեխա չեմ
Ամեն օր ակումբի մեծ մասն ինձ պստո է ասում, նույնիսկ եթե տարիքով ինձանից փոքր է
![]()
Իսկ երեխաների նկատմամբ ոտնձգությունները դառել են մեր իրականության անբաժան մասերից![]()
Էհ, իսկ ես չեմ կարողանում։ Դու Ժելեզնիկովի "Чучело"–ն կարդացե՞լ ես։ Ֆիլմն էլ կա, Յուրի Նիկուլինն ու Քրիստինա Օրբակայտեն են խաղում։ Ուղղակի սպանիչ գիրք է ու ֆիլմ։ Հազար օսկար արժի։
Մի դեպք էլ պատմեմ, գնամ։ Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ այդ երեխայի վարքը, շատ եմ մարդկությունից հեռացել։ Մի շվեյացարական սուպերմարկետում ընկերոջս էի սպասում։ Մի հնդիկ կին էր կանգնած երեխայի հետ։ Երեխան ինչ–որ շատ էր ջղայնացրել նրան։ Կինը անընդհատ գոռում էր, ատամները սեղմում։ Հետո սկսեց երեխային խփել։ Եվրոպացիների մոտ ընդունված բան չի, իհարկե, բայց դե ու՞մ ինչ բանն է՝ ուրիշի գործին խառնվեն։ Ես սպասում էի, որ երեխան կփախչի մորից, մանավանդ, որ նա չէր պահում նրան, միայն հարվածում էր՝ մեջքին, գլխին, երեսին։ Երեխան լացում էր, ձեռքերով գլուխը փակեց։ Հետո ձեռքերը քաշեց գլխից, փաթաթվեց մոր ոտքերին ու սկսեց հեկեկալ։ Մայրը շարունակում էր հարվածել անպաշտպան գլխին ու մեջքին, բայց սա է՛լ ավելի ամուր էր բռնվում մոր ոտքերից ու ավելի ուժեղ լացում։
Կինը չդիմացավ, թափով գրկեց երեխային, գլուխը սեղմեց կրծքին, սկսեց համբուրել ու հեկեկալ։ Երկուսով էին լացում, մայրը երեխայի ձեռքերն ու երեսն էր համբուրում, ինչ–որ բաներ ասում ու լացում։ Երկուսով հեկեկում էին, բայց մայրն ավելի ուժեղ էր լալիս։
Հետո, երբ հիշում էի այս դեպքը, հիշեցի Աստվածաշնչի մի դրվագի մասին, որում Աստված ասում է Իսրայերին՝ քեզ հարվածեցի, բայց չդարձար Ինձ։ Ես էլ միշտ մտածում էի՝ ախր որ մեկին ծեծես, ո՞նց պիտի քեզ դառնա։ Բայց, փաստորեն, կարող է։ Ու միայն հիմա եմ հասկանում, թե այդ խոսքերից հետո Աստված ինչպես է ասում այդ նույն Իսրայելին՝ քեզ հետ եմ լինելու, քեզ աչքի բիբի պես եմ պահելու, հավիտյան քեզ վրա չեմ բարկանալու։
Երևի դա միայն ծնողը կարող է մինչև վերջ հասկանալ...
Արս83 ջան ֆիլմն եմ նայել, գիրքը ցավոք չեմ կարդացել, բայց ֆիլմն իսկաես հազար օսկար արժիամենից սիրելը հատվածս դա այն հատվածն է, որբ աղջնակը պապիկին ասում է`
Չի կարելի փախչել, եթե նույնիսկ քեզ քշում են, չի կարելի փախչել![]()
Իսկ խանությում պատահած օրինակդ իսկապես բացառիկ է : Չի կարելի ծեծել երեխայինբայց եթե նույնիսկ ծեծում են, միշտ երեխան ծնողին գրկում է
մենք բոլորս էլ ամենից շատ կապված նեք մեր ծնողներին ` երկրային և երկնային :
Արսեն ջան իսկ ասենք ավելի ուրած ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ կարո՞ղ ես հիշել, թե չէ սենց շատ ինչ որ տխրեցինք
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Freeman (07.10.2011)
Մի դեպք հիշեցի, կիսատխուր–կիսաուրախ։
Կապանից մեր բարեկամներից մեկի երեխաներն էին եկել, աղջիկ ու տղա, երևի մի 7-8 տարեկան։ Փողոցով միասին քայլում ենք, ինձ հարցաքննում են։
(Տղան) –Բա տյու սոտըվի ունե՞ս։
–Չէ, չունեմ (երջանիկ մարդ էի, չունեի այն ժամանակ)։
(Զարմացած աչքեր) –Բա խէ՞ չես առնում, փող չունե՞ս։
–Չէ, ինձ պետք չի գալիս, դրա համար էլ չեմ առնում։
(Թերահավատությամբ նայում է վրաս ու լռում։ Մի քիչ քայլում ենք, աղջիկը հարցնում է) – Բա տյու մաշնա ունե՞ս։
–Չէ չունեմ։
–Որ մեծանաս առնե՞լու է՞ս։
–Չէ, ես մեքենա չեմ սիրում։
–Խէ՞, բա քեզ պետք չի՞։
–Չէ, պետք չի։
Մի պահ կանգնեցին, քույր և եղբայր մեծ աչքերով իրար նայեցին ու միաբերան ասացին.
– Շյաշ ա, է՜![]()
Արս ինչ լավն էրՏու լրիվ շյաշ ես
երանի քո նման շյաշերը շատ լինեին
թե չէ ինձ ինստիտուտում միշտ նեղացնում էին, ասում էին սկուպոյ ես, անկապ հեռախոս ես բռնում
էնքան նեղացրեցին, վերջը էս տարի առա
/6 տարի դիմացա
/
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ