User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս պատմությունը եթե Դիքենսի վեպերից մեկում կարդայիք կամ բրազիլական սերիալում տեսնեիք, կասեիք՝ հա դե զոռով խնամիազգակցական-ծանոթական կապեր են սարքել: Բայց ես մինչև հիմա շոկի մեջ եմ նրանից, թե ինչքան փոքր ա աշխարհը կամ գոնե ինչքան փոքր ա իմ աշխարհը:

    Ֆեյսբուքում, երբ ընկերանում եմ որևէ մեկի հետ, մտնում եմ, նրա ընկերները ուսումնասիրում եմ, հատկապես այն մասը, որտեղ ցույց է տալիս մարդկանց, որոնց գուցե կճանաչեմ: Քանի որ գիտեմ, որ Կոպենհագենը փոքր քաղաք է, լիքը հավես դեպքերի եմ հանդիպում. գտնում եմ ինչ-որ մեկի, որը ճանաչում է և՛ հոգեբույժ ընկերոջս, և՛ կոլեգաներիցս մեկին, որոնք իրար հետ բացարձակապես կապ չունեն:

    Էդպես մեր դանիերենի խմբից Օլիվիայի ու Դեյվիդի հետ ընկերանալուց հետո (նրանք նույն ամբիոնում են աշխատում) սկսեցի նրանց ընկերներին ուսումնասիրել ու գտա Բելգիայի Լյուվեն քաղաքում բնակվող ոմն հնդիկ Պրանովի, որի հետ ութ ընդհանուր ընկեր ունեի: Երկուսն Օլիվիան ու Դեյվիդն էին: Իսկ ովքե՞ր էին մնացած վեցը: Առաջին շոկն այստեղ էր. բոլոր վեցը Նիդեռլանդների Խրոնինգեն քաղաքից էին, որտեղ բնակվել եմ մի տարի: Վեցն էլ Հոսթ ուսանողական կազմակերպությունից էին, որի միջոցառումներին մասնակցում էի: Բայց Պրանով անունով մեկին չէի հիշում:

    Գրեցի Պրանովին, պատմեցի այս ամենը: Ահագին ծիծաղեց, ասաց, որ մաստերը Խրոնինգենում է արել, հիմա PhD է անում Լյուվենում, իսկ իրենց համալսարանը Կոպենհագենի հետ է համագործակցում: Այդտեղից էլ գիտի Օլիվիային ու Դեյվիդին:

    Օրեր անցան: Մեկ էլ տեսնեմ՝ էսօր quora-յով սկսեց հետևել ինձ Պրանովը: Ընդ որում, quora-յի մեյլս ֆեյսբուքիս հետ կապ չունի: Հետաքրքրության համար մեյլիս մեջ նրա անուն-ազգանունը փնտրեցի: Ու այստեղ շոկս ավելի մեծ էր. կային բազմաթիվ մեյլեր, որոնք ուղարկվել էին թե՛ ինձ, թե՛ Պրանովին այն պարզ պատճառով, որ... 2011 թվի աշնանը երկուսս բնակվում էինք նույն շենքում: Էսօր նորից գրեցի նրան, պատմեցի այս ամենը: Ծիծաղեց: Պարզեցինք, որ իմ վերևի հարևանն էր: Հիշեցի, որ իմ հնդիկ ընկերներ Նիրաջն ու Խայումը հաճախ էին գալիս մեր շենք՝ իրենց «հնդիկ ընկերոջ մոտ»: Հիշեցի նաև, որ Պրանովի խոհանոցում հնդկական ընթրիքն էին սարքել:

    Գրեցի այս ամենը Պրանովին: Ու հիմա երկուսով ծիծաղից թուլացել ենք... Պուճուր-պուճուր աշխարհ...

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.01.2015), insider (27.02.2015), John (14.01.2015), Sambitbaba (15.01.2015), Smokie (14.01.2015), Աթեիստ (15.01.2015), Մանուլ (18.01.2015), մարդագայլուկ (14.01.2015), Մուշու (14.01.2015), Նաիրուհի (14.01.2015), Ուլուանա (14.01.2015), Վոլտերա (14.01.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •