User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Խլուրդը, որն ուզում էր իմանալ, թե ով է արել իր գլխին


    Այ էսպիսի մի լավ գիրք կա մեր մանկապարտեզում: Ճստոների կես բոյին է` սիրուն նկարազարդած, հիմնականում` շագանակագույն երանգների: Պատկերազարդ գրքի վերնագիրը արդեն իսկ ահագին բան է ասում միջի պատմվածքի մասին: Բայց դե մի քիչ մանրամասնեմ:
    Ուրեմն մի խլուրդ է լինում, մի օր իր համար ման է գալիս, մեկ էլ վերևից գլխին` հոպ, մի կլոնձ թարմ արտաթորանք: Էս խլուրդը խառնվում է իրար, թե ով արեց իր գլխին: Ու գլխի նոր զարդով սկսում է շրջել և հանդիպած կենդանիներին հարցուփորձ անել.
    - Դո՞ւ ես արել իմ գլխին:
    - Ե՞ս,- զարմանում է ծիտիկը,- հլը նայիր` ես ոնց եմ անում:
    Ու հավեսով ծրտում է խլուրդի կողքին: Տուժածը հասկանում է, որ սա էն չի:
    - Դո՞ւ ես արել իմ գլխին,- հարցնում է կովին:
    - Ե՞ս, ի~նչ ես ասում, հլը նայիր` ես ոնց եմ անում:
    Ու մի գունդ թրիք է շպրտում հաստլիկ հետույքից:
    Հերթը հասնում է խոզին.
    - Դո՞ւ ես արել իմ գլխին:
    Խոզն էլ իր հոտավետ զանգվածն է հրամցնում` չլմփոցով ու մնացած երաժշտական ձայնակցությամբ:
    Էդպես գրքում հանդիպում ենք նաև այծի, ձիու և այլ կենդանիների հետույքների, որոնցից տարբեր տեսակի կակաշկաներ են թափվում, ու համեմատության կարգով հասկանալի է դառնում, որ դրանցից ոչ մեկը խլուրդի գլխինի ընկերը չի:
    Խեղճ տուժածը իր կակաշկայով էնքան է շրջում մինչև հանդիպում է թարմ արտաթորանք խժռող երկու տռուզ ճանճի, ու հասկանում է, որ սրանք հաստատ գործի վարպետ են, կիմանան թե իր գլխի վրայինը ում շնորհքն է: Էդպես էլ լինում է, ճանճերն ասում են.
    - Շունն է արել, պարզ բան:
    Խլուրդը գնում, գտնում է շանը: Տեսնում է սա կերած-խմած քնած է: Վրեժի ծարավը համակում է մեր հերոսին: Բարձրանում է շան վրա ու նրա ճակատի մեջտեղում անում իր գորշ անելիքը: Առը քեզ, շան լակոտ:
    Ու իր գլխի զանգվածով հեռանում է տխուր խլուրդը:
    Այ էսպիսի գերմանական պատմվածք երեխաների համար:
    Միշտ ուրիշներն էին կարդում էրեխեքի համար, ես էլ կողքից ականջ էի դնում: Էնքան լսեցի էդ ք.-ոտ պատմությունը, վերջն իմ հավեսն էլ տվեց: Էսօր էլ ես կարդացի, ճտերս էլ ոգևորությամբ լսում էին ու երևի փորձում պարզել` կարո՞ղ է իրենք են արել խլուրդի գլխին: Հոտը աշխարհ էր կապել...

    Վերջին խմբագրող՝ ivy: 16.06.2009, 20:55:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.06.2009), Enigmatic (16.06.2009), erewanski (08.08.2009), impression (16.06.2009), Kita (16.06.2009), Norton (16.06.2009), Progart (30.04.2019), Rhayader (07.08.2009), Լեո (23.06.2009), Հայկօ (17.06.2009), Նաիրուհի (25.12.2009), Ուլուանա (20.06.2009), Ռուֆուս (17.06.2009), Վարպետ (16.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •