Մի փոքր դեպք էլ ես պատմեմ։ Երևանյան դպրոցներից մեկում ռուսաց լեզվից գրավոր աշխատանք են գրում։ Աշակերտուհիներից մեկը, ծննդով արցախցի, գրած է լինում՝ умырать։ Ուսուցչուհին, բնականաբար, ուղղում է умирать–ի, և տետրերը բաժանելիս աղջկան հարցնում է՝
–Сатеник (հորինած անուն), почему ты написала слово умирать через "ы"?
- Потому что проверочное слово "մыռալ ա", Հասմիկ Խաչատուրովնա,– պատասխանում է աղջիկը։
Մի դեպք էլ հիշեցի։ Տարրական դասարաններից մեկում ռուսերենի դասաժամ է և երեխաներին կիսում են երկու խմբի։ Առաջին ուսուցչուհին ասում է.
– Երեխաներ, ինձ կդիմեք Ծովինար Արամովնա։
Երկրորդն ասում է.
– Երեխաներ, ինձ կդիմեք Հասմիկ Խաչատուրովնա։
Մի հինգ րոպե հետո մի երեխա ձեռք է բարձրացնում ու ասում.
– Արամ Խաչատուրովիչ, կարելի՞ է գնալ զուգարան։
Այս դեպքն էլ հորաքրոջս հետ է պատահել, երբ դասավանդում էր վաղուց մի դպրոցում։ Տարրական դասարանում է եղել։ Երեխաներից մեկն անընդհատ ձեռք է բարձրացնում։ Վերջը, ուսուցչուհին նկատում է, հարցնում՝ ի՞նչ է պատահել։ Երեխան, թե՝ կարելի՞ է զուգարան գնալ։ Խույլ է տալիս։ Երեխան դուրս է գալիս, մի րոպե հետո վերադառնում, ձեռքին թղթի մի կտոր ու ասում է ուսուցչուհուն.
– Մի հատ կճմրթե՞ս։
Վերջին խմբագրող՝ ars83: 18.09.2008, 13:44:
Վերադառնում ենք շրջանից: Մենք շտապում ենք , վարորդն էլ հակառակի պես դանդաղ է քշում: Հանկարծ ճանապարհի մեջտեղում մի կաղամբ տեսանք, երևի ավտոմեքենայից էր ընկել: Մեր վարորդը իջավ ,վերցրեց կաղամբը , անշտապ տեղավորեց մեքենայում ու նոր շարունակեց իր ճանապարհը: Մի քիչ անց մի կաղամբ էլ տեսավ , էլի կանգնեց ու վերցրեց , տեսնելով մեր դժգոհ հայացքները, ասաց՝. - Ապե, երկու քյալամը մի բորշ ա:
Էլ ոն՞ց ջղայնանաս այդ մարդու վրա:
Հիմա կաղամբ տեսնելուց միշտ հիշում եմ նրա խոսքերը՝ երկու քյալամը մի բորշ ա:
Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:
Եղբորս կինը և եղբայրս չեն սիրում ռաբիս բաներ ու «իմ մեծ չաղ հայկական հարսանիքը» հաղորդաշարն էլ դասում են նույն կարգին ու մի քիչ էլ ծաղրանքով են վերաբերվում, ու մի անգամ ասաց հարսիկս.
-Թե իմանամ տենց նկարահելու են ինչ-որ հարսանիք,ուր հրավիրված եմ՝ չեմ գնա, կամ էլ էտ էր մնում իմ հարսանիքը նկարեին ու տելիկով ցույց տային:
Երեկ փութալով միացնում ա տելիկը, ասում եմ ինչ ես ուզում նայել, բա «իմ մեծ չաղ հայկական հարսանիքն» են ցույց տալու: Ասում եմ բայց դու չես սիրում ինչի՞ ես նայում……
Դու մի՜ ասա մի 20 օր առաջ հրավիրված են եղել հարսանիքի ու ասած չեն եղել հարսանքվորները, որ նկարում ա Արմենիա հեռուսաընկերությունը, ու ինքն ու ախպերս էլ կարգին քեֆ էին արել ու դա լրիվ նկարվել էր ու ցույց էին տալիս աաաաաաաաաա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ կյանքումս էտքան չէի ծիծաղել: Նայում էի հարսիկիս կիսաժպտախառը մանթո դեմքին ու հիշում իր ասածը ու նաև հիշեցնում , ինքն էլ հետս ստիպված ծիծաղում էր, քանի որ ի զորու չէր կանխել այն, ինչն իր բնութագրմամբ ռաբիս ություն էր ……
Ու ես ստեղ հիշեցի տատիս ասածը «տնազ տնազ ուր ես գնում, տնազ անողի տուն եմ գնում»
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Smokie (10.10.2012)
Լուսնյակին նենց կուզեի տեսնել
էս կարգի բան էլ մեզ մեր հայերենի դասախոսն էր պատմում…
ռուսերենի դասին անցնում են «семья» թեման, ու դասատուն աշակերտներից մեկին կանգնացնում ու ասում ա.
- отец բառով մի նախադասություն ասա…
- մեր հարևանի հավը ձու ածեց
սա էլ Վանաձորում են պատմել.
Վանաձորցի ուսուցիչը շեշտի կանոնն ա բացատրում աշակերտներին.
- Երե՛խաներ հայերե՛նումը շե՛շտը դրվու՛մա վե՛րջին վա՛նկի ձայնա՛վորի վը՛րա…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Մարտ ամսի վերջերն էր: Ցուրտ էր: Զինվորների շրջանում տարածված էին սուր շնչական հիվանդություններ: Պատճառները տարբեր են: Ինքներդ էլ գիտեք…Հրամանատարը կանչեց ինձ ու «պռախոդ» բուժծառայության պետին եւ, ինչպես միշտ, նման դեպքերում, նայելով ինձ, ասաց.
–Մեկդ գնում եք … … հենակետերը: Զանգել, ասել են, որ այնտեղ հիվանդներ կան: Բոլորին զննում եք: Բոլոր հիվանդներին իջեցնում եք զորամաս: Ես անհրաժեշտության դեպքում …… դասակը կուղարկեմ, որ մի հենակետը նրանք փակեն:
–Ո՞նց եմ, գնում, հրամանատար:
–Զամպալիտը գնալու ա ստուգման, հետը պայմանավորվեք ու մեկդ հետը գնացեք:
…Նստեցինք զամպալիտի ծառայողական մեքենան ու գնացինք…
Վերեւներում խորը ձյուն էր…Պետք է մտնեինք եւ ստուգեինք 7 հենակետ, որոնց տեղագրության ու վտանգավորության մասին չպատմեմ՝ ուղեղներդ չծանրաբեռնելու համար: Նշեմ միայն, որ ահագին տարածությունը, որի հիմնական մասը պետք է բարձրանայինք շատ դժվարանցանելի է, հատկապես՝ ձմռանը:
Առաջին իսկ հենակետում կատարեցի բուժզննություն: Զինվորներն ու նրանց հրամանատարը իրենց ունեցած-չունեցածով մեզ հյուրասիրեցին: Լա՜վ կշտանալուց հետո՝ զամպալիտն սկսեց.
–Հըլը եկեք, եկեք, սաղդ ստեղ շարվեք:
Երեւի մի 10-12 հոգի մոտեցան զամպալիտին:
–Գիտեք չէ՞, որ մայիսի 12-ին ընտրություններ են:
–Հա, հա, պարոն փոխգնդապետ,–ասացին մի քանի զինվոր…
Ահա, թե ինչ ասաց մեր զամպալիտը/առանց ավել-պակասի/.
–Մենք ծառայում ենք բանակում…ու ո՞վ ա մեր մեծը…ճիշտ ա՜՝ ՍՍ–ն …իսկ նաեւ ո՞վ է նա…հա՜…նա մեր «հանրապետական»-ի նախագան ա: Ուրեմն՝ մենք ո՞վ ենք …պաշտպանում ենք մեր սահմանը՜…լուսահոգին որ մահացավ, մահացա՜վ մեր պետականի համար՜…ո՞վ ա մեր…ամենալավ մարդը՜…մեր Հայաստանի համա՜ր…Այո՜, ՍՍ-ն…ճիշտ է…եւ մենք բոլորս ու՞մ ենք ընտրելու…՜: Այո՜, «հանրապետական»-ին: Ինչու՞՜՜՜…արդեն ասի:
Եվ այսպես շարունակ յուրաքանչյուր հենակետում ու գետնատնակում, խրամատում ու խորշում…
Միայն ավելացնեմ, որ հայտնաբերեցի մեկ հիվանդի, որը չէր ուզում իջնել զորամաս, որովհետեւ իր ընկերների համար դժվար էր լինելու: Այսինքն՝ բնական է, որ մեկ զինվորի պակասն էլ ահագին բարդացնում էր վիճակը տվյալ հենակետում, քանի որ յուրաքանչյուրին ուներ իր հստակ պարտականությունները: Իհարկե, հիվանդ զինվորը չէր կարող չտեղափոխվել…Հո, իրա ուզելով չի՞: Հետո էլ ասում են, մեր բանակը ուժեղ չէ: Մեր բանակը շա՜տ ուժեղ է, առաջին հերթին՝ զինվորի թասիբի ու կամքի շնորհիվ…
Լավ մի դեպք էլ ես պատմեմ....
Էս մեր գործի տեղի կողքը մի հատ կոշկակարի բուդկա կա իր կոշկակարով.... Մի երկու շաբաթ էս կոշկակարը գործի չէր գալիս, մի օր էլ մոտեցա բուդկային տեսնեմ գրածա.
"Ինսուլտ եմ տարել, մի ամսից կլինեմ!"
Չգիտեի լացեի թե ծիծաղեի....
I may be paranoid but no android!
Ինչ լավա, որ ես տղա չեմ .... էս բանակում ծառայելը հերոսությունա
Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)
Էջանիշներ