Վարպետ-ի խոսքերից
Մի փոքրիկ մանրապատում` "Հայերենի առանձնահատկությունները" թեմատիկայից:
Իրանում, ընդհանրապես, ինչպես պատմում է իմ մի պարսկահայ ընկեր, դիզայներները օգտագործում են հիմնականում Macromedia Free Hand ծրագիրը, որը համարժեք է այլ դիզայներական ծրագրերի: Իսկ որպես համակարգիչ օգտագործում են հիմնականում Apple, ուստի մեզ բոլորիս համար սովորական դարձած ծրագրերի անունները կամ տերմինները նրանց համար, հնարավոր է, որ երբեմն անհասկանալի լինեն:
Ուրեմն մի անգամ, այդպիսի մի պարսկահայ, որը որոշած է լինում իր մասնագիտական բախտը որորնել հայրենի եզերքներում, պատրաստվում է Երեւանում աշխատանքի ընդունվել: Ծանոթացնում են մի ամսագրի շեֆական կազմի հետ, սրանք էլ պայմանավորվում են` այսինչ օրը եկեք, խոսենք: Դիզայները գալիս է, նստում են, սկսում են ծանոթանալ: Ոնց եք, ոնց չեք, ինչ կա-չկան բաց եմ թողնում` անցնում են բուն, էական հատվածին: Խոսակցության մի հանգրվանում գլխավոր խմբագիրը հարցնում է.
- Արտավազդ ջան (պայմանական անուն է), Word, Corel գիտես?
Արտավազդը մի պահ լռում է... Հայացքն այնպիսին է` կարծես չգիտի` վիրավորվի, թե ծիծաղի?
- Այսինքն?,- պատասխանում է Արտավազդը:
- Դե ինչ այսինքն,- սկսում է արդարանալ խմբագիրը` մտածելով, թե դիզայները վիրավորվում է, կարծելով, թե կասկածում են իր մասնագիտական հնարավորությունների վրա,- մարդ կա` չգիտի:
- Իսկ դու գիտես?,- թվում է թե անիմաստ` հարցնում է Արտավազդը:
- Ես որ իմանայի` դիզայներ կաշխատեի, եղբայր:
- Այսինքն` ուզում ես ասես, որ ով դա գիտի կարող ա դիզայներ աշխատել?
- Դե գոնե տեխնիկական մասով` առնվազն...
- Ախպեր, դու ինձի ձեռ ես առնում?,- ակնհայտորեն սկսում է վրդովվել Արտավազդը:
- Չհասկացա,- ապշում է խմբագիրը,- հիմա ով ա ում ձեռ առնում?
Մի խոսքով, ուզում եմ հույս ունենալ, որ բանը բռնցքամարտի չի հասնում, բայց պոտենցիալ գործընկերներն իրարից բաժանվում են խիստ վիրավորված: Հիմա, ով չհասկացավ իրավիճակի զավեշտալիությունը, փորձեմ այն բացատրել հենց նույն պարսկահայի` իր ընկերներից մեկին օրերից մի օր արված խոստովանությամբ:
- Ախպեր,- պատմել է նա,- գնացի գործի ընդունվելու, խմբագիրը, փոխանակ հետս գործից խոսա, հարցնում ա.... վոռդ քորել գիտես? Հիմա ես չեմ` դու ես, մե հատ ապտակ չպետք ա հասցնեի?
Ով էլի չհասկացավ` խնդրում եմ մաքուր հայկական առոգանությամբ կարդալ այս բառամիացությունը. "Word, Corel գիտես?": Հիմա ես չեմ` դուք եք, մե հատ ապտակ չպետք ա հասցնեիք ձեզ էսպիսի հարց տվողին?
Էջանիշներ