Վահագ, լացացրիր....
Լուրջ, ճնշումս բարձրացավ....
Վահագ, լացացրիր....
Լուրջ, ճնշումս բարձրացավ....
I may be paranoid but no android!
Հաաաաաաաա՜ հաաաաաաաաա՜ հաաաաաաաաա՜... Հիմա ամբողջ գիշեր պիտի հիշեմ-մեռնեմ ծիծաղից: Վարպե՛տ, բա քո արածը քո դուրը եկա՞վ:
DIXIcarpe noctem
Վահա՜գ , էս ի՜նչ էր , մեռա՜...
Քիչ էր մնում սմայլիկների չարաշահում անեի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
դե որ երբերմն աշխատում է, ախր էդ կինը ո՞նց ուրանար
դեմք պատմություն էր, ապրես, Վա
ինձ արդեն թաշկինակ են առաջարկում
Վարպես յա լյուբլյու ծեբյա
Նենց հավեսով, համ ու հոտով ես գրել, ոնց որ դեպքը քեզ հետ էր պատահել։
Իսկ պատմությունը վերջն էր։ Հիմա ամեն անգամ, որ անկետա լրացնելու լինեմ, քանդվելու եմ։
Այ թե ինչեր են պատահում օտար, ամայի ճամփեքին։
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Եվ ուրեմն` եւս մի երկուսը, մի դասախոսի մասին: Դարձյալ ընկերս է պատմում, այս անգամ` մեկ ուրիշը: Նախորդի պես խիստ զավեշտալի չեն, բայց դե…
Գյումրու պոլիտեխնիկ ինստիտուտում ժամանակին դասավադում էր մի դասախոս (ասում են` արդեն հոգին լուսավորվի), պայմանականորեն նրան անվանենք Ուլիսյան, որը ողջ քաղաքում հայտնի էր երկու կարեւոր բնորոշ կատկանիշներով: Առաջինը կաշառակերության սահմանների անասելի ոտնահարումն էր: Ընդ որում սա ունեցել է հստակ տաքսա` այսինչ առարկայի այսինչ գնահատականի համար` այսքան գումար: Ու նույնիսկ այս գնացուցակը կոդավորած կախել է ամբիոնի պատից` Կովի կաշի (պետք էր հասկանալ` մատերիալիստական փիլիսոփայություն) - նվազագույնը` 3 կգ - 100 ռուբլի, 4 կգ- 200 ռուբլի, առավելագույնը` 5 կիլոգրամ - 350 ռուբլի: Ընդ որում` նախապես պայմանավորվել, բան չկար: Դնում էիր փողը ստուգարքայինի մեջ ու մտնում մոտը: Բացում էր. եթե փող կար` միանգամից նշանակում էր, եթե չկար` սկսում էր քննել դառն ու հանգամանալից: Բոլորը կասեն` բա ինչպե՞ս էր այդ լկտի անձնավորությունը հաջողացնում անպատիժ մնալ: Այստեղ էլ հենց նրան փրկում էր իր երկրորդ բնորոշ առանձնահատկությունը` այն, որ նրան բոլորը պաշտում էին, քանի որ Աստված Ուլիսյանին հումոր էր տվել, բայց ի տարբերություն այլոց` տվել էր ու չէր խնայել:
Ուլիսյանը ուներ կարծրացած բնավորության գծեր, որոնք հայտնի էին գրեթե բոլոր ուսանողներին: Դրանցից մեկն այն էր, որ նա կաշառք ստացած փողը չէր հաշվում: Ուսանողները փողը դնում էին ստուգարքային գրքույկի մեջ, սա բացում էր գրքույկը, առանց հայացքը իջեցնելու` ուսանողի աչքերի մեջ նայելով, ձեռքով քաշում-սահեցնում էր թղթադրամները դարակի մեջ, հետո նոր` հայացքն իջեցնում էր գրքույկի վրա` ստուգարք կամ քննություն նշանակելու համար: Մի օր ուսանողներից մեկը որոշում է 100 ռուբլու տաս հատ տասանոցներից երկուսը եւս-եւս անել «դե միեւնույն է` չի հաշվում, չի նկատի» տրամաբանությամբ: Ութ հատ տասանոց գրքույկի մեջ` մտնում է քննության:
-Տղա~ս, տուր գրքույկդ տեսնե~մ:
Ուսանողը մեկնում է ստուգարքայինը ու նստում աթոռին: Ուլիսյանը շոշափում է գումարը, պայծառանում է: Դանդաղ սկսում է սահեցնել դարակի մեջ… Ու մեկ էլ հանկարծ ստոպ է անում, նորից գումարը հրում գրքույկի մեջ ու փակում այն:
-Տղա~ս, մենք մի փոքր խնդիր ունենք:
-Ասեք, ընկեր Ուլիսյան, ի՞նչ պրոբլեմ,- ուսանողի քրտինքը վրա է գալիս: Այ մարդ, թե ես ինչ խելք արեցի: Էն 20 ռուբլին էլ արդեն ընկերներով քամուն տված են լինում: Բա հիմա հորս ի՞նչ պիտի ասեմ, որ չդրեց, բան… Մի խոսքով ուղեղում մի ամբողջ շիլա փլավ:
-Ասե~մ, տղա~ս, ասե~մ: Մեր խնդիրն էն է, օր գրքույկիդ մեջ էջեր կպակսեն:
-Չէ, նորմալ ա ամեն ինչ, ընկեր Ուլիսյան, ի՞նչ էջ:
-Էրգու էջ, տղաս, էրգու էջ: Հենց էն էջերը, որոնց վրա պդի զաչյոդդ դնեի: Բա հմի ուրդեղ դնեմ, տղաս?
-Բա հմի ի՞նչղ կեղնի, ընկեր Ուլիսյան:
-Հադըմ դուրս եգ, տես ընգերներուդ – բանիդ մոտ զապաս զաչյոդկա, բան չկա՞, էրգու էջ պոկի - դիր մեջը, բեր,- ասում է Ուլիսյանն ու փակում թեման: Տղան բնականաբար մի կերպ հավաքում է պակասող 20 ռուբլին, բայց էդ էր ու էդ: Այլեւս երբեք ոչ ոքի մտքով չէր անցնում, թե կարելի է Ուլիսյանին հասանելիք փողը մարսել: Ու դեռ երկար ժամանակ ինստիտուտի նույնիսկ ամենամութ անկյուններում պտտվում էր մի ձեւակերպում. Ուլիսյանը փող չի հաշվում, Ուլիսյանը փողը զգում է:
Դուք շարունակությունը լսեք:
Ի դեպ, եթե որեւէ մեկը լսել է այս պատմությունը անեկդոտի տեսքով, ապա իմացեք` սա կատարյալ ճշմարտություն է`իրական կյանքից վերցրած: Հերոսն էլ նույն Ուլիսյանն է:
Եվ ուրեմն… Մեկ այլ քննության ժամանակ A ուսանողը, գրքույկի մեջ նախապես ունենալով իր 100 ռուբլին, նստում է Ուլիսյանի դիմաց, ու հորթային հայացքը գամած դասախոսի երեսին` սպասում իր դատավճռին:
Ուլիսյանը շոշափում-սահեցնում է փողը դարակի մեջ, ժպտում ու ասում.
-Տղա~ս, դե ասա տեսնեմ` Հեգելն ի՞նչ է ըսե:
Դե ուսանողն արդեն գիտի` որը որից հետո է, ուստի առանց երկար բարակ մտածելու` նետում է մտքին առաջին եկածը.
-Ընկեր Ուլիսյա~ն, Հեգելն ըսել է` խեղճ ու կրակ տղա եմ, իրեքըմ դիր` երթամ:
-ԱպրեԱս տղաս, լավ ըսիր:
Ու նշանակում է բավարար: Տղան դուրս է գալիս, պատմում եղածը` առանց կաշառքի փաստը հիշատակելու, եւ նրա ընկերներից մեկը, այդ պատմությունից ոգեւորված, վազում է ներս: Մեկնում է «դատարկ» գրքույկը եւ նստում դասախոսի դիմաց: Ուլիսյանը բացում եւ արագ փակում է գրքույկը, խորամանկ ժպտում ու տալիս գրեթե նույն հարցը.
-Տղա~ս, դե ասա տեսնեմ` Կանտն ի՞նչ է ըսե:
Ուսանողն արդեն պատասխանը գիտի ու անգիր արածի պես` արտասանում է:
-Ընկեր Ուլիսյա~ն, Կանտն ըսել է` խեղճ ու կրակ տղա եմ, իրեքըմ դիր` երթամ:
Ուլիսյանը խորամանկ ժպտում է ու դանդա~ղ, հատ հատ արտաբերում…
- Չէ~, տղա~ս, ըդիկ Հեգե~լն է ըսե~ …
Բնականաբար անբավարար ստացած ուսանողը էդպես էլ չի հասկանում, թե ինչ կատարվեց:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
ես մեռա Վարպետ հիմա էլ հայերեն ասեմ ՝ որ Լիլս չջղայանան ես քեզ սիրում եմ
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ