Մեֆ, քրոջդ ասելով, նամակը քո սիրած աղջիկն էր գալիս տանում, ո՞նց կարող էր տեղյակ չլինել էդ նամակագրությունից ու իր տեղն ուրիշը գրեր։ Դաժան խաղեր էի՞ն անում![]()
Մեֆ, քրոջդ ասելով, նամակը քո սիրած աղջիկն էր գալիս տանում, ո՞նց կարող էր տեղյակ չլինել էդ նամակագրությունից ու իր տեղն ուրիշը գրեր։ Դաժան խաղեր էի՞ն անում![]()
there's a school of thought ոնց որ ասում են, որ ինքն եկել նամակը տարել ա ու տվել ա քրոջը որ handle անի… ինքն ավելի տարված ա եղել կուրսի երեխեքով… շատ հավանական ա որ նա իսկի չի էլ իմացել մեջն ինչ ա գրած եղել… ու մի հատ որ ընկել ա հունի մեջ, տենց էլ գնացել ա…
էս հարցը երբեք չի շոշափվել, բացեիբաց…
հա՛… մի զարմացեք… կար ժամանակ որ Մեֆը երգում էր… մի կարճ ժամանակ…
ուրեմն Հանքավանում նկարչության պրակտիկաի ենք… գիշերը դուրսը կրակի մոտ նստած ենք… Պիեռը (Պիեռ Ռիշառի նման էր, պիեռ էինք ասում) կիթառը ձեռը նստած նվագում էր արդեն 3րդ օրվա երգերը… սպիատ ձյուն ֆլան ֆստա… աղջիկները մանդրից յան էին տալիս… մեկ էլ էս Պիեռս մի երկու ակորդ Բիթլզ ա բռնցնում… լեթ իթ բին… ես էլ երեխա վախտվանից սաղ բառերը գիտեի… սկսում եմ մլլցնել էս Պիեռի հետ… մի կատարյալ այլանդակություն, բաղաձայն, երգի ընթացքում նոտաները մանգալով… ոբշմ լավ ա Մարկ Չապմենը չկար, թե չէ Լենոնի տեղն ինձ կսպաներ…
…բայց մեկ էլ տենամ աղջիկեքը մանդրից հետ են գալիս… Պիեռը նայեց ինձ՝ գլխով արեց յանիմ շարունակի Մեֆ ալիք ենք մտել… ես էլ հավեսի եմ ընգնում… աղջիկեքը հավաքվում են… Մեֆս լեթ իթ բե-ից անցնում ա յեսթըդեյ, ֆոռ նոու ուան, ու տենց ոգևորված, բայց վախը ջանս ա… ախր էդ սաղը fake ա մտածում եմ… էս անգամ որ լավ պրծնեմ էլ չեմ անելու, մենակ դուշի տակ՝ բաղնիքում… մտածում էի…
- Արա՜, Վարդան Մամիկոնյանը:
- Ու՞ր ա որ:
- Աբե, դեմտ նստած ա, հլը նաի՜:
- Էս Վարդան Մամիկոնյան չի, էս Մըսրա Մելիք ա, հլը տես թե ո՜նց քեզ նայեց:
- Ասա ջահել, բոյով, սիրուն, մինյածյուռնի աղջիկ ես, ինչի՞ ես քեզ սենց սարքել:
Մինչ հետևս նստած քյառթազգիները ջերմեռանդորեն քննարկում էին, ես ու իմ գլխարկիկը լսում էինք իրենց ու հազիվ զսպում մեր ծիծաղը: Մտածում էի՝ հինգ րոպե կխոսեն ու կհոգնեն ինձ քննարկելուց, բայց արի ու տես, գլխարկս ու Վարդան Մամիկոնյանն ավելի հզոր գտնվեցին, քան ծդեր կպցնելու տեխնիկան, որ քննարկվում էր դրանից առաջ: Սովորաբար անտարբեր եմ ռեպլիկների նկատմամբ, բայց սրանք գլխարկիս ոսկորները, էէէ՝ թելերը, հատ-հատ լվացին, նրա նախնիներին հիշեցին, որ Ավարայրի ճակատամարտին էին մասնակցել ու էդպես շարունակ:
Քննարկումները ժամանակ առ ժամանակ ընդհատվում էին, քանի որ տաս րոպեն մեկ սրանցից մեկի հայրն էր զանգում ու ճշտում, թե իր տղան (ես ասեմ տղա, դուք հասկացեք 21-25 տարեկան մի եզ) ինչու՞ է ուշանում, ու՞ր է հասել և այլն: Ու էդ պահերին, էդ մաչոն, որ մյուսին իր նոր ընկերուհու բարեմասնություններից էր պատմում, հլու-հնազանդ քութիկ էր դառնում ու զեկուցում գտնվելու վայրն ու ներողություն խնդրում ուշանալու համար:
Ու դա շարունակվեց մոտ 30-40 րոպե:
Իմ համար զվարճալի էր, բայց գլխարկս անընդհատ ականջիս փսփսում էր, որ մի բան ասեմ ու չթողեմ, որ իր պատիվը գետնովը տամ: Ու հենց էս տղաներն ուզում էին իջնել ավտոբուսից, դեմքներին շպրտեցի.
-Վարդան Մամիկոնյանին կբարևեք իմ կողմից:
Սրանք էլ, վառվելով պատասխան տալու ցանկությունից, կմկմացին, կմկմացին, բայց չկարողանալով հոդաբաշխ խոսք արտահայտել, չիջան երթուղայինից, թեև արդեն իջնում էին:
Մի 15 րոպե հետո էլ, երբ ավտոբուսը համարյա դատարկ էր, իրենք դեռ մեջն էին ու շարունակում էին աչքերը վրաս չռել: Իջնելուս նախորդ կանգառին մեկն ուզում էր իջնել, բայց մյուսը չթողեց:
- Լսի, բա որ ախպեր ունենա՞:
- Որ ախպեր ունենար, չէր թողի էս տեսքով տնից դուրս գա:
Իմ կանգառում հետևիցս իջան ու շարունակեցին ստվերի պես հետևել՝ իրար հետ փսփսալով ու լպիրշ ծիծաղելով: Անընդհատ ուզում էին մոտենալ ու ինչ-որ բան ասել, բայց քանի որ հեռախոսով էի խոսում, մտածեցին, որ զորքս կբերեմ ու շանսատակ կանեն իրենց: Եթե իմանայի՜ն, որ ես զորք չունեմ: Բայց կարևորը մենակ էլ կարող եմ կռվել...
Էդպես մինչև մեր բակ եկան: Չգիտեմ՝ տանս տեղն իմանալն իրենց ինչ կտա. երևի ուզում են հարբած փղերի ջոկատ ուղարկել:![]()
Երկու օր ա էս ինչ հիշողությունների գիրկն եմ ընկել ։) Էս պատմությունը լրիվ տրագիկոմիկ ժանրից է, ես ամբողջ կյանքումս ավելի ամոթալի ու խայտառակ իրավիճակում չեմ եղել։
2006 թե 2007 թիվն էր, ախպերս 2 շաբաթով Անգլիա էր գնացել, գիշերը 3-ին ավտոյով գնում ենք Զվարթնոց դիմավորելու։ Ես եմ, ծնողներս ու վերջին վայրկյանին մորաքրոջս աղջիկը՝ Զառան էլ է միանում, ավտոյի մեջ մի հոգու ազատ տեղ ա մնում։ Հասնում ենք աերոպորտ, ախպերս գալիս ա, հետևից էլ մի աղջիկ։ Բա էս աղջիկն ո՞վ ա, ինքնաթիռում էին ծանոթացել, իր ասելով երկար տարիներ դրսում է ապրել, հիմա հետ է եկել Հայաստան ու ասել ա, թե չգիտի ոնց պիտի տուն հասնի։ Ախպերս էլ ուզեցել ա օգնի, ասել ա, թե իմ հետևից ավտոյով գալու են, քեզ էլ մինչև քաղաք կհասցնենք, բայց ինչ իմանար, թե չորս հոգով ենք գալու։
Տեսավ ինչ իրավիճակ ա, սրան ասում ա, թե կներես, ավտոյում տեղ չկա, բայց քո համար տաքսի կճարենք, հանգիստ տուն կհասնես։ Մեկ էլ էս աղջիկն սկսում ա հիստերիկի պես բարձր գոռալ.
- Դու ինձ խաբեցի՜ր, խոստացար ու խոստումդ չես կատարում, ինձ տուն տարեք, հենց հիմա ինձ տուն տարեք։
Սրան ասում ենք հլը հավաքի քեզ, հանգստացի, սա չի հանգստանում հիստերիկի պես լրբացած շարունակում ա գոռալ, մենք շոկից պապանձվել ենք, ամոթից գետինն ենք մտնում, աերոպորտի սաղ ժողովուրդը մեր վրա է նայում։
Պապայիս հունից հանելը շատ հեշտ էր, էս աղջկա թևից բռնած քաշում ա տերմինալից դուրս ու իրեն հավասար վրեն գոռում ա.
- Ձենդ կդրե այ աղջի, քեզի կըսեմ ձենդ կդրե։
Ինչ ձեն կտրել, էս աղջիկն ավելի է ոգևորվում, մենք էլ վեշերը բռնած հետևներից ենք վազում ու էս ամենը Զվարթնոցի ժողովրդի աչքի առաջ։ Չգիտեմ ոնց հայտնվում ենք մեր ավտոյի մոտ, պապաս դուռը բացում ա, էդ աղջկան շպրտում մեջը, վեշերը դնում բագաժնիկը, դռները փակում են, ավտոն գնում է, մի քանի վայրկյան հետո հազիվ կատարվածից ուշքի եմ գալիս, նայում եմ կողքուբոլորս ու մեկ էլ ջոգեմ ես ու Զառան գիշերվա հազարին մնացել ենք Զվարթնոցում։ Երկուսս էլ առանց հեռախոս, էդ ցրտին շատ թեթև հագնված, ինչ իմանայինք թե գլխներիս ինչ էր գալու։
Հիմա չգիտենք ինչ անենք, սպասենք մի ժամ մինչև դրան իջացնեն, մեր հետևից գա՞ն, թե՞ փորձենք տաքսի ճարել տուն գնալ։ Լավ, թեկուզ սպասենք էլ, արդյո՞ք հետևներիցս կգան, թե կմտածեն, որ տաքսիով ենք տուն գնացել, մերոնք էլ հեռախոս չունեին։
Մի բարի մարդ ճարեցինք, խնդրեցինք, որ տաքսի պատվիրի ու դրսում սրթսրթալով սպասում ենք, որ հանկարծ տաքսին բաց չթողնենք։ Տաքսին կես ժամից հասավ, նստել ենք, սառնամանիքից դողացնելով, լուռ գնում ենք, երկուսիս խոսելն էլ չի գալիս։ Ճանապարհին էս տաքսիստն ասում ա.
- Ջահել երեխեք եք, սենց թեթև հագնված գիշերվա կեսին աերոպորտում ի՞նչ էիք անում։
- Հոպար, ախպոր պես մի խոսացրու, չգիտես թե գլխներիս ինչ շառ ու փորձանք է եկել։
Հասանք տուն, մի տաս րոպեից նոր մերոնք տեղ հասան, լրիվ մոռացած, որ իրենք մեզ Զվարթնոցում էին թողել...
Էդ լրբին մինչև տուն տարել էին, վերջում հանել 1000 դրամ էր պապայիս տվել, պապաս փողը շպրտել էր դեմքին, թե կարող ա գիտես, տաքսի է քո համար։ Հույս ունեմ, իմ կողմից էլ դրա ամբողջ ազգուտակը լավ քրֆել էր։
Բա, լրբի շառ որ ասում են, էս ա, զգույշ մնացեք պատահական ծանոթություններից։
Հ.Գ. Էս դեպքից հետո էլ ախպորս երբեք չենք գնացել դիմավորելու, ինչ իմանաս հետն ինչ գել ու գազան կարա բերի ։))
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 16.01.2014, 15:24:
I may be paranoid but no android!
Alphaone (16.01.2014), Ariadna (12.02.2014), CactuSoul (22.01.2014), Chuk (20.01.2014), E-la Via (16.01.2014), ivy (11.02.2014), Jarre (11.02.2014), John (16.01.2014), Lílium (26.04.2014), Peace (16.01.2014), Ruby Rue (20.01.2014), Sambitbaba (19.02.2014), Smokie (16.01.2014), Tiger29 (16.01.2014), Vardik! (16.01.2014), Աթեիստ (16.01.2014), ԱնԱիդա (31.01.2014), Հայկօ (16.01.2014), Ձայնալար (16.01.2014), Նաիրուհի (17.01.2014), Նարե91 (16.01.2014), Շինարար (11.02.2014), Ուլուանա (16.01.2014), տեսիլք (17.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (16.01.2014)
Հենց նոր մերոնք էս պատմությունն ինձ պատմեցին, ինձ էնքան էր բացել, պատմեմ, դուք էլ լսեք
Քեռուս տղեն ընտանիքով մոտ տասը տարի է Ամերիկայում է ապրում ու քեռուս ու քեռուս կնոջը մի ամսով կանչում է մոտը: Ամերիկայում լավ ման են գալիս. Հոլիվուդով, Բևերլի Հիլլզով, Լաս Վեգասով և այլն ու քանի որ մոտենում էր քեռանցս ամուսնության 40 ամյակը, կրուիզի տոմս է առնում, որ էդ հիշարԺան օրը նավի վրա նշեն: Նավի վրա ռեստորանում նստած նշում են, ռեստորանի աշխատողներին էլ ասում են, թե ինչ առիթ է, ռեստորանն էլ իրենց հաշվին շամպայն են բերում, հյուրասիրում: Մի քիչ հետո մատուցողներից մեկը մոտենում է, թե գիտե՞ք, էսօր նավի վրա մի զույգ էլ է ամուսնացել, գիտենք, որ դուք էլ ձեր ամուսնության տարեդարձն եք նշում, ուզում ենք, որ իրենց համար կենաց ասեք: Քեռիս էլ, թե ես անգլերեն չգիտեմ, ասում են, ոչինչ, դուք ձեր լեզվով ասեք, շատ հաճելի կլինի նորապսակների համար:
Մի խոսքով քեռիս ու քեռեկինս բարձրանում են բեմ, միկրոֆոնը տալիս են ձեռքը, նայում է նորապսակներից փեսան կա, ազապբաշին կողքին կանգնած, հարսը չկա: Քեռուս տղուն հարցնում ա, թե բա հարսն ու՞ր ա, ասում ա, հարս չկա, նորապսակները գեյեր ենՔեռիս շոկի մեջ, ապշած, կարկամած, միկրոֆոնը ձեռը, բարձր.
- Վայ, ես ձեր բոլորի տիրու մերը, ս*****ներդ քաշեք, ռադ եղեք... *** ***** **** ****...
Ռեստորանի ամբողջ Ժողովուրդն էլ, նորապսակներն էլ հետները հո ծափ չեն տալիս, հո ծափ չեն տալիս, էս ինչ բոցաշունչ կենաց էր, հո ծափ չեն տալիս![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 20.01.2014, 18:23:
I may be paranoid but no android!
Alphaone (20.01.2014), Ariadna (12.02.2014), CactuSoul (22.01.2014), Chuk (20.01.2014), E-la Via (20.01.2014), ivy (20.01.2014), Jarre (14.02.2014), Lílium (18.03.2014), Ruby Rue (20.01.2014), Smokie (20.01.2014), V!k (28.01.2014), Vardik! (20.01.2014), Աթեիստ (20.01.2014), ԱնԱիդա (31.01.2014), Արէա (20.01.2014), Հայկօ (20.01.2014), Ձայնալար (21.01.2014), Նաիրուհի (20.01.2014), Նարե91 (20.01.2014), Շինարար (20.01.2014), Ուլուանա (21.01.2014), տեսիլք (21.01.2014)
Լուսաբացից առաջ մետրո եմ մտնում: Ամենահետաքրքիրը, ինչ կարող եմ տեսնել, լեհ բանվորներն են, որոնք հոգնած դեմքով նստած են վագոնում, ու ոչ քնած են, ոչ ուզում են զարթուն լինել: Գնում են պատ ներկելու, տանիք շարելու, հատակ փոխելու, ամեն մեկն՝ իր օրվա վաստակին: Նրանց հագուստի վրա սպիտակ բծեր կան, որոնք շատ սազում են փոքր տանկեր հիշեցնող կոշիկներին: Ամեն վագոնում երեք-չորս էդպիսի աշխատավորներ են նստած, ու էլ մարդ չկա: Մեկ էլ ես եմ:
Աչքերս փակ են: Մտածում եմ՝ հանեմ գիրքս, թե չհանեմ: Չհանելն էս պահին իմաստուն որոշում է:
-Էս քո բնական մազերն ե՞ն:
Աչքերս բացում եմ, դիմացս մի աղջիկ է նստած: Տեսքից երևում է, որ գիշերը հեչ բարի չի եղել: Ինձ է նայում:
-Թե՞ ինչ-որ բան ես անում:
Հարցերի հարցը առավոտվա հինգ անց կես:
-Ոնց կան, էդպես էլ թողնում եմ,-պատասխանում եմ:
Ձեռքը տանում է իր կարմրավուն հարթ մազերին, որոնք ինձ շատ սիրուն են թվում:
-Ես Նադինն եմ,-ասում է:
Ու բացում է կողքի մեծ պայուսակը, որի կտորները տեղ-տեղ մաշված են ու գունաթափ: Մեջն ինչ-որ բան է քչփորում:
-Բարև, Նադին, ո՞ւր ես գնում:
-Դեռ չեմ որոշել:
Մի պահ կտրվում է պայուսակից, կնետրոնանում վրաս.
-Կարող ե՞մ քեզ հետ գալ:
Շուրջս լեհ բանվորներ են՝ զրոյացած հայացքները հենած անտեսանելի պատերին:
-Էդքան էլ լավ միտք չի:
Նադինը գտնում հանում է իր փնտրած կանաչ լաքը: Ու սկսում քսել մինչ էդ մանուշակագույն ներկած եղունգներին: Մեկ քսում է, մեկ փչում: Մեկ փչում է, մեկ քսում: Հետո փակում է լաքը, ու երկու ձեռքը ամբողջ ուժով թափահարում: Արդեն չորացան հաստատ:
-Նվեր ունեմ քեզ համար,-ասում է ինձ:
-Հա՞:
Կա չկա, սա առավոտվա փերի է՝ ոչ մանկական գրքից փախած:
-Հա:
Ձեռքը մտցնում է պայուսակի մեջ ու ստվարաթղթե տոպրակ հանում, ռուսների ասած՝ կուլյոկ: Վերևից թուղթը ներս է ծալված, ու կոնի բերանը փակված է:
-Քոնն է,-ասում է,-կարող ես ինքդ որոշել, թե մեջն ինչ լինի:
Հասնում ենք կայարան, նայում եմ դուրս, իմին դեռ հինգ կանգառ կա:
-Ի՞նչ կուզես մեջը լինի: Շոկոլա՞դ:
-Չէ, շոկոլադ չեմ ուզում:
-Բա ի՞նչ: Գունավոր քարեր կուզե՞ս:
-Չէ:
-Շագանակնե՞ր:
-Չէ:
-Կտրտած մատնե՞ր:
-Թող խուրմա լինի մեջը: Բայց չորացած չէ, թարմ:
-Էն որ ծախում են Մարիենպլացո՞ւմ: Ամեն մեկը՝ մի ձվի չափ:
-Հա, հենց դրանցից:
Նադինը ժպտում է:
Նորից կայարան: Դռները բացվում են ու ճոճվելով ներս է մտնում մի ծեր գերմանացի, որից անտանելի հոտ է փչում: Հին վերարկուի տակ խունացած սվիտերն է, որի վրա գրված է՝ "Die tote Pferde rennen nicht" («Մեռած ձիերը չեն վազում»): Ձեռքին գարեջրի շիշ է, որը աջ ու ձախ թափահարելով՝ գալիս է իմ կողմը: Կանգնում է, վրաս չռում աչքերը, ու ինձ թվում է՝ հիմա ձեռքի շիշը գլխիս է ջարդելու: Բայց մի վայրկյան անց նրա բերանը երջանկությամբ բացվում է՝ ի ցույց դնելով ահագին զոհեր տեսած ատամնաշարը: Ու բացականչում է.
-Սալամալեյկո՜ւմ:
Քո օրն էլ բարի լինի: Ինձ բարևելուց հետո օրորվելով անցնում է կողքովս ու գնում վագոնի վերջը:
Նայում եմ դիմացիս նստարանին: Նադինը չկա: Նրա տեղում նվերն է դրված: Վերցնում եմ, դնում գոգիս: Դեռ չեմ բացում, ուզում եմ երկարաձգել հաճույքը: Մի կանգառ է մնացել, որ իջնեմ: Մատներով կամաց հետ եմ տանում տոպրակի վերևում ճմրթված թուղթը: Ձեռքս ներս եմ մտցնում:
Խուրմա չկա: Շրջում եմ միջի պարունակությունը: Գունավոր լաքերի կիսադատարկ, չորացած սրվակներ, արհեստական եղունգներ, մազակալներ, պլաստամսե զարդեր: Մի հատ էլ թելի վրա հավաքած ապարանջան՝ սրտերի մեջ «Յոնաս» անունը:
Գնացքը կանգնում է: Իմ կայարանն է:
Alphaone (11.02.2014), Ariadna (12.02.2014), CactuSoul (11.02.2014), impression (14.02.2014), Lílium (18.03.2014), Mephistopheles (13.02.2014), My World My Space (11.02.2014), Ruby Rue (11.02.2014), Sambitbaba (19.02.2014), Smokie (12.02.2014), V!k (12.02.2014), Աթեիստ (11.02.2014), Արէա (11.02.2014), Դավիթ (11.02.2014), Հայկօ (11.02.2014), Ձայնալար (11.02.2014), Նաիրուհի (12.02.2014), Շինարար (11.02.2014), Ռուֆուս (11.02.2014)
սիրեցի... լավ observation ա… ինձ բացարձակապես չի հետաքրքրում թե "ինչ ա ուզեցել գրողն ասի"… բնական ա ստացվել, շատ… մի քիչ "գրողի նման" ա գրած, բայց էդ արդեն տեխնոլոգիայի հարց ա ես բան չեմ կարող ասել, բայց դուրս եկավ կերպարների հարաբերությունները (իրար հետ չէ) ոնց որ սաղ տեղին լինի, շատ նկարագրություն չկա, բայց ամբողջական ա ստացվել, հետո բառերի ժլատությունը (չնայած տեղ տեղ փախցրած ա)… մի տեսակ սոլիդ ա ստացվել, դիալոգները լավն են… պատմվածքի լավ կմախք ա՝ կոնստրուկցիա…
CactuSoul (14.02.2014), impression (14.02.2014), ivy (14.02.2014), Jarre (14.02.2014), Sambitbaba (19.02.2014), Աթեիստ (14.02.2014)
մի տեսակ ճեպանկարի նման ա որ շատ արագ պտի նկարես որ շարժումը չփախցնես, բայց անհրաժեշտ ինֆորմացիա դնես որ շարժումը պատկերես, որոշ գծեր երբեմն չես դնում, բայց ընթերցողը լրացնում ա իր իմացությամբ… օրինակ… էն խմած մարդը մտնում ա ուստեղից կարելի ա իմանալ էդ երկրի կառուցվածքը ու էդ մարդու վերաբերմունքը էմիգրանտների նկատմամբ ու երևի քեզ էլ որ տեսել ա սևահեր ենթադրել ա թրքուհի ես ու ուզեցել ա հաճելի մի բան ասի… երևի… բայց ասածս էն ա որ էդ տողը ահագին պոդտեքստ ունի, շատ ինֆորմամտիվ ա… դու կարայիր գրեիր "բարևեց" ու անցնեիր, բայց էդ սաղ գույները կկորեին…"Ու բացականչում է.
-Սալամալեյկո՜ւմ:"
ivy (14.02.2014), Jarre (14.02.2014), Sambitbaba (19.02.2014), Աթեիստ (14.02.2014)
Երկու օր առաջ էր:
Մեր տնից անամոթության աստիճանի հեռու գտնվող հիվանդանոցում՝ բժշկիս կաբինետի դռան մոտ, սովորական տեսարանն էր:
Երկու-երեք աղջիկ կանգնած են սպասում, երկու-երեքը նստած, դուստրերի հետ կանգնած մայրերը հպարտ հայացքներով չափում են անցուդարձողին՝ ասես իրենց աղջիկներն իրենց անմիջական մատախառնության շնորհիվ են այդտեղ հայտնվել: Կանանց հետ եկած ամուսինները նյարդային սպասում են, թե երբ են վերջապես դուրս գալու, որ հանգիստ թոքերով մի մուխ ծուխ ներքաշեն: Բժիշկները գործնական քսքստացնում են, սանիտարները նույն բանն անում են ծուլորեն: Ծանոթ է ամեն ինչ մի խոսքով:
Խելոք հերթս հարցնում եm ու կանգնում եմ մի քիչ թմբլիկոտ, բնականից կրակագույն մազերով աղջկա կողքին. ինձնից առաջ էր:
Հայացքներով հանդիպելիս ժպտում ենք, կատարյալ լռությունը խախտելու համար հարցնում եմ՝ արդյոք քանի հոգի կա ներսում և այդպես կաթիլ-կաթիլ սպանվում է սպասման անդուր ժամանակը:
Հանկարծ, կացինային հայացքով մի մայրիկ, իր դստեր արմունկից կիսաքարշ տալով, մեր քթի առջևով, առանց հերթ հարցնելու, սուրում է կաբինետի դռնից ներս:
Շվարած նայում եմ կողքինիս, հարցնում՝ արդյո՞ք նախօրոք հերթ հարցրել էին: Տարուբերում է գլուխը:
Փորձում եմ հնարավորինս կասեցնել գլուխս խուժող տաք արյան քանակությունը և հիշեցնում եմ ինքս ինձ, որ երբ վերջին անգամ ինձ թույլ տվեցի այդտեղ նույն թեմայով կատաղել, ինձնից երկու անգամ բոյով և երեք անգամ լայնքով գերազանցող տղամարդուն անվանեցի "էշ": Ու հետո երկար ժամանակ պահանջվեց, որ նյարդային դողս անցնի:
Անվերադարձ որոշել էի, որ հանգիստ պետք է ինձ պահեմ ու լռեցի էս անգամ:
Վերջապես, կրակագույն մազերովից հետո մտա ներս: Բազմոցին նստած, ներս խցկված մայրուաղջկանից հետո, իր հերթին էր սպասում:
Մի քանի բառ փոխանակեցինք, այդ թվում և կիսաժպիտ որոշեցինք խրոխտ մեկնարկային դիրքով կանգնել, որ հենց "թախտը" ազատվի, մեզ շպրտենք վրան, որ հերթներս նորից չգողանան:
Թմբլոյի մոտ ամեն ինչ լավ էր: Ուրախ ժպիտով ցտեսություն ասաց ինձ, հաջողություն մաղթեց ու դուրս եկավ:
Նոր, մի կես ժամ առաջ, որ գործից տուն էի գալիս, մտա խանութ՝ պակաս-պռատս առնելու:
Գլուխս կախ նայում էի սառցարանի պարունակությանը: Զգացի՝ դիմացս կանգնած մեկը, սառցարանի հակառակ կողմից նույնն էր անում: Միաժամանակ գլուխներս բարձրացրինք:
Թմբլոս էր:
Մեր շենքից մի շենք վերև է ապրում Կարինեն:
Երկրի, քաղաքի փոքրությունը կարող է խեղդող լինել երբեմն:
Բայց կարող է նաև պատճառ դառնալ, որ տուն բարձրանալու ողջ ճանապարհին ժպիտը դեմքիցդ չանցնի![]()
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 19.02.2014, 19:01:
Երեկ նստած ենք հնդկական ռեստորանում, մեր սեղանին է մոտենում ռեստորանի տերը, ով Սիդի ծանոթներից է, ու սկսում հետներս զրուցել: Եվ հավանաբար որպեսզի ինձ էլ ներգրավի խոսակցության մեջ, մեծ ոգևորությամբ հայտնում է, որ իրենց մոտ մի լավ հայ տղա է սկսել հաճախել, ում հետ արդեն հասցրել են ընկերանալ:
"His name is Fresh",- ասում է:
Սիդն էլ թե.
"Nice name".
-Հա,-հաստատում է ռեստորանի տերը,- իրեն շատ սազող անուն է. թարմություն բերող տղա է:
-Հայաստանից է՞,-անունից զարմացած՝ հարցնում եմ ես:
Պարզվում է, որ Հայաստանից է:
-Էդպիսի անուն մեր երկրում չեմ լսել,-շարունակում եմ զարամանալ ես:
Հնդիկը հեռանում է մեր սեղանի մոտից, իսկ ես սկսում եմ գլուխ ջարդել, թե էդ ինչ Ֆրեշ է: Ու վերջում ինքս ինձ համոզում, որ կա չկա, մականուն է:
Բայց միևնույն է մինչև վերջ չեմ կարողանում համոզվել: Ու մեկ էլ՝ հո՜պլյա
-Գիտեք, ինձ թվում է, էդ տղայի անունը Ֆրեշ չի,- ասում եմ ես ռեստորանի տիրոջը, երբ նա նորից հայտնվում է տեսադաշտում:
Ու շարունակում.
-Նրա անունը Վրեժ է:
Հնդիկի դեմքը պայծառանում է:
-Հա՜, հա՜, Վրեժ: Իհարկե Վրեժ:
Ու սկսում ուրախացած կրկնել անունը.
-Վրեժ: Հա, Վրեժ:
Մեկ ասեցի՝ բացեմ նրան էդ անվան իսկական իմաստը: Մեկ էլ ասեցի՝ չէ, լավ, թող մնա իր «թարմության» վարկածի մեջ![]()
Alphaone (16.03.2014), Chuk (15.03.2014), impression (16.03.2014), Lílium (18.03.2014), My World My Space (16.03.2014), Ruby Rue (16.03.2014), Skeptic (16.03.2014), Smokie (17.03.2014), Srtik (12.04.2014), Tiger29 (16.03.2014), V!k (16.03.2014), Vardik! (16.03.2014), _Հրաչ_ (16.03.2014), Աթեիստ (16.03.2014), Արէա (16.03.2014), Լեո (15.03.2014), Հայկօ (16.03.2014), Ուլուանա (16.03.2014), Ռուֆուս (15.03.2014), Վահե-91 (15.03.2014)
Վայ, Ռիպ սպանեցիր![]()
Վրեժ անունը կրողների բախտը հեչ չի բերել, Գերմանիան դեռ հեչ, պատկերացրու Վրեժը Ռուսաստանում![]()
I may be paranoid but no android!
ես հիշում եմ Օլյայի հայացքը, երբ նա ծանոթացավ իմ ընկերոջ ու իրա ապագա ամուսին Վրեժի հետ հեռավոր 2005 թվականին...
- Оля.
- А меня Месть...
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ