User Tag List

Էջ 2 55-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Լիլ, ես կասեի բախտներդ բերել է (կամ էլ չի բերել ), որ արտասահմաններից չեք խոսել.....
    I may be paranoid but no android!

  2. #17
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էդպես, հանրահայտ "չերեզ Աշտարակ Մոսկվա"-ն մեր դեպքում դարձավ չերեզ Սևան Ծաղկաձոր:
    Լիլ, էդ ասեցիր հիշեցի, մի քանի օր առաջ Գոշավանք էինք գնացել, տուրիստներ էն բերել մեծ ավտոբուսով, Լևոն Թրավելի ավտոբուսն էր, ու վրան մեծ–մեծ տառերով գրված էր YEREVAN-LOS ANGELES-TBILISI
    When life gives you lemons, make lemonade

  3. #18
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Այ էդպես, հանրահայտ "չերեզ Աշտարակ Մոսկվա"-ն մեր դեպքում դարձավ չերեզ Սևան Ծաղկաձոր:
    Լավն էր

  4. #19
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Քրոջս ընտանիքը բնակվում է Ղարաբաղի խուլ գյուղերից մեկում, հենց նոր եմ վերադարձել նրանց մոտից, տպավորությունները ինձ են ուտում, կիսվում եմ դրանցից մեկով:

    Սենյակի վերևի անկյունում, առաստաղի հենց տակ ծիծեռնակի բույն նկատեցի:
    - Մեր ծիծեռնակը գնաց ու էլ չի գա,- հայացքս տեսնելով՝ տխուր ասաց քույրս:
    - Տան մեջ ծիծեռնա՞կ էիք պահում,- զարմացա ես:
    - Էդ ծիծեռնակը մեզանից շուտ էր էստեղ ապրում, երբ պատերազմի ժամանակ մարդիկ տները լքել ու հեռացել են, տեղի հարուստ կենդանական աշխարհը լցվել է մարդկանց տները:
    - Բա ինչու՞ հեռացավ ձեր ծիծեռնակը,-հետաքրքրվեցի:
    - Երեք ձագուկ ուներ: Մի քանի օրվա մեջ երկուսը բնից ցած ընկան ու սատկեցին: Էն վերջինի կողքից չէր հեռանում, անընդհատ մոտերքում էր որս անում, որ շուտ հետ գա իր ձագուկի մոտ: Բայց մի օր էլ, երբ մայրը որսի էր գնացել, վերջին ճուտիկն է ցած ընկնում բնից: Տեսա, որ սատկած է, ասեցի Գոռս չտեսնի, տարա գցեցի: Մի քիչ հետո ծիծեռնակը եկավ, տեսավ, որ ձագը չկա, մի ծվծվոց գցեց, իրեն պատեպատ էր տալիս, խփվում էր պատերով ու առաստաղով, լրիվ գլուխը կորցրել էր: Հետոո սկսեց վիզը ձգած նայել մեր դրած իրերի արանքներում, մարդու պես ուշադիր փնտրում էր: Փնտրեց-փնտրեց, չգտավ, ու էն գնալն էր, որ գնաց...

    Չգիտեմ իմաստուն գիտնականները դա ինչ կանվանեն, բնազդ թե ինչ-որ այլ բան, ես դա անվանում եմ սիրտ, որը ցավել գիտի:
    Վերջին խմբագրող՝ impression: 07.09.2008, 17:01:

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Progart (30.04.2019), Smokie (07.10.2012), Srtik (08.05.2017), Մինա (01.05.2013), Սամվել (08.02.2009)

  6. #20
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Անցած տարի ամառը մոտ մեկուկես ամիս քրոջս բալիկներին «դայակություն» արեցի, ամբողջ օրը հետս էին, մինչև մամայենք գործից գալիս էին տուն… Դե բալիկներն էլ ինձ անունով են դիմում միայն, չէմիչէ մորքուր-հորքուր

    Դե բնականաբար լիքը զվարճանում էինք, չարություն էինք անում, իրար հետ ուտելու բան էինք պատրաստում… օրը տաս անգամ ստիպում էին, որ իրանց հետ Գարրի Պոտտեռ նայեմ, կամ էլ «տանջոցի» խաղ խաղամ, ու միշտ տանջվողի դերում ես էի բնականաբար, գցում էին գետնին ու վրա տալիս իրենց խուտուտներով. շենքով մեկ իմ ձայնն էր լսվում… կամ էլ «բժիշկ բժիկ» էինք խաղում, ինձ վիրահատում էին էլի…
    տենց…

    Մի օր էնպես պատահեց, որ գիշերը բոլորով գնացին օդանավակայան քեռուս ճանապարհելու, ու մնացինք ես ու փոքրիկները… վերը նշված բոլոր միջոցներով զվարճացանք, հերթը հասավ քնելու… Դե փոքրիկը մեկուկես տարեկան բալիկ էր, սկսեցի օրորել, որ քնի… Տաս րոպե ուշադիր զննում էր ինձ, մեկ էլ կիսաքնած ասում ա.
    -Այուսիկ, էս դու ադեն մամա ե՞ս դայձել…

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.10.2011), Kanamar (31.10.2011), Smokie (07.10.2012), Մինա (01.05.2013), Սամվել (08.02.2009)

  8. #21
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մտնում եմ ՊՆ տեղակալի գլխավորած հանձնաժողովի մոտ: Բժիշկների զորակոչի օրն է:
    –Պահ, դու փաստորեն ……… ես՞…
    –Այո, պարոն Գ/լ:
    –Հա, դե խրգենք Հմ-……… զորամաս: Ընդե փուշ շատ են ուտում: Կարաս չէ՞ օգնես նման դեպքերում…
    –Բայց որ փուշ են ուտում իմ մասնագիտության տեր մարդը կարելի ասել` անզոր է: Դա ավելի շատ տոքսիկոլոգների կամ` նույնիսկ հոգեբույժների գործն է:
    –Հա-հա-հա…, – բարձրաձայն քրքջում է գ/լ-ն: Դե եթե Գ/լ –ն քրքջում է, ուրեմն հանձնաժողովի խամաճիկները՝ մի 15 հոգի, պետք է քրքջան նրանից 10 անգամ բարձր:
    Սուս- փուս, կիսաշշմած կանգնած եմ, ես հումոր չէի անում:
    –Լավն ա՜, լավն ա՜ էսի: Վսյո ուղարկում ենք ՀՄ…… զ/մ՝ բուժկետի պետ:
    –Պրն Գ/լ, ընդեղ մեզ տրավմատոլոգ ա պետք, խիռուռգ ա պետք: Սա ի՞նչ պիտի կարանա անի, –նեղացած տոնով հարցնում է մեր՝ բանակի բուժծառայության «ամենամեծը»:
    –Հա, ոչինչ: Էսա թեւի տակ մի հատ էլ տռավմատոլոգ կխփենք հետը կտանի, –ասում է գ/լ-ն ծիծաղելով:
    –Տղա ջան, – դիմում է ինձ մեր ՝ բ/ծ մեծը, – գոնե ռազմական թույները գիտե՞ս:
    –Դե գիտե՞ք, էն թույները, որոնք մարդուն հաճույք են պատճառում գիտեմ:
    Հա-հա-հա…………քրքջում է Գ/լ–ն եւ նրան է միանում «սաղ» հանձնաժողովը:
    –Վսյո, իմ ասած տեղը՝ բուժկետի պետ: Ազատ ես…Բարի ծառայություն:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Հարցազրույց…
    –Պետք ա պատվի առնե՞մ մտնելուց, – հարցնում եմ:
    –Չէ, ապեր, առաջին օրն ա, պատվի չառնես, պետք չի, –ասում է ԲԾՊ-ն:
    Գնացինք հրամանատարի մոտ: Երեքով էինք՝ զորացրվող ԲԾՊ-ն, ընդունող ԲԾՊ-ն ու ես` ընդունող, նորակոչիկ ԲԿՊ-ն՝ բ/ծ լեյտենանտը:
    –Թույլ կտաք, պարոն փոխգնդապետ,– ասացին այն երկուսը:
    –Եկեք: Նստեք:
    Հրամանատարը նիհար մարդ էր՝ ետ սանրած մազերով, «նատովկա» հագած:
    –Ի՞նչ բժիշկ ես…
    –…………, –պատասխանում եմ:
    –Բա քեզ խի՞ են ստե բերե: Չե-պե ես արել՞,–հարցնում է հրամանատարը զարմացած ու մի քիչ էլ զայրացած հայացքով:
    –Չէ, չեպե չեմ արել: Եսի՞մ:
    –Կար կար՞ըմ ես դնես:
    –Չէ: Պրոֆեսիոնալ չեմ այդ հարցում:
    –Ոչինչ, կսըվերես: Նայի հա՜, զինվորի հետ ընգերություն, ախպերություն չանես:
    –Չէ, չեմ անի:
    –Լավ: Ազատ եք:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.09.2008, 13:13: Պատճառ: Գրառման ավելացում

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (07.10.2011)

  10. #22
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մոդերատորական. Գրառումը ջնջվել է ոչ նորմատիվ բառապաշար պարունակելու պատճառով: Նույն պատմությունը կարելի է տեղադրել առանց համապատասխան բառապաշարի:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.09.2008, 13:10:

  11. #23
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Հալալ ա, Մարկիզ! Մանսագիտությունդ, ենթադրում եմ, կամ ուրոլոգ ա, կամ կինեկոլոգ, չէ?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  12. #24
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  13. #25
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Հարց չկա. Խմբագրվել է

    Սուր աղիքային ինֆեկցիաների հերթական համաճարակն էր: Կես տարվա զինծառայող եմ: Հիվանդներին մեկուսացրել ենք…մի 30 հիվանդ կար: Յուրաքանչյուրը պետք է մեկուսարանում մնար 10 օր, որի ընթացքում ստանում էին դեղորայք, այնուհետեւ՝ մի քանի օր էլ պետք մեկուսացված մնային, մինչեւ եռակի հետազոտությունը չժխտեր ախտածին բակտերիաների առկայությունը նրանց աղիներում: Ես էլ կամանդիր ռոտի պես բան եմ: Պատկերացրեք 30 հոգի` տարբեր. «Լաաավ տղուց» մինչեւ «վերջին հավը», ու անգործ, պարապ, մեծ մասը արդեն առողջ, բայց մեկուսացված…Քյասար` զզվելի էր:
    Կիրակի էր: Զ/մ-ի պատասխանատուն հայվան զամպալիտն էր, հերթապահը` ավ.լ-տ Բ-ն: Ոնց էլ նայես Բ էր: Ազգանունն էլ էր Բ-ով: Վերջինս ժամանեց: Ճիշտն ասած` այնքան էլ չէի տխրում նման այցերից: Ինքս թույլ սպա չէի, սակայն նմանների այցելությունը իմ զինվորներին ավելի էր սթափեցնում էր ու որոշ ժամանակ հանգիստ տեղները սթրվում էին: Եվ այսպես, Բ-ի կողմից մեկուսարանի խորը հետաքննությունը ցույց տվեց, որ մեկուսարանում առկա է 4 հատ ծխախոտի մնացուկ` բիչոկ եւ երկու սրճոտ բաժակ: Ես Բ-ից նույնիսկ չէի զգուշանում, չէի վախենում: Ոչ ոք` հրամանատարից մինչեւ վերջին զինվորը նրան չէին սիրում: Պետք եղած կամ չեղած դեպքերում էլ բժիշկներով մի լավ ղժժում էինք, ձեռ էինք առնում: Տեղակալները նրան օգտագործում էին, երբ պետք էր ինչ-որ մեկի գլխին բազար սարքել, խոսք էր հասցնում սրանից նրան եւ այլ նմանատիպ Բ-ական բաներ: Բ-ն դեռեւս մեկուսարանում էր… երբ ֆելդշերս` բուժկետից կանչեց: Բ-ին թողնելով մեկուսարանում` ես շտապեցի բուժկետ, որտեղ նույնպես ունեինք հիվանդներ, որոնք աղիքային ինֆեկցիաների զոհ չէին: Նրանցից մեկի մարմնի ջերմաստիճանը 40 եւ ավել էր: Ինչ էր պետք անել: Ցանկացած նորմալ դեպքերում նման հիվանդը չպետք է մնար զորամասի բուժկետում, պետք է տեղափոխվեր ավելի որակավորված բուժհիմնարկություն: Բայց քանի որ մեր հոսպիտալը լի էր հիվանդներով, որոշեցի հիվանդին չտեղափոխել եւ մեր հնարավորություններով մի բան անել…
    Մեկ էլ…սուրհանդակն է գալիս:
    - Բժիշկ, զամպալիտը կանչում ա:
    - Էսա կգամ,- զբաղված եմ հիվանդով:
    Սուրհանդակը գնաց, սակայն քիչ անց վերադարձավ: Կարծես չէր էլ գնացել:
    -Բժիշկ, ասում ա շուտ արի:
    Կիսատ թողնելով գործս` բարձրացա շտաբ: Զամպալիտը` դաստիարակչական գծով հրամանատարի տեղակալը, բեղերով, ճաղատ մոտ 40 տարեկան մարդ էր: Ուներ միջնակարգ կրթություն, անգրագետ էր: Կարճ ասած` մեկն էր այն բազմաթիվ պատեհապաշտ ու «քաջ նազար» սպաներից, որոնցով լցված է բանակը:
    Մոտենալով հրամանատարի սենայակին/հայվանն այդտեղ էր, քանի որ հրամանատարը տեղում չէր, հեռուստացույց էր նայում/` մտա ներս եւ ասացի` իհարկե պատվի առնելով.
    -Կանչել եք, պարոն փոխգնդապետ…
    -Արի ներս, ……..,-ասաց մեղմ, բայց եւ իբր բարկացած տոնով:
    Ներս մտա, կանգնեցի եւ նայում եմ դուզ ճակատին …
    –………/ազգանունս է/, էդ ի՞նչ խոզանոց, բ…անոց ա եղել մեկուսարանը:
    –Տենց բան չի եղել, պարոն փոխգնդապետ: Ո՞վ ա ասել…
    –Ո՞նց, ո՞վ ա ասել, պարոն լեյտենանտ: Զորամասի հերթապահն ա զեկուցել՝ վաշտի հրամանատարը, ավագ լեյտենանտ Բ-ն,– ասաց զամպալիտն ու հոնքերը փորձեց կիտել:
    –Սուտ ա ասել:
    –Ո՞նց, ուզում ես ասես, որ հերթապահը ստախոս ա՞…Հըլը գնա, կանչի դրան:
    –Իսկ որտե՞ղ ա,–հարցնում եմ:
    –Պարոն լեյտենանտ որտե՞ղ ա լինում զորամասի հերթապաՆ:
    Գնացի նայեցի հերթապահ մասը, այնտեղ չէր… Վերադարձա զամպալիտի մոտ:
    –Չգտա, պարոն փոխգնդապետ,–բայց արդեն կատաղությունից եռում եմ…
    –Այսինքը՝ ուզում ես ասես, որ զորամասի հերթապահին չգտա՞ր, զորամասու՞մ չի, բա ուրա՞, կորել ա՞…Վայ-վայ-վայ…,–ասաց ու սեղմեց կոճակը, որով հերթապահ մասից կանչում էր հերթապահին կամ նրա օգնականին:
    Օգնականը եկավ:
    –Ու՞ր ա Բ-ն:
    –Չգիտեմ, պարոն փոխգնդապետ:
    –Հըլ քթի դրան ու շուտ կանչի ստե:
    Տեսնելով, որ այս ամենը կարող է երկարել՝ ասացի.
    –Պարոն փոխգնդապետ, թույլ տվեք իջնել բուժկետ: Մի հիվանդ ունենք ջերմությունը շատ բարձր ա…
    –Տեղդ կայնի…
    –Պարոն փոխգնդապետ…
    –Տեղդ կայնի…ասմեմ:
    Մի հինգ րոպեից ժամանեց Բ-ն ու սկսեց երկար-բարակ զեկուցել, թե ի՞նչ է տեսել մեկուսարանում:
    –Սուտ ա ասում, պարոն փոխգնդապետ:
    –Սուս մնա հըլը ու կայնի, պարոն լեյտենանտ: Դու շարունակի, Բ:
    Շարունակում է:
    –Պարոն փոխգնդապետ, եղել են եւ բիչոկներ, եւ սրճոտ բաժակներ, բայց դա չի նշանակում, որ խոզանոց ու բ…անոց է եղել: Հա, բուժկետում մի զինվոր կա, ջերմու…
    –Դե սուս մնա, պարոն լեյտենանտ, …իս չի` ջերմությունը բարձր…
    Կանգնել եմ, չեմ խոսում: Բ-ն կրկին սկսեց զեկուցել, որ 8-րդ բիչոկն էլ գտել է պատկերացնում եք` պառկած զինվորի հողաթափիկից մի քիչ աջ՝ դուզ պոլի երկու տախտակների արանքի էն մեծ չէ, փոքր ծակում մխրճած… Չդիմացա.
    –Պարոն փոխգնդապետ, թողեք հիմա գնամ, ինքը կզեկուցի կպրծնի, ես էլ դրևանից հետո կգամ ու ձեր հարցերին կպատասխանեմ: Հիմա հավայի կայնել եմ, որ ի՞նչ…Էդ ընթացքում էլ սանչաստի հիվանդ զինվո…
    –Պարոն լեյտենանտ, դու չես հասկանում…Ասում եմ տեղդ կայ-նի…
    –Չհասկացողը դու ես…,–ասացի ու անմիջապես դուրս եկա սենյակից՝ իջնելով բուժկետ:
    Գիշերը ես եւ մեր ատամնաբույժը պառկած ենք մեկուսարանին կից սպայական սենյակում: Լսում եմ ոտնաձայներ: Օրապահը ինչ-որ բան է զեկուցում: Հասկացա, որ զամպալիտն է…
    –Է… , ես քնած եմ, էդ հայվանին ճամփու դիր, էլի,–խնդրեցի կոլեգայիս ու աչքերս փակեցի, իբր քնած եմ… Մոտեցավ մեր սենայկին ու մտավ ներս.
    –………/ատամնաբույժի ազգանունն է/, ի՞նչ կա: Քանի՞ հիվանդ ունեք:
    –30, պարոն փոխգնդապետ…
    –Էս քնածն էս ո՞վ ա:
    –Լեյտենանտ………-ն ա, պարոն փոխգնդապետ:
    –Հա՜, էս էն ազազելն ա՜…,–ասաց ու ռադը քաշեց…

    Ավելացվել է 43 վայրկյան անց
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հալալ ա, Մարկիզ! Մանսագիտությունդ, ենթադրում եմ, կամ ուրոլոգ ա, կամ կինեկոլոգ, չէ?
    Չէ, Վարպետ ջան:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 14.09.2008, 13:32: Պատճառ: Գրառման ավելացում

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (07.10.2011)

  15. #26
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Հաջորդ օրն է…
    Ատավոտյան զինվոր եկավ եւ հայտնեց, որ հրամանատարը ողջ բուժծառայությանը կանչում է իր մոտ…Անմիջապես հասկացա, որ զամպալիտն է բողոք-գանգատով դիմել հրամանատարին՝ նախորդ օրվա եղած-չեղածի մասին խաբարը տեղ հասցնելով…
    Գնացինք: 6-ն էինք՝ բուժծառայության պետը, ես, ատամնաբույժը, նորեկ բժիշկը եւ երկու կին բուժքույրեր:
    Մտանք…Հրամանատարը նստած էր իր աթոռին, նրանից ձախ նստած էր մեզ մոտ Երեւանից եկած բժկական հանձնաժողովի ներկայացուցիչը: Սենյակում էր նաեւ զորամասի հետախուզության պետը՝ լավագույն սպաներից մեկը, որը նույնպես, ինչպես հետագայում պարզվեց, նախորդ օրը բախվել էր զամպալիտի հիմար ինքնասիրությանը…
    –Հա, հա ներս եկեք…, –ասաց հրամանատարը:
    Նայելով աչքերիս՝ հրամանատարն ասաց.
    –………/ազգանունս է/, էս էնքան հաբռգել ես հրամանատարի տեղակալին հակաճառում ես:
    –Չեմ հակաճառել, պարոն փոխգնդապետ:
    –Հակաճառել ես:
    –Չեմ հակաճառել:
    –Հակաճառել ես…
    Դե, որքան էլ ինքնասիրությունս խոցող լիներ հրամանատարի բառերն ու տոնը, պետք է ձայն չհանեի: Աննկարագրելի է, թե ինչ է զգում այդ պահին: Մտածում էի, որ այս սենյակից դուրս գալուց հետո, կլքեմ զորամասը ու թող տեսնեն, թե ոնց է լինելու առանց ինձ…
    Ճիշտն ասած՝ հրամանատարը, ինձ հետ միշտ լավ էր վերաբերվել: Ես էլ ծառայել եմ իմ զորամասին, որքան հնարավորություններս ու ունակություններս ներել են:
    Մեր երկխոսությունից հետո, հրամանատարը այլեւս ինձ բան չասաց: Սկսեց մեղադրել մնացած բժիշկներին, հետո հարցրեց հիվանդներից եւ այլն…
    Մոտ 10 րոպեից ասաց.
    –Լավ, ազատ եք:
    Հրամանատարի դռնից դուրս էի եկել, երբ լսեցի նրա ձայնը.
    –………/ազգանունս է/ հետ արի, մենակ դու:
    Կրկին մտա սենյակ ու դուռը փակեցի: 4-ով էինք՝ հրամանատարը, հետ. պետը, հանձնաժողովի բժիշկը եւ ես:
    –Մոտիկ արի,–ասաց հրամանատարը՝ մեղմ տոնով:
    Մոտեցա: Իր սեղանից վերցնելով մի քանի գրոտած թղթեր եւ պարզելով դեպի ինձ՝ հրամանատար ասաց.
    –Ան, նայի, տես, էն բ-ի տղեն քո մասի ինչեր ա գրել:
    Վերցրեցի: Աչքիս տակով անց եմ կացնում: Զամպալիտի ձեռագիրն է: Նրան է կցված նաեւ ավ. լ-տ Բ-ի զեկույցը: Կարդում եմ զամպալիտի գրած զեկուցագիրը.
    «Ես՝ …էսինչ մարդս, ավ լ-տ էսինչին ուղարկեցի լուծով հիմանդների մեկուսարան ստուգելու:
    Պարզվեց, որ ավ լ-տ Բ-ն գտել է բիչոկներ, կոֆեի կեղտոտ բաժակներ………»
    Էլ չկարդացի: Տվեցի հրամանատարին:
    –Հը, ի՞նչ կասես,–հարցրեց հրամանատարՍ՝ մե՜ղմ ժպտալով:
    –Սուտ է, գտել ա, բայց ոչ այդքան շատ: Այդտեղ այնպես է գրված, որ…
    –Լավ, լավ: Գնա , հանգիստ ծառայի:
    Դուրս եկա: ՈՒ գնացի հանգիստ ծառայելու:
    Մի քանի օր անց ինձ խրախուսանքի արժանացրին «բարեխիղճ ծառայության համար»…

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Freeman (07.10.2011), Progart (30.04.2019), Rhayader (06.02.2009)

  17. #27
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Դասից գալիս եմ տուն, Սարյանի վրա մի պապիկ հազիվ տնգտնգալով գնում ա…
    հասավ ինձ.
    - Ներեցեք, կասե՞ք` Թումա… բայց Դուք ինչ սիրուն աչքեր ունեք…
    Մտածում եմ` խեղճուկրար պապիկ ա, կոպիտ չթվամ.
    - Թումանյանի փողո՞ցը, թե՞ տուն-թանգարանը,- ասում եմ կարծես թե չէի լսեսլ աչքերի պահը ()
    Պապիկը ևս մի անգամ ոտքից գլուխ նայում ա, հետո…
    - Ես Հայաստանում չեմ ապրում, մի քանի ամիսը մեկ եմ գալիս, ու շատ կցանկանայի հետդ «ընկերություն» անել…
    Զգացի, որ պապիկը կարողա արդեն հեռախոսի համար-բան ուզի…
    - Լավ, ես գնացի… ահա Թումանյանի տուն- թանգարանը…
    Ասեցի, ու սկսեցի արագ-արագ գնալ, թռա~… մեկ էլ հետևիցս կանչում ա.
    - Հիմա չես ուզու՞մ հետս ընկերություն անել…
    Շրջվեցի ու բարձր ձայնով ասեցի.
    - Չէ, պապի ջան, շտապում եմ… թոռներիդ կբարևես…

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.10.2011), Rhayader (06.02.2009), Արմինե (06.02.2009)

  19. #28
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասից գալիս եմ տուն, Սարյանի վրա մի պապիկ հազիվ տնգտնգալով գնում ա…
    հասավ ինձ.
    - Ներեցեք, կասե՞ք` Թումա… բայց Դուք ինչ սիրուն աչքեր ունեք…
    Մտածում եմ` խեղճուկրար պապիկ ա, կոպիտ չթվամ.
    - Թումանյանի փողո՞ցը, թե՞ տուն-թանգարանը,- ասում եմ կարծես թե չէի լսեսլ աչքերի պահը ()
    Պապիկը ևս մի անգամ ոտքից գլուխ նայում ա, հետո…
    - Ես Հայաստանում չեմ ապրում, մի քանի ամիսը մեկ եմ գալիս, ու շատ կցանկանայի հետդ «ընկերություն» անել…
    Զգացի, որ պապիկը կարողա արդեն հեռախոսի համար-բան ուզի…
    - Լավ, ես գնացի… ահա Թումանյանի տուն- թանգարանը…
    Ասեցի, ու սկսեցի արագ-արագ գնալ, թռա~… մեկ էլ հետևիցս կանչում ա.
    - Հիմա չես ուզու՞մ հետս ընկերություն անել…
    Շրջվեցի ու բարձր ձայնով ասեցի.
    - Չէ, պապի ջան, շտապում եմ… թոռներիդ կբարևես…

    Արուս, սաղս էլ գիտենք, որ դու սիրուն աչքեր ունես: Հիմա ինչ կարիք կար "պապիկ" վեհ հասկացությունն արատավորող այս պատմությունը հորինել միայն ինքնագովազդվելու նպատակով?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (06.02.2009)

  21. #29
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արուս, սաղս էլ գիտենք, որ դու սիրուն աչքեր ունես: Հիմա ինչ կարիք կար "պապիկ" վեհ հասկացությունն արատավորող այս պատմությունը հորինել միայն ինքնագովազդվելու նպատակով?
    իյա~… ես պապիկին էի գովազդում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (07.10.2011)

  23. #30
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՉ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

    Ընկերս է պատմում, առաջին դեմքով:
    Մի բավական ազդեցիկ ամերիացու հետ, որը ժամանակավորապես գտնվում էր Երեւանում, այնպես ստացվեց, որ նստեցինք խմելու: Հարցուփորձում էինք իրար, տնտղում էինք, շոշափում, մինչեւ որ երկուսիս ողնաշարերն էլ հուշեցին` ոչ ես եմ Ազգային անվտանգությունից, ոչ էլ ինքը` Կենտրոնական հետախուզական վարչությունից: Ու խոսք ու զրույցը համովացավ, ու էդ համովացման կուլմինացիոն պահին ամերիկացին որոշեց մի դեպք պատմել, որը, ասում են, ամերիկյան դիվանագիտական միջին եւ կրտսեր շրջանակներում մի ժամանակ հիթ է եղել:
    Ահագին ժամանակ առաջ, ցրտից, սովից ու անբախտությունից տանջահար, մի միջին տարիքի, միջին սոցիալական եւ կրթական մակարդակի զույգ արտագաղթում է ԱՄՆ: Ես ասեմ միջին կրթական մակարդակի` դուք հասկացեք էնպես, ինչպես հարկն է իրականում: Գնում են, կարծեմ Բոստոն, թե Ֆլորիդա, էական չէ: Գնում են, հաստատվում են, ոչ լեզու գիտեն, ոչ մասնագիտություն ունեն, ոչ էլ հույս ու հեռանկար: Կնոջը մի օր բարի մարդիկ հուշում են, որ պետք է դիմել սոցիալական ապահովության մունիցիպալ ծառայություն, թե չէ` սենց ոնց կլինի, շաքար ու ձեթ մուրալով? Կինն էլ դիմում է: Ես ասեմ կին, դուք հասկացեք անլեզու մի արարած, որի տեսած ամենաառաջադեմ ու բաց ֆիլմը "Ստրկուհի Իզաուրան" էր: Դե կինը, բնականաբար լեզու չգիտի: Ծառայության գրասենյակում մի կերպ պարզում են, որ հայ է, ու թարգմանիչ են փնտրում: Գործավարների շտատում պեղում են մի պարսկահայի, որն իր հերթին աշխատավայրում հայտնի է լինում Jock Ando մականունով: Ոչ թե իր սրամտության համար, չէ, այլ որ հիմնարկի խինդն ու ուրախությունն է լինում, քանզի IQ-ն ձգտելիս է լինում դեպի զրո: Բայց դե միակ հայն է լինում: Գալիս է բուն հարցազրույցի պահը: Կնոջը տալիս են հարցաթերթիկը, որ լրացնի: Գրված է` First naem, last name. Անդոն սկսում է թարգմանել:
    - Տիկին, Ձեր առջեւինի անունն ինչ է?
    Տիկինն ակնհայտ շփոթության մեջ է: Դե լսել էր, որ Ամերիկան շատ ազատ երկիր է, բայց դե չէր պատկերացնում, որ այն աստիճան, որ այսպիսի հարցեր տան: Բայց միեւնույն է` ամոթխածությունը չի կարողանում հաղթահարել, մնում է կարկամած:
    - Տիկին, Ձեր հետեւինի անունն էլ չգիտեք?
    Կինն ապշահար է: Համ մտածում է` լավ սրանց ինչին է պետք իմ առջեւինի ու հետեւինի անունները, համ էլ` դե որ հարցնում են, ուրեմն երեւի պետք է: Պետք է-ի մասին էլ վկայում է պարսկահայի դեմքի լրջագույն արտահայտությունը: Բայց չէ, ամոթխածությունն անհաղթահարելի է: Լուռ կանգնած, ապշած, սարսափած ու թախանձագին նայում է թարգմանչի աչքերին, թե` փրկիր, բաբամ, էս ինչ վիճակի մեջ ես ինձ գցում? Մի բուռ հայ ենք...
    -Տիկին, լավ, Դուք ամուսին ունեք?
    - Հա, ունեմ:
    - Ձեր ամուսնու առջեւինի անունն ինչ է?
    Վախ, տեր իմ Աստված... Ինչ են ուզում էս մարդիկ ինձնից?
    - Տիկին, եթե չպատասխանեք` նպաստ չեք ստանա: Ամուսնու առջեւինի անունն ինչ է?
    Քաղցից կոտորվելու հեռանկարն առավել սարսափելի է, քան ամոթխածության փեշը փոքր-ինչ բարձրացնելը:
    - Պուպուլ...,- պատասխանում է տիկինը:
    - Պուպուլը աշխատում է?,- անմիջապես հետեւում է հարցը:
    Դե հիմա եկեք ու պատկերացրեք տիկնոջ վիճակը, կաս կարմիր է կապում, հետո կապտականաչում ու մի կերպ արտաբերում:
    - Դե... ժամանակը գիտի...
    - Այսինքն Պուպուլը երբեմն աշխատում է...
    - Դե հա, երբեմն աշխատում է:
    Այս ընթացքում պարսկահայը պարտաճանաչորեն լրացնում է անկետան` First name - Pupul, last name - Tutuz. Ու անկեղծ կարեկցանքը աչքերին` ավելացնում.
    - Տիկին, եթե Պուպուլը, թեկուզ երբեմն, աշխատում է, մենք Ձեզ նպաստ տալ չենք կարող...
    Ու կինը, փորը փոշման մեկնում է տուն... Թե ինչպես այդ ընտանիքում լուծվեց ամուսնու առջեւինի աշխատանքի հարցը, պատմությունը լռում է: Բայց ասում են, որ այդ անկետան մինչեւ հիմա սուրբ մասունքի պես պահպանվում է Բոստոնի, թե եսիմորտեղի սոցիալական ապահովության մունիցիպալ ծառայության արխիվներում:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  24. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Askalaf (17.10.2009), Freeman (07.10.2011), Ingrid (15.02.2013), Kanamar (31.10.2011), Kuk (18.01.2009), Rhayader (06.02.2009), Smokie (07.10.2012), Արևածագ (12.04.2010), Դեկադա (09.05.2012), Երկնային (19.02.2009), Ուլուանա (20.05.2009), Ռուֆուս (14.01.2014), Սամվել (09.02.2009)

Էջ 2 55-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •