User Tag List

Էջ 12 55-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #166
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    պատմում է մեր աշխատողներից մեկը իր երկրորդ դասարանցի դստեր մասին.

    աղջիկս եկավ դպրոցից ու սկսեց պատմել, որ դասարանի տղաները աղջիկների յուբկաները բարձրացնում են ու նայում, թե ինչ կա տակը: Զայրացա, ասացի, որ թույլ չտան, որ էդպես չի կարելի, որ կգամ ու կխոսեմ ուսուցչուհու հետ: Աղջիկս զարմացած նայեց ու ասաց.
    - Դասատուի հետ խոսելու փոխարեն ինձ համար սիրուն ներքնազգեստ առ:

    Էս կնոջ գլխին գալովի ա էսօր հինգերորդ դասարանցի տղան էր զանգել.
    -Մա՛մ, մա՛մ, էսօր մեր անգլերենի դասատուն չէր եկել, իրա փոխարեն երկու հատ պռաստիտուտկա էին եկել:
    Խեղճ կինը քիչ մնաց ուշագնաց լինի:
    -Միկա ջան, ի՞նչ պռաստիտուտկա, ի՞նչ ես խոսում:
    -է~ ասում եմ պռաստիտուտկա. պռակտիկա՛նտկա:

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.03.2009), Amaru (07.03.2009), Ariadna (06.03.2009), armen9494 (09.05.2012), ars83 (07.03.2009), Askalaf (17.10.2009), Chilly (06.03.2009), Elmo (30.03.2009), erexa (13.03.2013), freethinker (07.03.2009), Kita (06.03.2009), Mariam1556 (18.04.2009), murmushka (06.03.2009), Progart (30.04.2019), Արշակ (06.03.2009), Երկնային (06.03.2009), Երվանդ (02.04.2009), Կաթիլ (07.03.2009), Մարկիզ (06.03.2009), Ռուֆուս (06.03.2009), Քամի (07.03.2009), Ֆրեյա (07.03.2009)

  3. #167
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս կնոջ գլխին գալովի ա էսօր հինգերորդ դասարանցի տղան էր զանգել.
    -Մա՛մ, մա՛մ, էսօր մեր անգլերենի դասատուն չէր եկել, իրա փոխարեն երկու հատ պռաստիտուտկա էին եկել:
    Խեղճ կինը քիչ մնաց ուշագնաց լինի:
    -Միկա ջան, ի՞նչ պռաստիտուտկա, ի՞նչ ես խոսում:
    -է~ ասում եմ պռաստիտուտկա. պռակտիկա՛նտկա:
    էէէէհ, դաժան աշխարհ, ես էլ եմ ժամանակավորապես դրանից… պռակծիկանտկա էլի
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (07.03.2009), Freeman (12.07.2018), impression (06.03.2009), Jarre (18.03.2009), Քամի (07.03.2009), Ֆրեյա (07.03.2009)

  5. #168
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Ուրեմն մի քանի օր առաջ Փափազյանի վրայի Զառան եմ մտել։ Իջա ներքևի հարկը, մանկական բաժինը (ես հիմնականում մանկական բաժինն եմ նախընտրում ), մի խոսքով նայեցի, նայեցի շորիկները, մեկ էլ տեսա դիմացն էլ էլի նույն մեծության բաժին կա, որ իջնելիս չէի նկատել, թափով գնացի էդ կողմը, մեկ էլ խփվեցի մի աղջկա, ասեցի, վայ կներեք, ինքն էլ նույն էնտուզիազմով ներողություն խնդրեց, ներողությունից հետո էլի չստացվեց առաջ գնալ, նոր ջոկեցի, որ մեեեեծ հայելի էր, ամբողջ պատով։ Ես էլ զարմացել էի, թե էս ինչ կուլտուրական աղջիկ էր, ինչ լավ ներողություն խնդրեց։ Հետո մանթո շուռ էկա, նայեցի, հո մարդ չի նկատել, բայց լավ ա, ոնց որ թե ոչ ոք չէր տեսել բախումս
    When life gives you lemons, make lemonade

  6. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.03.2009), Amaru (07.03.2009), armen9494 (09.05.2012), ars83 (07.03.2009), Artgeo (06.03.2009), Askalaf (17.10.2009), Chilly (06.03.2009), Elmo (06.03.2009), Freeman (25.08.2013), freethinker (07.03.2009), impression (06.03.2009), ivy (06.03.2009), Janita Hero (11.03.2009), Jarre (18.03.2009), Kita (06.03.2009), Monk (07.03.2009), Progart (30.04.2019), Terminator (19.05.2009), Երկնային (06.03.2009), Երվանդ (02.04.2009), Մարկիզ (06.03.2009), Ներսես_AM (06.03.2009), Ուլուանա (07.03.2009), Ռուֆուս (06.03.2009), Քամի (07.03.2009), Ֆրեյա (07.03.2009)

  7. #169
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն մի քանի օր առաջ Փափազյանի վրայի Զառան եմ մտել։ Իջա ներքևի հարկը, մանկական բաժինը (ես հիմնականում մանկական բաժինն եմ նախընտրում ), մի խոսքով նայեցի, նայեցի շորիկները, մեկ էլ տեսա դիմացն էլ էլի նույն մեծության բաժին կա, որ իջնելիս չէի նկատել, թափով գնացի էդ կողմը, մեկ էլ խփվեցի մի աղջկա, ասեցի, վայ կներեք, ինքն էլ նույն էնտուզիազմով ներողություն խնդրեց, ներողությունից հետո էլի չստացվեց առաջ գնալ, նոր ջոկեցի, որ մեեեեծ հայելի էր, ամբողջ պատով։ Ես էլ զարմացել էի, թե էս ինչ կուլտուրական աղջիկ էր, ինչ լավ ներողություն խնդրեց։ Հետո մանթո շուռ էկա, նայեցի, հո մարդ չի նկատել, բայց լավ ա, ոնց որ թե ոչ ոք չէր տեսել բախումս
    Ես էլ տենց մի անգամ TimeOut-ի ապակե դռանն եմ լղոզվել։ Հավաքարարը հենց նոր էր պլպլացրել ապակին, անցել էր կողքի դուռը մաքրելուն, ես էլ արագ ուզում էի մտնել, չնկատեցի, որ ապակի կա դեմս, լղոզվեցի վրեն Բայց իմ դեպքում թարսի պես պիկ ժամ էր, լիքը մարդ տեսավ երևի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.03.2009), ars83 (07.03.2009), Jarre (18.03.2009), Kita (06.03.2009), Monk (07.03.2009), murmushka (06.03.2009), Աթեիստ (06.03.2009), Երկնային (06.03.2009), Մարկիզ (06.03.2009), Ռուֆուս (06.03.2009), Ֆրեյա (07.03.2009)

  9. #170
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ տենց մի անգամ TimeOut-ի ապակե դռանն եմ լղոզվել։ Հավաքարարը հենց նոր էր պլպլացրել ապակին, անցել էր կողքի դուռը մաքրելուն, ես էլ արագ ուզում էի մտնել, չնկատեցի, որ ապակի կա դեմս, լղոզվեցի վրեն Բայց իմ դեպքում թարսի պես պիկ ժամ էր, լիքը մարդ տեսավ երևի։
    Մի անգամ էլ ես եմ տան ապակյա դռներին էնպես ցխվել, որ տան լույսերը կառոտկի տվեցին.... Էնքան ուժեղ էր հատվածը, որ ինձ երեք մետր հետ շպրտեց (Մենակ աչքերիս դիմաց ինչ-որ կայծ եմ հիշում ու հետո ոչինչ...) Երևի էդ չարաբաստիկ դեպքից հետո ուղեղիս հետ մի բան կատարվեց
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.03.2009), Amaru (07.03.2009), ars83 (07.03.2009), Jarre (18.03.2009), Kita (06.03.2009), Monk (07.03.2009), Rhayader (07.03.2009), Աթեիստ (06.03.2009), Երկնային (07.03.2009), Երվանդ (02.04.2009), Ֆրեյա (07.03.2009)

  11. #171
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Երկու օր առաջ էր: Քայլում եմ մի այնպիսի տեղով, որտեղ հերթականությամբ ավտոմեքենաներ են կանգնած: Հանկարծ մեկը ուշադրությունս գրավեց` կկոցած աչքեր, երկար "խառնիխոռը" մազեր, կոկորդիլոսի /օյ/ կաշվից կոշիկներ //, չգիտեմ քյարթուոտ է՞ր, բայց որ բռիտվա բանդաժներով նիվա/4х4/ էր ուզում նստել` հաստատ էր: Դուռը բացեց ու ի~~~նչ երաժշտություն… Կոմիտաս ու "սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ":
    Հիմա էս սմայլիկը դեմքիս անցնում եմ կողքով ու զգում , որ ուր որ է հիստերիկ ծիծաղս չեմ կարողանալու զսպեմ:
    Անցա… բարեհաջող: Ամբողջ օրը էդ երգը դուրս չեկավ բերանիցս:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (08.03.2009)

  13. #172
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Դե լավ, որ խայտառակ լինելու թեմայից խոսեցինք, ես էլ պատմեմ
    Մի օր, գործից դուրս եմ եկել երեկոյան, տուն եմ գնում…
    Մի քանի տարի առաջ էր, ձմեռ էր, ահավոր ցուրտ էր ու սառած
    Շատ էի շտապում ու արագ քայլերով տուն էի գնում, հեռախոսով էլ մամայիս հետ էի խոսում… Պետք է փողոցն անցնեի ու հենց ոտքս դրեցի մայթին...
    Մի խոսքով, հաճորդ ակնթարթին զգացի, որ արդեն գետնին եմ պառկած, մեկ էլ հիշում եմ, ոնց էի օդում թռչում ու մեջքի վրա վայրեջք անում
    հեռախոսս ձեռքիցս թռել է, ես էլ պառկած ծիծաղում եմ, փորձում եմ տեղը բերել, թե ինչ կատարվեց
    Մի խոսքով, վեր կացա, հեռախոսի տարբեր մասերը փողոցից հավաքեցի, կպցրեցի իրար ու շարունակեցի խոսել
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (07.03.2009), Jarre (18.03.2009), Kita (07.03.2009), Monk (07.03.2009), Surveyr (23.03.2009), Ռուֆուս (08.03.2009)

  15. #173
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    մեր ընտանեկան արխիվից

    Պապաս շտապելով գնում ա գործի, մամաս էլ զիբիլի թափանցիկ տոպրակը տվել ա, ասում ա՝ ճանապարհին կգցես: Ես պապաս էլ, իրա ուշանալու մասին մտածելով, մոռանում ա գցի, տենց լիիիքը քայլելով գնում ա, հետո նստում ա մարշռուտկա, հետո հասնում ա գործի դռան մոտ, նոր տեսնում ա, որ իրա հետևից կարտոֆիլի կլեպներ թափելով տեղ ա հասել:


    Հոպարս բորշ ահավոր շատ ա սիրում: Ինքը կարա առավոտվա վեցին նստի բոլ-բոլ բորշ ուտի: Մի օր եկել ա մեր տուն, պապաս լուրջ-լուրջ հարցնում ա.
    - Դու էսօր բո՞րշ ես կերել:
    Ու տեղ նոր խեղճ մարդը նկատում ա, որ մոռացել ա սալֆետկայով սրբի, սաղ բերանի կողքերը բորշոտ ա: Ու տենց Աբովյան քաղաքից եկել- հասել ա Երևան:


    Հիշում եմ, որ փոքր էի, տատիս միշտ երկու յուբկա էր հագնում: Մեկը կամբինացիայատիպ-կիսաթափանցիկ, մյուսն էլ վրայից՝ որ չթափանցի Հենց գալիս էր մեր տուն, վերևինը հանում, կախում էր աթոռից, որ չճմրթվի: Մի անգամ էլ տենց մոռացավ հետո հագնի ու գնաց տուն: Մեկ էլ մի ժամից զանգեց, նոր տեսանք, որ յուբկան թողել, կամբինացիայով գնացել ա:

    շարունակելի
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (07.03.2009), freethinker (07.03.2009), Jarre (18.03.2009), Kita (07.03.2009), Monk (07.03.2009), Progart (30.04.2019), Rhayader (18.03.2009), Surveyr (23.03.2009), Աթեիստ (07.03.2009), Ռուֆուս (08.03.2009)

  17. #174
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Հայկական սարեր

    Մսուրում մի ճուտ կա, արդեն երեք տարեկանն անց է, շուտով տեղափոխվելու է մանկապարտեզ: Ունիկալ տիպ է. իմ ամենասիրած ճստոներից մեկն է, ծնողների ասելով` ես էլ իր ամենասիրած դաստիարակը: Շատ խելոք պստո է, բայց դե խելառություններ էլ ունի:
    Մի անգամ փոխում էի պամպերսը, տեսնեմ հայացքը կանգնել է վրաս, բայց ոչ դեմքիս: Դե ինչ անեմ, որոշ կանացի բարեմասնություններ ինձ Աստված տվել, չի խնայել: Մեկ էլ էս ճստոն ձեռքը մեկնեց էդ ուղղությամբ, թե.
    - Սա սա՞ր է:
    Ինչ ասես լսել էի էդ կապակցությամբ, բայց դեռ ոչ ոք սար չէր անվանել: Ու հետն էլ լրիվ լուրջ տոնով ու անթաքույց հետաքրքրասիրությամբ: Ասեցի.
    - Հա:
    Ուշադիր նայեց ու կասկածամտորեն նորից հարցրեց.
    - Սա՞ր է:
    Պամպերսը փոխեցի, անցա մյուս ճտին:
    Հաջորդ անգամ նորից նույնը.
    - Սա ի՞նչ է, սա՞ր:
    էս անգամ որոշեցի ուրիշ պատասխան տալ.
    - Չէ, սար չի:
    - Իսկ ի՞նչ է: Մեծ փո՞ր է:
    - Փորը ներքևում է:
    Ճստոն շփոթվեց, բան չասեց:
    Բայց էդ հարցը չփակվեց: Ամեն օր սպասում է, որ քնելուց առաջ նստեմ կողքին, որ սկսի հարցուփորձը: Ու հեռվից է գալիս.
    Մատը տնկում է ոտքիս.
    - Սա ո՞տք է:
    - Ոտք է:
    Հետո ձեռքիս.
    - Սա ձե՞ռք է:
    - Ուհու:
    - Փորն այստեղ է:
    - Ճիշտ է:
    Պաուզա:
    - Իսկ սա՞ ինչ է:
    - Սար է, Պատրիկ, քնիր:
    Փորձում է ձեռքով ստուգել` իսկապես սար է, թե ոչ: Ասում եմ, որ ձեռք տալ չի կարելի: Լավ, մտածում է Պատրիկը, ձեռք տալ չի կարելի, փայտիկով կստուգեմ: Չի կարելի: Խաղալիք արջուկով: Ընդհանրապես ոչ մի բանով կպնել չի կարելի: Ու էստեղ ճստոն արդեն հասկանում է, որ սա ինչ-որ շատ հետաքրքիր թեմա է:
    Հաջորդ օրն արդեն ժպիտով ու չարաճճի հայացքով է սկսում.
    - Սա ո՞տք է...
    Ուֆ...
    Չգիտեմ` ոնց բացատրեմ, թե դա ինչ է, ու ինչ անուն տամ, որ գերմանացիների համար ընդունելի լինի: Հետն էլ հեչ չեմ ուզում, որ իր աշխարհագրական բացահայտումներն ինձնով սկսվեն: Սկզբում զարմանում էի. ախր պիտի որ գոնե իր մամայից իմանար, թե դա ինչ է: Բայց մամային առաջին անգամ տեսնելուց հետո, ամեն ինչ պարզ էր. անխիղճը նույնիսկ փոքր բլուր չուներ...

  18. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Askalaf (17.10.2009), Chilly (18.03.2009), dvgray (18.03.2009), Freeman (25.08.2013), impression (07.03.2009), Janita Hero (11.03.2009), Kita (07.03.2009), may (08.03.2009), Progart (30.04.2019), Rhayader (18.03.2009), Surveyr (23.03.2009), Terminator (19.05.2009), Աթեիստ (07.03.2009), Արշակ (11.03.2009), Երկնային (07.03.2009), Երվանդ (02.04.2009), Լեո (07.03.2009), Կաթիլ (07.03.2009), Ձայնալար (07.03.2009), Ներսես_AM (09.03.2009), Ուլուանա (07.03.2009), Ռուֆուս (08.03.2009)

  19. #175
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Լավ, երեխեքից մի բան էլ ես պատմեմ: Ներեցեք, եթե սմայլերը մի փոքր չարաշահեմ:
    Ուրեմն այսպես: Ընկերներիցս մեկը լարված գործ է անում, բան է գրում, իսկ ճստոն անընդհատ հարցեր է տալիս.
    - Պապ, այ պապ, դու թաթարբորաքի սիրու՞մ ես:
    - Հա:
    - Պապ, այ պապ, իսկ դու աթարբորաքի սիրու՞մ ես:
    - Չգիտեմ, չեմ փորձել:
    - Պապ, այ պապ, ուզու՞մ ես փորձել:
    - Հա:
    - Ք*քի եռման ջրի մեջ:
    -
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.03.2009), dvgray (18.03.2009), Freeman (25.08.2013), Progart (30.04.2019), Terminator (19.05.2009), Ուլուանա (20.05.2009), Ռուֆուս (18.03.2009)

  21. #176
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Լավ, մի հատ դնեմ...


    Ուրեմն, երբ երեք տարի առաջ տղայիս դպրոց էի ընդունել տալիս, անկետան լրացնելիս այսպիսի հարց կար. ուզու՞մ եք ձեր երեխան անցնի հատուկ կրոնական ուսուցում: Գրեցի` ոչ: Որովհետև չէի ուզում, որ այդ ոլորտում երեխայիս հասկացողության վրա որևէ ուսուցանող ազդեցություն լինի:
    Մի քանի օր առաջ, երբ տղաս բերեց այս տարվա դասացուցակը, չորեքշաբթի օրվա համար գրված էր ` scripture ու խաչով գիրք էր նկարված: Մմմ.., սա երևի կրոնի դասն ա, մտածեցի, որին տղաս փաստորեն երբեք չի մասնակցել: Ու մտքովս հանկարծ անցավ` բա ի՞նչ ա անում էդ ընթացքում: Ասաց, որ ուրիշ մի քանի երեխաների հետ, որոնք նույնպես չեն մասնակցում, նստում են մի սենյակում, նկարում, կարդում, մի բանով զբաղվում ... Մմմ.. մտածեցի, իսկ գուցե ավելի օգտակար կլինի, եթե մասնակցի, ասենք լսի ինչ-որ կրոնի պատմություն, ինչ-որ առակներ, ինչ-որ բարոյական ճշմարտություններ, ու որոշեցի նամակ գրել դպրոցին` խնդրելով, որ իրեն էլ ներառեն: Գրեցի, որ փոխել եմ միտքս ու ցանկանում եմ, որ տղաս մասնակցի կրոնի դասերին: Վերջում նշեցի, որ իր կրոնը քրիստոնեությունն է: Դպրոցում երեխաները ամենատարբեր կրոնների հակված ընտանիքներից են, ու եթե անգամ երկու աշակերտի ծնող ցանկություն է հայտնել ինչ-որ չգիտեմ ինչ կրոնի համար, էլի առանձին դասարան ու ուսուցիչ են տրամադրում: Օրինակ, ռուս ծանոթներ ունեմ, որոնք բահայի են ու երեխան գնում է այդ կրոնի դասերին, և այդ դասարանում միայն երկու հոգի են...

    Հաջորդ օրը չորեքշաբթի էր, դեպի դպրոց ճանապարհին ենք, հեռախոսս զնգաց: "Բարև ձեզ: Ձեզ հետ խոսում է չգիտեմ ով: Դուք դիմել էիք կրոնի դասերի համար: Ուզում ենք իմանալ` ո՞ր կրոնի համար": "Քրիստոնեություն": "Ըմմմ... այո... բայց ո՞րը` կաթոլիկ, թե՞ անգլիկան եկեղեցու": Լռություն: Մտածում եմ: "Մմմմմ, չգիտեմ... ...լավ, թող լինի կաթոլիկ": "Շնորհակալություն":

    Օրն անցավ: Երեկոյան տուն եմ բերում երեխային: Խոսում ա ինչ-որ, պատմում դպրոցի իրադարձությունները: Ու հանկարծ հիշեցի` "scripture արեցի՞ք": "Հա, it was fun!" (զվարճալի էր): "Fun...? ...": Տեղ ընդհատվեց ու մոռացա այդ մասին:

    Երեկ երեկոյան տղայիս հետ պատրաստում ենք տնայինները, առաջադրանքներից մեկը` "փորձիր ծնողներիդ սովորեցնել մի որևէ բան , որը քեզ են սովորեցրել դպրոցում: Աշխատիր լինել ակտիվ ու համոզիչ": Տղաս` "Scripture-ի մասին պատմե՞մ": "Հա, պատմի, ի՞նչ եք սովորել": "Դասատուն ասեց, որ Աստված փչել ա մեր վրա ու մենք կենդանացել ենք: Այ սենց` հո':" "Հմմ... Ուրի՞շ": "Մեկ էլ ասեց, որ բոլոր մարդիկ ու կենդանիները հոգի ունեն, բացի էշից: Մենակ էշը հոգի չունի":

    Հաջորդ դասից էլ չի գնա:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Freeman (25.08.2013), Progart (30.04.2019), Rhayader (18.03.2009), Երկնային (18.03.2009), Ռուֆուս (18.03.2009)

  23. #177
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ էշը հոգի չունի":

    Հաջորդ դասից էլ չի գնա:

    Հակաաբարանյան քսենոֆոբիա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Chilly (18.03.2009), Mariam1556 (18.04.2009), Երկնային (18.03.2009)

  25. #178
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Հակաաբարանյան քսենոֆոբիա:
    ինչպիսի անարդարություն

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (09.05.2012)

  27. #179
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպիսի անարդարություն
    Դե, լավ ա չեն հասել էն տեղին, որտեղ պիտի իրենց ընտանիքներն ու ընկերներին թողնեն՝ հանուն Հիսուս Քրիստոսի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  28. #180
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, լավ ա չեն հասել էն տեղին, որտեղ պիտի իրենց ընտանիքներն ու ընկերներին թողնեն՝ հանուն Հիսուս Քրիստոսի:
    կաթոլիզմը կարծեմ նման բան չի պարտադրում, բայց այ խոստովանահոր մոտ դեռ կուղարկեն

Էջ 12 55-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •