User Tag List

Էջ 41 55-ից ԱռաջինԱռաջին ... 3137383940414243444551 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 601 համարից մինչև 615 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #601
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլիզաբեթը. նյույորքյան փոքրիկ պատմություն

    Նյու Յորք գնալուց առաջ մի հասարակական կազմակերպություն էի գտել՝ "Big Apple Greeter", որտեղ նյույորքցի կամավորները, հիմնականում՝ թոշակառու տատիկ-պապիկներ, իրենց քաղաք այցելող հյուրերին մի օր են տրամադրում, էստեղ-էնտեղ տանում: Գրել էի իրենց, թե որ օրն եմ ուզում հանդիպել իմ greeter-ի հետ, ով եմ ինչ եմ, ինչ կուզեի էդ օրն անել և այլն: Գնալուցս մի քանի օր առաջ նամակ եկավ, որ իմ գրիթերը մի ոմն Էլիզաբեթ է, որի հետ պիտի կապվեմ էսինչ հեռախոսահամարով: Իմեյլ չուներ, ինչից արդեն ենթադրելի էր, որ պատկառելի տարիքի տատի է:
    Իր հետ դեկտեմբերի 23-ին էի հանդիպելու, ու քանի որ ամսի 21-ից Նյու Յորքում էի, արդեն ինքնուրույն էնքան բան էի հասցրել տեսնել, որ մտածում էի՝ ոչ էլ պետք էր ինձ որևէ գրիթեր: Ամեն դեպքում, փորձեցի զանգել տատիին, բայց իր փոխարեն մենակ ինքնապատասխանիչն էր տեղում, ինչն ինձ ամենևին չէր տխրեցնում:
    Մեկ էլ ամսի 23-ին՝ առավոտ շուտ, զանգ եկավ հյուրանոց, Էլիզաբեթն էր: Շատ գործնական տոնով ասեց, որ ժամը տասին գալիս է ինձ հյուրանոցից վերցնի, պատրաստ լինեմ ու հարմար կոշիկներ հագնեմ: Ես անհարմար կոշիկներ ընդհանրապես չունեմ, բայց դե իրեն դա երևի առանձնապես հետաքրքիր չէր, էնպես որ էդ ինֆորմացիան որոշեցի չկիսել իր հետ:
    Նշանակված ժամին իջա ներքև՝ հյուրանոցի սպասասրահ (թե ֆոյե կամ ինչ են դրան ասում): Մի շատ պստլիկ տատիկ ներս մտավ, 70-ին մոտ: Ինքն էր որ կար, իմ գրիթեր Էլիզաբեթը: Մոտեցա, ներկայացա, ինքն էլ՝ ոչ բարև, ոչ բարլուս.
    "Your hair is beautiful my dear!"
    Էստեղ պիտի անպայման նշեմ, որ ես առնվազն մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, մեկը մյուսից ընտիր արժանիքներ ունեմ («որ մեկն ասեմ, որ մեկը» շարքից), իզուր չէր տատս անունս «Չարենցի գյոզալ» դրել, բայց էդ արժանիքները երբևէ էնքան ուշադրության չեն արժանանում, ինչքան մազերս, որոնք իրականում մի քիչ քամոտ եղանակին ինձ "Осторожно, обезьянки!" մուլտի մամայից են դարձնում: Բայց դրա մասին Էլիզաբեթը դեռ ոչինչ չգիտեր ու էդպես քաղցր ողջունեց ինձ: Հետո էլ միանգամից նայեց կոշիկներիս: Հա, հաստատեց, հարմար են: Հետն էլ թե՝ զուգարան չե՞ս ուզում: Ու առանց պատասխանիս սպասելու՝ տեղեկացրեց, որ ինքն ուզում է:
    Էսպիսի ալտերնատիվ ողջույն-ծանոթությունից հետո սկսեցի կամաց-կամաց գլխի ընկնել, որ ինձ Էլիզաբեթի հետ շատ հետաքրքիր օր է սպասվում:

    Շարունակությունը՝ հաջորդիվ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 19.02.2016, 17:18:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2016), Cassiopeia (19.02.2016), Chilly (20.02.2016), John (19.02.2016), LisBeth (14.11.2016), Sambitbaba (20.02.2016), Smokie (24.02.2016), Srtik (21.02.2016), Աթեիստ (19.02.2016), Բարեկամ (08.06.2017), Ձայնալար (21.02.2016), Ռուֆուս (19.02.2016)

  3. #602
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Ես քեզ էնպիսի տեղ եմ տանում, որտեղ դու ինքդ հաստատ չէիր գնա,-հայտնեց ինձ Էլիզաբեթը, երբ դուրս եկանք հյուրանոցից:
    Դեռ նախապես ինձ ասել էր, որ գնում ենք մի պատմական տուն-թանգարան՝ Morris-Jumel Mension: Ես ինքս հաստատ էնտեղ չէի գնա. էդ մի բանում ճիշտ էր Էլիզաբեթը: Բայց դե որ ուզում էր ինձ հենց էնտեղ տանել, դեմ չէի, հատկապես որ էն զգույշ հարցիս, թե արդյոք «հյուրերն» էլ կարող են ընտրել այցելության վայրերը, շատ վստահ տոնով շրխկացրեց՝ "I decide", վերջակետ:
    Սկզբում ավտոբուս նստեցինք, հետո՝ մետրո: Քանի որ ճանապարհն ահագին երկար էր, լիքը զրուցելու ժամանակ կար: Ու Էլիզաբեթը, ինձնից մի քիչ հարցուփորձ անելուց հետո, շատ սահուն անցավ իրեն: Չգիտեմ ոնց հասանք իր հանգուցյալ ամուսնու թեմային, բայց ինչքան հասկացա՝ դա իր սիրած թեմաներից էր, էնպես որ հետաքրքրությամբ սկսեցի լսել, թե ինչեր կարող է պատմել մի տարեց ամերիկուհի իրեն լրիվ անծանոթ մարդուն: Իսկ Էլիզաբեթը պատմելուց լավ էր, հումորն էլ՝ տեղը, հաստատ ջահել ժամանակ ճըտ-պըտ տիպ էր եղել, չնայած հիմա էլ պակասը չէր: Հավեսով պատմում էր իրենց մասին՝ ծանոթանալուց սկսած, մինչև ամուսնու մահվան օրը: Ոնց որ թե ահագին մեծ տարիքում էին ծանոթացել, հարցրեցի՝ "Was it your only marriage?" ինքն էլ թե՝ "It was my best one" ու մի լայն ժպիտ: Մինչև տեղ հասնելը մյուսների մասին էլ արդեն ահագին բան գիտեի:

    Morris-Jumel Mension-ը ինքն իրենով ահագին տաղտուկ մի տուն էր, որտեղ տեսնելու ոչ մի առանձնապես բան չկար:
    "The story is what matters" ասեց Էլիզաբեթն ու սկսեց պատմել էդ տան բնակիչների մասին: Բոլոր մանրամասներով, ինտրիգներով, բամբասանքներով: Հատկապես տանտիրուհու՝ Էլիզա Ջամելի մասին պատմածները առանձնահատուկ կծու համեմունքներով էին լի:
    Թեման ինձ անպայմանորեն հետաքրքրողներից չէր, բայց էնպիսի էնտուզիազմով էր պատմում, որ հնարավոր էչր չկլանվել:
    -Շատ լավ պատմող եք,- գովեցի իրեն:
    -Չմոռանաս գրել դրա մասին ֆիդբեքումդ,- ու աչքով արեց:
    Դուրս գալուց առաջ գնաց գտավ թանգարանի միակ կենդանի շունչ, ջահել աշխատոողին, որին դեռ ներս մտնելիս մեծ հպարտությամբ հայտնել էր, որ ինքը "Big Apple Greeter"-ից է և տոմսի կարիք չունի, ու միայն իր հյուրն է վճարելու մուտքի համար: Ախ թե գերմանացի լիներ էդ աշխատողը, տեսնեմ՝ ոնց էր Էլիզաբեթն առանց տոմս ներս մտնելու: Իսկ ջահել ամերիկացի ուսանողը խոնարհ ասեց՝ լավ մէմ, ու ներս թողեց, իբր թե նա կյանքում էր լսել՝ բիգ էփըլ գրիթերն ինչ է:
    Հիմա էլ ուզում էր էդ տղայից իմանալ, թե մոտերքում որտեղ լավ ռեստորան կա: Տղան, որ ոչ մի բանից տեղյակ չէր, զանգեց ինչ-որ մեկին, հարցուփորձ արեց ու երկու հասցե ասեց Էլիզաբեթին:
    Դուրս եկանք, որ գնանք ռեստորան գտնելու: Պարզվեց՝ լատինոսների թաղամաս էր: Ռեստորանն էլ էր լատինամերիկյան: Ներս մտանք, տեղավորվեցինք, կողքի սեղանին մի կին էր նստած: Էլիզաբեթը սկսեց հետը խոսել, թե բա ուտելիքը ո՞նցն է: Կինը գովեց ահագին, բայց դա Էլիզաբեթին երևի թե հերիք չէր, հարցրեց, թե արդյոք կարող է իր ուտելիքից փորձել: Կինը մի ափսե տապակած բանան տվեց Էլիզաբեթին:
    -Դու արդեն վերջացրե՞լ ես,-հարցրեց Էլիզաբեթը,- էսքան ուտելիքը թողնում ես էստեղ, որ ի՞նչ, ասա, թող փաթաթեն տան, քրիսմաս դիներ սարքելու կարիք չես ունենա:
    Բայց կինն ամբողջը մեծահոգությամբ Էլիզաբեթին տվեց:
    -Ես սովորաբար էսպիսի բան չեմ անում,- ասեց ինձ գրիթերս, երբ կինն արդեն հեռացել էր:
    Ու հավեսով կերավ ամբողջ նվերը:
    Հետո անցանք արդեն մեր ճաշին: Էդ պստլիկ կնոջ մեջ ոնց էր էդքան բան տեղավորվում, էդպես էլ չհասկացա:
    -Ես Weight Watchers-ում եմ գրանցված, դիետա եմ պահում,-շատ լուրջ տոնով հայտնեց Էլիզաբեթը,-հենց իրենց միջոցով էլ իմացա էս կամավորական աշխատանքի մասին: Շաբաթը երկու անգամ գնում եմ օֆիս, նայում «դիմումները», ինձ հարմար հյուրեր ընտրում:
    Ես լավ հիշում եմ, որ դիմումիս մեջ գրել էի, որ թանգարաններ այցելել չեմ ուզում:

    Հետո հանեց ֆիդբեքի թղթերը, որ կարծիքս հայտնեմ: Լիքը լավ բաներ գրեցի էլիզաբեթի մասին: Էդ էլ որ վերջացրեցինք, ուրիշ թղթեր հանեց, թե բա՝ ինչքան նվիրատվություն ես անում կազմակերպությանը: Ես անկեղծ ասաց տրամադրված չէի «անվճար» ծառայության համար «վճարել», բայց Էլիզաբեթը երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, թե բա՝ չեղավ, առանց նվիրատվության ո՞նց կլինի: Էհ, ճարս ինչ, նվիրատրվեցի (էս ինչ հավես բառ ստացվեց): Հետո էլ ռեստորանի հաշիվը փակեցի, ու դուրս եկանք:
    Հիմա էլ Էլիզաբեթը որոշեց ինձ ավտոբուսով պտտացնել ամբողջ քաղաքով մեկ: Էդ միտքն ինձ ահագին դուր եկավ: Նստեցինք մի սովորական ավտոբուս ու սկսեցինք պտտվել քաղաքով: Էլիզաբեթն իհարկե չաչանակում էր ամբողջ ճանապարհին, իմ տրամադրությունն էլ գնալով ավելի էր բարձրանում իր ընկերակցությունից: Կանգառներից մեկում մի տղամարդ ներս մտավ, էս Էլիզաբեթը թե՝ "Look at him, he is sooo gay", հետն էլ թինեյջերի նման քթի տակ ծիծաղելով:
    Քաղաքից ահագին հարցուփորձ արեցի, հետո ընդհանուր երկրից, քաղաքականությունից, Օբամայից: Ամեն անգամ էնպիսի կոլորիտով էր պատասխանում, որ հավեսով մյուս հարցին էի անցնում:
    Վերջում իջանք ինձ հարմար մի տեղ, գրկեց ինձ, իր բոլոր տվյալները տվեց՝ տան հասցեով, բանով: Նորից ինչ-որ պուպուշ բաներ ասեց ու գնաց:
    Էդ օրը նենց էյֆորիայի մեջ էի, ինքս էլ չգիտեմ՝ ինչու, մինչև կեսգիշեր թափառում էի քաղաքում:

    Երևի դրա համար էր ասել, որ հարմար կոշիկներ հագնեմ:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2016), Cassiopeia (20.02.2016), Chilly (20.02.2016), John (20.02.2016), Sambitbaba (20.02.2016), Smokie (24.02.2016), Srtik (21.02.2016), Աթեիստ (20.02.2016), Բարեկամ (08.06.2017), Ձայնալար (21.02.2016), Ռուֆուս (20.02.2016)

  5. #603
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ, երբ համալսարանում էի, սկզբում մեր ֆակուլտետի դեկանի մոտ մտա. ուզում էր ինձ տեսնել (հիշել): Բելկան ինձ ներս տարավ ու թե.
    -Ինքն է Գերմանիայից եկած մեր նախկին ուսանողուհին, որ պրեզենտացիա է անելու, ուզում էիք տեսնել:
    Վերջին անգամ հարյուր տարի առաջ էի տեսել էդ մարդուն. էն ժամանակ, երբ ես ուսանող էի, ինքը դեռ դեկան չէր, մեզ «Տրամաբանություն» էր դասավանդում, էն էլ՝ բակալավիատրում: Դժվար թե ինձ հիշեր:
    Նայեց վրաս բարի ժպիտով.
    -Հլը մոտիկ արի, ազիզ ջան: Անունդ ի՞նչ էր:
    Ինձ նենց փոքր զգացի Չգիտեմ՝ հիշեց ինձ, թե չէ, բայց սկսեց մի ոգևորված մենախոսություն: Էլ «խելքի չեկող Եվրոպայի», էլ գերմանական մեծագույն սխալի մասին, որ կնոջը «ղեկին» են նստացրել, էլ հայրենասիրության, էլ ֆաշիզմի, էլ եսիմ ինչերի մասին: Ու ամբողջը միայն իրեն հայտնի տրամաբանությամբ իրար կապակցված:
    Էսպես երկար-բարակ խոսեց-խոսեց, մեկ էլ երևի «վերադարձ իրականության» կոճակը սեղմվեց, թե ինչ. նա հիշեց, թե ինչու ենք հավաքված և ինչի մասին էր կենացը:
    -Ասում ես ի՞նչ ես պատմելու մեր երեխեքին:
    -Գերմանիայում կրթություն ստանալու հնարավորությունների մասին:
    -Հա, լավ բան ես ոորոշել, ապրես, թող գնան սովորեն էրեխեքը, ես դեմ չեմ: Երեսուն հոգի էլ գնա, ես դեմ չեմ: Գիտե՞ս ինչի: Որովհետև հոգեբանության լեզուն գերմաներենն է: Էդպես էլ կասես իրենց:
    Էստեղ ուզեցի ասել, որ ես ինքս անգլերեն լեզվով եմ հոգեբանություն սովորել Գերմանիայում, բայց դե մի հատ էլ էդ թեմայով էր խորանալու, ժամը ժամից անցներ: Էս փիլիսոփաները բայց ինչքան են սիրում խոսել:
    -Կասեմ անպայման,- ու որոշեցի մի ձև ավարտին մոտեցնել մեր հանդիպումը,- ես հիմա գերմանական ճշտապահությամբ գնամ իմ պրեզենտացիային: Չուշացնենք:
    -Հա, գնա, ազիզ ջան: Ապրես, որ մեզ հիշել, եկել ես:
    Բելկայի հետ գնացինք լսարան: Ահագին ուսանողներ էին հավաքվել բակալավրիատից ու մագիստրատուրայից: Շատ հավես անցավ: Լիքը նյութ էի պատրաստել՝ համ պրեզենտացիա, համ հենդաութներ, օգտակար բրոշյուրներ: Իրենք էլ շատ հետաքրքրված էին, հարցեր էին տալիս, քննարկում էին:

    Էդ միտքը մոտս անցյալ ամիս էր առաջացել, որ կարելի է էսպիսի մի բան կազմակերպել մեր ուսանողների համար: Հատկապես, որ միշտ էլ կողքից հացուփորձ են անում, թե ոնց գնալ սովորել և այլն:
    Հիմա մտածում եմ, թե էլ ինչեր կարելի է անել: Ոնց ինչ-որ ձևով օգտակար լինել Հայաստանի երիտասարդներին: Գուցե կրթության նախարարության հետ ինչ-որ բաներ մտածել, ինչ-որ պրոյեկտներ մշակել: Դեռ չգիտեմ ինչ, մտածել է պետք: Բայց անպայման ուզում եմ ինչ-որ բաներ նախաձեռնել: Տեսնենք ինչ կստացվի:

  6. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.04.2016), Cassiopeia (01.04.2016), Chuk (01.04.2016), einnA (18.11.2016), impression (01.04.2016), John (01.04.2016), Mr. Annoying (01.04.2016), Ripsim (01.04.2016), Ruby Rue (01.04.2016), Sambitbaba (01.04.2016), Smokie (13.04.2016), Yevuk (03.04.2016), Աթեիստ (01.04.2016), Հայկօ (01.04.2016), Մանուլ (01.04.2016), Նաիրուհի (01.04.2016), Ներսես_AM (01.04.2016), Ռուֆուս (01.04.2016)

  7. #604
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ, երբ համալսարանում էի, սկզբում մեր ֆակուլտետի դեկանի մոտ մտա. ուզում էր ինձ տեսնել (հիշել): Բելկան ինձ ներս տարավ ու թե.
    -Ինքն է Գերմանիայից եկած մեր նախկին ուսանողուհին, որ պրեզենտացիա է անելու, ուզում էիք տեսնել:
    Վերջին անգամ հարյուր տարի առաջ էի տեսել էդ մարդուն. էն ժամանակ, երբ ես ուսանող էի, ինքը դեռ դեկան չէր, մեզ «Տրամաբանություն» էր դասավանդում, էն էլ՝ բակալավիատրում: Դժվար թե ինձ հիշեր:
    Նայեց վրաս բարի ժպիտով.
    -Հլը մոտիկ արի, ազիզ ջան: Անունդ ի՞նչ էր:
    Ինձ նենց փոքր զգացի Չգիտեմ՝ հիշեց ինձ, թե չէ, բայց սկսեց մի ոգևորված մենախոսություն: Էլ «խելքի չեկող Եվրոպայի», էլ գերմանական մեծագույն սխալի մասին, որ կնոջը «ղեկին» են նստացրել, էլ հայրենասիրության, էլ ֆաշիզմի, էլ եսիմ ինչերի մասին: Ու ամբողջը միայն իրեն հայտնի տրամաբանությամբ իրար կապակցված:
    Էսպես երկար-բարակ խոսեց-խոսեց, մեկ էլ երևի «վերադարձ իրականության» կոճակը սեղմվեց, թե ինչ. նա հիշեց, թե ինչու ենք հավաքված և ինչի մասին էր կենացը:
    -Ասում ես ի՞նչ ես պատմելու մեր երեխեքին:
    -Գերմանիայում կրթություն ստանալու հնարավորությունների մասին:
    -Հա, լավ բան ես ոորոշել, ապրես, թող գնան սովորեն էրեխեքը, ես դեմ չեմ: Երեսուն հոգի էլ գնա, ես դեմ չեմ: Գիտե՞ս ինչի: Որովհետև հոգեբանության լեզուն գերմաներենն է: Էդպես էլ կասես իրենց:
    Էստեղ ուզեցի ասել, որ ես ինքս անգլերեն լեզվով եմ հոգեբանություն սովորել Գերմանիայում, բայց դե մի հատ էլ էդ թեմայով էր խորանալու, ժամը ժամից անցներ: Էս փիլիսոփաները բայց ինչքան են սիրում խոսել:
    -Կասեմ անպայման,- ու որոշեցի մի ձև ավարտին մոտեցնել մեր հանդիպումը,- ես հիմա գերմանական ճշտապահությամբ գնամ իմ պրեզենտացիային: Չուշացնենք:
    -Հա, գնա, ազիզ ջան: Ապրես, որ մեզ հիշել, եկել ես:
    Բելկայի հետ գնացինք լսարան: Ահագին ուսանողներ էին հավաքվել բակալավրիատից ու մագիստրատուրայից: Շատ հավես անցավ: Լիքը նյութ էի պատրաստել՝ համ պրեզենտացիա, համ հենդաութներ, օգտակար բրոշյուրներ: Իրենք էլ շատ հետաքրքրված էին, հարցեր էին տալիս, քննարկում էին:

    Էդ միտքը մոտս անցյալ ամիս էր առաջացել, որ կարելի է էսպիսի մի բան կազմակերպել մեր ուսանողների համար: Հատկապես, որ միշտ էլ կողքից հացուփորձ են անում, թե ոնց գնալ սովորել և այլն:
    Հիմա մտածում եմ, թե էլ ինչեր կարելի է անել: Ոնց ինչ-որ ձևով օգտակար լինել Հայաստանի երիտասարդներին: Գուցե կրթության նախարարության հետ ինչ-որ բաներ մտածել, ինչ-որ պրոյեկտներ մշակել: Դեռ չգիտեմ ինչ, մտածել է պետք: Բայց անպայման ուզում եմ ինչ-որ բաներ նախաձեռնել: Տեսնենք ինչ կստացվի:
    EMA-ն լիքը սենց բաներ անում ա: Մի քանի ուրիշ կազմակերպություններ էլ:

  8. #605
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    EMA-ն լիքը սենց բաներ անում ա: Մի քանի ուրիշ կազմակերպություններ էլ:
    Նկատի ունես իրենց հետ կարելի է համագործակցե՞լ, թե նկատի ունես՝ ուրիշ անողներ կան, ինչ իմաստ ունի:

    Դե ես ընդհանրապես մտածում եմ, ինչեր կարելի է անել՝ դրսում գտնվելով հանդերձ: Ինչով կարելի է օգտակար լինել: Սա ուղղակի մի սպոնտան միտք էր, որ կյանքի կոչեցի: Կարելի է ուրիշ բաներ էլ մտածել, անել:
    Վերջին խմբագրող՝ ivy: 01.04.2016, 12:04:

  9. #606
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատի ունես իրենց հատ կարելի է համագործակցե՞լ, թե նկատի ունես՝ ուրիշ անողներ կան, ինչ իմաստ ունի:

    Դե ես ընդհանրապես մտածում եմ, ինչեր կարելի է անել՝ դրսում գտնվելով հանդերձ: Ինչով կարելի է օգտակար լինել: Սա ուղղակի մի սպոնտան միտք էր, որ կյանքի կոչեցի: Կարելի է ուրիշ բաներ էլ մտածել, անել:
    Իրենց հետ կարելի ա համագործակցել: Պրեզենտացիաների-բաների պակասություն ունեն: Չնայած EMA-ն Էրասմուս մունդուսի համար ա, բայց ինձ թվում ա՝ ուրախ կլինեն, եթե «դրսից» մարդ էլ տենց պրեզենտացիա անի:

    Մեկ էլ մի ուրիշ բան կարամ ասեմ դրսից օգուտ տալու մասին, բայց էդ մեկը մի քիչ ժամանակատար ա: Որոշ բուհերում դրսից օնլայն դասախոսություններ են ունենում:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.04.2016), Mr. Annoying (01.04.2016)

  11. #607
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի է մի առանձին թեմա բացել, գաղափարներով կիսվել: Արդեն մեզնից ահագին մարդ կա դրսերում:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.04.2016), Աթեիստ (01.04.2016)

  13. #608
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է մի առանձին թեմա բացել, գաղափարներով կիսվել: Արդեն մեզնից ահագին մարդ կա դրսերում:
    Կարելի ա

  14. #609
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ամբողջ կյանքում շեղաչները պրոբլեմ են եղել: Ասենք, շատ չեմ շփվել հետները: Ո՛չ շեղաչ տղամարդու եմ սիրահարվել, ո՛չ մոտիկ ընկերուհի եմ ունեցել: Մենակ երկու մոտ շփում ա էղել, ու դա հերիք էր: Մեկը թայվանցի կուրսեցիս՝ Լիլին էր, որի հետ ստիպված կես տարի մի տան մեջ ապրել եմ: Սարսափ էր: Ինքն ահավոր ծույլ, դասերով զբաղվելու զահլա չուներ, ուշքնումիտքը պսակվելը: Մյուսն էլ Հոնկ Կոնգից մի աղջիկ էր, անունը չեմ հիշում: Հետը մի սենյակում էինք ապրում: Ուշքնումիտքը փարթիները, մի անգամ էլ փարթի գնալուց դուռը բաց էր թողել, գողերը մտել, իր ունեցած-չունեցածը թալանել էին: Մի խոսքով, հետները ոչ մի ընդհանրություն չունեմ:

    Էս կիսամյակ որ սկսեցի դասավանդել, հոնկկոնգցի մի փոխանակային ուսանողուհի՝ Ջեյնը, գրեց ինձ, թե ուզում է իմ դասերին հաճախել: Ինքը բակալավրիատի ուսանող էր, իսկ ես մագիստրատուրայում եմ դաս տալիս, բայց թողեցի: Դասերի ընթացքում սուսուփուս: Հարց տալիս եմ, չի պատասխանում, խառնվում ա իրար: Հա մտածում եմ՝ էս աղջիկն աչքիս քննությունից կտրվելու ա:

    Էկավ առաջին պրեզենտացիայի ժամանակները: Ջեյնը վեր կացավ, սաղից հզոր թեմա ներկայացրեց: Շշմել էի: Էկավ երկրորդ պրեզենտացիայի ժամանակները: Ջեյնը դանիացի ուսանողներից մեկի օպոնենտն էր: Մեկը մեկի հետևից ընտիր հարցեր տվեց: Երևում էր՝ էդ ուսանողի թեման տակով-վրայով ուսումնասիրել էր:

    Մեկ էլ անհատական սուպերվիզիայի ժամեր ունեն ուսանողները: Գալիս են, իրենց պրոյեկտի հետ կապված հարցեր են տալիս: Ուղղություն եմ ցույց տալիս, որ պրեզենտացիային սաղ խնդիրները լուծած գան: Էս Ջեյնն էսօր էկավ, հինգ հոգու արդեն հետազոտել էր (որտեղից որտեղ չինարեն խոսողներ էր ճարել): Սաղ սիրուն սարքած, մենակ մտահոգված, որ իրա ուզած արդյունքը չի ստացել, հարցնում էր՝ ոնց կարա երեք օրում ուղղի: Նայեցի ու շշմեցի. դանիացի ուսանողների արածի կրկնակին ա արել, դեռ ուզում ա երեք օրում ավել բան էլ հասցնել: Հանգստացրեցի, ասեցի՝ ընտիր ա, մենակ պետք ա արդյունքների համար սիրուն բացատրություն մտածի:

    Հիմա էկել եմ տուն, մտածում եմ՝ ոնց էս բակալավրիատի ուսանողուհի մագիստրատուրայի ուսանողներին ծալեց-թողեց:

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.05.2016), John (06.05.2016), Mr. Annoying (05.05.2016), Sambitbaba (04.03.2017), Smokie (28.05.2016), Srtik (06.05.2016), Աթեիստ (05.05.2016), Ուլուանա (06.05.2016)

  16. #610
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժուկով-ժամանակով, երբ դեռ Թինդերի ըքաունթ ունեի, Կոպենհագենում ապրող մի շվեդ ռեժիսորի հետ էի տալիս-առնում: Էդպես շատ չենք խոսել, ոչ էլ հանդիպել ենք: Իսկ երբ իմ կյանքում բաներ փոխվեցին, Թինդերի պրոֆիլ ունենալն էլ դարձավ ոչ ակտուալ, բռնեցի ու ջնջեցի ըքաունթը՝ առանց որևէ խղճի խայթ զգալու, առանց էնտեղի խոսակցություններս ինչ-որ կերպ պահելու:

    Ամիսներ անց ընկերս հրավիրեց ինձ իր ընկերոջ տուն՝ Ավալոն խաղալու (մաֆիայի նման մի խաղ): Ընկերը ոչ ավել, ոչ պակաս, Կոպենհագենում ապրող շվեդ ռեժիսորն էր: Ընկերոջս պատմեցի իմ թինդերյան մութ անցյալից, որ հանկարծ չզարմանա որևէ տեսակի անսպասելի ռեակցիայից: Բայց շվեդ ռեժիսորը միայն քաղաքավարի բարևեց: Հետագայում զարմանալիորեն պարզվեց, որ անունս առանց իմ ասելու էր գիտեր: Դրանից բացի որևէ կերպ ցույց չտվեցինք, որ նախկինում իմացել ենք իրար:

    Վերջերս էլ ընկերս հրավիրեց նույն շվեդ ռեժիսոր վավերագրական ֆիլմը դիտելու: Մալմոյում ապրող փախստական երաժիշտների մասին էր: Հիշեցի, որ էն հին ու բարի թինդերյան ժամանակներում ինձ ասել էր, որ նման ֆիլմ է նկարում:

    Իսկ ֆիլմն ահագին հետաքրքիր էր: Երկու իրաքցի ու մի կուբացի երաժիշտ պատմում էին Շվեդիայում ու իրենց երկրներում իրենց ունեցած փորձից: Ինձ հատկապես իրաքցի Նադինը դուր եկավ: Մի քանի տարի առաջ Շվեդիա տեղափոխված, ընտիր շվեդերեն էր խոսում, հետն էլ պատմում Իրաքի իր կյանքից: Ֆիլմից հետո այդ երեք երաժիշտները համերգ տվեցին: Մեկը մեկից ընտիր էին: Իսկ ամենահետաքրքիրն էն էր, որ արաբական երաժշտությունն էնպես ներկայացրին, որ լրիվ ինձ տարավ: Եթե տեղում դիսկ լիներ վաճառքի, հաստատ կառնեի: Ու Նադինն էլ էնտեղ կանգնած մեկ շվեդերեն էր խոսում, մեկ անգլերեն, կատակներ էր անում դանիերենի ու շվեդերենի հետ կապված: Պատմեց նաև, թե ոնց են իրեն համոզել ռոք խմբում նվագելու փոխարեն վերադառնալ արաբական երաժշտությանը: Մի աշխույժ, մի պայծառ, մի խելացի կերպար: Ու ինքը տարիներ առաջ որպես փախստական է Շվեդիայում հայտնվել: Ֆիլմում էլ իր ձայնն էր բարձրացնում որպես փախստական, իր ընկերների ձայնն էր բարձրացնում, որոնց Իրաքում ոչնչացրել էին: Շվեդիայում շատ լավ էր զգում իրեն, բայց ուզում էր կարողանալ հետ գնալ Բաղդադ: Ու քանի որ չէր կարող, ուղղակի երգեր էր գրում ու երգում իր կորցրած երկրի մասին:

  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.05.2016), einnA (18.11.2016), John (15.05.2016), Sambitbaba (04.03.2017), Smokie (28.05.2016), Tiger29 (15.05.2016), Աթեիստ (15.05.2016), Արշակ (16.11.2016), Նաիրուհի (15.05.2016), Շինարար (15.05.2016)

  18. #611
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան մեր տնամերձ փողոցի վրա, երբ աղջկաս հետ շտապ-շտապ քայլում էինք դեպի մեքենաս /ինչպես միշտ՝ ուշանում ենք դպրոցից/, այսպիսի մի տեսարանի ականատես եղա աչքի պոչով, մի քանի վայրկյան. մի տղամարդ, ճերմակաթույր, կոկիկ բիզնես-վերնաշապիկով և փողկապով, ձեռքին կարմիր ու կապույտ ակումուլյատորային սեղմիչներ, որոնց ես կոկորդիլոսիկներ եմ անվանում և որոնց ծանոթ եմ լավ սեփական փորձի, ավելի շուտ անփութության բերումով, կանգնած էր մեքենայի բաց կապոտի առջև, կոկորդիլոսիկների լարերի մի ծայրը մեկ ուրիշ մեքենայի ակումլյատորին միացրած, և փորձում էր լիցքավորել առաջին մեքենայի մեռած ակումլյատորը: Ակումլյատորները սովորաբար մեռնում են, երբ մեքենայի լույսերը մոռանում ես անջատել մեքենայից դուրս գալիս կամ երբ մի հինգ տարի ծառայել է արդեն և շունչը փչում է մի գեղեցիկ օր:
    Մեքենայի մոտ, քիչ այն կողմ մի կին էր կանգնած, տխուր ու դժբախտ դեմքով, իսկ կողքին մի չորս տարեկան երեխա ճռվողում էր անդադար՝ ՛՛Սա մե՛ր մեքենան է, մի՛ կպիր մեր մեքենային՛՛:
    Տեսարանն այդ ողողված էր գարնանային արևի խաղացկուն ստվերներով, և ես հիշեցի ինձ հետ տեղի ունեցած մի պատահարի մասին, սրանից մի երկու տարի առաջ:

    Ամուսինս գործուղման էր արտերկիր, և երկու երեխաներիս մենակ էի առավոտյան դպրոց հասցնում, տարբեր դպրոցներ: Առաջինը տղայիս էի տանում, հետո՝ աղջկաս, և այնուհետև շարունակում ճանապարհս դեպի աշխատավայր: Եվ այդ ամենը, ինչպես միշտ, շտապելով, ուշանալով:
    Այդ առավոտ, նոր էի երեխաներին բարձել և դուրս եկել մայրուղի, երբ զգացի, որ մեքենան թեթևակի ՛՛պարում է՛՛ հետնամասում: Շարունակում եմ ընթանալ՝ հուսալով, որ ինձ է թվացել կամ շուտով կնորմալանա, բայց դեռ մի քանի մետր չանցած ինչ-որ բան տեղի ունեցավ, և միայն այն եմ հիշում, որ առավոտյան խճողված երթևեկության մեջ հազիվ ինձ նետեցի ձախ, փողոցից դուրս ու կանգնեցի: Իջա մեքենայից, տեսնեմ՝ հետևի անիվը տափակել, դարձել է բլիթ: Խառնված՝ զանգում եմ ամուսնուս, հակառակ ժամային գոտի, թե ինչ անեմ, ոնց անեմ, արի, փրկի : Ասում է՝ մեկին խնդրի, թող անիվը փոխի: Ասում եմ՝ բա անիվ որտեղի՞ց: Ասում է՝ բեռնախցիկում կա պահուստային: Բեռնախցիկու՞մ, երբեք չեմ նկատել... Բայց էլ ժամանակ չեմ կորցնում, երեխաներն ուշանում են դասից, ես՝ աշխատանքից, նայում եմ շուրջս, հենց կողքիս մի հյուրանոցի հետնամասն է, որի պահեստային դռնից դուրս էր գալիս բանվորական շորերով մի մարդ՝ իր գործին: Ցույց եմ տալիս անիվը և խնդրում օգնել: Մարդը բացում է բեռնախցիկս, ի զարմանս ինձ՝ բարձրացնում է խցիկի՝ բանից պարզվում է կրկնակի հատակը, ի ապշածությունս ինձ՝ ենթահարկից հանում պահուստային անիվը, որի ո՛չ գոյության մասին գիտեի, ո՛չ էլ ենթահարկի հնարավորության: Այնտեղ, պարզվում է, ինչ-որ գործիքներ էլ կային, որոնց միջոցով մարդն անջատում է վնասված անիվը, տեղադրում նորը, իսկ վնասվածը դնում հնի տեղը, խցիկի ենթահարկում: Այս ամենը տևում է երևի մի տասնհինգ րոպե, որի ընթացքվում ես տղայիս ուղարկում եմ դպրոց՝ ոտքով, որ գոնե քիչ ուշանա:
    Երբ մարդն ավարտել էր աշխատանքն ու մրոտ ձեռքերն էր թափ տալիս, չգիտեի ինչպես հեղեղեի շնորհակալություններով, որ փրկեց ինձ՝ անօգնականիս, այդ օրհասական պահին ու դրության մեջ, և ուզում եմ վճարել իր աշխատանքի դիմաց: Ուղղակի գաղափար չունեմ, թե որքան տամ, որ ճիշտ լինի և խնդրում եմ, որ ինքը գինն ասի: Մարդը շփոթվում է և թոթովում, թե ոչինչ պետք չէ: Չէ, ո՞նց պետք չէ, այդքան չարչարվեցիք, ուրիշ ում պիտի գտնեի, ոնց պիտի անեի, Դուք պարզապես փրկել եք ինձ, և պնդում եմ, որ որևէ գին ասի: Մարդն այսպես տարօրինակ, թեթևակի ծուռ ժպիտով նայում է ինձ և ասում՝ լավ, դե մի տասը դոլար: Տալիս եմ տասնհինգ և կրկին հորդալով բազում շնորհակալություններ, նստում եմ մեքենաս, տանում աղջկաս դպրոց, կարգին ուշացած իհարկե, ես էլ՝ գործի:
    Աշխատանքի վայրում պատմում եմ գլխիս եկածը և երկնքից ընկած բանվորի մասին, որն այնքան բարի էր, այնքան պատրաստակամ և այնքան տեղին հայտնված: Եվ երբ վերջում նշեցի, որ գումար էլ չէր ուզում վերցնել, ստիպել եմ, բոլորը հանկարծ սկսեցին հռհռալ: Եվ միայն հետո իմացա, որ կա այսպիսի չգրված օրենք. կինը, փողոցի մեջտեղում, իջած անվով՝ առաջին իսկ պատահած տղամարդը պարտավոր է կանգնել և օգնել, անգամ եթե փողկապով է ու ճերմակ բիզնես-վերնաշապիկով և շտապում է կարևոր բիզնես-հանդիպման, միևնույնն է, պարտավոր է իջնել իր մեքենայից, քշտել թևերն ու մրոտվելով փոխել անիվը, անվճար՝ իհարկե, ոչ մի խոսք այդ մասին... Եվ այդ օրենքը ոչ մի տղամարդ երբեք չի շրջանցում, ինչքան էլ որ զբաղված լինի: Ահա այդպես:


    Հ.Գ. Եվ, եթե կուզեք, մի անկարևոր լրացում վերջում. այդ երեկո հետևի երկրորդ անիվս էլ իջավ: /Երևի ինչ-որ մեխերի վրայով էի անցել/: Այս անգամ մի ծանոթի զանգեցի, որը հենց նույն պահին թողեց գործերն ու եկավ օգնության, հեռու տեղից: Բայց թե ինչպես ճարեցինք ևս մեկ անիվ, երբ արդեն օգտագործել էի պահուստայինը, դա մեկ ուրիշ և ոչ այնքան հետաքրքիր պատմություն է
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 16.11.2016, 08:38:

  19. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.11.2016), Chilly (16.11.2016), einnA (18.11.2016), Glück (18.03.2017), Sambitbaba (04.03.2017), Smokie (01.12.2016), Srtik (16.11.2016), Արէա (16.11.2016), Արշակ (16.11.2016), Զաքար (16.11.2016), Հայկօ (16.11.2016), Նաիրուհի (16.11.2016), Ուլուանա (16.11.2016)

  20. #612
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի կոլեգա ունեմ, որ գործի ընդունվելուց մտածում էի՝ այսօր-վաղը թոշակի պիտի գնա։ Սենց ասեմ, ինքը այդտեղ աշխատել է շատ ավելի երկար քան ես այս մոլորակի վրա եմ քայլում։ Հետո մի օր հանդիպում եմ միջանցքում, սա էլ՝ լրիվ խառնաշփոթի մեջ։ Հարցնում եմ, թե ինչ է եղել, բա՝ մորս ծնունդն ենք վաղը շուքով նշում, բայց հլը չեմ հասցրել որոշ բաներ գնել/պատրաստել, ու լիքը բարեկամներ պիտի գան... հանկարծ խայտառակ չլինենք։ Պարզվեց մոր 105-ամյակն էին նշում։ Հետո եղավ 106-ը, ու պատրաստվում էին 107-ին, այն էլ մայրը կես օրվա չափ չձգեց։ Բայց հալամ աշխարհից ծնունդին եկած բոլոր ազգականներին տեսավ, նոր իր վերջին ճամփան բռնեց։

    Հուղարկավորության նախօրեին մի միջոցառում ունեինք գործի տեղը, որին պիտի այդ տարեց կոլեգաս էլ մասնակցեր, բայց դե, բնականաբար, չկար։ Մենք էլ հիշեցինք կոլեգայիս ու իր համաշխարհիկ մամային (мировая мама-ն այսպե՞ս է թարգմանվում)։ Աստված էլ տվել, չի խնայել՝ կոլեգաներս մեկը մյուսից հումորով են, մի քիչ էլ ծիծաղեցինք այդ 100+ շքեղ ծնունդների առումով, ու թե ոնց ենք մի 25 տարի հետո մեր այդ կոլեգայի այդպիսի ծնունդներն էլ նշելու։ Հետո խոսքը անցավ գեներին, ու որ ապրելակերպը սուտ բան ա, թե մարդու ճակատին գրված է շագանակագեղձի քաղցկեղ (մեկ այլ կոլեգաս, ով սպորտի ու առողջ ապրելակերպի վրա շեղված էր, դեպքերից մի քանի տարի առաջ երիտասարդ տարիքում այդպես գնաց)։ Ու այդտեղ կոլեգաներիցս մեկը հիշում է իր քեռու մասին մի թարմ դրվագ։ Ուրեմն սա էլ 94 տարեկան էր, ու գրեթե ամբողջությամբ կորցրել էր համի զգացողությունը. ամեն ինչի վրա կիլոյով աղ էր լցնում, որ իր համար ուտելու բան դառնար։ Մի անգամ էլ այդպես առանց չափ ու սահմանի աղ է լցնում դիմացը դրած ափսեի ճաշին, աղջիկն էլ նախատում է, թե՝ այ հեր, մի քիչ քիչ աղ լցրու։ Սա էլ լուրջ տեսքով հակադարձում է. «խի՞, կարո՞ղ ա ջահել մեռնեմ»։

  21. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.02.2017), CactuSoul (21.02.2017), Chilly (19.02.2017), ivy (19.02.2017), John (19.02.2017), laro (19.02.2017), Mr. Annoying (19.02.2017), Smokie (18.03.2017), Tiger29 (19.02.2017), Հայկօ (19.02.2017), Մուշու (06.03.2017), Ռուֆուս (19.02.2017), Տրիբուն (04.03.2017)

  22. #613
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միսս Սաթընին ես համարյա չեմ ճանաչում: Տեսել եմ միայն մեկ անգամ, ամիսներ առաջ, ծնող-ուսուցիչ հարցազրույցի ժամանակ. հպանցիկ ու արագ հարցազրույց էր, որից հիշողությանս մեջ տարտամորեն մնացել է ոչ երիտասարդ, ձիգ ու բարձրահասակ, խոշորակազմ, ակնոցներով, անժպիտ կնոջ մի կերպար, զինվորական չոր արտահայտությամբ, ձայնի բամբ տեմբրով, որն իր խոսքը սկսեց նրանով, թե աղջիկս շատախոս է, և Սաշայի կողքից պետք է հեռացնել: Yes, please, արագ վրա բերեցի ես, ինչից նա կարծես մի փոքր զարմացավ, հայացքը սառն ակնոցների հետևից մի երկու վայրկյան քարացնելով, ապա չոր նկատեց, թե շատ լավ է, որ “yes, please”:

    Դա ուսումնական տարվա սկզբին էր, փետրվար-մարտ ամիսներին, երբ աշակերտները դեռ մի քանի շաբաթ էր, ինչ սկսել էին դասերը, նոր ուսուցիչ ու նոր դասարան, իսկ ծնող-ուսուցիչ հարցազրույցը տարրական դասարանների համար չգիտես ինչու նշանակում են հենց տարվա սկզբին, երբ դեռ ոչ ոք ոչ ոքի կարգին չի ճանաչում:

    Իսկ մի քանի շաբաթ առաջ, երեկոյան, աղջիկս, նստած բազմոցին, մի տեսակ անտրամադիր հեռուստացույց էր նայում, ու մեկ էլ թե՝ վաղը դպրոց չեմ ուզում գնամ, և բերանի անկյունները դողացին, աչքերը լցվեցին: Ինչ-որ բա՞ն է պատահել, անհանգստացա ես: Գլուխն օրորում է՝ չէ, ուղղակի չեմ ուզում գնամ ու վերջ, և թաքցնում է դեմքը բազմոցի բարձերի մեջ: Ինչքան հարցրի, անդրդվելի էր՝ ոչինչ չի պատահել: Գրկեցի և դանդաղ, մեղմ ու վստահեցնող սկսեցի համոզել, որ պատմի: Ի վերջո խոստովանեց. միս Սաթընն ատում է ինձ, ասաց: Ինչի՞ց ենթադրեցիր, հարցնում եմ: Գիտեմ, պնդեց նա: Բայց ի՞նչ է անում, որտեղի՞ց գիտես: Անցած օրը աթոռները պետք է գրադարան տեղափոխեինք, գրադարանավարուհին խնդրեց երեք աղջիկ-կամավոր, ես ընկերուհիներիս հետ ոտքի կանգնեցի, իսկ միսս Սաթընը գոռաց ինձ վրա, թե՝ You sit down!, իսկ մյուսներին թողեց: Դե դա դեռ ապացույց չէ, որ ատում է, ասում եմ: Ախր դու չգիտես, բացատրում է աղջիկս, գրադարանավարուհին խնդրել էր երեք լավ վարքով աղջիկների, իսկ միս Սաթընը փաստորեն համարում է, որ ես արժանի չեմ: Ու բերանի անկյունները նորից դողացին: Դե լավ, ասում եմ, չթողեց՝ չթողեց, գուցե այդ օրը թարս ոտքի վրա էր, անձնական մի ընդունիր: Չէ, ինքը միշտ է այդպես իմ նկատմամբ, հուզվեց աղջիկս, դասին ամեն րոպե նկատողություն է անում: Ինչի՞ համար, օրինակ: Օրինակ, որ ոտքերս ուղիղ դնեմ, երբ ծալած եմ նստում, այսպես ամբողջ ժամանակ հայացքը հառած է ինձ վրա, ողջ դասի ընթացքում, կարծես սպասում է, որ մի բան այնպես չանեմ, որ նկատողություն անի: Մենակ քե՞զ է նայում այդպես: Ահա, դաս եմ գրում իմ համար, ու երբ հայացս բարձրացնեմ, այսպես աչքերը չռած, անթարթ ինձ է նայում, սարսափազդու: Հըմ, բայց ինչի՞… Չգիտեմ, թոթվեց ուսերը աղջիկս:
    Մտահոգվեցի: Ոչ այնքան նրա համար, որ նայում է, այլ որ դա այդպես ճնշում է աղջկաս, դարձնում դպրոցը ատելի մի տեղ: Ուզու՞մ ես վաղը հանդիպեմ, խոսեմ հետը, ասում եմ: Չգիտեմ…, խեղճացավ աղջիկս, հետո նորից խնդրեց լացակումաց, որ վաղը դպրոց չգնա: Լավ, ասում եմ, արի այսպես անենք. դու վաղը գնա դպրոց, եթե նորից այդպես նայի, մյուս օրը հաստատ կհանդիպեմ: Համաձայնվեց:

    Դե՞, հարցնում եմ հաջորդ օրը, ինչպե՞ս էր, էլի նայու՞մ էր: Ըհը, հաստատեց աղջիկս, նայում էր: Ուզում ես վաղը հանդիպե՞մ: It’s ok, հրաժարվեց աղջիկս, և այդպես էլ մնաց:



    Միսս Սաթընին ես համարյա չեմ ճանաչում: Լսել եմ միայն, որ աշակերտները նրան չեն սիրում, և նա էլ չի սիրում աշակերտներին /ասում են՝ հնդիկ Փարսայից բացի, իսկ թե ինչու հենց Փարսան, ոչ ոք չգիտե/: Գիտեմ նաև, որ անձրև օրերին, դասամիջոցի ժամանակ, միսս Սաթընը ստիպում է երեխաներին նստել դասասենյակում և նայել հին սերիալներ, իր ջահելության թվերի, և նորից ու նորից՝ նույն սերիալն ամեն անգամ: Գիտեմ նաև, որ միսս Սաթընը գրում է անընթեռնելի կալիգրաֆիկ ձեռագրով և ատում է խոշոր ձեռագրերը: Իսկ իր անունը գրելիս պետք է հիշել "կոճակ", հրահանգել է նա, միայն թե առաջին տառը "Ս" /button - Sutton/: Եվ նաև, որ միսս Սաթընը երբեք նկատողություն չի անում, եթե ուշանաս /because she doesn’t care՝ պատասխանում է աղջիկս հարցիս՝ թե ինչու՞/, բայց եթե, օրինակ, մի շաբաթ դասի չգնաս ու հետո ներկայանաս առանց բժշկի թղթի, սպառնում է detention-ով: Եթե միսս Սաթընին փորձես մոտենալ դասաժամին, կճչա վրադ՝ don’t walk over me in the middle of the class! Իսկ գոռում է նա մշտապես, բոլորի վրա: Թե իրականում քանի տարեկան է միսս Սաթընը, ոչ ոք չգիտե, աշակերտներին ասել է, թե 83 տարեկան է: Ապշեցի, որովհետև այդքան չէր երևում հաստատ, բայց դե ինչ իմանաս, "ինչեր ասես, որ չեն լինում կենսաբանության մեջ (c)":

    Իսկ աղջկաս "նայել" դեռ շարունակում է: Ցանկացած պահի, երբ աղջիկս գլուխը կբարձրացնի տետրակի կամ գրքի վրայից, նույն սառը հայացքն է իր վրա անշարժ հառված, ակնոցների հետևից: Այ այսպե՛ս, բացատրում է տասնամյա աղջիկս, ու լայն չռում աչքերը:


    Հ.Գ. Երեկ դպրոցի ամենամյա նկարչական ցուցահանդեսն էր. ամեն դասարան ներկայացնում էր մի թեմա: Հինգերորդցիներն այս տարի դիմանկար պետք է նկարեին, յուրաքանչյուրն իր դիմանկարը պոպ-արտ ժանրում` օգտվելով իր իսկ օրիգինալ լուսանկարից, իսկ ով մոռացել էր բերել իր լուսանկարը, որպես պատիժ պետք է նկարեր միսս Սաթընին: Հենց այդպես

    Աշխատանքների երեսուն տոկոսը միսս Սաթընն էր, որոնցից Սաշայի նկարածը, իմ կարծիքով, ամենառեալիստիկն էր, Իսկ Լեվիինը՝ ամենասյուրռեալիստիկը
    Նկարները` ստորև

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 20.02.2017, 17:01:

  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2017), Cassiopeia (20.02.2017), John (20.02.2017), Smokie (18.03.2017), Srtik (21.02.2017), Նաիրուհի (20.02.2017), Ուլուանա (21.02.2017), Ռուֆուս (20.02.2017)

  24. #614
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստիճանները վերանորոգե՞լ էին։
    Համոզված չէի. զգում էի՝ տարբեր բան կար մի տարի առաջվանից, բայց համոզված չէի։

    Երկար բարակ կիրիլիկ շբմնկ-ից, հեռու-մոտիկներից հետո տարավ կողքի կիսամութ սենյակը՝ ոսպնյակների որպիսությունը դնչադիր սարքով նայելու։
    Կողքի սարքի մոտ միջինից բարձր տարիքի տղամարդ է նստած։
    - Շաքարը վերջին անգամ ե՞րբ եք ստուգել,-բուժքույրն է հարցնում։
    - Կարծեմ դեկտեմբերին։
    - Ինչքա՞ն էր։
    - Չեմ կարա ասեմ։
    - Ստուգել եք ու չգիտե՞ք ինչքան էր։ Ի՞նչ թիվ ասացին։
    - Ճիշտն ասած չգիտեմ։
    - ...
    -Կինս ավելի լավ կիմանա։ Էնտեղ նստած ա, -ձեռքով դեպի միջանցքն է ցույց տալիս։

    Իջնելուց մի կին աստիճաններն էր ավլում՝ փոշին կուտակելով մի մակարդակի վրա, հետո կասկադով իջեցնելով մյուսին, մյուսին։
    - Հա, աղջիկ ջան, ամռանը վերանորոգեցին։

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.03.2017), Sambitbaba (07.06.2017), Smokie (18.03.2017), Մուշու (06.03.2017), Տրիբուն (04.03.2017)

  26. #615
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծառը

    Այնտեղ, ուր ապրում եմ ներկայումս, տարվա եղանակներ չկան։ Այստեղ հավիտենական չ'եղանակ է, հավերժ քարացած, ասես մեծ հաշվով ոչինչ չի փոխվում․ նույն մշտագույն-անգույն կանաչն է, նույն անշարժ օդը՝ անբուրմունք, անքամի, անբնույթ։ Չկա տարվա եղանակների անցման հոտային խաղը, որ լցվում է պռունկներովդ, բարձրանում վերև ու վեր ածվում հիշողության։ Այդ հոտերն ինձ մոտ մնացել են մանկության սնդուկներում՝ մաքուր, չձևափոխված, իսկ դա ուրիշ երկրում էր, ուրիշ մարդկանց մոտ։

    Այնտեղ, ուր ես ապրում եմ հիմա, մեր փողոցի վրա մի ծառ կա, որը տարբերվում է շրջապատի մնացած բուսականությունից։ Նրան երևի բերել են հյուսիսային կիսագնդի ինչ-որ տեղից, քանի որ այն, չնայած իր պատկառելի տարիքին ու չափերին, դեռ շարունակում է ապրել իր տեսակի կյանքը՝ բնօրրանի նորաձևության համաձայն, փոխելով զգեստները ըստ տարվա չորս եղանակների։ Ճիշտ է, նրա` շփոթվածության թեթև շառագունով ոսկեջրված տերևները պար չեն բռնում գոյություն չունեցող աշնան քամու թևերին, կամ անհարմարության աստիճանի տերևազուրկ ճյուղերը չեն թաքցնում իրենց մերկությունը չտեղացող ձյան փափուկ վերմակի տակ, բայց ծառն այդ, ինքն իրեն հավատարիմ, շարունակում է իր միայնակ շքահանդեսը՝ հարևան մշտադալարների խեթ հայացքների ներքո։

    Ես ու աղջիկս շատ ենք սիրում այդ ծառը։ Այն, մի տեսակ, հոգի ունի՝ հսկա ու բարի, իմ մի կտոր աշունն է անաշուն այս երկրում, մի ծվեն հուշ՝ տարվա սիրածս եղանակից։

    Ամեն առավոտ դպրոց գնալիս՝ մենք ողջունում ենք ծառին, ծառն էլ՝ մեզ։ Այն, որ նա ողջունում է, մենք դա հաստատ գիտենք․ ամեն լույս-օրվա հետ տերևների դասավորությունն ու գույները տարբեր են․ կա՛մ շոյում են մեղմ մեր աչքերը արանքներից ծիկրակող արևի ոսկե շիթով, կա՛մ խշշոցով փաթաթվում մեր ոտքերին՝ ինչպես գունեղ, հսկա թիթեռներ։
    Ես երբեմն կանգ եմ առնում ու լուսանկարում եմ նրան հեռախոսովս, օրերի մեկընդմեջ հերթափոխով, մտովի շարելով նկարներն այդ կողք-կողքի՝ տեսնելու համար աստիճանական զգեստափոխությունը։

    Մի քանի շաբաթ առաջ, երբ առավոտյան շտապում էի աշխատանքի, մեր փողոցում ինչ-որ խլացնող դղրդյուն էր ու աղմուկ։ Տեսնեմ՝ ծառի մոտ շարժական սանդուղքի վրա մի քանի մարդ, սաղավարտով, էլեկտրական սղոցներով ծառի վերին ճյուղերի մոտ ինչ-որ բան էին անում։ Կոկիկացնում են, մտածեցի, ու մի քիչ ափսոսանք ապրեցի՝ շատ չթեթևացնեն․․․

    Երեկոյան աղջիկս մտավ տուն ու արցունքները պայթեցին․ հեկեկում էր այնպես դառը, այնպես սրտաճմլիկ, որ հազիվ կարողացա միայն տարբերել հեծկլտոցից խեղդվող բառերը․ «Ծառը, ծա՛ռը․․․ ծառը կտրել են, մամա՛, էլ չկա․․․»։

    Չգիտեմ ինչպես բացատրեմ․ այն, երբ ապրում ես երկու ցավ՝ ծառի և երեխայիդ ապրած ցավի համար, և չես գտնում մխիթարանք որևէ մեկի համար։

    Հաջորդ առավոտյան ծառի տեղը դատարկություն էր։ Բացվել էին հետևի շենքի պատշգամբները, որոնց վրա շինարարություն էր․ առաջ էին տալիս։
    Անխոս անցանք կողքով, աղջիկս, լուռ ու հավաք, մի պահ դեմքը ուղղեց դեպի ծառի տեղը, մի քանի վայրկյան լեզու հանեց դատարկության վրա՝ բարկացած ու խոժոռ արհամարհանքով կկոցելով աչքերը և, կտրուկ շրջվելով, այլևս այդ կողմ չնայեց։

    Այդ օրը ես սովորեցի սրտացավության և անխուսափելին լուռ դիմակայելու ուժի և իմաստնության մասին։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 07.06.2017, 17:42:

  27. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.06.2017), John (08.06.2017), Sambitbaba (07.06.2017), Smokie (23.06.2017), Srtik (09.06.2017), Tiger29 (07.06.2017), Արէա (08.06.2017), Արշակ (07.06.2017), Գաղթական (08.06.2017), Նաիրուհի (08.06.2017), Ուլուանա (07.06.2017)

Էջ 41 55-ից ԱռաջինԱռաջին ... 3137383940414243444551 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •