User Tag List

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Նույն գրքի վերընթերցումը

  1. #76
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. «Գրքերը, որոնք վերընթերցել ենք» թեման միացվել է «Նույն գրքի վերընթերցումը» թեմային:

  2. #77
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի տեղ չտեսա Շահեն Թաթիկյանի գործերից որևէ մեկի անունը, զարմացած եմ շատ, որովհետև մինչև հիմա ինձ թվում էր (ու հիմա էլ ա թվում), թե անհնար ա ապրել առանց կարդալու "Երիցս խաչվածը", կամ նրա պատմվածքները: "Երիցս խաչվածը" չնայած մեծ ծավալին (2 հատոր, ամեն հատորը մոտ 500 էջ) կարդացել եմ յոթ-ութ անգամ, ու հիմա էլ երազում եմ գոնե մի շաբաթ ազատ լինեմ ու նորից կարդամ: Եթե ինչ որ մեկը կարդացել ա, խնդրում եմ գրեք ձեր կարծիքը, շատ հետաքրքիր ա, ինչ կարծիքի են մարդիկ էն գրքի մասին, որն ինձ սովորեցրել ա ապրել:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.05.2014), Արևածագ (12.05.2010), Նաիրուհի (18.12.2013)

  4. #78
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կարդացել եմ շատ վաղուց: Շատ բան եմ մոռացել բովանդակությունից,բայց զգացողությունս ռեալ հիշում եմ`կարդում էի գիշեր -ցերեկ և նույնիսկ այն պահերին երբ չէի կարրդում միտքս,ուղեղս գրքի հետ էր:Շնորհակալություն, լավ հիշեցրեցիք ,կարելի է վերընթերցել...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (24.05.2014)

  6. #79
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի տեղ չտեսա Շահեն Թաթիկյանի գործերից որևէ մեկի անունը, զարմացած եմ շատ, որովհետև մինչև հիմա ինձ թվում էր (ու հիմա էլ ա թվում), թե անհնար ա ապրել առանց կարդալու "Երիցս խաչվածը", կամ նրա պատմվածքները: "Երիցս խաչվածը" չնայած մեծ ծավալին (2 հատոր, ամեն հատորը մոտ 500 էջ) կարդացել եմ յոթ-ութ անգամ, ու հիմա էլ երազում եմ գոնե մի շաբաթ ազատ լինեմ ու նորից կարդամ: Եթե ինչ որ մեկը կարդացել ա, խնդրում եմ գրեք ձեր կարծիքը, շատ հետաքրքիր ա, ինչ կարծիքի են մարդիկ էն գրքի մասին, որն ինձ սովորեցրել ա ապրել:
    «Նրա ճանապարհը» երևի 3-4 անգամ կարդացել եմ, փոքր ժամանակ շատ էի ինձ նմանեցնում Սամվելին, մինչև 13 տարեկան դառնալս մի քանի անգամ կարդացի, մեկ էլ անցած տարի վերընթերցեցի, որ տեսնեմ՝ էլի՞ նման եմ նրան։ Մի քիչ փոխվել եմ կարծես թե

    Հիմա վերընթերցում եմ «Ավազուտների կինը»։ Արտակարգ գործ է, ու կարծես առաջին անգամ եմ կարդում։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.05.2014), Yevuk (28.05.2010)

  8. #80
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    41
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բազում անգամներ վերընթերցել եմ "Եռաձայն պատարագ"-ը, "Անլռելի զանգակատունը", "Երգ երգոց"-ը , "Ֆաուստ"-ը, "Եվգենի Օնեգին"-ը (և ռուսերեն և հայերեն), "Ջոնաթան Լեվինգսթոն ճայը", "Հայ մուկը", Թումանյանի և Շեքսպիրի համարյա բոլոր հեքիաթները:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (22.09.2010), Արևածագ (21.09.2010)

  10. #81
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենաշատ անգամները Հարրի Փոթերն եմ կարդացել՝ որոշ հատորներ 3 անգամ Բայց այ իրար հետեւից միայն մեկն է եղել՝ Ժելյազնու «Князь Света»-ն....էս գիրքը ինձ մի այլ կարգի էր դուր եկել ու ես ավարտելուց հետո նորից սկսեցի

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (09.02.2011)

  12. #82
    Լիարժեք անդամ Hab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    106
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հաճախ հեքիաքթներ եմ վերընթերցում : Ամեն անգամ մի նոր բան կարելի է գտնել....

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անտիգոնե (08.02.2011), Արևածագ (08.02.2011)

  14. #83
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ գրքեր կան, որոնք վերընթերցում եմ ու ամեն անգամ տպավորությունները տարբեր են լինում: Բայց մեջս հատկապես տպավորվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի վերընթերցումը:
    Դպրոցական էի, երբ ձեռքս վերցրեցի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Այդ ժամանակ մեկը կողքից ասեց, թե գիրքը ծանր է կարդացվում և իմ տարիքի համար չէ: Բայց ես չլսեցի ու սկսեցի կարդալ: Վեպը միանգամից կլանեց ինձ: Հիշում եմ՝ նայում էի գրքի հաստությանը ու այն ինձ «բարակ» էր թվում. չէի ուզում գիրքը վերջացնել...ագահաբար կարդում էի... ի՜նչ հաճույք էր: Գիրքը բնավ ծանր կարդացվող չթվաց, այլ ընդհակառակը՝ խորը տպավորություն թողեց:
    Տարիներ հետո նորից կարդացի վեպը, բայց նույն էմոցիաները վեպը չառաջացրեց: Երևի շատ էի ուզում վերապրել այն հույզերը, որը ստացել էի առաջին ընթերցումից: Ինչևէ: Վեպը հոյակապ է, բան չունեմ ասելու, բայց դե միշտ «առաջին ծանոթությանը» ստացած տպավորությունը չի կրկնվում: Երկրորդ «հանդիպումը» հեղինակի հետ արդեն ուրիշ հույզեր է առաջ բերում:

    Բայց կան գրքեր էլ, որոնց առաջին ընթերցմամբ չէ, որ էմոցիաները ամբողջովին կլանում են քեզ, այլ պետք է նորից վերընթերցես: Նման գրքեր ընթերցելիս, միշտ նոր բան ես հայտնաբերում (օրինակ՝ Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ):

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    total_abandon (25.05.2014)

  16. #84
    Սկսնակ անդամ Մար.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2014
    Հասցե
    Երկնքում
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Դեռ չի եղել այդպիսի գիրք, որ երկրորդ անգամ ընթերցեմ, բայց առանձնացրել եմ այդպիսի գրքեր, վերընթերցելու համար

  17. #85
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես նույնիսկ խորհուրդ կտայի վերընթերցել կամ գոնե թերթել էն գրքերը, որոնք վաղուց ենք կարդացել: Տարբեր տարիքում տարբեր կերպ ենք ընկալում աշխարհը, ուստի տարբեր ձևով էլ գրքերն ենք ընկալում: Նույնիսկ գրքից ստացած ընդհանուր տպավորությունը կարող է այլ լինել, քան նախորդ ընթերցման ժամանակ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (02.05.2014), մարդագայլուկ (02.05.2014)

  19. #86
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես օրինակ Թոլքիենի գործերն էի ժամանակին մոլագարի նման վերընթերցում (Հոբիթ, Մատանիների Տիրակալը, Սիլմարիլիոն): Հիշում եմ, պապաս միշտ ջղայնանում էր, ասում էր ինչ ես նույն բանը տաս անգամ կարդում, դրա փոխարեն լիքը ուրիշ գրքեր կարող ես կարդալ: Հիմա համաձայն եմ իր հետ, չնայած որ հիշում եմ ինչ հաճույք էի ստանում էդ գրքերից, ինձ էդքան էլ չեմ մեղադրում: Համ էլ շատ ծավալուն գործեր էին ու ամեն անգամ կարելի էր ինչ-որ նոր բան բացահայտել:

    Նաև Փոքրիկ Իշխանն եմ մի քանի անգամ իրար հետևից կարդացել, բայց էս դեպքում հաստատ սխալ եմ արել, որովհետև շատ կարճ ժամանակում հիասթափվեցի գրքից: Գրքի իմաստը հենց այն էր, ինչ գրված էր: Իսկ ես անկապ դրած ինչ-որ տողատակեր ու թաքնված իմատներ էի ման գալիս:

    Թոլքիենի դեպքում պատճառը հաստատ իրականությունից կտրվելու ցանկությունն էր: Ինձ համար նոր աշխարհ էի հայտնաբերել, դրա մեջ խորացել ու ինձ էնտեղ լավ էի զգում: Իսկ Փոքրիկ Իշխանի դեպքում ինձ թվում ա գրքի չափից դուրս պոպուլյարությունն ինձ դավաճանեց: Մտածում էի` էս ինչեր են մարդիկ դրա մեջ տեսնում, որ ես չեմ տեսնում ու կպած որոնում էի: Մեկ էլ երևի էդ գրքից ստացած առաջին տպավորություններս էի կարոտում (առաջին անգամ կարդալուց հետո մեջս ինչ կա չկա իրար էր խառնվել` ոչ բիոլոգիական իմաստով):
    “My God - it's full of stars!”

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (25.05.2014), Vardik! (02.05.2014)

  21. #87
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պալանիկի Fight club-ը երևի հազար անգամ վերընթերցել եմ արդեն, էլ ֆիլմի մասին չեմ խոսում. մեռնեմ ջանի՜ն:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (02.05.2014)

  23. #88
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան ժամանակա էս թեմայում ուզում էի Հեմինգուեյի մասին գրել: Էս Հեմինգուեյը շատ տարօրինակն ա հա. մի անգամ կարդում ես դուրդ չի գալիս, վերընթերցում ես ու հասկանում, որ ահագին սխալ տպավորություն էր թողել առաջին անգամ, մի անգամ էլ ես վերընթերցում ու սիրահարվում ես էդ գրքին: Խոսքը Ֆիեստայի մասին էր:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (25.05.2014)

  25. #89
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չարլզ Բուկովսկի ինչքան կարդում եմ էլի կարդացվում է: Սիրում եմ իրեն շաաաաաաաատ:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  26. #90
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան ժամանակա էս թեմայում ուզում էի Հեմինգուեյի մասին գրել: Էս Հեմինգուեյը շատ տարօրինակն ա հա. մի անգամ կարդում ես դուրդ չի գալիս, վերընթերցում ես ու հասկանում, որ ահագին սխալ տպավորություն էր թողել առաջին անգամ, մի անգամ էլ ես վերընթերցում ու սիրահարվում ես էդ գրքին: Խոսքը Ֆիեստայի մասին էր:
    Վայ, Ֆիեստայի հետ կապված ես էլ եմ ճիշտ նույն բանի միջով անցել: Մինչև չվերընթերցեցի, դուրս չեկավ: Հետաքրքիր ա՝ իսկ ի՞նչը ստիպեց, որ դուրդ չեկած գիրքը վերընթերցես:

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նույն երգի տարբեր կատարումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 10.02.2018, 02:23
  2. Ի՞նչն է ձեզ գրավում նույն սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 81
    Վերջինը: 08.12.2013, 15:03
  3. Գրքի ցուցահանդեսում՝ առանց գրքի
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.05.2011, 07:54
  4. ԶԼՄ-ները նույն «քաղաքում» Armtown.com
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.05.2008, 15:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •