Ոչ մի տեղ չտեսա Շահեն Թաթիկյանի գործերից որևէ մեկի անունը, զարմացած եմ շատ, որովհետև մինչև հիմա ինձ թվում էր (ու հիմա էլ ա թվում), թե անհնար ա ապրել առանց կարդալու "Երիցս խաչվածը", կամ նրա պատմվածքները: "Երիցս խաչվածը" չնայած մեծ ծավալին (2 հատոր, ամեն հատորը մոտ 500 էջ) կարդացել եմ յոթ-ութ անգամ, ու հիմա էլ երազում եմ գոնե մի շաբաթ ազատ լինեմ ու նորից կարդամ: Եթե ինչ որ մեկը կարդացել ա, խնդրում եմ գրեք ձեր կարծիքը, շատ հետաքրքիր ա, ինչ կարծիքի են մարդիկ էն գրքի մասին, որն ինձ սովորեցրել ա ապրել:
Էջանիշներ