Հիմնականում կարդացածս գրքերը չեմ վերընթերցում, սակայն մի քանի գիրք եղել են, որոնք մեծ հաճույքվ մի քանի անգամ եմ կարդացել: Դրանցից առաջինը «Փոքրիկ իշխան»-ն է: Կարդացել եմ 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն ու ֆրանսերեն. 3 լեզվով էլ վերընթերցել եմ. ամեն մի լեզուն իր գեղեցկությունն ու հետաքրքրությունն ուներ, 3-ն էլ արտակարգ էին, դրա համար էլ բոլորն էլ վերընթերցել եմ: Մյուս գիրքը, որ վերընթերցել եմ, Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծ»-ն է: Առաջին ընթերումից հետո շատ էի հիացած ու էլի 2 անգամ կարդացի: Կուզեի օրիգինալն էլ կարդալ, բաըց դեռ չեմ գտնում: Հաջորդը Էրիկ Էմանուիլ Շմիտի "Oskar et la Dame rose" ("Оскар и Розовая Дама") պատմվածքն է: Կարծես թե այսքանը. էլի հիշեմ, կգրեմ:
Էջանիշներ