Քանի որ այնպիսի թեմա է, որում գրառում անելն ինձ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ նշել իմ սիրած հեղինակի անունը, ես էլ պատմեմ, թե ինչ գրքեր եմ վերընթերցել: Նախ ասեմ, որ սարսափելի արագ եմ կարդում, ինչի պատճառով կարդացածս արագ էլ մոռանում եմ, դրա համար վերընթերցելն ինձ համար պարզապես պարտադիր է, երկու-երեք անգամ կարդացածներս հաշիվ չեն, դրանց մասին չեմ խոսա:
Կարծում եմ կարիք չկա ակումբցիներին ասելու, որ Մաթևոսյանի «Ծառերը» և «Օգոստոս» ժողովածուները իմ սեղանի գրքերն են, որոնք անընդհատ վերընթերցում եմ, բայց քանի որ գրառումս հենց դա ասելու համար եմ անում, ուստի արդեն ասացիԳ. Բելիխի և Լ. Պանտալեևի «Շկիդ հանրապետությունը» մանկությանս և պատանեկությանս ամենասիրելի գիրքն է եղել, վերջին անգամ անցյալ տարի եմ կարդացել, իսկ ընդհանարպես տարի է եղել, որ մի քանի անգամ եմ վերընթերցել, հիմա էլ որպես քաղցր հուշ կկարդայի, բայց ո՞վ է տարել այդ գիրքս, չգիտեմ, տանում են ու չեն վերադարձնում, դրա համար էլ չեմ սիրում ուրիշին գիրք տալ
Ու էլի շատ ու շատ գրքեր կան, որ բազմիցս վերընթերցել եմ, բայց ուզում էի խոսել այս երկուսի մասինՀամ էլ այդքան երկար գրառում, որ անեմ, որում բոլորը թվարկեմ, ո՞վ պիտի հավես անի՝ գրառումս մինչև վերջ կարդա
![]()
Էջանիշներ