Ճիշտն ասած՝ չեմ հիշում էնպիսի դեպք, երբ ես որևէ գիրք մեկից ավել անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինեմ։ Շատ է պատահել, որ պատահաբար ձեռքս է ընկել, ու թերթելով՝ տեղ–տեղ վերընթերցել եմ, գուցե գրքի մեծ մասը, բայց որ ամբողջ գիրքը դնեմ ու ծայրից ծայր վերընթերցեմ, կարծեմ չի եղել... Ամեն դեպքում շատ հետաքրքիր է վերընթերցել հատկապես տարիներ առաջ կարդացածդ գիրքը, որովհետև լրիվ ուրիշ կերպ ես ընկալում շատ բաներ։ Համոզված եմ, որ ցանկացած գիրք երբ էլ որ վերընթերցես, միշտ գոնե մի բան, թեկուզ չնչին, այլ կերպ ես ընկալելու, ու ոնց էլ լինի, ինչ–որ բան բացահայտելու ես, որ մինչ այդ չէիր նկատել։ Գրքեր կան, որոնք, ասենք, ավելի քան 15 տարի առաջ եմ կարդացել ու շատ եմ հավանել, և հիմա ինձ շատ է հետաքրքրում, թե ինչ տպավորություն կունենայի այդ գրքերից, եթե հիմա կարդայի, բայց մյուս կողմից էլ վախենում եմ մի տեսակ. բա որ վերընթերցելուց հետո պատանեկան հիացական տպավորություններս հօդս ցնդե՞ն...