Գրքեր կան որ 6 անգամ կարդացել եմ![]()
Գրքեր կան որ 6 անգամ կարդացել եմ![]()
Ես երևի հատուկ ծանր դեպք եմ: Ջահել վախտերս գրքեր կային` մի 20-25 անգամ կարդացել եմ, առանց չափազանցության: Ասենք` Թոմ Սոյերի արկածները, Դյումայի գրեթե բոլոր գործերը, Ժյուլ Վեռնի "Խորհրդավոր կղզին": Ինչքան մեծանում եմ, էնքան քիչ եմ վերընթերցում, բայց սիրում եմ կարդացած գիրքը նորից կարդալ: Նույնիսկ եթե անգիր եմ հիշում: Ասենք Սագանի "Բարև, թախիծ"-ը երևի ծայրից ծայր կցիտեմ, բայց որ գտնեմ գիրքս /կորցրել եմ/ նորից կկարդամ հաստատ
Բյուրիկ, սրան բուժում-բան կա՞:![]()

Եսի՞մ… Լի՛լ, ինձ թվում է՝ դու ուղղակի ցանկություններիդ զոհն ես դառնումՈրովհետև լիքը գրքեր կան, որ ես նորից ու նորից կկարդայի, բայց ինձ զոռով զսպում եմ
Դու ինձ հիշու՞մ ես Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» գործը կարդալիս: Որ էս նույն գայթակղությունը չլինի, առաջին անգամ կարդալիս ամեն պարբերությունը, երբեմն նույնիսկ գլուխը մի քանի անգամ էի կարդում, բայց օգուտ չկա… Էլի եմ ուզում: Տեսնենք՝ ուր կհասնեմ:
Ամենաշատ վերընթերցածս գիրքը դա Պյուզոյի «Կնքահայրը»-ն է5 անգամ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Ճիշտն ասած՝ չեմ հիշում էնպիսի դեպք, երբ ես որևէ գիրք մեկից ավել անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինեմ։ Շատ է պատահել, որ պատահաբար ձեռքս է ընկել, ու թերթելով՝ տեղ–տեղ վերընթերցել եմ, գուցե գրքի մեծ մասը, բայց որ ամբողջ գիրքը դնեմ ու ծայրից ծայր վերընթերցեմ, կարծեմ չի եղել...Ամեն դեպքում շատ հետաքրքիր է վերընթերցել հատկապես տարիներ առաջ կարդացածդ գիրքը, որովհետև լրիվ ուրիշ կերպ ես ընկալում շատ բաներ։ Համոզված եմ, որ ցանկացած գիրք երբ էլ որ վերընթերցես, միշտ գոնե մի բան, թեկուզ չնչին, այլ կերպ ես ընկալելու, ու ոնց էլ լինի, ինչ–որ բան բացահայտելու ես, որ մինչ այդ չէիր նկատել։ Գրքեր կան, որոնք, ասենք, ավելի քան 15 տարի առաջ եմ կարդացել ու շատ եմ հավանել, և հիմա ինձ շատ է հետաքրքրում, թե ինչ տպավորություն կունենայի այդ գրքերից, եթե հիմա կարդայի, բայց մյուս կողմից էլ վախենում եմ մի տեսակ.
բա որ վերընթերցելուց հետո պատանեկան հիացական տպավորություններս հօդս ցնդե՞ն...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Բայց կարծում եմ, որ դու տարիների ընթացքում հասկանում ես, որ եթե նույն գիրքն ավելի ուշ կարդայիր, հեչ դուրդ չէր գալու: Օրինակ, ժամանակին «Խորհրդավոր կղզին» մի շնչով կարդացի ու շատ հավանեցի, բայց գիտեմ, որ հիմա կարդամ, կասեմ. «Հա՛, հետո՞»:բա որ վերընթերցելուց հետո պատանեկան հիացական տպավորություններս հօդս ցնդե՞ն...
Տարեկան վերընթերցվող գրքերի հատուկ հերթականություն ունեի, որը չնչին բացառությամբ էր խախտվում:
Սկսվում էր Թոմ Սոյերի արկածներով /մինչև 5-երորդ կուրս կարդացել եմ/ Հետո սկսում էր Դյումաի մենիաշխանությունը - "Երեք հրացանակիրներ", "Քսան տարի անց", "Տաս սարի անց", "Կամելիազարդ տիկին", "Կոմս Մոնտե-Քրիստո", … հետո գալիս էր Բալզակի հերթը իր "Շագրենու Կաշվով" ու հետո Սենկեվիչը իր "Փարավոն", "Խաչակինրներ" ու "Առանց Դավանանքի"… ու եզրափակում էր "Հազար ու մի գիշերը"
Այս գրքերը իր հաշվարկով առնվազն մի տասը անգամ կարդացել եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ