մեկ մեկ, որ գիրքը ձեռըս եմ վերցնում չեմ հիշում կարդացել եմ թե չե..սկսում եմ կարդալ կարդալ էլ ավելի եմ խառնվում կարդացել եմ թե չե, կարդում վերջացնում եմ հետո մի երկու շաբաթ անցնում ա մել ել հիշում եմ ՀԱ էլի կարդացել եիտենց չտպավորվող գրքերը շատ են
մեկ մեկ, որ գիրքը ձեռըս եմ վերցնում չեմ հիշում կարդացել եմ թե չե..սկսում եմ կարդալ կարդալ էլ ավելի եմ խառնվում կարդացել եմ թե չե, կարդում վերջացնում եմ հետո մի երկու շաբաթ անցնում ա մել ել հիշում եմ ՀԱ էլի կարդացել եիտենց չտպավորվող գրքերը շատ են
...
Ես՝ օրինակ, պատրաստվում եմ վերընթերցել Անատոլ Ֆրանսի «Աստվածները ծարավի են» վեպը, քանի որ վերջերս կռահեցի, որ այդ գրքի հերոսը խորհրդանշում է Դավիդ նկարչին։ Հիմա ուզում եմ մեկ այլ տեսանկյունից նայել այդ ստեղծագործությանը։ Ի դեպ այն հենց սկզբից ինձ դուր էր եկել։![]()
Գրքեր կան որ 6 անգամ կարդացել եմ![]()
Ես երևի հատուկ ծանր դեպք եմ: Ջահել վախտերս գրքեր կային` մի 20-25 անգամ կարդացել եմ, առանց չափազանցության: Ասենք` Թոմ Սոյերի արկածները, Դյումայի գրեթե բոլոր գործերը, Ժյուլ Վեռնի "Խորհրդավոր կղզին": Ինչքան մեծանում եմ, էնքան քիչ եմ վերընթերցում, բայց սիրում եմ կարդացած գիրքը նորից կարդալ: Նույնիսկ եթե անգիր եմ հիշում: Ասենք Սագանի "Բարև, թախիծ"-ը երևի ծայրից ծայր կցիտեմ, բայց որ գտնեմ գիրքս /կորցրել եմ/ նորից կկարդամ հաստատ
Բյուրիկ, սրան բուժում-բան կա՞:![]()
Եսի՞մ… Լի՛լ, ինձ թվում է՝ դու ուղղակի ցանկություններիդ զոհն ես դառնումՈրովհետև լիքը գրքեր կան, որ ես նորից ու նորից կկարդայի, բայց ինձ զոռով զսպում եմ
Դու ինձ հիշու՞մ ես Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» գործը կարդալիս: Որ էս նույն գայթակղությունը չլինի, առաջին անգամ կարդալիս ամեն պարբերությունը, երբեմն նույնիսկ գլուխը մի քանի անգամ էի կարդում, բայց օգուտ չկա… Էլի եմ ուզում: Տեսնենք՝ ուր կհասնեմ:
Ամենաշատ վերընթերցածս գիրքը դա Պյուզոյի «Կնքահայրը»-ն է5 անգամ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճիշտն ասած՝ չեմ հիշում էնպիսի դեպք, երբ ես որևէ գիրք մեկից ավել անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինեմ։ Շատ է պատահել, որ պատահաբար ձեռքս է ընկել, ու թերթելով՝ տեղ–տեղ վերընթերցել եմ, գուցե գրքի մեծ մասը, բայց որ ամբողջ գիրքը դնեմ ու ծայրից ծայր վերընթերցեմ, կարծեմ չի եղել...Ամեն դեպքում շատ հետաքրքիր է վերընթերցել հատկապես տարիներ առաջ կարդացածդ գիրքը, որովհետև լրիվ ուրիշ կերպ ես ընկալում շատ բաներ։ Համոզված եմ, որ ցանկացած գիրք երբ էլ որ վերընթերցես, միշտ գոնե մի բան, թեկուզ չնչին, այլ կերպ ես ընկալելու, ու ոնց էլ լինի, ինչ–որ բան բացահայտելու ես, որ մինչ այդ չէիր նկատել։ Գրքեր կան, որոնք, ասենք, ավելի քան 15 տարի առաջ եմ կարդացել ու շատ եմ հավանել, և հիմա ինձ շատ է հետաքրքրում, թե ինչ տպավորություն կունենայի այդ գրքերից, եթե հիմա կարդայի, բայց մյուս կողմից էլ վախենում եմ մի տեսակ.
բա որ վերընթերցելուց հետո պատանեկան հիացական տպավորություններս հօդս ցնդե՞ն...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ