Գուցե հետագայում լրացնեմ ինքս ինձ, քանի որ հանպատրաստից պատասխան եմ տալիս:

Սակայն կարծես թե հիմնականում նորից եմ ընթերցում.
ա) այն գրքերը, որոնք չափից ավելի եմ հավանել ու կարծում եմ, որ նրանցից ուսանելու շատ բան ունեմ
բ) այն գրքերը, որոնք բոլորովին դուր չեն եկել, բայց որոնց մասին շատ հակասական կարծիքներ եմ լսել, այդ թվում դրական ու ուզում եմ պարզել ինձ դուր չգալու պատճառը, կամ էլ կարծիքս փոխեմ:

Նորից ասեմ, որ չեմ բացառում, որ հարցն ավելի լրջությամբ քննելուց հետո բազմաթիվ ավելացնելու, կամ գուցե անգամ պակասեցնելու բաներ ունենամ:

Ընդհանրապես պրակտիկայում շատ են գրքերը, որոնք մեկից ավել անգամ եմ կարդացել: