Երբ ես դեռ շատ փոքր էի, չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է նույն գիրքը երկրորդ անգամ կարդալ: Սակայն հետո անհրաժեշտություն առաջացավ, որ «Փոքրիկ իշխանը» վերանայեմ, որովհետև առաջին անգամ կարդացել էի երկրորդ դասարանում, դուրս չէր եկել: Դրանից հետո այն պարբերաբար վերընթերցում էի, ամեն անգամ նոր բան էի գտնում: Բայց դա բացառություն էր, միակն էր իր տեսակի մեջ: Մնացած բոլոր գրքերը միայն մի անգամ էի կարդում:
«Փոքրիկ իշխանի» վերջին վերընթերցումից ամենաքիչը հինգ-վեց տարի անցած կլինի: Վերջերս մորս հետ էի զրուցում, նա ասում էր, որ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» երեք անգամ կարդացել է: Ես հայտնեցի, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նույն գիրքը նորից ու նորից կարդալ: Իսկ նա ասաց, որ տարիքիցս է: Տարիների ընթացքում մոռանում ես, ուզում ես վերհիշել, դրա համար նորից նույն գիրքը բացում ես: Դա ինձ համար բավարար հիմնավորում չէր… Հետո ինձ բռնացրեցի, որ Հեմինգուեյի «Ֆիեստան» երկրորդ անգամ եմ կարդում: Ճիշտ է՝ այս անգամ ես հստակ պատճառներ ունեի. իմ խորին համոզմամբ պետք է հնարավորության դեպքում բնագիրը կարդալ, իսկ այն ժամանակ ես հայերենն էի վերցրել: Բացի դրանից, «Տոն, որը միշտ քեզ հետ է» ստեղծագործությունն ինձ ստիպեց վերանայել կարծիքս «Ֆիեստայի» մասին (ինձ այն ահավոր դուր չէր եկել): Երկրորդ ընթերցումից հետո ես ուղղակի հիացած էի… Եվ հասկացա, որ առաջին անգամվա կարծիքս պայմանավորված էր նրանով, որ ես շատ հեռու էի գրքում նկարագրված հոգեվիճակից, իսկ այս անգամ, կարելի է ասել, նույնիսկ դրա մեջ էի: Գուցե երկու տարի առաջ կամ երկու տարի հետո կարդալիս նորից բացասական կարծիք կազմեի… Չգիտեմ… Ինչևէ, շատ երկարացրի: Հարցս հետևյալն է. ինչու՞ պետք է նույն գիրքը երկրորդ անգամ կարդալ:




Մեջբերել
)։ Խոսքս սյուժետի մասին չի, այլ իմաստի։ 
Նույն Սելինջերը՝ ավելի լավը։

Բայց ժամանակ չկա Ռեմարկի 600 էջանոց հատորները կայֆի համար նորից կարդալ։
Բայց, որ սկսեմ գերմաներեն սովորել, առաջին գիրքը, որ կկարդամ գերմաներենով կլինի Ռեմարկը։ 




Էջանիշներ