Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Հանճարեղ աշխատանք է: թե ինչպես է Դալին ծաղրում բոլորին՝ ինքն իրեն էլ այդ թվում, ինչպես է ցեխին խառնում ստերեոտիպային «հանճարի» գաղափարը, ինչպես է իր կարծիքն արտահայտում արվեստի վերաբերյալ, ու դրա տակ թաքնված է իսկապես հանճարեղ մարդը, ով իրականում շատ լավ գիտակցում է, թե ինչ է անում ու ինչու է անում՝ գիտակցելով դրան զուգահեռ, որ ոչ ոք իրեն չի հասկանում:
Հաճախ խաղում է ընթերցողի կոմպլեքսների ու նյարդերի վրա: Իսկապես շատ լավ գիրք է:
Իմիջիայլոց, նույն բարեկամս հետո գրքից նույնիսկ հենց արվեստին վերաբերող մտքերի «ծաղկաքաղն» արեց և ուղարկեց ինձ՝ դրանով ուշադրությունս հրավիրելով իր կարծիքով ամենակարևորի վրա: Դալին իրեն հանճար հռչակեց, (դուք այստեղ հեշտությամբ զուգահեռ կանցկացնեք ակումբցիներից մեկի հետ, մատով ցույց չեմ տալիս՝ ու՞մ), և ոչ մեկը չհերքեց այդ խելահեղությունը: Ոչ իր ժամանակակիցներից, ոչ էլ հետո: Ի՜նչ արժի միայն գրքի վերջում արտաթորանքին նվիրված ծավալուն տրակտատը:
Այս ամենի հետ պիտի նշել, որ նման ցնդածներին հանճար սարքելու համար նրանց կողքին անպայման մի Գալա է պետք: