User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Նույն գրքի վերընթերցումը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանճարեղ աշխատանք է: թե ինչպես է Դալին ծաղրում բոլորին՝ ինքն իրեն էլ այդ թվում, ինչպես է ցեխին խառնում ստերեոտիպային «հանճարի» գաղափարը, ինչպես է իր կարծիքն արտահայտում արվեստի վերաբերյալ, ու դրա տակ թաքնված է իսկապես հանճարեղ մարդը, ով իրականում շատ լավ գիտակցում է, թե ինչ է անում ու ինչու է անում՝ գիտակցելով դրան զուգահեռ, որ ոչ ոք իրեն չի հասկանում:
    Հաճախ խաղում է ընթերցողի կոմպլեքսների ու նյարդերի վրա: Իսկապես շատ լավ գիրք է:
    Իմիջիայլոց, նույն բարեկամս հետո գրքից նույնիսկ հենց արվեստին վերաբերող մտքերի «ծաղկաքաղն» արեց և ուղարկեց ինձ՝ դրանով ուշադրությունս հրավիրելով իր կարծիքով ամենակարևորի վրա: Դալին իրեն հանճար հռչակեց, (դուք այստեղ հեշտությամբ զուգահեռ կանցկացնեք ակումբցիներից մեկի հետ, մատով ցույց չեմ տալիս՝ ու՞մ), և ոչ մեկը չհերքեց այդ խելահեղությունը: Ոչ իր ժամանակակիցներից, ոչ էլ հետո: Ի՜նչ արժի միայն գրքի վերջում արտաթորանքին նվիրված ծավալուն տրակտատը:
    Այս ամենի հետ պիտի նշել, որ նման ցնդածներին հանճար սարքելու համար նրանց կողքին անպայման մի Գալա է պետք:

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, նույն բարեկամս հետո գրքից նույնիսկ հենց արվեստին վերաբերող մտքերի «ծաղկաքաղն» արեց և ուղարկեց ինձ՝ դրանով ուշադրությունս հրավիրելով իր կարծիքով ամենակարևորի վրա: Դալին իրեն հանճար հռչակեց, (դուք այստեղ հեշտությամբ զուգահեռ կանցկացնեք ակումբցիներից մեկի հետ, մատով ցույց չեմ տալիս՝ ու՞մ), և ոչ մեկը չհերքեց այդ խելահեղությունը: Ոչ իր ժամանակակիցներից, ոչ էլ հետո: Ի՜նչ արժի միայն գրքի վերջում արտաթորանքին նվիրված ծավալուն տրակտատը:
    Այս ամենի հետ պիտի նշել, որ նման ցնդածներին հանճար սարքելու համար նրանց կողքին անպայման մի Գալա է պետք:
    Գալան անկապ տիպ էր, օրագրում կակռազ ցույց է տալիս Հիսուսի ու Մարիամի օրինակի վրա, ինչպես է կինը տղամարդուն զոհաբերում, որ «բարձրանա»:
    Իսկ ոչ թե արտաթորանքին, այլ գազարձակմանը նվիրված տրակտատը մարդը ջրիկացել էր, ինչպես ասում են՝ համով-հոտով էր ջրիկացել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (06.04.2010), Արևածագ (06.04.2010)

  4. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, նույն բարեկամս հետո գրքից նույնիսկ հենց արվեստին վերաբերող մտքերի «ծաղկաքաղն» արեց և ուղարկեց ինձ՝ դրանով ուշադրությունս հրավիրելով իր կարծիքով ամենակարևորի վրա: Դալին իրեն հանճար հռչակեց, (դուք այստեղ հեշտությամբ զուգահեռ կանցկացնեք ակումբցիներից մեկի հետ, մատով ցույց չեմ տալիս՝ ու՞մ), և ոչ մեկը չհերքեց այդ խելահեղությունը: Ոչ իր ժամանակակիցներից, ոչ էլ հետո: Ի՜նչ արժի միայն գրքի վերջում արտաթորանքին նվիրված ծավալուն տրակտատը:
    Այս ամենի հետ պիտի նշել, որ նման ցնդածներին հանճար սարքելու համար նրանց կողքին անպայման մի Գալա է պետք:
    Դալիին բան չասեք Ոչ ոք իրեն չի կարող հանճար հռչակել, եթե իսկապես հանճար չի.. հակառակ դեպքում ոչ ոք շան տեղ չի դնի։
    Ես էլ Դալլի կենսագրությունն եմ երկու անգամ կարդացել, մի ամերիկուհու գիրք է… Չգիտեմ՝ ինչքանն է ճիշտ, ինչքանը սենսացիայի հետևից ընկնելու փորձ, բայց որ մարդը իրոք հոգեբանական պրոբլեմներ է ունեցել, կամ էլ ձևացրել է, որ ունի փաստ է։
    Նաև փաստ է այն, որ իր պես հանճարեղ սյուրռեալիստ նկարիչ էլ չկա։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (06.04.2010), Արևածագ (06.04.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մոդերատորական: Կրկին կարդացեք թեմայի վերնագիրը և ուշադրություն դարձրեք, թե որ բաժնում է այն գտնվում: Սալվադոր Դալիի անձնական կյանքը և ստեղծագործական գործունեությունը քննարկող գրառումները այսուհետ ջնջվելու են, իսկ գրառում կատարողները՝ տուգանվելու:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.04.2010), Արևածագ (06.04.2010), Նաիրուհի (10.04.2010)

  8. #5
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Հրանտ Մաթևոսյանի «Օգոստոս» շարքը կարդացել եմ յոթ անգամ, վերջին անգամը՝ կիսատ: Հենց յոթ անգամ եմ այցելել Հայաստան՝ ՌԴ տեղափոխվելուց հետո: Այդ գիրքը դարձել է ծիսակարգային մի բան. Եկա Հայաստան, հարազատներիս, ընկերներիս այցելեցի, «կռվածս տեղերում» շրջեցի, եթե Հրանտի գիրքն էլ կարդացել եմ, արդեն հանգիստ խղճով կարելի է հետդարձի տոմս գնել:
    Հրաշալի է զգացողությունը, երբ սարի վրայի փոշոտ ճանապարհով գնում ես քրոջդ հյուր, արևը մինչև ոսկորներդ տաքացնում –վառում է, երկաթե ցանցալարի արանքից ձեռքդ ցավացնելով մտցնում, սալոր ես քաղում, էդ սալորի կորիզներն էլ, թոքերումդ ինչքան ուժ կա՝ թքում ես կողքի ձորը,խանում- խաթուն քույրդ էլ հիմա ժպտերես առաջդ կգա, նրա «վայրի բնության մեջ» մեծացող կարմրաթուշ զավակները կվազեն դիմավորելու քո «օդահան զանգի տակ» մեծացող աղջկան, ու արև...արև...արև....:
    Այս բոլորը իմ փոխարեն գրել է Հրանտը: Իսկ վերջին անգամը չկարողացա կարդալ...Որովհետև լրջորեն չէի ուզում վերադառնալ Ռուսաստան: Ճգնաժամն այնքան խորն էր, ցանկությանս հետևանքներն էլ այնքան կործանարար կարող էին լինել, որ խելամտությունս արգելեց Հրանտի ...թմրանյութն օգտագործել: ՌԴ վերադառնալուց հետո նորից ձեռքս առա «Աշնան արևը»: Միևնույնն է, Հայաստանում կարդալու ապրումները չի տալիս...

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.04.2010), StrangeLittleGirl (08.04.2010), Նաիրուհի (10.04.2010), Շինարար (07.04.2010)

  10. #6
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մի քանի տողով գրեմ իմ ամենասիրելի գրական գործի՝ Չարենցի «Նավզիկեի» մասին: Ճիշտ է, դա բանաստեղծություն է, բայց այս բանաստեղծությունը հարյուրավոր անգամներ եմ կարդացել: Պատահական չի գրել Պոետը.
    ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,
    ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
    ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ
    Այս հոգեհանգստի երգը՝ գրված Չարենցի մահից մեկ տարի առաջ՝1936 ին, աղիողորմ ողբի ու անմխիթար սիրո խտացում է:
    Մեր գրականության մեջ ողբասացությունը տարածված թեմա է՝ հիմնականում հայրենիքի բախտի ու հայ կոտորածների հետ կապված: Մի անգերազանցելի ողբ էլ կա՝ Սարոյի մոր լացը Թումանյանի «Անուշում»: Էգոիզմի դրսևորման միակ տողը. «...Իմ գերեզմանը ինչու՞ ես խլում, Անիրավ որդի, դավաճան որդի»:
    Մնացյալը ցավ է մարդու, անհատի կորստի համար: Մայրը դարերով արցունք կթափի, բայց դա կարևոր չի: Կարևորը Սարոյի «Կանաչ սարերից, Կարմիր արևից» «ընկած» լինելն է:
    Չարենցի «Նավզիկեն» այս տեսակետից ինքնաձաղկման ողբ է . Սարսափելի է գիտակցումը, որ ինքդ ես պատճառ եղել ամենասիրելիիդ կորստին.
    Կարոտներիս ծովի կղզիներում անցած
    Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
    Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
    Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…
    Բանաստեղծության առաջին տառից մինչև վերջին հնչյունը անդառնալի, կորուսյալ սիրո պատումի բարձր նոտա է վերցված, որ յուրաքանչյուր հաջորդ քառյակում կես տոն անգամ չի իջնում. Միայն ուժեղանում է, ահագնանում՝ կրկնությունների միջոցով:
    Ըստ իս, Չարենցի այս գործը ,բանաստեղծների համար բանաստեղծություն գրելու դասընթաց է: Միայն ուժերի գերլարումով , ինքնակեղեքումով կարելի է որակյալ բանաստեղծություն գրել: Մնացած դեպքերում՝ բռնացրած հանգերով սղալած ոտանավոր:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (10.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նույն երգի տարբեր կատարումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 10.02.2018, 02:23
  2. Ի՞նչն է ձեզ գրավում նույն սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 81
    Վերջինը: 08.12.2013, 15:03
  3. Գրքի ցուցահանդեսում՝ առանց գրքի
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.05.2011, 07:54
  4. ԶԼՄ-ները նույն «քաղաքում» Armtown.com
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.05.2008, 15:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •