Վերջին տարիներին մի տեսակ զգուշություն կա՝ նոր գիրք ձեռքս առնելիս: Ավելի շուտ՝ եթե որևէ մեկը խորհուրդ չտա կամ գրախոսականը կարդացած չլինեմ, գրախանութի կամ գրադարանի դարակներից պատահական գիրք չեմ վերցնի ընթերցելու: Ինչքան էլ հեղինակը « մոդայիկ» լինի: Ավելի թեթև ու հաճույքով վերցնում եմ դասական գրականության երկերը, որովհետև կարծում եմ՝ ժամանակը դրանք արդեն « ջոկել» է ընթերցողի համար: Ու նաև ավելի ու ավելի հաճախ վերադառնում եմ գրքերին, որ կարդացել եմ դպրոցական, ուսանողական տարիներին: Տպավորությունը միանշանակ չի, բայց որ «բացվում են » նոր կողմերից ու նոր որակներով, դա կարող եմ հաստատել: Վերընթերցել եմ Տոլստոյի «Աննա Կարենինան»,պատմվածքները, Բուլգակովի գործերը, «Վարպետն ու Մարգարիտան», եթե ապրեմ , էլի կկարդամ, Չեխովի գործերը, վաղվանից վերսկսում եմ «Դոկտոր Ժիվագոն», մոտակա պլաններում Իլֆ-Պետրով համահեղինակներն են:
Հետաքրքիր է իմանալ՝ ակումբցիներն ի՞նչ գրքեր են վերընթերցել:
Էջանիշներ