Հակոբ ջան, կներես, բայց դու երևի Աշոտ Երկաթի ժամանակներում ես Հայաստանում ապրել: Կամ էլ՝ ձեր թաղը առանձնակի դաժանությամբ տեղեկատվական շրջափակման էր ենթարկված: Չեմ բացառում, իհարկե, որ երբեք ո՛չ տեսել ես և ո՛չ էլ՝ լսել ծեծերի, ահաբեկումների, կաշառքների, լցոնումների մասին, սակայն այդ վարկածը խոսում է ոչ թե հօգուտ Հայաստանի ընտրական համակարգի, այլ՝ ի վնաս քո աուդիովիզուալ ունակությունների:
Չէ, իրոք, որպես զրուցակից՝ ինձ համար խիստ հետաքրքիր է, թե երբ ես Հայաստանից մեկնել և երբ ես վերջին անգամ եղել այստեղ: Եթե գաղտնիք չէ, ասա՛:
Հուսով եմ՝ բարդ չեմ գրում:
Էջանիշներ