User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #18
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

    2008թ. առաջին եռամսյակում Հայաստանում սոցիալ-քաղաքական պայթյուն տեղի ունեցավ։ Երկրի առաջին նախագահ և պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց իր շուրջը հավաքել միմյանց փոխբացառող քաղաքական ուժեր ու շարժումներ և զգալի ընտրազանգված կուտակել։ Դրանք հիմնականում բնակչության դժգոհ տարրերն էին, ում համար առաջնային նշանակության հարց է առկա վարչակարգի տապալումն ու նրա փոխարինումը՝ ինչով ուզում է լինի։ Ինչպես հայտնի է, չհաշտվելով քվեարկության արդյունքների հետ՝ Տեր-Պետրոսյանը զավթեց Թատերական հրապարակը և Քոչարյան-Սարգսյանին պատերազմ հայտարարեց մինչև վերջ։ Առաջինը չդիմացան վարչակարգի նյարդերը, և բանն ավարտվեց մարտի 1-ի դեպքերով։ Սարգսյանը երդում տվեց, իսկ Տեր-Պետրոսյանը շարունակում է պատերազմը. ճիշտ է՝ դրա դինամիկան վերջին ամիսներին էականորեն փոխվել է, սակայն դա հիմք չի տալիս ենթադրելու, թե առաջին նախագահի այսպես կոչված «համաժողովրդական շարժմանը» վերջ է դրվել։

    Ո՞րն է, ուրեմն, տարեսկզբի պայթյունի պատճառը։ Թվում էր՝ երկիրը երջանիկ է. վարչակարգը սահմանադրական մեծամասնություն ունի խորհրդարանում, տնտեսությունը կարծես թե վերելք է ապրում, սոցիալական լարվածություն չի նկատվում։ Մինչև ընտրարշավի մեկնարկը վարչապետ Սարգսյանը հանգիստ էր. վստահում էր հարցումներին, այդ թվում և անկախ ու միջազգային (ինչպես Գելապն է), որոնք հենց առաջին փուլում նրան անվերապահ հաղթանակ էին կանխատեսում և գլխավոր մրցակցի վարկանիշը 3% էին գնահատում։ Այստեղ հարկ է երկու էական պահ առանձնացնել։
    ( հատված)
    ամբողջությամբ կարդալ
    http://nationalidea.am/articles.php?id=112
    Նորից անձրև, մշուշ, ամպ… էհ, չէ, սա ուրիշ երգ էր… Մեղապարտ 1000 ներողություն, բայց որ չարտահայտվեմ, կպայթեմ։ Ախր առանց կուտ ուտելու չենք կարողանում ապրել, ու պարտադիր պիտի ուտենք մեծ, ճոռոմ կտեր, յուղենք գլուխներս, ուղեղներս լվանք, առանց դրա հակարծ կթվա, թե խելք չունենք։ Մենակ առաջին նախադասությունը բավարար է, որ էլ չխորանամ, թե վերլուծականի հեղինակը քաղաքական հետազոտությունների կենտրոնի դիրեկտոր մարդ է (), կամ հոդված կոչեցյալը գրված է մի թերթում, որը մի երեսից կոչվում է «Ազատամտություն», մյուս երեսից՝ «Ազգային գաղափար» Մի խոսքով… փաստորեն 2008թ. առաջին եռամսյակում Հայաստանում սոցիալ-քաղաքական պայթյուն տեղի ունեցավ։ Խե՞ր լինի, սոված էի՞նք, թե կեսս լիբերալ-դեմոկրատիա էր ուզում, մյուս կեսս էլ սոցիալ–գլոբալիզացիա ու իրար չհարմարվեցինք, պայթեցինք։ Թե՞ 2008 թվի կազմակերպված ու համակարգված հանցագործությունները սկսած պաշտոնական դիրքի չարաշահումից, վերջացրած մարդասպանություններով հիմա սոցիալ-քաղաքական պայթյուն են կոչվում։
    Ուրեմն ոչ թե «ազատամտություն», այլ «ազարտամտություն», ոչ թե «ազգային գաղափար», այլ «սերժային կաղապար»։ Փոխել, փոխել է, ես էլ իմ առաջարկություններն եմ անում
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 24.01.2009, 19:40:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (25.01.2009), Տրիբուն (26.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.02.2015, 14:34
  2. Հա՞րդ, չլինի՞ ծնունդդ ա
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 15.04.2012, 23:34
  3. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն
    Հեղինակ՝ Լ.յ.ո.վ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 454
    Վերջինը: 29.03.2010, 21:53
  4. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •