Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա ենթադրենք դու ֆիրմայի ղեկավար ես, ինձ էլ որպես մասնագետ, ուղարկում ես վերապատրաստման, օժանդակում ես ու ֆիրմայումդ գործի ես տեղավորում, որ ես զարգացնեմ ֆիրման։ Ես էլ սկբից ձև եմ տալիս, թե աշխատում եմ հանուն ֆիրմայի բարգավաճման ու որոշ ժամանակ անց սկսում եմ տակդ փորել, քեզ հեռացնել եմ տալիս ու թալանում եմ ֆիրման։ Ու քեզ դրանից հետո էլ ֆիրմայի ղեկավար չեն ընտրում, որովհետև ըստ քո տրամաբանության դու ես ֆիրմայի թալանչիությունների հեղինակը, ինչքան էլ ասես, թե ուզում ես ղեկավար նորից դառնալ, որ ֆիրման իմ նմաններից ազատես։
Իսկ չե՞ս մտածել, որ կարող է ինձ, որպես ֆիրմայի ղեկավար առաջադրանք է տված ամեն գնով ֆիրման քանդել, ծնկի բերել, ես էլ շատ լավ իմանալով քո աշխատանքի (թալանչի) բնույթը հատուկ քեզ եմ ընտրում, որ ֆիրման քանդես…

Չնեղանաս հանկարծ, էս ամեն ինչը քեզ չեի ասում, ուղղակի քո բերած օրինակով էի շարժվում…