Նենց, ոնց որ պատվական Հակոբ Գևորգյանն ա արել. թողել-փախել ա իրա հարազատ ամերիկաները ու հիմա հեռվից լոլո ա կարդում գլխներիս, թե Հայրենիքում խոտը ինչքան կանաչ ա, մլիցեքն էլ՝ ինչքան ազնվազարմ:
Ինչ-որ ջայլամային քաղաքականության հոտ ա գալիս գրածիցդ, եղբա՛յր: Դե քո մտավոր հնարավորությունները ոչ մեկս չունենք, որ հենց ջոգենք՝ վատ ա, հենց զգանք՝ մի քիչ անհարմար ա, թողնենք-թռնենք տաք երկրներ: Ընգե՛ր, դու քո կաշվի մասին արդեն մտածել ես, ով գիտի՝ կյանքդ էլ ես ապահովագրել ըտեղ, որ հանկարծ կատաղած մակքեյնականները մոլոտովով չխփեն, հանգիստ-խախանդ ապրի՛ քո համար, է՛լի: Խի՞ ես խառնվում նենց հարցերի, որոնցից մեկ ա՝ բան չես հասկանում, ուզում ա՝ ստեղ լինես, ուզում ա՝ Մոզամբիկում: Որ դու, Պողոսը, Պետրոսը, ֆլան-ֆստանը ամեն քայլափոխի ողբաք, թե ոչ մի բա փոխել չի լինի, բա ոչ մի բան չի էլ փոխվի՛: Թե՞ սովոր եք, որ ձեռքներդ ծալած հեռվից նայեք՝ ոնց են ուրիշները վիզ դնում ու սպասեք, որ ծամեն-դնեն բերաններդ: Ապե՛ր, դու ոչ մի բարոյական իրավունք չունես ստեղ՝ Հայաստանում մնացածներիս խորհուրդներ տալու: Էդքան բիթի էիր՝ մնայիր ստեղ, կարող ա հանկարծ մի գրոշի օգուտ տայիր սիրելի հայրենիքիդ: Իսկ հիմա, եթե հարցի կոնկրետ լուծում չես կարող առաջարկել, ունեցածդ տեղեկություններն էլ Տաթոն ա պատմել, ավելի լավ ա՝ լռես:
Էջանիշներ