Արշակ, որոշ չափով համաձայն եմ ասածներիտ հետ, ես նույնպես կարծում եմ որ պետությունը ավելի քան պատասխանատու է այդ խնդիրների համար և նա պարտավոր է լսել բնակիչների ձայնը, և նաև համաձայն եմ որ եթե այդ դժգոհությունները բավականին ուժգնություն չունենան իշխանությունը ուղղակի կանտեսի այն.. համաձայն եմ նաև որ ազատ ընտրություննել կարևոր է:
Սակայն իմ ասածը այն է, որ
ա. ազատ ընտրություննը ոչինչ չի տա եթե չլինի արժանի նախագահի թեկնածու
բ. արժանի թեկնածու չի լինի քանի դեռ մարդկանց առաջին և վերջին նպատակը լինի նախագահին փոխելը
այսինքն ընտրակեղծիքները նույն անարդարության շարքին են պատկանում ինչ բնության, առողջության կամ ցանկացած այլ տեսակի անարդարություները, և ընդունել մի անարդարության լուծումը որպես ամբողջ շղթայի լուծում իմ կարծիքով իրականին մոտ չե, այսինքն մարդիկ պետք է պատրաստ լինեն դիմադրելու և պահանջելու լուծումներ ամբողջ շղթայով, պաշտպանելով իրենց իրավունքները, թե դա ինչքանով կստացվի կախված է մեզանից
Էջանիշներ