User Tag List

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

  1. #16
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    արտագաղթ..բայց ինչպես կասեր..բանը դրան չի հասնի... այսինքն արտագաղթին, քանզի իշխանափոխություն կլինի...
    իսկ եթե ես ասեմ..լավ չասեմ...

  2. #17
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    արտագաղթ.....
    Լիովին համաձայն եմ և դա բոլորը չէ, ինձ թվում է վիճակը շատ ավելի տագնապալի է քան մենք պատկերացնում ենք…հարցն այստեղ միայն լավ ապրելն ու կաշառակերությունը չէ, այլ Հայաստանը տարածաշրջանում որպես գործոն դադարում է գոյություն ունենալ: Բացատրեմ…Ղազախստանն արդեն միացավ ԲԹՋ նավթատարին, կառուցվում է Հայաստանը շրջանցող երկաթգիծ, Ռուսների հարաբերություննրն ազերիների հետ կարծես ջերմանում են, իսկ սրա դեմ մենք Գյուլին ֆուտբոլ նայելու ենք կանչում առանց հասկանալու որ նախ հարաբերություններն են լավացնում հետո ֆուտբոլ նայում, հակառակ դեպքում դրան ասում են կաշառք: Ճիշտը որ ասենք սրանք ոչ էլ մտադիր են որևէ հարցը լուծելու… ոչ էլ իրենց ձեռք է տալիս լուծելու այդ խնդիրները, հակառակ դեպքում նրանք մինչև հիմա իրական քայլեր կձեռնարկեին այդ ուղությամբ…մեզ շրջանցող ծրագրերը գնալով շատանալու են, իսկ մենք վերածվելու ենգ տերիտորիայի, որն իրենից միայն փորձանք կարող է ներկայացնել…Եթե այս ամենը շարունակվի և ժողովուրդը չկարողանա իշխանությունը փոխել, ապա ամեն մարդ սկսելու է իր գլխի ճարը տեսնել ու երկրից "թռնել"…այս վիճակով մեր երկիրը լուրջ տնտեսական մրցակցության չի դիմանա, մեր երկիրը 3 միլիոն բնակչության համար աշխատատեղեր չի կարող ստեղծել, որովհետև մենք այդ ռեսուրսը չունենք, իսկ աշխատուժը գնում է այնտեղ որտեղ գործ կա (վճարվող իհարկե)…էս վիճակում մենք նույնիսկ Ռուսաստանին պետք չենք
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 05.08.2008, 07:22:

  3. #18
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Բացի դրանից, եթե Հայաստանը արդեն ամբողջովին "պատկանում" է ռուսներին, իրենց ինչին է պետք, որ մեզ իր կողքը պահելու ջանքեր թափի՞՞՞ Ինչ կուզի կանի
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #19
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Լիովին համաձայն եմ և դա բոլորը չէ, ինձ թվում է վիճակը շատ ավելի տագնապալի է քան մենք պատկերացնում ենք…հարցն այստեղ միայն լավ ապրելն ու կաշառակերությունը չէ, այլ Հայաստանը տարածաշրջանում որպես գործոն դադարում է գոյություն ունենալ: Բացատրեմ…Ղազախստանն արդեն միացավ ԲԹՋ նավթատարին, կառուցվում է Հայաստանը շրջանցող երկաթգիծ, Ռուսների հարաբերություննրն ազերիների հետ կարծես ջերմանում են, իսկ սրա դեմ մենք Գյուլին ֆուտբոլ նայելու ենք կանչում առանց հասկանալու որ նախ հարաբերություններն են լավացնում հետո ֆուտբոլ նայում, հակառակ դեպքում դրան ասում են կաշառք: Ճիշտը որ ասենք սրանք ոչ էլ մտադիր են որևէ հարցը լուծելու… ոչ էլ իրենց ձեռք է տալիս լուծելու այդ խնդիրները, հակառակ դեպքում նրանք մինչև հիմա իրական քայլեր կձեռնարկեին այդ ուղությամբ…մեզ շրջանցող ծրագրերը գնալով շատանալու են, իսկ մենք վերածվելու ենգ տերիտորիայի, որն իրենից միայն փորձանք կարող է ներկայացնել…Եթե այս ամենը շարունակվի և ժողովուրդը չկարողանա իշխանությունը փոխել, ապա ամեն մարդ սկսելու է իր գլխի ճարը տեսնել ու երկրից "թռնել"…այս վիճակով մեր երկիրը լուրջ տնտեսական մրցակցության չի դիմանա, մեր երկիրը 3 միլիոն բնակչության համար աշխատատեղեր չի կարող ստեղծել, որովհետև մենք այդ ռեսուրսը չունենք, իսկ աշխատուժը գնում է այնտեղ որտեղ գործ կա (վճարվող իհարկե)…
    Մեֆիստոֆել

    Կարծում ես միայն աշխատավարձ բարձրացնելով հնարավոր է մարդկանց պահե՞լ: Դա մեծագույն մոլորություն է:
    Այսօր Հայաստանում նկատի ունեմ Երևանում աշխատավարձերը արդեն ահագին բարձր են համեմատած մեր քթի տակ ապրող շատ ու շատ ժողովուրդներից: Այսօր Հայաստանում տաքսիստը ամսեկան մի 100.000 մինիմումը ունի: Իսկ ես քեզ կարող եմ ասել որ միլիոնավոր իրաքցիներ, հնդիկներ, պակիստանցիներ ու քրդեր կերազեն այդպիսի աշխատավարձով աշխատել: Ու դուք շուտով կսկսեք տեսնել թե ոնց կսկսեն այլ երկրներից էժան աշխատուժ բերել Հայաստան եթե այսպես շարունակի ամեն ինչ թանկանալ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #20
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը

    Մալադեց հայեր…
    Փաստորեն, հայերը, իրանց մեզով լողացող հնդիկներից, օրվա մեջ մի 10 անգամ վորդե ասես չոքող պակիստանցիներից, աներկիր իրաքցի մոլեռանդներից ու հըլը քոչվոր, անկենցաղ քրդերից, ահագին լավ են ապրում…

  6. #21
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալադեց հայեր…
    Փաստորեն, հայերը, իրանց մեզով լողացող հնդիկներից, օրվա մեջ մի 10 անգամ վորդե ասես չոքող պակիստանցիներից, աներկիր իրաքցի մոլեռանդներից ու հըլը քոչվոր, անկենցաղ քրդերից, ահագին լավ են ապրում…
    Անմշակույթ ԱՄՆ-ից, մարդկային նորմերից զուրկ թուրքերից էլ վատ են ապրում: 2 համաշխարհային պատերազմ պարտված Գերմանիաին էլ չմոռանանք: Դա ոչինչ չի փոխում:
    էսպես չի մնա

  7. #22
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքի առաջ ունենալով Հայաստանի վերջին 3000 տարվա պատմությունը կարող եմ ասել, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական Ոգին դեռ երկար է ցնցելու այս ապազգային պետականության հիմքերը....
    Վերջին 15 տարում սա արդեն 3-րդ մեծ ժողովրդական ընդվզումն է: Այնպես որ եթե հիմա բան չստացվի ապա մի 3-6 տարի հետո նորից է լինելու Ընդվզում:

    Նորանկախ Հայաստանում մինչև հիմա եղել են իշխանափոխություններ, բայց չեն եղել Գաղափարախոսական մեծ հեղափոխություններ: 1995-ից սկսած Հայաստանում գերիշխում է ամենացինիկ ու բարբարոս Փողի գաղափարախոսությունը, լիբերալիզմ անվան տակ դիմակավորված:
    Այն ժողովրդի կողմից չի ընդունվել: Վկան 1995-ի ու 2005-ի ԿԵՂԾ սահմանադրական հանրաքվեները:

    Ու վաղ թե ուշ ես գիտեմ, ես հավատում եմ որ այս գաղափախոսությունը տապալվելու է Հայաստանում: Եվ ոչ միայն Հայաստանում այլ ընդանրապես Աշխարհի բազմաթիվ անկյուններում:

    Ի դեպ եթե ԼՏՊ-ն պարտվի ապա ինքն է մեղավոր: Նա չի հասկանում մի տարրական բան: Բուրժուական հեղափոխությունների դարը արդեն անցել է.... Եվ նա իրականում ՉՈՒՆԻ աջակիցներ Աշխարհում: Հիմա նախապատրաստվում է լրիվ այլ տիպի գաղափարներ:

    Մեկ մեկ լսեք ինչ է ասում Ալբերտ Գորը:

    Եթե կարծում ես, որ ԼՏՊ - ը տարրական բաներ չի հասկանում, ապա սխալվում ես, սխալվում ես նաև նրանում, որ նա չունի աջակիցներ աշխարհում… Նա այնպիսի աջակիցներ ունի, որոնք քաղաքականության մեջ առնվազն 3000 տարվա փորձ ունեն և տիրապետում են ժողովուրդների վրա իշխանություն վերցնելու և նրանց տիրանալու դարերով փորձված շատ մեթոդների… Այդ մեթոդները այսօր (և ոչ միայն) կիրառվում են հայ ժողովրդի վրա…

  8. #23
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կարծում ես, որ ԼՏՊ - ը տարրական բաներ չի հասկանում, ապա սխալվում ես, սխալվում ես նաև նրանում, որ նա չունի աջակիցներ աշխարհում… Նա այնպիսի աջակիցներ ունի, որոնք քաղաքականության մեջ առնվազն 3000 տարվա փորձ ունեն և տիրապետում են ժողովուրդների վրա իշխանություն վերցնելու և նրանց տիրանալու դարերով փորձված շատ մեթոդների… Այդ մեթոդները այսօր (և ոչ միայն) կիրառվում են հայ ժողովրդի վրա…
    Միանշանակ: Պարզապես հայերի վրա ոչ մի ստանդարտ տարբերակ չի աշխատում: Տղերքը ահագին պետքա տանջվեն, որ մի բան ստացվի մոտները:
    էսպես չի մնա

  9. #24
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կարծում ես, որ ԼՏՊ - ը տարրական բաներ չի հասկանում, ապա սխալվում ես, սխալվում ես նաև նրանում, որ նա չունի աջակիցներ աշխարհում… Նա այնպիսի աջակիցներ ունի, որոնք քաղաքականության մեջ առնվազն 3000 տարվա փորձ ունեն և տիրապետում են ժողովուրդների վրա իշխանություն վերցնելու և նրանց տիրանալու դարերով փորձված շատ մեթոդների… Այդ մեթոդները այսօր (և ոչ միայն) կիրառվում են հայ ժողովրդի վրա…
    Ես էլ եմ էդ կարծիքին: Արա դե Հիտլերը ճիշտ էր էլի:
    Իսկ ի՞նչ է նշանակում Իսրայել…

  10. #25
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆիստոֆել

    Կարծում ես միայն աշխատավարձ բարձրացնելով հնարավոր է մարդկանց պահե՞լ: Դա մեծագույն մոլորություն է:
    Այսօր Հայաստանում նկատի ունեմ Երևանում աշխատավարձերը արդեն ահագին բարձր են համեմատած մեր քթի տակ ապրող շատ ու շատ ժողովուրդներից: Այսօր Հայաստանում տաքսիստը ամսեկան մի 100.000 մինիմումը ունի: Իսկ ես քեզ կարող եմ ասել որ միլիոնավոր իրաքցիներ, հնդիկներ, պակիստանցիներ ու քրդեր կերազեն այդպիսի աշխատավարձով աշխատել: Ու դուք շուտով կսկսեք տեսնել թե ոնց կսկսեն այլ երկրներից էժան աշխատուժ բերել Հայաստան եթե այսպես շարունակի ամեն ինչ թանկանալ:
    Marduk, ժողոդուրդը միայն աշխատավարձից չի որ թողնում է երկիրն ու գնում և ես ոչ էլ աշխատավարձի բարձրացումն առաջարկել եմ որպես լուծում: Իսկ տաքսիստներին "մօլօդեց" ուրեմն ազգովի կարող ենք տաքսիստ դառնալ ու ապրել ուրախ, չաղ ու բախտավոր…իսկ եթե դու մեր կյանքի մակարդակի նշաձողն իջեցնում ես իրաքցիների, քրդերի ու պակիստանցիների մակարդակին որոնք կալաշնիկովը գրկած են քնում որոնց կյանքի մակարդակի ցուցանիշը երևի ընդհանրապես ցուցակում չկա, ապա կարելի է ասել մենք "Եդեմական Դրախտավայրում" ենք ապրում…Իմիջայլոց հնդիկներին իզուր եք նշել, նրանց մոտ հիմա մեծ թափով աճում է միջին խավը և աշխատատեղերի հիմնական մասը գնում է Հնդկաստան այլ ոչ թե հնդիկներն են գնում այլ երկրներ աշխատելու, նույնը Չինաստանը…

    Մի բան էլ, եթե քո երկրից աշխատուժը գնում է փոխարենը ուրիշը չի գալիս, այսինքն եթե տեղական աշխատուժի համար աշխատավարձ/ապրուստ հարաբերությունը չի գործում, ապա օտար ավելի էժան աշխատուժը նրանց տեղը չի կարող զբաղեցնել… դրսից աշխատուժ Ադրբեջանը կարող է ընդունել, նրանց մոտ հսկա փողեր են պտտվում ու հսկա ներդրումներ կան, նավթի շնորհիվ իհարկե

  11. #26
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆիստոֆել

    Կարծում ես միայն աշխատավարձ բարձրացնելով հնարավոր է մարդկանց պահե՞լ: Դա մեծագույն մոլորություն է:
    Այսօր Հայաստանում նկատի ունեմ Երևանում աշխատավարձերը արդեն ահագին բարձր են համեմատած մեր քթի տակ ապրող շատ ու շատ ժողովուրդներից: Այսօր Հայաստանում տաքսիստը ամսեկան մի 100.000 մինիմումը ունի: Իսկ ես քեզ կարող եմ ասել որ միլիոնավոր իրաքցիներ, հնդիկներ, պակիստանցիներ ու քրդեր կերազեն այդպիսի աշխատավարձով աշխատել: Ու դուք շուտով կսկսեք տեսնել թե ոնց կսկսեն այլ երկրներից էժան աշխատուժ բերել Հայաստան եթե այսպես շարունակի ամեն ինչ թանկանալ:
    Մարդուկ ջան, նախ ասեմ, որ իրականում այնքան էլ շատ չեն աշխատում, հազիվ մի 50 000դր: Ինչպես պետք է մարդը ընտանիք պահի 50 000օվ՞՞
    Պահում է, բայց ինչպես՞՞ Պատկերացնում ես ամսեկան 50 000դր եկամուտ ունեցող մի ընտանիքի կենսամակարդակը, որը բաղկացած է ասենք 2 մեծից և փոքր երեխայից՞՞՞ իսկ ծերերին ով պետք է պահի, իսկ երեխայի կարիքները ինչպես պետք է հոգա: Դա աղքատության սահման է:
    ԴԱ ՀԱՅԻՆ ՎԱՅԵԼ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ ՉԻ Ինչու պետք է այդպիսի պայմաններ լինեն, որ սովորական մարդը չկարողանա ապրուստ վաստակել, սովորական բանվորը, կամ խառատը, կամ այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որ ԽՍՀՄ ժամանակ շատ լավ են ապրել իրենց աշխատանքով, իսկ հիմա....
    Ոււււււ, այդ ամեննննըըը, այն պայմաններում, երբ որոշ մարդիկ ամիսը մեկ մի շքեղ մեքենայից մյուսն են նստում, երբ ինքնաթիռներ են առնում, երբ միլլիոն դոլլարներ արժեցող տներ են կառուցում:
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 05.08.2008, 13:23:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #27
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի
    Ոչինչ էլ չի լինի, ամեն ինչ կմնա նույնը. վատն էլ հենց էտ ա:

  13. #28
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆիստոֆել
    Կարծում ես միայն աշխատավարձ բարձրացնելով հնարավոր է մարդկանց պահե՞լ: Դա մեծագույն մոլորություն է:
    Այսօր Հայաստանում նկատի ունեմ Երևանում աշխատավարձերը արդեն ահագին բարձր են համեմատած մեր քթի տակ ապրող շատ ու շատ ժողովուրդներից: Այսօր Հայաստանում տաքսիստը ամսեկան մի 100.000 մինիմումը ունի: Իսկ ես քեզ կարող եմ ասել որ միլիոնավոր իրաքցիներ, հնդիկներ, պակիստանցիներ ու քրդեր կերազեն այդպիսի աշխատավարձով աշխատել:
    Marduk ջան, չգիտեմ քրդերն ու պակիստանցիները ոնց, բայց վերջերս, ավելի ստույգ մի ամիս առաջ, բախտ եմ ունեցել շփվել իրաքցի գիտնականների հետ։ Մինչև նրանց գալը պատկերացնում էինք, որ դիմավորելու ենք ինչ որ խեղճ ու կրակ մարդկանց, էկան, պարզվեց, որ խեղճ ու կրակը մենք ենք։ Երբ գնացին մեր գիտական կազմակերպությունները էքսկուրսիա, իրենց շեֆը իրենց ամոթանք տվեց, որ տեսեք, հայերը ինչքան հետ են մեզանից տեխնիկայով, բայց ավելի շատ գիտական հրապարակումներ ունեն միջազգային ամսագրերում, քան՝ դուք։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե որքան է ստանում Իրաքի պետական համալսարանի շարքային պրոֆեսորը, պարզվեց, որ միջինում 10հազար ԱՄՆ դոլար։
    When life gives you lemons, make lemonade

  14. #29
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    ......

    Նորանկախ Հայաստանում մինչև հիմա եղել են իշխանափոխություններ, բայց չեն եղել Գաղափարախոսական մեծ հեղափոխություններ: 1995-ից սկսած Հայաստանում գերիշխում է ամենացինիկ ու բարբարոս Փողի գաղափարախոսությունը, լիբերալիզմ անվան տակ դիմակավորված:
    Այն ժողովրդի կողմից չի ընդունվել: Վկան 1995-ի ու 2005-ի ԿԵՂԾ սահմանադրական հանրաքվեները:

    Ու վաղ թե ուշ ես գիտեմ, ես հավատում եմ որ այս գաղափախոսությունը տապալվելու է Հայաստանում: Եվ ոչ միայն Հայաստանում այլ ընդանրապես Աշխարհի բազմաթիվ անկյուններում:

    Ի դեպ եթե ԼՏՊ-ն պարտվի ապա ինքն է մեղավոր: Նա չի հասկանում մի տարրական բան: Բուրժուական հեղափոխությունների դարը արդեն անցել է.... Եվ նա իրականում ՉՈՒՆԻ աջակիցներ Աշխարհում: Հիմա նախապատրաստվում է լրիվ այլ տիպի գաղափարներ:

    Մեկ մեկ լսեք ինչ է ասում Ալբերտ Գորը:
    "Գաղափարական մեծ հեղափոխություն" եղավ 17 թվին ռուսաստանում, հետո Չինաստանում, Կուբայում և այլն դրանք 19րդ դարի մարքսիստական գաղափարների վրա էին հիմնված: Հարցն այստեղ ոչ թե գաղափարախոսությունն է այլ դրա միակ լինելը և պարտադրված լինելը: "Գաղափարական մեծ հեղափոխություն" հասկացությունն արդեն ժամանակավրեպ է և դրա արդյունքները շատ լավ էլ հայտնի են: Գաղափարախոսությամբ հասարակություն չեն կառուցում այլ ճնշում են հասարակությանը և դնում հսկողության տակ: Արի այսպես ասեմ, "ես թքած ունեմ բոլոր գաղափարախոսությունների վրա. ես ունեմ իմը, չեմ պարտադրում այն ոչ մեկին և ոչ էլ թույլ կտամ որևէ մեկը ինձ պարտադրի իրենը…և իմ այս իրավունքը օրենքով է պաշտպանված" և այս իրավունքն ունի հասարակության յուրաքնչյուր անդամ, նա կարող է դրանից չօգտվել, բայց ոչ ոք իրավունք չունի նրան զրկելու այդ իրավունքից…սա էլ քեզ "Գաղափարական մեծ հեղափոխություն"

    Առաջին հերթին սա ԼՏՊ-ի պարքարը չի, որ նա պարտվի. եթե նա պարտվեց այս ռեժիմը շարունակվելու է և կարծում եմ հստակ է թե ով է տուժելու: Նա հանգիստ ու բարեկեցիկ կյանքի միայն մեկ տարբերակ չունի, դրանք բազմաթիվ են, այնպես որ եթե դու այս պայքարը համարում ես ԼՏՊ-ի պայքար ուրեմն չպիտի մասնակցես դրան…Երկրորդ, Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխություն չի լինում, էդ որտեղից եկավ…Հայաստանում համակարգի և օրենքի բացակայություն չկա, այլ կա մի վարչախումբ որն արհամարում է գոյություն ունեցող օրենքները և կոռումպացրել է ամբողջ կառավարական համակարգը, սա է խնդիրը…Հեղափոխություն կարող է լինել մի երկրում որտեղ օրինական իշխանափոխման մեխանիզմներ չկան (ընտրություններ), այսինքն միապետություն է բառիս բուն իմաստով և կամ էլ երկրում ռազմա-ոստիկանական դիկտատուրա է, այսինքն մեխանիզմը կա բայց չի աշխատում: Այս դեպքերում է որ հեղափոխությունը լինում է իշխանափոխության միակ ձևը…հիմա երբ որևէ մեկն օգտագործում է "հեղափոխություն" տերմինը նա մեր երկիրն իրավամբ դասում է վերը նշված տեսակների շարքում:

    ԼՏՊ-ին "Աշխարհում աջակիցներ" պետք չեն, նրան իր երկրում իր ժողովրդի աջակցությունն է պետք, ինչպես նա բազմիցս է նշել (տես մամլո ասուլիսը Ա1+ youtube-ի կայքում)…"Աշխարհում աջակիցներ" փնտրելը ՍՍ-ին է հատուկ:

  15. #30
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Հազիվ սկսել են աշխատել, կամք ու ձեռագիր կա. այս Կառավարությունը դուրս գալիս է. պիտի որ ավելի լավ լինի...
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.02.2015, 14:34
  2. Հա՞րդ, չլինի՞ ծնունդդ ա
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 15.04.2012, 23:34
  3. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն
    Հեղինակ՝ Լ.յ.ո.վ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 454
    Վերջինը: 29.03.2010, 21:53
  4. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •