User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդանրապես ապագան ոչ մեկ չի կարող կանխատեսել կամ կանխագուշակել, ապագան իռացիոնալ երևույթ է, այն չես կարող հաշվարկել և երբեք չգիտես թե ինչ կարող է լինել ապագայում…
    Ես ներկա իրավիճակը կհամեմատեմ ճանապարհի հետ, որով մենք քայլում ենք…
    Այդ ճանապարհը վատ, դժվար և վտանգավոր ճանապարհ է, բայց ժամանակի ընթացքում, քայլելով այդ ճանապարհով, սկսում ես այն ավելի լավ ճանաչել, կամաց կամաց սկսում ես ճանաչել նրա էությունը, նրա լավ և վատ կողմերը, վատ կողմերի դեմ պայքարելու ձևերը, դժվարությունները շրջանցելու ձևերը, ինչ-որ չափով սկսում ես պատկերացնել թե ինչ կարելի է սպասել այդ ճանապարհից և այլն…
    Հանկարծ ճանապարհի վրա հայտնվում է մի գող, որը քեզ ճանապարհի ամենա սկզբում մի լավ քցել ու թալանելա, ու ասումա, "մի գնա այս ճանապարհով, ես քեզ լավ ճանապարհով կտանեմ"… հիմա հավատա՞նք այդ գողին մտածելով, որ կարողա այս անգամ չխա՞բի - իհարկե ոչ…
    Ներկա ճանապարհը ՎԱՏ ճանապարհ է, բայց Լևոնի ճանապարհը ԱՊԱԳԱՆ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԴՆՈՂ ճանապարհ է…
    Ամեն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Աչքի առաջ ունենալով անցած 10 տարիներն ու նարկայիս իշխանությունների որդեգրած ներքին և արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան, եթե Շարժմանը չհաջողվի պարտադրել արտահերթ խորհրդարանական և հախագահական ընտրություններ:
    Աչքի առաջ ունենալով Հայաստանի վերջին 3000 տարվա պատմությունը կարող եմ ասել, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական Ոգին դեռ երկար է ցնցելու այս ապազգային պետականության հիմքերը....
    Վերջին 15 տարում սա արդեն 3-րդ մեծ ժողովրդական ընդվզումն է: Այնպես որ եթե հիմա բան չստացվի ապա մի 3-6 տարի հետո նորից է լինելու Ընդվզում:

    Նորանկախ Հայաստանում մինչև հիմա եղել են իշխանափոխություններ, բայց չեն եղել Գաղափարախոսական մեծ հեղափոխություններ: 1995-ից սկսած Հայաստանում գերիշխում է ամենացինիկ ու բարբարոս Փողի գաղափարախոսությունը, լիբերալիզմ անվան տակ դիմակավորված:
    Այն ժողովրդի կողմից չի ընդունվել: Վկան 1995-ի ու 2005-ի ԿԵՂԾ սահմանադրական հանրաքվեները:

    Ու վաղ թե ուշ ես գիտեմ, ես հավատում եմ որ այս գաղափախոսությունը տապալվելու է Հայաստանում: Եվ ոչ միայն Հայաստանում այլ ընդանրապես Աշխարհի բազմաթիվ անկյուններում:

    Ի դեպ եթե ԼՏՊ-ն պարտվի ապա ինքն է մեղավոր: Նա չի հասկանում մի տարրական բան: Բուրժուական հեղափոխությունների դարը արդեն անցել է.... Եվ նա իրականում ՉՈՒՆԻ աջակիցներ Աշխարհում: Հիմա նախապատրաստվում է լրիվ այլ տիպի գաղափարներ:

    Մեկ մեկ լսեք ինչ է ասում Ալբերտ Գորը:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  3. #3
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Նորանկախ Հայաստանում մինչև հիմա եղել են իշխանափոխություններ, բայց չեն եղել Գաղափարախոսական մեծ հեղափոխություններ:

    Գաղափարական հեղափոխություններ չեն լինում ,լինում է վերաիմաստավորում ,այդ ճանապարհով հիմա գնում է կառավարությունը խնդիրը այն է թե՞ ճանապարհը կտանի դեպի սոցիալական ազատություն
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 04.08.2008, 23:00:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորանկախ Հայաստանում մինչև հիմա եղել են իշխանափոխություններ, բայց չեն եղել Գաղափարախոսական մեծ հեղափոխություններ:

    Գաղափարական հեղափոխություններ չեն լինում ,լինում է վերաիմաստավորում ,այդ ճանապարհով հիմա գնում է կառավարությունը խնդիրը այն է թե՞ ճանապարհը կտանի դեպի սոցիալական ազատություն
    Ընդհանուր ասած, մեզ պետք է համակարգային փոփոխություն: ԵՎ ակտիվ ագիտացիա: Իսկ իշխանափոխությունը, դա պարզապես գործող անձաց փոփոխություն է , դա մեզ պետք չէ, մեզ պետք է այդ անձաց գործողությունները փոխել, ստիպել ենթարկվել ընդհանուր համակարգին, օրենքին, սահմանադրությանը: Պետք է ստեղծվի հզոր, կայուն, ճկուն համակարգ, որտեղ մեկ անձը, կամ նույնիսկ խումբը անզոր լինի ընդհանուր համակարգում իր կամքը թելադրելու կարողությունից: Իմ կարծիքով մենք դրան կհասնենք:
    էսպես չի մնա

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    արտագաղթ..բայց ինչպես կասեր..բանը դրան չի հասնի... այսինքն արտագաղթին, քանզի իշխանափոխություն կլինի...
    իսկ եթե ես ասեմ..լավ չասեմ...

  6. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    արտագաղթ.....
    Լիովին համաձայն եմ և դա բոլորը չէ, ինձ թվում է վիճակը շատ ավելի տագնապալի է քան մենք պատկերացնում ենք…հարցն այստեղ միայն լավ ապրելն ու կաշառակերությունը չէ, այլ Հայաստանը տարածաշրջանում որպես գործոն դադարում է գոյություն ունենալ: Բացատրեմ…Ղազախստանն արդեն միացավ ԲԹՋ նավթատարին, կառուցվում է Հայաստանը շրջանցող երկաթգիծ, Ռուսների հարաբերություննրն ազերիների հետ կարծես ջերմանում են, իսկ սրա դեմ մենք Գյուլին ֆուտբոլ նայելու ենք կանչում առանց հասկանալու որ նախ հարաբերություններն են լավացնում հետո ֆուտբոլ նայում, հակառակ դեպքում դրան ասում են կաշառք: Ճիշտը որ ասենք սրանք ոչ էլ մտադիր են որևէ հարցը լուծելու… ոչ էլ իրենց ձեռք է տալիս լուծելու այդ խնդիրները, հակառակ դեպքում նրանք մինչև հիմա իրական քայլեր կձեռնարկեին այդ ուղությամբ…մեզ շրջանցող ծրագրերը գնալով շատանալու են, իսկ մենք վերածվելու ենգ տերիտորիայի, որն իրենից միայն փորձանք կարող է ներկայացնել…Եթե այս ամենը շարունակվի և ժողովուրդը չկարողանա իշխանությունը փոխել, ապա ամեն մարդ սկսելու է իր գլխի ճարը տեսնել ու երկրից "թռնել"…այս վիճակով մեր երկիրը լուրջ տնտեսական մրցակցության չի դիմանա, մեր երկիրը 3 միլիոն բնակչության համար աշխատատեղեր չի կարող ստեղծել, որովհետև մենք այդ ռեսուրսը չունենք, իսկ աշխատուժը գնում է այնտեղ որտեղ գործ կա (վճարվող իհարկե)…էս վիճակում մենք նույնիսկ Ռուսաստանին պետք չենք
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 05.08.2008, 07:22:

  7. #7
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Բացի դրանից, եթե Հայաստանը արդեն ամբողջովին "պատկանում" է ռուսներին, իրենց ինչին է պետք, որ մեզ իր կողքը պահելու ջանքեր թափի՞՞՞ Ինչ կուզի կանի
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. #8
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքի առաջ ունենալով Հայաստանի վերջին 3000 տարվա պատմությունը կարող եմ ասել, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական Ոգին դեռ երկար է ցնցելու այս ապազգային պետականության հիմքերը....
    Վերջին 15 տարում սա արդեն 3-րդ մեծ ժողովրդական ընդվզումն է: Այնպես որ եթե հիմա բան չստացվի ապա մի 3-6 տարի հետո նորից է լինելու Ընդվզում:

    Նորանկախ Հայաստանում մինչև հիմա եղել են իշխանափոխություններ, բայց չեն եղել Գաղափարախոսական մեծ հեղափոխություններ: 1995-ից սկսած Հայաստանում գերիշխում է ամենացինիկ ու բարբարոս Փողի գաղափարախոսությունը, լիբերալիզմ անվան տակ դիմակավորված:
    Այն ժողովրդի կողմից չի ընդունվել: Վկան 1995-ի ու 2005-ի ԿԵՂԾ սահմանադրական հանրաքվեները:

    Ու վաղ թե ուշ ես գիտեմ, ես հավատում եմ որ այս գաղափախոսությունը տապալվելու է Հայաստանում: Եվ ոչ միայն Հայաստանում այլ ընդանրապես Աշխարհի բազմաթիվ անկյուններում:

    Ի դեպ եթե ԼՏՊ-ն պարտվի ապա ինքն է մեղավոր: Նա չի հասկանում մի տարրական բան: Բուրժուական հեղափոխությունների դարը արդեն անցել է.... Եվ նա իրականում ՉՈՒՆԻ աջակիցներ Աշխարհում: Հիմա նախապատրաստվում է լրիվ այլ տիպի գաղափարներ:

    Մեկ մեկ լսեք ինչ է ասում Ալբերտ Գորը:

    Եթե կարծում ես, որ ԼՏՊ - ը տարրական բաներ չի հասկանում, ապա սխալվում ես, սխալվում ես նաև նրանում, որ նա չունի աջակիցներ աշխարհում… Նա այնպիսի աջակիցներ ունի, որոնք քաղաքականության մեջ առնվազն 3000 տարվա փորձ ունեն և տիրապետում են ժողովուրդների վրա իշխանություն վերցնելու և նրանց տիրանալու դարերով փորձված շատ մեթոդների… Այդ մեթոդները այսօր (և ոչ միայն) կիրառվում են հայ ժողովրդի վրա…

  9. #9
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կարծում ես, որ ԼՏՊ - ը տարրական բաներ չի հասկանում, ապա սխալվում ես, սխալվում ես նաև նրանում, որ նա չունի աջակիցներ աշխարհում… Նա այնպիսի աջակիցներ ունի, որոնք քաղաքականության մեջ առնվազն 3000 տարվա փորձ ունեն և տիրապետում են ժողովուրդների վրա իշխանություն վերցնելու և նրանց տիրանալու դարերով փորձված շատ մեթոդների… Այդ մեթոդները այսօր (և ոչ միայն) կիրառվում են հայ ժողովրդի վրա…
    Միանշանակ: Պարզապես հայերի վրա ոչ մի ստանդարտ տարբերակ չի աշխատում: Տղերքը ահագին պետքա տանջվեն, որ մի բան ստացվի մոտները:
    էսպես չի մնա

  10. #10
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կարծում ես, որ ԼՏՊ - ը տարրական բաներ չի հասկանում, ապա սխալվում ես, սխալվում ես նաև նրանում, որ նա չունի աջակիցներ աշխարհում… Նա այնպիսի աջակիցներ ունի, որոնք քաղաքականության մեջ առնվազն 3000 տարվա փորձ ունեն և տիրապետում են ժողովուրդների վրա իշխանություն վերցնելու և նրանց տիրանալու դարերով փորձված շատ մեթոդների… Այդ մեթոդները այսօր (և ոչ միայն) կիրառվում են հայ ժողովրդի վրա…
    Ես էլ եմ էդ կարծիքին: Արա դե Հիտլերը ճիշտ էր էլի:
    Իսկ ի՞նչ է նշանակում Իսրայել…

  11. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    ......

    Նորանկախ Հայաստանում մինչև հիմա եղել են իշխանափոխություններ, բայց չեն եղել Գաղափարախոսական մեծ հեղափոխություններ: 1995-ից սկսած Հայաստանում գերիշխում է ամենացինիկ ու բարբարոս Փողի գաղափարախոսությունը, լիբերալիզմ անվան տակ դիմակավորված:
    Այն ժողովրդի կողմից չի ընդունվել: Վկան 1995-ի ու 2005-ի ԿԵՂԾ սահմանադրական հանրաքվեները:

    Ու վաղ թե ուշ ես գիտեմ, ես հավատում եմ որ այս գաղափախոսությունը տապալվելու է Հայաստանում: Եվ ոչ միայն Հայաստանում այլ ընդանրապես Աշխարհի բազմաթիվ անկյուններում:

    Ի դեպ եթե ԼՏՊ-ն պարտվի ապա ինքն է մեղավոր: Նա չի հասկանում մի տարրական բան: Բուրժուական հեղափոխությունների դարը արդեն անցել է.... Եվ նա իրականում ՉՈՒՆԻ աջակիցներ Աշխարհում: Հիմա նախապատրաստվում է լրիվ այլ տիպի գաղափարներ:

    Մեկ մեկ լսեք ինչ է ասում Ալբերտ Գորը:
    "Գաղափարական մեծ հեղափոխություն" եղավ 17 թվին ռուսաստանում, հետո Չինաստանում, Կուբայում և այլն դրանք 19րդ դարի մարքսիստական գաղափարների վրա էին հիմնված: Հարցն այստեղ ոչ թե գաղափարախոսությունն է այլ դրա միակ լինելը և պարտադրված լինելը: "Գաղափարական մեծ հեղափոխություն" հասկացությունն արդեն ժամանակավրեպ է և դրա արդյունքները շատ լավ էլ հայտնի են: Գաղափարախոսությամբ հասարակություն չեն կառուցում այլ ճնշում են հասարակությանը և դնում հսկողության տակ: Արի այսպես ասեմ, "ես թքած ունեմ բոլոր գաղափարախոսությունների վրա. ես ունեմ իմը, չեմ պարտադրում այն ոչ մեկին և ոչ էլ թույլ կտամ որևէ մեկը ինձ պարտադրի իրենը…և իմ այս իրավունքը օրենքով է պաշտպանված" և այս իրավունքն ունի հասարակության յուրաքնչյուր անդամ, նա կարող է դրանից չօգտվել, բայց ոչ ոք իրավունք չունի նրան զրկելու այդ իրավունքից…սա էլ քեզ "Գաղափարական մեծ հեղափոխություն"

    Առաջին հերթին սա ԼՏՊ-ի պարքարը չի, որ նա պարտվի. եթե նա պարտվեց այս ռեժիմը շարունակվելու է և կարծում եմ հստակ է թե ով է տուժելու: Նա հանգիստ ու բարեկեցիկ կյանքի միայն մեկ տարբերակ չունի, դրանք բազմաթիվ են, այնպես որ եթե դու այս պայքարը համարում ես ԼՏՊ-ի պայքար ուրեմն չպիտի մասնակցես դրան…Երկրորդ, Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխություն չի լինում, էդ որտեղից եկավ…Հայաստանում համակարգի և օրենքի բացակայություն չկա, այլ կա մի վարչախումբ որն արհամարում է գոյություն ունեցող օրենքները և կոռումպացրել է ամբողջ կառավարական համակարգը, սա է խնդիրը…Հեղափոխություն կարող է լինել մի երկրում որտեղ օրինական իշխանափոխման մեխանիզմներ չկան (ընտրություններ), այսինքն միապետություն է բառիս բուն իմաստով և կամ էլ երկրում ռազմա-ոստիկանական դիկտատուրա է, այսինքն մեխանիզմը կա բայց չի աշխատում: Այս դեպքերում է որ հեղափոխությունը լինում է իշխանափոխության միակ ձևը…հիմա երբ որևէ մեկն օգտագործում է "հեղափոխություն" տերմինը նա մեր երկիրն իրավամբ դասում է վերը նշված տեսակների շարքում:

    ԼՏՊ-ին "Աշխարհում աջակիցներ" պետք չեն, նրան իր երկրում իր ժողովրդի աջակցությունն է պետք, ինչպես նա բազմիցս է նշել (տես մամլո ասուլիսը Ա1+ youtube-ի կայքում)…"Աշխարհում աջակիցներ" փնտրելը ՍՍ-ին է հատուկ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.02.2015, 14:34
  2. Հա՞րդ, չլինի՞ ծնունդդ ա
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 15.04.2012, 23:34
  3. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն
    Հեղինակ՝ Լ.յ.ո.վ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 454
    Վերջինը: 29.03.2010, 21:53
  4. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •