Elmo ջան, իմ համոզմամբ՝ Քոչարյանը ինքն է իրեն «կայացրել»՝ հոկտեմբերի 27-ով և դրան հաջորդող մյուս սպանություններով՝ ընդհուպ մինչև մարտի մեկը: «Բերվելու» առաջին տարին, ինչքան հիշում եմ, նա Անգլիայի թագուհու կարգավիճակում էր, նույնիսկ ինքն էր իր վրա ծիծաղում, որ ինքը Հայաստանում դիտորդ է: Հետո զգաց, որ կարելի է արյուն թափելով շատ առաջ գնալ, ու սկսվե՜ց... Քոչը դարձավ «միակ տղամարդ»: Ասածս ինչ է. նրա՝ վարչապետ նշանակվելիս ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ նա կարող է էսպիսի արնախում գազան դառնալ: