Elmo-ի խոսքերից
տեսականորեն
Իշխանությունը՝ դա խելացի, բանիմաց և պատրիոտ մարդկանց խումբ է, կոնկրետ օրենքով սահմանված իերարխիայով, ըստ պաշտոնների դասակարգված, որոնց սահմանադրական կարգով ընտրում է ժողովուրդը, կամ նշանակում ընտրյալ խելացի, բարձր պաշտոնյան, որպեսզի նրանք ծառայեն ժողովրդին:
ՀՀ -ում իշխանությունը՝ դա կոնկրետ զոռբա ու հարուստ տզրուկների հավաքածու է, որոնց մի մեշոկ ալյուրով կամ մի բանկա ձեթով, որոշ դեպքերում նաև 5000 դրամով ընտրում է ժողովուրդը, իսկ վերը նշված պայմաններին չհամաձայնվող ժողովրդի փոխարեն՝ հենց րիենք տզրուկները, որպեսզի վերշիններս իրենց ծառայացնեն ժողովրդին: Տվյալ դեպքում սահմանադրական կարգը, օրենքով սահմանված իերարխիան ու առհասարակ բոլոր օրենքները հօդս են ցնդում՝ սահմանադրության ձեռնարկի տպագիր օրինակներին թողելով միայն 1 կիրառություն. այն է զուգարանի թուղթ:
տեսականորեն
իշխանափոխությունը տզրուկների փոխարինումն է խելացի մարդկանով:
Հաշվի առնելով որ ես տեսել եմ ՀՀ-ի(կոնկրետ 3-րդ Հ-ի) բոլոր իշխանությունները և միշտ էլ ականատես եմ եղել ձեթի ու ալյուրի միջոցով ձայնի վաճառքին(Բացառությամբ 1991թ -ի նախագահական ընտրությունները), կարող եմ բավականին հիմնավորված նշել, որ ՀՀ-ում միշտ էլ տզրուկների իշխանություն ա եղել: Մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց հիմնականում հենց տզրուկների իշխանություն:
Հետևաբար
իշխանափոխությունը ՀՀ-ում նշանակում է ներկա տզրուկներին փոխել առաջվա տզրուկների հետ, որովհետև ներկա տզրուկները մինչև մահ են ծծում մարդկան արյունը, առաջվանները էլի մի քանի կաթիլ թողնում էին:
Էջանիշներ