Հա, համաձայն եմ, ճիշտ ես: Ընտրատեղամասերում չեն ծեծում, ես էլ կյանքումս տենց բան չեմ տեսել:
Ուղղակի ընտրատեղամասի կողքում են ծեծում, քվեասենյակից դուրս, իրանց ջիպերի մեջ, ընտրատեղամասից հեռու: Ընտրատեղամասում չեն ծեծում:
Եթե դու ակումբը չկարդայիր, այս մտքիցդ հետո կմտածեի, որ խուլ ես և վատ տեսողություն ունես: Հիմա տեսողությանդ հետ խնդիրները բացառում ենք, մնում ա առաջինը:
Лучше Гор могут быть только Горы.
Հակոբ ջան, կներես, բայց դու երևի Աշոտ Երկաթի ժամանակներում ես Հայաստանում ապրել: Կամ էլ՝ ձեր թաղը առանձնակի դաժանությամբ տեղեկատվական շրջափակման էր ենթարկված: Չեմ բացառում, իհարկե, որ երբեք ո՛չ տեսել ես և ո՛չ էլ՝ լսել ծեծերի, ահաբեկումների, կաշառքների, լցոնումների մասին, սակայն այդ վարկածը խոսում է ոչ թե հօգուտ Հայաստանի ընտրական համակարգի, այլ՝ ի վնաս քո աուդիովիզուալ ունակությունների:
Չէ, իրոք, որպես զրուցակից՝ ինձ համար խիստ հետաքրքիր է, թե երբ ես Հայաստանից մեկնել և երբ ես վերջին անգամ եղել այստեղ: Եթե գաղտնիք չէ, ասա՛:
Հուսով եմ՝ բարդ չեմ գրում:
DIXIcarpe noctem
Mephistopheles (29.01.2009), Տրիբուն (29.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ