Բարձիթողի մի այգի, ուր արդեն քանի տարի ոչ մի երեխա չի խաղում, ոչ մի ուրախ դեմք չէր երեվում: Եվ գուցե դրա համար էլ Աղջիկը որոշեց հենց այս այգում նստել: Շատ գեղեցիկ էր նա. ծով կապույտ աչքեր, իսկ երկար վարսերը ալիքվել էին նրա ճերմակաթույր ուսերին, բայց այնուամենայնիվ նրա մեջ ինչ-որ վանող բան կար: Այո՛, դենքն էր…. այն չէր ժպտում: Հանկարծ մի Տղա զգուշորեն նստեց նրա կողքին, լայն ժպիտը դեմքին: Նա ժպտում էր ու նայում Աղջկան:
Ա: Ինչո՞ւ եք ժպտում:
Տ: Ձեզ համար:
Ա: Ես ձեզ չեմ խնդրել:
Տ: Ես ժպիտներ եմ վաճառում:
Ա: Ես դրանով չեմ հետաքրքրվում:
Տ: Իմ կարծիքով ձեզ պետք է մեկը:
Ա: Բոլորովին:
Մի քանի րոպե երկուստեք լռուտյուն տիրեց: Տղան կրկին սկսեց ժպտալ, որ Աղջիկը նորից հարցրեց.
Ա: Ի՞նչ կա ժպտալու:
Տ: Շուրջդ նայի՛ր. հիյասքանչ օր է, երփներանգ ծաղիկներ ու դեռափթիթ ծառեր, որոնք ժպտում են մեզ: Դե, լսի՛ր այս թռչյունների գեղահնչյուն ծլվլոցը. Հիմա նրանք մեկին ժպիտ կնվիրեն: Ա~խ որքան կուզեի թռչյուն լինել, անվերջ սավառնել….
Ա: Օդաչու դարձիր :
Տ: Չեմ կարող: Ես պետք է ժպիտներ վաճառեմ:
Ա: Ինչո՞ւ:
Տ: Ապրելու համար: Դե, ինչ կվերցնե՞ս
Ա: Այո՛, տու՛ր մեկը:
Տ: Բայց գիտես այն շատ թանկ է:
Ա: Իմ գրպանին հարմար է:
Տ: Կասկածում եմ:
Ա: Տու՛ր ինձ:
Տ: Նախ վճարիր:
Ա: Ի՞նչ արժե:
Տ: Մեկ ժպիտ:
Ա: Ի՞նչ:
Տ: Ժպիտի արժեքը մեկ ժպիտ է: Դե, ի՞նչ արդյո՞ք հարմար է:
Ա: Այո՛, տու՛ր այն:
Աղջիկը ժպտաց:
Ա: Դե տու՛ր:
Բայց կողքին այլևս ոչ մեկին չգտավ:
Մի քանի ժամ անց Աղջիկը նստեց իր ընկերուհու կողքին, ով նույնպես տխուր նստած էր:Նստեց և սկսեց ժպտալ: Ընկերուհին հարցրեց.
Ը: Ինչո՞ւ ես ժպտում:
Ա: Ես ժպիտներ եմ վաճառում ապրելու համար….
http://www.akumb.am/images/smilies/smile.gif