ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած վեց ընկերություններից նախաորակավորման փուլ են անցել երեքը` Orange, (պատկանում է France Telecom-ին (Ֆրանսիա), CEO Blackrock Communications-ը (կոնսորցիում` Անգլիա եւ Իռլանդիա), M$A Tele2 AB-ն (Շվեդիա):
Հաղորդագրության մեջ նշվում է, որ թեեւ նախօրոք մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել 17 ընկերություններ, դրանցից նախաորակավորման փուլն անցնելու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել միայն վեցը՝ Orange (France Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), M$A Tele2 AB (Շվեդիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա) ընկերությունները:
Նոր օպերատորը պետք է զբաղեցնի 055 եւ 095 կոդերը:
Աղբյուր՝ http://www.armtown.com
Էջանիշներ