Պատրաստվում եմ սպասել կարծիքների;
Եթե նոր օպերատորի բաժանորդները գոհ լինեն, կարելի է փորձնական քարտ ձեռք բերել
Փորձի համար կգնեմ։
Կգնեմ քարտ մշտական օգտագործման համար` փոխելով ներկայիս համարս։
Ոչ, չեմ գնի, ինձ Բիլայնը/ՎիվաՍելը բավարար է։
Համար չունեմ, բայց հենց 3-րդ օպերատորը գա, նրանից կգնեմ։
Պատրաստվում եմ սպասել կարծիքների;
Եթե նոր օպերատորի բաժանորդները գոհ լինեն, կարելի է փորձնական քարտ ձեռք բերել
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
ՀԱՂԹԵՑ ORANGE-Ը
Հայաստանում շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորին գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող ճանաչվեց ֆրանսիական Orange ընկերությունը, որը պատկանում է France Telecom-ին: Ինչպես Panorama.am-ին հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյան, այսօր նման որոշում կայացրեց մրցութային հանձնաժողովը: Հայաստանում իր գործունեությունը սկսելու համար այս ընկերությունն ամենամեծ գումարային առաջարկն էր ներկայացրել` 51 մլն 500 հազար եվրո:
Հիշեցնենք, որ նախօրեին բացվել էին այն երեք ընկերությունների առաջարկները, որոնք անցել էին նախաորակավորման փուլ: Բացի Orange-ից, Շվեդական Tele-2 ընկերությունն առաջարկել էր 45 մլն 600 հազար եվրո, իսկ Digicell CEO Blackrock Communications անգլոիռլանդական կոնսորցիումը` 31 մլն 660 հազար:
Ըստ հաստատված կանոնների, Orange-ը պետք է այսօրվանից, այսինքն մրցույթում հաղթողի հայտը հրապարակելուց հետո, 10 օրվա ընթացքում գրանցի տեղական ընկերություն և մի շարք այլ ընթացակարգեր անցնելուց հետո, մինչև դեկտեմբերի 15-ը ստանա վերջնական լիցենզիա:
Նշենք, որ Orange ընկերությանը կտրամադրվի հանրապետության տարածքում հեռահաղորդակցության ցանցի տիրապետման և շահագործման, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառում ցանկացած տեսակի ծառայությունների` ներառյալ շարժական կապի գլոբալ համակարգի` GSM ծառայությունների, 3G համակարգի և ձայնային կամ տվյալների փոխանցման այլ ծառայությունների մատուցման լիցենզիա` համաձայն կիրառվող օրենսդրության:
Բացի այդ, ընկերությանը կհատկացվեն ռադիոհաճախականությունների որոշ տիրույթներ և կտրամադրվեն + 374 (0)55 և + 374 (0)95 կոդերը: Ընկերությունը լիցենզիայի տրման պահից պետք է ունենա 2 տարվա ընթացքում ՀՀ-ում 200 մլն եվրո գումար ներդնելու հնարավորություն, իսկ շահագործման համար նախատեսվող տեխնոլոգիայի և սարքավորումների որակը պետք է ընդունելի լինի ՀՀ կառավարության կողմից:
Աղբյուր` Panorama.am
Ինձ թվում է 3G-ի պատճառը հասկանալի է, թե ինչու է միայն ցանցի ներսում։
Իսկ MMS-ը, կարելի է ասել, միայն ցանցի ներսում չի։ ՎիվաՍել-MTS-ից (ու ցանկացած տեղից) դեպի Բիլայն հնարավոր է ուղարկել MMS այն բանի շնորհիվ, որ Բիլայնը հնարավորություն է ընձեռում ստանալ ՄՄՍ-ներ E-mail-երից։ Ուղղակի պետք է նշել ոչ թե հեռախոսահամարը, այլ այսպես ([email protected]), եւ ուղարկել, որպես Էլ-փոստին ուղարկվող նամակ։
MMS-հաղորդագրություններ – ընդարձակե´ք տեսողական շփման աշխարհագրությունը:
18 սեպտեմբեր 2008
Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Այժմ տեսնել այն, ինչի մասին առաջ կարելի էր միայն պատմել, կարող են «ՎիմպելԿոմ»-ի ընկերությունների խմբի բոլոր բաժանորդները:
Սեպտեմբերի 17-ից «Beeline» կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդները կարող են MMS հաղորդագրություններ փոխանակել «Билайн» (Ռուսաստան), «Մոբիտել» (Ռուսաստան), «URS» (Ուկրաինա), «Կար-Տել» (Ղազախստան), «Յունիտել» (Ուզբեկստան) և «Տակոմ» (Տաջիկստան) բջջային ցանցերի բաժանորդների հետ:
MMS հաղորդագրության ուղարկման արժեքն է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ): MMS հաղորդագրության առավելագույն չափը սահմանափակվում է մինչև 300 Կբ:
Մի քանի օրից Orange ընկերությունը ձեռնամուխ կլինի Հայաստանում իր բջջային ցանցի ստեղծմանը
14:38 • 09.10.08
Մի քանի օրվա ընթացքում Հայաստան կժամանի Orange ընկերության մասնագետների խումբը, որը կզբաղվի հանրապետությունում բջջային կապի ցանցի ստեղծման հարցերով։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հաղորդել է France Telecom-ի ներկայացուցիչ Ժան Միշելը։
Նրա խոսքով` մասնագետների խումբն աշխատանքային մեծ փորձ ունի բջջային կապի նոր ցանցերի ստեղծման գործում, որոնք հնարավորություն ունեն տրամադրել ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում`բարձր արագության ինտերնետ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է գրանցել նաև տեղական ընկերությունը, որն սկզբնական փուլում ուշադրությունը կկենտրոնացնի բջջային կապի տրամադրման վրա։ Ընկերության անվանումը դեռ քննարկվում է, սակայն միանշանակ Հայաստանում կօգտագործվի Orange ապրանքանիշը, ասել է France Telecom-ի ներկայացուցիչը։ Առավել ևս, որ Հայաստանում 2002 թվականից արդեն գործում է Orange Business Service ընկերությունը, որը տվյալների հաղորդման ծառայություններ է մատուցում հայաստանյան խոշոր ընկերություններին և միջազգային կազմակերպությունների հայկական մասնաճյուղերին, ավելացրել է նա։ Պետք է օգտագործել աշխատանքի այդ փորձը`չնայած ստեղծվող բջջային ընկերությունն իր ուշադրությունը կկենտրոնացնի բնակչությանը ծառայությունների տրամադրման վրա։ Թե հատկապես Orange-ը երբ է նախատեսում ձեռնամուխ լինել Հայաստանում ծառայությունների տրամադրմանը`Ժան Միշելը դժվարացել է պատասխանել`հավելելով, որ հանրապետությունում կներդրվեն որակյալ կապի ապահովման համար ամենաառաջատար տեխնոլոգիաները։ Նա նշել է, որ ելնելով մրցույթի պահանջներից` Orange –ը հնարավորություն ունի բջջային կապի ցանցի ստեղծման նպատակով Հայաստանում ներդնել 200 մլն եվրո`ավելացնելով, որ France Telecom խմբի ներդրումների ամենամյա ծավալը կազմում է շուրջ 7 մլրդ եվրո։
tert.am
անունը դզեց Orangeբայց էս պահին ինձ Վիվան լրիվ գոհացնումա գներնել հաստատ էժանանալու են իսկ եթե ծառայություններնել ավելացնեն մյուս օպերատորներնել ձեռները ծալած չեն նստելու...
Կանգնեմ Մասիսի գագաթին թքեմ թուրքի ճակատին
http://hayzone.ucoz.net/
Մի հատ լավ վաննա կընդունեմ, ու հետո մի շիշ լավ գարեջուր կխմեմ…Ի՞նչ եք պատրաստվում անել երրորդ բջջային օպերատորի մուտքից հետո։
երևի այսքանը
![]()
Եթե Օրանժը աշխատելու է այնպես , ինչպես Ֆրասիայում կամ Շվեց. , ապա հոյակապ է, շուտով բոլորս կանցնենք Օրանժի: Տեսնենք...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ