Ի՞նչ ճակատագիր կունենա 3-րդ օպերատորը բջջային կապի ոլորտում։ Մի՞թե կգտնվի այնքան բաժանորդ, որ այդ օպերատորը չսնանկանա։ Կամ կգտննվե՞ն մադիկ, ովքեր կփոխեն իրենց Beeline-ի կամ ՎիվաՍելի համարը, հանուն նոր օպերատորի։
Փորձի համար կգնեմ։
Կգնեմ քարտ մշտական օգտագործման համար` փոխելով ներկայիս համարս։
Ոչ, չեմ գնի, ինձ Բիլայնը/ՎիվաՍելը բավարար է։
Համար չունեմ, բայց հենց 3-րդ օպերատորը գա, նրանից կգնեմ։
Ռամշտայն ջան էս տիպի թեմա արդեն կա:
Իմաստ չկա, թող մի հատ էդ ֆիրման դուրս գա, քարտերը հանի վաճառքի, իրա փաթեթները առաջարկի նոր կորոշենք, թե չէ էս հարցումդ արժեք չունի:
էս էլ մյուսը՝http://www.akumb.am/showthread.php?t...BF%D5%B8%D6%80
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած վեց ընկերություններից նախաորակավորման փուլ են անցել երեքը` Orange, (պատկանում է France Telecom-ին (Ֆրանսիա), CEO Blackrock Communications-ը (կոնսորցիում` Անգլիա եւ Իռլանդիա), M$A Tele2 AB-ն (Շվեդիա):
Հաղորդագրության մեջ նշվում է, որ թեեւ նախօրոք մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել 17 ընկերություններ, դրանցից նախաորակավորման փուլն անցնելու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել միայն վեցը՝ Orange (France Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), M$A Tele2 AB (Շվեդիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա) ընկերությունները:
Նոր օպերատորը պետք է զբաղեցնի 055 եւ 095 կոդերը:
Աղբյուր՝ http://www.armtown.com
ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ 3G ՑԱՆՑ:
Հոկտեմբերի վերջին հայտնի կդառնա Հայաստանի բջջային կապի շուկայում 3-րդ օպերատորի անունը, որին գործունեության լիցենզիա կտրամադրվի 15 տարի ժամկետով: Բջջային կապի ծառայություններ մատուցելու համար նոր օպերատորին կտրամադրվեն 055 եւ 095 կոդերը:
Համաձայն առաջադրված պայմանների` նախաորակավորման փուլն անցնելու համար մրցույթին մասնակից ընկերությունը պետք է հավաստեր, որ ի վիճակի է Հայաստանի բջջային կապի շուկայում 2 տարվա ընթացքում իրականացնել առնվազն 200 մլն եվրոյի ներդրումներ: Ընդ որում, շահագործման համար նախատեսվող տեխնոլոգիաների եւ սարքավորումների որակը պետք է ընդունելի լիներ Հայաստանի կառավարության համար:
Բացի դրանից` հաղթող ընկերությունը ոչ միայն 2 տարվա ընթացքում պետք է կարողանար բջջային կապի ծառայություններ մատուցել Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում, այլեւ պետք է կարողանար 3G ծառայություններ ապահովել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: Իսկ գործունեության արդեն 3-րդ տարում նոր օպերատորը բջջային կապի ծածկույթ պետք է ունենա առնվազն 200 գյուղերում եւ Երեւան-Վրաստան-Իրան տրանսպորտային մայրուղու 85 տոկոսում:
Բնականաբար, մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած ոչ բոլոր ընկերություններն էին պատրաստ նման ծավալի ներդրումների` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մեր երկրում արդեն իսկ գործունեություն են իրականացնում 2 բավական հայտնի ընկերություններ:
Թեեւ ի սկզբանե բջջային կապի երրորդ օպերատորի հիմնական հավակնորդը համարվում էր ռուսական «Մեգաֆոն» ընկերությունը, այնուհանդերձ, վերջինս չմասնակցեց մրցույթին: Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած 2 ռուսական ընկերություններից միայն մեկը ներկայացրեց իր փաթեթը: Սակայն հանձնաժողովը դա բավարար չհամարեց 2-րդ փուլ անցնելու համար:
Հանձնաժողովը իրականում այնքան էլ նպատակահարմար չէր համարում բջջային կապի շուկայում երրորդ ռուսական ընկերության հայտնվելը, քանի որ, չնայած գործող մրցակցային բարենպաստ հարաբերություններին, սա կարող է նաեւ վտանգ ներկայացնել շուկայի համար: Նկատի ունենալով այս հանգամանքը հանձնաժողովը հատուկ պահանջ էր ներկայացրել մրցույթի մասնակիցներին, ըստ որի` նրանք պետք է կապ չունենային շուկայի այսօրվա մասնակիցների հետ:
Աղբյուր` yekir.am։
Տները ծախելու եմ գնամ ամերիկաԻ՞նչ եք պատրաստվում անել երրորդ բջջային օպերատորի մուտքից հետո։![]()
Արդեն Օրանժը չի՞...
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
France-Telecom: Էսօր դիմավորել-ճամփու եմ դրել: Դրանց շեֆը ոնց որ գնդլիկ-բոքոնիկ լիներ:
Ինչ եմ պատրաստվում անե՞լ: Գները համեմատել ու ընտրել ամենաէժանն ու որակովը, բնականաբար:
DIXIcarpe noctem
Ախր թե MMS, թե 3G-ն իրենց իմաստը կորցնում են, երբ միայն իրենց ցանցի ներսում են: Հուսով եմ նոր օպերատորի գալու հետ մեկտեղ այս բացերը կշտկվեն:
Արմենթելի մահն եկել է: Սկզբից Վիվասելը բաժանորդների մի մասին տարավ (այդ թվում և ինձ), հիմա էլ Օրանժը մնացածին կտանի, թե չէ հիմա համարյա բոլորը օգտվում են բջջային կապից, այնպես որ հույսները չօգտվող մասսան չի:
Երևի վիվայիի հետ ես շփոթում![]()
եթե վիան սենց էշի ականջին քնի..(մատուցաց ցառաըությունների ցանկի աղքատության պատճառով) հաստատ իրա վերջնա եկել, բայց դե օգուտը մերնա, ընտրություննա մեծանում։
Երևի գները մի քիչ էլ կիջնի![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ