Մեջբերում Beeline Grigor-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, շատ ճիշտ ա.....
Դասատուները շաատ կապված են աշակերտների հետ, ու ծնողների հետ.
Ամեն օր զանգում են ծնողին, տեղեկանա թե խի երեխեն դասի չի, խի չի սովորել,.
Հետո ընդեղ որ չես պատասխանում դաս, պարտք ես մնում ու անպայման պիտի պատասխանես, դասատռուները շաատ զարգաց են, համել 8-րդ դասարանում իրանց տանում են արտասահման....բա

Ես շատ բան չգիտեմ Հայատանում գործող դպրոցի մասին:

Գուցե դրական բաներ կան ուսուցման մեթոդների, ուսուցիչների մակարդակի առումով (էլ չեմ ասում հայերիս համար այդքան բաղձալի արտասահման գնալը), բայց նման դպրեցները չեն կարող զերծ մնալ իրենց հիմնադիրների (այս դեպքում` Ռ. Շտայների) ուսմունքի քարոզչությունից:

Եվրոպայում օրինակ, այս դպրոցի նկատմամբ տարբեր կարծիքներ են հնչում: Նրանք ովքեր ժամանակից շուտ են դուրս գալիս դպրոցից կամ մանկապարտեզից (կան և Վալդորֆյան մանկապարտեզներ), այդ դպրոցներում քարոզվող ուսմունքը համարում են սեկտա:

Չեմ զարմանա, եթե Հայաստանում գործող այս դպրոցը ևս գեղեցիկ քողով (արվեստի, ուսուցում, Եվրոպա մեկնելու հնարավորություն) ծածկված հերթական թակարդը լինի` մեր պատանիների ոտքերի տակ խնամքով տեղադրված: