User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Վալդորֆյան դպրոց

  1. #1
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Վալդորֆյան դպրոց

    Ի՞նչ գիտեք այս դպրոցների մասին։ Ինչքան գիտեմ, երեխաներին կրթելու շատ հետաքրքիր մեթոդ ունեն։ Շատ կուզենայի ավելի մանրամասն դրա մասին իմանալ։

  2. #2
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Այս հոդվածը գտա հետևյալ կայքում՝ http://dpir.mskh.am/arxiv/dpir15-10.html

    Այն ընդհանուր պատկերացում է տալիս Վալդորֆյան դպրոցների մասին։




    Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը


    Ռուդոլֆ Շթայները (1861-1925թ.թ.) գերմանացի գիտնական է, իդեալիստ փիլիսոփա, անթրոպոսֆիայի և վալդորֆյան մանկավարժության հիմնադիրը:

    Անթրոպոսոֆիան հունարենից թարգմանաբար նշանակում է մարդիմացություն:

    Շթայները առաջիններից էր, որ փորձեց գիտական օրինաչափությունները բացատրել հոգևոր օրենքներով, ինչը նկարագրել է իր ‹Թեոսոֆիա› աշխատության մեջ։

    Գիտնականը, պայծառատեսը, մանկավարժը նոր ձևով ներկայացրեց մարդու կեցության և աշխարհի մի շարք սկզբունքային հարցեր։ Շթայների ամբողջ գործունեությունը ուղղորդված է այն հարցերի պատասխանները գտնելուն, որոնք առաջադրվել են իր ժամանակակիցների կողմից։

    Անթրոպոսոֆիան այսօր շատերի համար դարձել է կյանքի և ստեղծագործական աշխատանքի անքակտելի մաս։

    Նրա երկերի լիակատար ժողովածուն, որ բաղկացած է 364 հատորից, ընդգրկում է մանկավարժության, բժշկության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ: Ներկայումս աշխարհի շատ երկրներում տարածված են վալդորֆյան դպրոցները և մանկապարտեզները, գյուղական տնտեսությունները, որտեղ բացառվում են քիմիական պարարտանյութերը, անթրոպոսֆյան կլինիկաները և դեղագործական ֆիրմաները, բուժական մանկավարժական հաստատությունները, էվրիթմիայի դպրոցները և մի շարք այլ գործունեություններ, որոնք առաջացացել են Շթայների գաղափարների հիման վրա։

    Վալդորֆյան մանկավարժության հիմքում ընկած է.

    * դպրոցի ղեկավարումը մանկավարժական խորհրդի կողմից
    * ուսուցչի, հատկապես դասվարի, բազմակողմանի գիտելիքների և հմտությունների տիրապետումը
    * ուսումնական պլանի և ուսուցման մեթոդների տարիքային կողմնորոշումը
    * բանավոր արտահայտվելու ավանդույթը, թատերական բեմականացումները՝ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս
    * ուսուցման գեղարվեստական-գեղագիտական տարրի բերումը 1-ին պլան (ձեռագործություն, խեցեգործություն, գեղանկար, ծեփում, էվրիթմիա, այգեգործություն)
    * ավանդությունների և տոների (Սուրբ Միքայելի, Սուրբ Ծնունդ, Զատիկ և այլն) նշումը
    * գնահատականների անցումը բալային համակարգի, երեխայի անհատական առանձնահատկություններից ելնելով, ապահովելով անձի զարգացումը
    * առաջին իսկ դասարանից միաժամանակ երկու օտար լեզվի դասավանդումը առանձնահատուկ մեթոդիկայով
    * «դասավանդման հիգիենան», դասվանդումը էտապներով
    * ամենշաբաթյա մանկավարժական համաժողովները, որպես արդյունք` ուսումնական գործընթացի և երեխաների մշտական դիտարկումը
    * ուսուցիչների և ծնողների համատեղ աշխատանք, դպրոցի գործունեության մեջ ծնողների դերի բարձրացում
    * երեխային շրջապատող միջավայրի կազմակերպումը (վալդորֆյան էքստերիեր և ինտերիեր):

    Վալդոֆյան մանկավարժությունը հիմնվում է Ռ. Շթայների գաղափարների հիման վրա, որոնց էությունը այն է, որ անձի մարմինը, հոգին, մտքերը, զգացմունքները, կամքը կազմում են մի ամբողջություն: Զարգացումը և ուսուցումը պետք է ազդեցություն գործեն երեխայի վրա ամբողջությամբ, և ոչ թե ոչ միայն գլխի: Ինտելեկտը կազմում է անձի հոգևոր բաղկացուցիչներից միայն մեկը:

    Շթայների մանկավարժական հայացքներից է երեխայի ուսուցման նկատմամբ նրա փիլիսոփայական մարդաբանական մոտեցումը: Դաստիարակության և ուսուցման արվեստի մեջ անհրաժեշտ է մարդկային բնության մասին գիտելիքը:

    Ուսուցումը կառուցված է ֆենոմենոլոգիական մոտեցման վրա, որի հիմնական սկզբունքը ոչ թե «ինֆորմացիան է, այլ ձգտումը առ ճշմարտություն». սկզբում սովորել դիտարկել որևէ երևույթ, հետո տալ նկարագրությունը, գտնել օրինաչափությունները, գիտակցելով դրանք` ձևակերպել օրենքը:

    Երեխայի ճանաչողական ընդունակությունները սկսվում են ծննդյան օրից, որոնք ակտիվանում են, եթե գիտելիքները տրվում են, երբ երեխայի ֆիզիկական մարմնի կառուցումն ավարտվում է ատամնափոխությամբ։

    Գիտելիքը ոչ թե պատրաստի ձևով է տրվում, ինչպես ավանդական դպրոցում, այլ ինքնուրույն է ձեռք բերվում՝ ուսումնասիրելով և հետազոտելով սեփական մարմինը՝ փնտրելով այնտեղ գիտելիքների աղբյուրը, ֆրոնտալ հարցման փոխարեն լինում են երկխոսություններ, աշխատանք խմբերում, խնդրի քննարկում։

    Կարևորվում է ձեռքի աշխատանքը տարբեր արհեստանոցներում, անհատական աշխատանքը:
    Ուսուցումն, այսպիսով, կրում է պրոբլեմային բնույթ, տեղի է ունենում գիտական ինքնուրույն մտածողության զարգացում:

    Մեծ նշանակություն է տրվում դասարանի ձևավորմանը և դասվարի ընտրությանը, որը դասարանի ղեկավարն է առաջինից մինչև ութերորդ դասարան։ Դասարաններում երեխաների խտությունը մեծ է՝ մինչև 40 աշակերտ։ Դասարանի կազմը սովորաբար տարիների ընթացքում մնում է անփոփոխ։

    Երեխաներին առաջին հերթին սովորեցնում են կենտրոնանալ, լսել և լռել (մշակված հատուկ ժեստերի միջոցով)։

    Յուրաքանչյուր դասարանում ուսումնական օրը սկսվում է հիմնական դասով (տևում է 2 ժամ):
    Երկար ժամանակ (2-4շաբաթ) հիմնական դասը կազմում է դպրոցական այս կամ այն առարկան (պատմություն, ֆիզիկա, կենսաբանություն և այլն): Իհարկե կան նաև վարժությունների դասեր, առարկաներ, որոնք պահանջում են անհընդհատ վարժություններ՝ լեզուներ, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, էվրիթմիա, որոնք էլ բաժանված են շաբաթվա գրաֆիկի մեջ:

    Վալդորֆյան մանկավարժությունն ունի լայն իմաստով բնապահպանական ուղղվածություն: Բնության, կյանքի մասին ամբողջական պատկերացումը, ինչպես նաև օրինաչափությունները ձևավորվում են ոչ միայն գիտելիքների միջոցով, այլև բնական երևույթների ապրման փորձի միջոցով: Համատեղելով իրականության երևույթների նկատմամբ գիտական և գեղարվեստական մոտեցումները` ուսուցիչը փորձում է լրացնել բնական երևույթների մասին պատկերացումները գեղարվեստական կամ պոետիկ պատկերներով: Այսինքն, արվեստի տարրերը ուսումնական գործընթացի մեջ կարևոր մասն են կազմում: Կարևորվում են ուսումնական, և հատկապես աշխատանքային բազմօրյա ճամփորդությունները, երբ երեխան հնարավորություն է ստանում ինքնուրույն, առանց ծնողների ապրելու բնության մեջ իր ընկերների և ուսուցչի հետ։

    Դեռևս 20-րդ դարի սկզբում Ռ. Շթայներն զգաց, որ կյանքի աճող ինդուստրիալացումը վտանգ է ներկայացնում մարդու հոգևոր առողջության համար: Դեռևս այն ժամանակ մեծ քաղաքների երեխաները չունեին պատկերացում մարդկային տարրական աշխատանքի մասին: Իսկ հիմա՝ առավել քան…Ինչպե՞ս են ստանում հացը, կառուցում տներ կամ զամբյուղ գործում: Երեխային շրջապատող ժամանակակից կենցաղն այնքան է ավտոմատացված և հեռու բնությունից, որ երեխաները պատկերացում չունեն մարդկային գործունեության տարրական բնազդների մասին: Վալդորֆյան դպրոցի հիմնական սկզբունքներից է կապը կյանքի հետ, գիտական գիտելիքների և կյանքի փորձի միջև հարաբերությունների հաստատում, այդ պատճառով էլ մեծ տեղ է հատկացվում այգեգործությանը, գյուղատնտեսությանը, խեցեգործությանը և այլն:

    Դպրոցում ուսուցումը կրում է ստեղծագործական, հետազոտողական բնույթ՝ ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների կողմից: Մինչև 7-8-րդ դասարաններ դասղեկը (այսինքն այդ դասարանի հիմնական ուսուցիչը, կազմակերպիչը, դաստիարակը) դասվանդում է հիմնական առարկաները: Դասղեկը լիարժեք ճանաչում է իր դասարանի երեխաներին, այդ պատճառով էլ կարողանում է հաշվի առնել երեխայի ընկալման անհատական առանձնահատկությունները` դիտարկելով երեխային տարբեր առարկաների և տարբեր գործունեությունների ժամանակ: Դա, իհարկե, բարդ է մի անձի համար, սակայն տալիս է արդյունք, որը հնարավոր չէ ստանալ սովորական դպրոցի առարկայան ուսուցման շրջանակներում, որտեղ երեխան և ուսուցիչը օտարված են միմյանցից:

    Վալդորֆյան դպրոցը «երեխայի հետաքրքրություների դպրոց է». ոչ թե երեխան է դպրոցի համար, այլ դպրոցը` երեխայի: Այսինքն՝ երեխան իրավունք ունի այստեղ մնալու երեխա և զարգացնելու իր անհատական հետաքրքրությունները: Դեռևս Պեստալոցին ասել է, որ պետք չէ համեմատել երեխային ուրիշ երեխայի հետ, «միշտ համեմատիր իրեն իր հետ»:
    Այս դպրոցի խնդիրներից են.

    * երեխայի համար բացահայտել արվեստի և գիտության աշխարհն այնպես, որ երեխան մեծանալով ինքն ուզենա կարդալ դասականներին՝ Դոստոևսկի, Պուշկին, ձգտի ընկալել Մոցարտի երաժշտությունը, Ռեմբրանտի նկարները, չմերժի ավանգարդը.
    * սովորեցնել գործել, դրսևորել կամք, կրել պատասխանատվություն իր արարքների համար, դրսևորել ուշադրություն թույլերի նկատմամբ, հանդուրժողականություն այլ աշխարհայացքի և կենսակերպի նկատմամբ, այսինքն դաստիարակել ներքուստ ազատ մարդ:

    Նյութը պատրաստեցին Հասմիկ Նալբանդյանը և Գոհար Բադալյանը

    Սակայն իմ մեջբերած հոդվածը պարզապես ընդհանուր տեղեկություն էր տալիս։ Իսկ իրականում Վալդորֆյան դպրոցների որակի մասին ես տարբեր կարծիքներ եմ կարդացել։ Որոշ մայրեր գրում էին, որ դա հիանալի դպրոց է, որտեղ երեխան ստանում է այն ամենը ինչ իրեն անհրաժեշտ է։ Սակայն կարդացի նաև շատ վատ կարծիքներ այդ դպրոցների մասին։ Կարծիքները հիմնականում ռուսաստանի Վալդորֆյան դպրոցների մասին էին։ Գրում էին հենց մայրերը։ Սակայն Վալդորֆյան դպրոց կա նաև Հայաստանում։ Այն կոչվում է «Արեգնազան» կրթօջախ, իսկ հիմնադիրն է Արա Աթայանը:
    Ինչ-որ մեկը ծանո՞թ է այս դպրոցների հետ ավելի մոտիկից։
    Վերջին խմբագրող՝ Freddie: 24.08.2009, 19:16:

  3. #3
    FLÜGGÅɘNKƏ€ČHIŒβ ØLSÊN Sandarameth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2009
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    ես ել մենակ լսել եմ տարբեր կարծիքներ...նունիսկ ետեղ սովորողներից..մեկը ասում ա հոյակապ դպրոց ա..մյուսը ասում ա անասուն տեղ ա..կարդացել եմ էտ դպրոցի մասին վիկիպեդիայում..ու հետեվություն եմ արել որ դա սեկտայի նման բան ա..
    We shall once again sing
    Hymns from ancient times
    Like we did in those days
    A long time ago

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    may (04.10.2009)

  5. #4
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Ոչ մի սեկտա էլ չկա…Ես էտ դպրոցից շատ ծանոթներ ունեմ, որից մեկն էլ իմ մոտիկ ընկերուհին է: Շատ լավ դպրոց է. կարծես մի ընտանիք լինեն, բոլոր աշակերտներն ու ուսուցիչները իրար հետ շատ մոտ են… Դպրոցի բոլոր երեխաները իրար ճանաչում են: Ասեմ ավելին, ամեն տարի կազմակերպվում է դիմակահանդես, ու այդ երեկույթին հրավիրվում են դպրոցի բոլոր նախկին աշակերտները: Շատ է տարբերվում բոլոր մյուս դպրոցներից, իսկ քանի որ ստանդարտներից դուրս է, ով ինչ բառ ասես կպցնում է…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nun ... (27.08.2009)

  7. #5
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի սեկտա էլ չկա…Ես էտ դպրոցից շատ ծանոթներ ունեմ, որից մեկն էլ իմ մոտիկ ընկերուհին է: Շատ լավ դպրոց է. կարծես մի ընտանիք լինեն, բոլոր աշակերտներն ու ուսուցիչները իրար հետ շատ մոտ են… Դպրոցի բոլոր երեխաները իրար ճանաչում են: Ասեմ ավելին, ամեն տարի կազմակերպվում է դիմակահանդես, ու այդ երեկույթին հրավիրվում են դպրոցի բոլոր նախկին աշակերտները: Շատ է տարբերվում բոլոր մյուս դպրոցներից, իսկ քանի որ ստանդարտներից դուրս է, ով ինչ բառ ասես կպցնում է…
    Իսկ մի քիչ մանրամասն չէի՞ր նկարագրի դասավանդման պրոցեսը

  8. #6
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մի քիչ մանրամասն չէի՞ր նկարագրի դասավանդման պրոցեսը
    Էդքան չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ անցնում են գերմաներեն բավականին բարձր մակարդակով ու բարձր դասարանում (կոնկրետ չգիտեմ որում) բոլոր երեխաներին տանում են Գերմանիա կամ գերմանախոս այլ երկրներ… Ուրիշ դպրոցներից տարբերվում է նաև նրանով, որ նրանք շատ հաճախ թատրոններ են բեմադրում…
    Գիտեմ նաև, որ բացի սովորական առարկաներից նաև անցնում են կավագործություն և ուրիշ հետաքրքիր առարկաներ…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freddie (08.09.2009), Kita (04.10.2009)

  10. #7
    Մշտական անդամ Գրիգոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    294
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ գիտեք այս դպրոցների մասին։ Ինչքան գիտեմ, երեխաներին կրթելու շատ հետաքրքիր մեթոդ ունեն։ Շատ կուզենայի ավելի մանրամասն դրա մասին իմանալ։
    Շաաատ լավ ծանոթ եմ էտ դպրոցին. Աղբերս էտ դպրոցումա սովորել, ու շաաաատ լավ դպրոցա.
    Ծանկացած մարդ մի օր գնա, հետո կերազի սովորի ընդեղ.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (04.10.2009)

  12. #8
    Մշտական անդամ Գրիգոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    294
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի սեկտա էլ չկա…Ես էտ դպրոցից շատ ծանոթներ ունեմ, որից մեկն էլ իմ մոտիկ ընկերուհին է: Շատ լավ դպրոց է. կարծես մի ընտանիք լինեն, բոլոր աշակերտներն ու ուսուցիչները իրար հետ շատ մոտ են… Դպրոցի բոլոր երեխաները իրար ճանաչում են: Ասեմ ավելին, ամեն տարի կազմակերպվում է դիմակահանդես, ու այդ երեկույթին հրավիրվում են դպրոցի բոլոր նախկին աշակերտները: Շատ է տարբերվում բոլոր մյուս դպրոցներից, իսկ քանի որ ստանդարտներից դուրս է, ով ինչ բառ ասես կպցնում է…
    Հա, շատ ճիշտ ա.....
    Դասատուները շաատ կապված են աշակերտների հետ, ու ծնողների հետ.
    Ամեն օր զանգում են ծնողին, տեղեկանա թե խի երեխեն դասի չի, խի չի սովորել,.
    Հետո ընդեղ որ չես պատասխանում դաս, պարտք ես մնում ու անպայման պիտի պատասխանես, դասատռուները շաատ զարգաց են, համել 8-րդ դասարանում իրանց տանում են արտասահման....բա

  13. #9
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մեջբերում Beeline Grigor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, շատ ճիշտ ա.....
    Դասատուները շաատ կապված են աշակերտների հետ, ու ծնողների հետ.
    Ամեն օր զանգում են ծնողին, տեղեկանա թե խի երեխեն դասի չի, խի չի սովորել,.
    Հետո ընդեղ որ չես պատասխանում դաս, պարտք ես մնում ու անպայման պիտի պատասխանես, դասատռուները շաատ զարգաց են, համել 8-րդ դասարանում իրանց տանում են արտասահման....բա

    Ես շատ բան չգիտեմ Հայատանում գործող դպրոցի մասին:

    Գուցե դրական բաներ կան ուսուցման մեթոդների, ուսուցիչների մակարդակի առումով (էլ չեմ ասում հայերիս համար այդքան բաղձալի արտասահման գնալը), բայց նման դպրեցները չեն կարող զերծ մնալ իրենց հիմնադիրների (այս դեպքում` Ռ. Շտայների) ուսմունքի քարոզչությունից:

    Եվրոպայում օրինակ, այս դպրոցի նկատմամբ տարբեր կարծիքներ են հնչում: Նրանք ովքեր ժամանակից շուտ են դուրս գալիս դպրոցից կամ մանկապարտեզից (կան և Վալդորֆյան մանկապարտեզներ), այդ դպրոցներում քարոզվող ուսմունքը համարում են սեկտա:

    Չեմ զարմանա, եթե Հայաստանում գործող այս դպրոցը ևս գեղեցիկ քողով (արվեստի, ուսուցում, Եվրոպա մեկնելու հնարավորություն) ծածկված հերթական թակարդը լինի` մեր պատանիների ոտքերի տակ խնամքով տեղադրված:
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  14. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.02.2009
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ բան չգիտեմ Հայատանում գործող դպրոցի մասին:

    Գուցե դրական բաներ կան ուսուցման մեթոդների, ուսուցիչների մակարդակի առումով (էլ չեմ ասում հայերիս համար այդքան բաղձալի արտասահման գնալը), բայց նման դպրեցները չեն կարող զերծ մնալ իրենց հիմնադիրների (այս դեպքում` Ռ. Շտայների) ուսմունքի քարոզչությունից:

    Եվրոպայում օրինակ, այս դպրոցի նկատմամբ տարբեր կարծիքներ են հնչում: Նրանք ովքեր ժամանակից շուտ են դուրս գալիս դպրոցից կամ մանկապարտեզից (կան և Վալդորֆյան մանկապարտեզներ), այդ դպրոցներում քարոզվող ուսմունքը համարում են սեկտա:

    Չեմ զարմանա, եթե Հայաստանում գործող այս դպրոցը ևս գեղեցիկ քողով (արվեստի, ուսուցում, Եվրոպա մեկնելու հնարավորություն) ծածկված հերթական թակարդը լինի` մեր պատանիների ոտքերի տակ խնամքով տեղադրված:
    Այ վերջապես ճիշտ բան ասեցիք
    Սեկտայա բա ինչա...դրանում կասկած չկա,իմ ուղեղն ել կխնդրեմ չհարդուկել,որ յանի դզեր ընկեր բարեկամները ասում են լավ դպրոցա,10 տարիյա տեսնում էինք ինչա,Հայ Առաքելական Եկեղեցու քարերով դպրոցի հետեվում պատ են սարքել(եթե կասկածներ կան եկեք սարյան փողոց տանեմ ցույց տամ ) բա ետ անելու բանա՞ քարերի վրեն սրբապատկերներ են,խաչեր են,բռնել պատ են սարքում դրանցով...
    Սեկտա չլիներ տենց հսկայական ֆինանսավորում չէր ստանա գերմանիայից...

  15. #11
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մեջբերում Sandarameth-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էտ կողմով հաճախ եմ անցել, ու որոշ չափով կհամաձայնվեմ SlimShady-ի հետ..ես ճանաչում եմ էտեղից երկու դոդիկ որոնք սիրում են էտ դպչոցը..և ճանաչում եմ մեկ նորմալ, լավ տղու..ով զզվում է այդ դպրոցից..նրան ուղղակի ծնողները ստիպեցին էտեղ սովորել..




    փաստորեն քիչ բան գիտես..բա ինչո՞ւ ես տենց պաշտպանում էտ դպրոցը..հետաքրքիր ա որևէ մեկը կարդացե՞լ ա այս դպրոցի մասին նյութը որը ներկայացված ա թեմայի սկզբում..զռում ա որ զոմբիացման կենտրոն ա
    Պաշտպանում եմ այդ դպրոցը, քանի որ բազմաթիվ հիանալի երեխաներ գիտեմ, ովքեր ավարտել են այդ դպրոցը, մի անգամ էլ այցելել եմ ու ապշել նրանց հաճելի մթնոլորտով, երեխաների հանդեպ սիրալի վերաբերմունքով

    1 հոգու ճանաչելով արդեն կարծի՞ք եք կազմում

  16. #12
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մեջբերում SlimShady-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ հաստատ հակառակը չի...որ ասում եմ ուրեմն մի բան գիտեմ հո հավայի չեմ խոսաում՞ կարողա դու ես ետ դրանց կողքը 10 տարի սովորել՞
    հակառակը որի իմաստով՞ ծեծելու՞ լավ ելի տենց բաներ մի ասա
    հ.գ մեր դասարանի 20 հոգուց 20նել ընդունվել են պետական բուհեր,մեծ մասը ԵՊՀ-առանց ծանոթի,առանց փողի,դե դու քցի բռնի
    Ես չեմ սովորել, այդ դպրոցում, ոչ էլ կողքի դպրոցում…

    Որ ընդունվել են պետական բուհեր, մի մեծ գործ չեն արել…

    Այս լավ դպրոցը վարկաբեկելու փոխարեն ավելի լավ է քննարկեք մյուս բոլոր դպրոցների անմխիթար վիճակը, այդ դպրցներում տիրող մարդկային մթնոլորտը և երեխաների մակարդակը… Իհարկե, ամեն դպրոցում էլ լավ և վատ երեխաներ գտնվում են…

  17. #13
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ բան չգիտեմ Հայատանում գործող դպրոցի մասին:

    Գուցե դրական բաներ կան ուսուցման մեթոդների, ուսուցիչների մակարդակի առումով (էլ չեմ ասում հայերիս համար այդքան բաղձալի արտասահման գնալը), բայց նման դպրեցները չեն կարող զերծ մնալ իրենց հիմնադիրների (այս դեպքում` Ռ. Շտայների) ուսմունքի քարոզչությունից:

    Եվրոպայում օրինակ, այս դպրոցի նկատմամբ տարբեր կարծիքներ են հնչում: Նրանք ովքեր ժամանակից շուտ են դուրս գալիս դպրոցից կամ մանկապարտեզից (կան և Վալդորֆյան մանկապարտեզներ), այդ դպրոցներում քարոզվող ուսմունքը համարում են սեկտա:

    Չեմ զարմանա, եթե Հայաստանում գործող այս դպրոցը ևս գեղեցիկ քողով (արվեստի, ուսուցում, Եվրոպա մեկնելու հնարավորություն) ծածկված հերթական թակարդը լինի` մեր պատանիների ոտքերի տակ խնամքով տեղադրված:
    Եթե ձեզ նման բան հայտնի է, կարո՞ղ եք ավելի մանրամասն նկարագրել ձեր ասած "սեկտա"-ի մասին

  18. #14
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձեզ նման բան հայտնի է, կարո՞ղ եք ավելի մանրամասն նկարագրել ձեր ասած "սեկտա"-ի մասին

    Ես սեկտա ասելով անշուշտ նկատի չունեմ այն երեխաներին, որոնք հաճախում են այդ դպրոցը, այլ այն քարոզչությունը, որ սովորաբար նման դպրոցներում տարվում է:

    Ցավոք ձեռքիս տակ հայալեզու աղբյուրներ չկան, կարող եմ առաջարկել այս տեսանյութը:
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  19. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վալդորֆյան դպրոց

    Մոդերատորական. Անվանարկումներ պարունակող, ինչպես նաև անթույլատրելի բառապաշարով գրառումներն ու դրանց արձագանքները ջնջվել են: Մնացեք կանոնադրության շրջանակներում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (05.10.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը` դպրոց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 27.04.2014, 18:48
  2. «Այբ» դպրոց
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.01.2014, 20:32
  3. Ավագ դպրոց
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 19.02.2011, 20:20
  4. ՌԱՀՀԿ փորձագետների դպրոց
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2010, 08:36
  5. Շախմատի դպրոց
    Հեղինակ՝ arman1993, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2007, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •