Շատ շատ ընկերներ ունեմ տարբեր սերունդների ովքեր սովորել ու սովորում են այդ դպրոցում:
Ինքս նույնիսկ երբ իմանում եմ որ դիմացինս այնտեղ է սովորել նախնական դրական եմ տրամադրվում այդ մարդու հանդեպ:
Այդ դպրոցը իրականում նման է մասնավոր դպրոցի, երեխաներին ցանկության դեպքում թողնում են դասերից հետո լրացուցիչ պարապմունքների: Շատ հավես դասեր ունեն լրացուցիչ, ինչպես օրինակ վալդորֆյան դպրոցի սաների մեծ մասը կրկեսային տրյուկեր գիտեն անել, գործում են, նկարում են, երգում, ամբողջ Հայաստանով մեկ էկսկուրսիաների պարբերաբար գնում; Առողջ մթնոլորտ, կարճ ասած, դասատուների կողմից ինտելիգենտ պահվածք:
Բայց մյուս կողմից ամեն ինչ այդքան իդեալական չէ, ինչպես ամեն ինչում: Սովորական հանրակրթական դպրոցներում քանի որ մթնոլորտը մի քիչ ավելի սառն ու դաժան է երբեմն, երեխաները փոքրուց ընտելանում են որ աշխարհը այդքան էլ հիասքանչ չէ ու իմունիտետ են ձեռք բերում, իսկ այս դպրոցի սաները հիմնականում մի փոքր միամիտ են ավարտում, հետո հասկանում որ աշխարհը կոպիտ ասած այդքան էլ վարդագույն չէ:
Սա կողքից ձևավորված իմ կարծիքն է:
Էջանիշներ