Հարգելի ակումբցիներ, արդեն քանի-քանի հազարամյակ մարդիկ ուտում են մարդկանց:
Եվ ամենաահավորն այն է, որ ուտելուց առաջ բնականաբար սպանում են նրանց, որը մարդու ինքն իր մահով մեռնելու իրավունքի կոպիտ ոտնահարում է եւ հակասում է ՄԱԿ-ի չգիդեմ ինչի չգիդեմ որերորդ կոնվենցիայի 5-89
-րդ կետերին…
Եվ ահա մեր այս լուսավոր դարում դեռեւս շարունակվում են մարդակերության դեպքերը:
Ի՞նչ դեպքեր, մարդիկ տենց են ապրում:
Կոչ եմ անում Կենտրոնական Աֆրիկայի մարդակերներին.
Չուտել մարդու միս,
Ուտել ցորենի հաց:
Փոխանակ՝ աշխատենք այս ուղղությամբ, դրած հիմար-հիմար պայքարներ ենք մղում, հարեւաններից հող-մող ենք ուզում, իշխանափոխություն ու չփոխություն ենք ուզում եւ այլն:
Հուսով եմ, իմ կողմից շատ հարգված ու չհարգված (չեմ հասցրել էլի) ակումբցիները, իշխանություններն ու չիշխանությունները, ընդդիմադիրներն ու չընդդիմադիրները, զոմբիներն ու սեռժանտները կմիանան կոչիս կամհանդես կգան իրենց կոչերով:
Էջանիշներ