Ծանր հարված է: Ինքս ապրել եմ նման վիճակ, հիասթափությունը խորն էր, դեպրեսիվ…
Ինչ ունեի - չկար այլևս: Հավատամքս, հայացքներս, գիտելիքս՝ ամենը սուտ և դատարկ էին դարձել: Ապրելն՝ անհամ… հոգևոր մահ: Բայց միտքս կենդանի էր ու պատճառ էր որոնում, ելք էր փնտրում: Իմ խորտակված արժեքների պատճառի փնտրտուքում նոր հարթություններ բացվեցին, նոր գիտելիքներ եկան, նոր հայացքներ ձևավորվեցին: Նորովի տեսա անցյալը, գնահատեցի ու արդարացրի եղածը ( բա ոնց, էդ պայամաններում տենց էլ պիտի լիներ…), ընդունեցի ճակատագրի իմ բաժինը, մահս տեսա որպես նոր կյանքի սկիզբ, խաղաղվեցի ու գոհացա… Տերն ինձ արժանի էր համարել մի աստիճան վեր բարձրացնելու:
Չհանձնվե՛լ, անգամ երբ խորտակվել է ձեր նավը: Ձեռք կա, ոտք կա, լողացող նավաբեկորներ կան… նոր գործ ձեռնարկեք, նոր գիտելիք փնտրեք, հնից մի կառչեք: Բախտը ժպտացել է, ձեր կապ-կապանքները խորտակված են, ազատ եք…