Ի՞նչ տարբերություն, թե ինչ երկրի ապրանք գնել, երբ շուկայում նման անորակություն է տիրում: Մեզ մոտ ապրանքների 80%-ը անորակ ապրանքներ են և դա մենակ հագուստին չի վերաբերում: Ապրանքները կամ շատ թանկ են ու որակյալ, կամ էլ շատ էժան ու անորակ: Միջին եկամուտներով մարդկանց համար շատ դժվար է ձեռք բերել այնպիսի ապրանքներ, որոնք լինեին միջին որակի ու գրպանին հարմար:
Ինչ վերաբերում է թուրքական ապրանքներին, ասեմ, որ դրանք ավելի նորմալ են, քան չինական ապրանքները, քանի որ չինական հագուստներ կրելու համար պետք է լիես ինչ-որ աննորմալ կառուցվածքի: Իմ վրա դրանք չեն լինում. կամ թևերն են կարճ լինում, կամ հագուստի սեղմոնները աստված գիտի թե ուր, մի խոսքով...Իսկ թուրքական հագուսներ կրելուց էդ խնդրին չեմ բախվել:
Դե ,իհարկե, եթե շուկայում առկա լիներ այլ ալտերնատիվ՝ հատկապես հայկական ծագման ես հաստատ դրանք կընտրեի: Բայց ներկայումս ստիպված ենք կրել մեր թշնամիներ արտադրանքը ու բավելավել նրանց արտաքին առևտրի հաշվեկշիռը