
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հաղորդումների մեծ մասը դինամիկ չի, նկարում են այնպես, ինչպես 70 ականների հեռուստատեսությունը: Նստում են ստուֆիայում, ինչ-որ անկապ բաներ խոսում, լրիվ անկապ մարկանց հետ, ու որ ալիք փոխում ես գլուծներ են"
Կամ էլ չասեմ էն խայտառակ հաղորդումները, որ երգում պարում են եթերում
Կամ սովորական մի բան, երբ մի երկրի կամ երևույթի մասին են խոսում չունեն այդ երևույթը նկարագրող կադրեր, հաղորդավարի գլուխն են ցույց տալիս
Նույնը ռեպորտաժներ անելուց արտասահմանից
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ես մի բան չեմ կարողանում հասկանալ. եթե մենք գիտենք կոնկրետ մարդկանց ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ու ԴԵՄՔԵՐՈվ գիտենք, գիտենք ԱՐԱՐՔՆԵՐՈՎ, գիտենք իրենց արածների ու չարածների հետևանքները, գիտենք, թե ուր են տանում նրանք էս երկիրը, ապա ինչու՞ նույն մոլեգնությամբ որևէ բան չենք ձեռնարկում հենց ՆՐԱՆՑ դեմ, ինչու՞ ենք քննարկում ցածրորակ ու ցածրաճաշակ մի սերիալի մասին գրված ոչ այդքան առողջ հոդված, ինչու՞ ենք շինծու սարսափում դրանում ցուցադրվող այլանդակություններից, եթե այդ ամենն իրոք, գոյություն ունի մեր իրականության մեջ: Մենակ սերիալի դե՞մ կաող ենք խոսել, ռեժիսորից չենք վախենում...
Ուզում ես ասել, որ մեր իրականության մեջ չկան ամուսիններին դավաճանող կանայք, շահ հետապնդող ամուսնություններ, դավեր, գողություններ, հոմոսեքսուալներ, կաշառակեր պաշտոնյաներ և ա՞յլն, շատ լավ, էդ դեպքում մենք տարբեր մոլորակների վրա ենք գտնվում:
Նույնիսկ այդ դեպքում, սերիալը չէ քարկոծելու առարկան, ոչ էլ անգամ նկարահանողը:![]()
Բոլորն էլ կան:
Հետաքրքիր բան ես ասում. էդ ո՞ր կինոյում կամ էդ ո՞ր կյանքում նշածներդ երեւույթները չկան…
Բայց հիմնականում մեր հասարակության լայն խավերի մեջ չկան այնպիսի հարաբերություններ ինչպիսին տիրում է հայկական սերիալներում: Բացի այդ, մեր ունեցած վատը այնտեղ այնպես է ներկայացվում ու գովազդվում, որ…խոսքս չի վերաբերվում սպանությանը, գողությանը եւ այլն, այլ պարզ, հասարակ մարդկային հարաբերություններին, «սովորական» մարդու վարքագծին, «սովորական» մարդու վարքին՝ տարբեր իրավիճակներում: ԱՅսինքն՝ ասելս այն է, որ նմանատիպ սերիալները մարդու կայացման վրա ունենում են միայն բացասական ազդեցություն:![]()
Եթե չլիներ սերիալների պահանջարկը, ոչ ոք սերիալ չէր էլ նկարահանի. Պետք չէ մարդկանց մեղադրել նրա համար, որ ցանկանում են փող աշխատել: Ես, օրինակ, սերիալ չեմ նայում, քանի որ ինձ դուր չի գալիս, բայց նայողներին էլ շատ չեմ մեղադրում. ամեն մեկը վարվում է իր մտածելակերպի սահմաններում: Ի դեպ, նույնը ասում էին նաև հին մարտաֆիլմերի վերաբերյալ…
Լրիվ ճիշտ ա ասում մարդը։
Ես ուզում եմ հարցնեմ այս թեմայի մասնակիցներին, որոնք ասում են, որ այս բոլորը «կյանքից է վերցված»՝ ու՞մ կյանքից։ Ձեր հարազատների, բարեկամների, հարևանների, ընկերների, աշխատակիցների մեջ կա՞ն այնպիսիները, որ իրենցից 18-20 տարի երիտասարդների նետ են ման գալիս, բռնաբարում են կնոջ զարմիկներին, կամ նման երևույթներ։ Արդյոք սա մեր կյանքից է վերցված, թե՞ ուրիշների կյանքն են մեզ հրամցնում, հավատացնելով, թե նորմալը դա է։
Ավելացվել է 13 րոպե անց
Սրանք ոչ թե կարծրացած ստերեոտիպեր են, այն նորմալ բարոյական նորմեր։
Սա «ստերեոտիպ քանդել» չէ, այլ իրենց, արևմտացիների, խոսքերով cultural war–ի մի մաս է։ Մի՞թե չեք տեսնում, որ սա նրանց բարքերի քարոզն է, մեզ օտար երևույթների ներմուծումը մեր իրականություն։ Փորձեք մի հատ մեր ավանդույթները քարոզել դրսում՝ հում–հում կուտեն։ Իսկ իրենցի համար փող էլ կա, ռեժիսոր էլ կա, դերասան էլ կա, քարոզիչ էլ կա... Մենք էլ պետք է գլուխներս կախ համաձայնվենք այս ամենին, «ինտեգրվենք», որ մեզ ընդունեն ու մենք լավ ապրենք...Եվ ինձ համար միայն ողջունելի է այն փաստը, որ հեռուստատեսությամբ այդ ստերետիպները քանդելու ջանքեր են արվում, թեկուզ և սերիալների միջոցով։
Հոդվածի հեղինակը իրավունք ունի գրել՝ ինչ կամենա, խոսքի ազատություն է։ Ուրեմն, էկրանին ցանկասեր բրազիլա–արգենտինական բիձեքը իրավունք ունեն ջահել աղջիկների հետևից խռխռացնել, իսկ հայ մարդն իր երկրում չի կարող նրանց մասին իր կարծի՞քը գրել։Հոդվածի հեղինակը վառ ապացույցն է այն բանի, որ գոյություն ունեցող ստերեոտիպները սերմանում են ատելություն, լավագույն դեպքում՝ անհանդուրժողականություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր ընդունված ստանդարտից դուրս են։
Տնային տնտեսուհում համար թող բնության, տեխնիկայի, մշակութային արշեքների մասին ֆիլմեր ցուցադրեն, որ երբ նրա երեխան դպրոցից տուն գա, մի հետաքրքիր բան ունենա պատմելու։Ինչ վերաբերվում է սերիալի խորիմաստությանը կամ դրա բացակայությանը, ապա սերիալն ինքնին այնպիսի ժանր է, որ շատ խորը իմաստ չի պահանջում, եթե կազմված է մի քանի հարյուր սերիաներից և նախատեսված հիմնականում տնային տնտեսուհիների կամ ծերերի համար, որոնց հենց դա էլ հետաքրքիր է՝ կենցաղային տեսարանները, խառը սիրայաին կապերը, ինտրիգները, հումորային իրավիճակները։
Հա, համարում եմ, եկեք քննարկենք։Ուրիշ բան, եթե գտնում ենք. որ մեր հասարակությանը սերիալ հարկավոր չէ, սա արդեն քննարկման այլ նյութ է։
Վերջին խմբագրող՝ ars83: 01.08.2008, 10:44: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ