Դժբախտ երջանկություն կամ սովորական պոռնկություն
Վարդան Հովսեփյան
10/07/08 թ.
Վերջերս հայկական հեռուստատեսություններ ներխուժեցին տարբեր տիպի և բովանդակության սերիալներ: Առաջին հայացքից դա դրական տեղաշարժ է հայկական հեռուստատեսության համար: Նաև ուրախացնում է այն, որ վերջապես հայ հեռուստադիտողները կկարողանան հայկական, այլ ոչ թե լատինամերիկյան սերիալներ նայել, որտեղ միայն պոռնկություն, անբարոյականություն, հանցագործություն և այլ բացասական արժեքներ են քարոզվում (հետաքրքիր է, որ վերջին շրջանի սերիալներում մեծ տեղ են գտել մտերիմ բարեկամների սիրային հարաբերությունները և դա հրամցվում է որպես սովորական երևույթ): Սակայն հետաքրքիրն այն էր, որ հայկական սերիալներից մեկը ոչ միայն չէր զիջում իր անբարոյականությամբ, այլ որոշ պարագաներում նաև գերազանցում էր: Դրանց մեջ անշուշտ առանձնանում է «Դժբախտ երջանկություն» սերիալը:
Հետաքրքիրն այն է, որ այդ սերիալում ի սպառ բացակայում են դրական հերոսները, չնայած շատերը այնտեղ ներկայացված են որպես դրական կերպարներ: Սկսենք ամենակարկառունից` գլխավոր հերոսուհու մորից` Ժաննայից: Այս կինը մոտ 50 տարեկան է` մի փոքր ավել, մի փոքր պակաս, սակայն իր սանձարձակությամբ և սիրային արկածներով չի զիջում ավելի երիտասարդներին: Նախ առանց ամուսնանալու սիրային և սեռական կապի մեջ է մտնում իր աղջկա տարիքի մի տղամարդու հետ (եթե նրան կարելի է այդպես անվանել), այնուհետ նրան բերում և տեղավորում է իր տանը, որտեղ ապրում է իր աղջիկը: Այսինքն այս դրվագում տեղի է ունենում հայկական ընտանիքի` որպես ինստիտուտի կազմաքանդում: Ամուր հայկական ընտանիքը այլևս վարկաբեկված է: Այն, ինչի շնորհիվ պահպանվել է հայ ազգը, մի թեթև ձեռքով հավասարեցվում է գետնին: Այստեղ ուշագրավ է ևս մեկ դրվագ: Դա այն է, որ երբ նա իր սիրեկանին տուն է բերում, դա սովորական է ընդունվում իր աղջկա համար: Դա նաև սովորական է ընդունվում տան երեք աշխատողների համար, որոնցից մեկը պատկառելի տարիք ունի և բնականաբար նման սանձարձակությունը եթե ոչ բացահայտ, ապա գոնե տանտիրուհու ետևից պետք է առաջ բերեր այդ մարդու խորը ցասումը: Նրա նման ապրելակերպը սովորական է ընդունվում նաև մյուս երկու ծառաների կողմից: Հասկանալի է, որ եթե այս ամենը մենք տեսնեինք ամերիկյան սերիալում, ապա դա իսկապես սովորական երևույթ կլիներ, բայց մի' մոռացեք ընկերներ, մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ չնայած բարքերի կտրուկ անկմանը, ընտանիքը այն եզակի ինստիտուտներից է, որը դեռ լիովին չի վարկաբեկվել: Այո', դեռ, քանի որ դրսից եկող փողերի հաշվին այն քարոզչությունը, որը իրականացնում է Արմենիա հեռուստաընկերությունը վստահ եմ, որ շատ շուտով ընտանեկան սրբապղծությունն էլ կդառնա սովորական և ոչ ոքին չզարմացնող երևույթ: Այսինքն, այստեղ մի գաղափար է առաջ տարվում` իմ կյանքն է, ինչ ուզում եմ անում եմ և դա ոչ մեկի իրավունքը չի: Ես եմ ու իմ կյանքը: Թքած ունեմ հասարակության և եթե պետք է բոլոր հարազատների կարծիքի վրա: Կարևորը իմ հաճույքներն են` սիրային և սեռական: Շարունակելով այդ կնոջ թեման, ասենք, որ նա մեկ երիտասարդով չի բավարարվում և այս անգամ էլ կպցնում է մի ծեր բժշկի, որին իր տուն է բերում այն ժամանակ, երբ իր երիտասարդ սիրեկանը տանը չի լինում, և երբ այդ տղայիկը վերադառնում է, նա խնդրում է այդ պատկառելի տարիքի մարդուն փախչել լուսամուտից: Սակայն այս ամենի մեջ ինձ համար ամենացավալին այն է, որ այդ կնոջ ամուսինը այդ ֆիլմում Արցախյան հերոսամարտի մասնակից է, որը արդեն մահացել է: Եվ Արցախյան հերոսամարտի հերոսի կինը աջ ու ձախ պոռնկությամբ է զբաղված: Այս դրվագից ինձ համար պարզ է դառնում այդ ռեժիսորի բոլոր մտադրությունները: Այն է` բոլոր այն լավը, որ կա մեր հասարակության և ազգի մեջ, ջարդել, ավիրել, կոտրել, քարուքանդ անել, գետնին հավասարեցնել… և հասկանալի է, թե ինչու է նա դա անում… որովհետև իրեն դրա համար լավ վճարել են, վճարել են քանդելու այն, ինչը երկար դարեր չէին կարողանում քարուքանդ անել մեր թշնամիները` դա մեր ազգային արժեքներն են: Եվ ցավալին այն է, որ վստահ եմ, որ դա հաջողվելու է նրան, քանզի այդ սերիալը նայում են ոչ միայն մեծահասակները, այլ նաև ծնողները ներգրավում են սեփական երեխաներին, որոնք դեռ լավը վատից զատելու ունակություն չունեն և սովորում են այն, ինչ տեսնում են: Սովորում են և դրա պտուղները մենք վաղն ենք տեսնելու: Տեսնելու ենք ու ոչինչ չենք կարողանալու անել, քանզի այդ ժամանակ արդեն շատ ուշ է լինելու:
Ինչևէ, շարունակենք այդ «հանճարեղ» ֆիլմի հերոսներին ներկայացնելը: Երկրորդը ում կուզենայի ներկայացնել, դա այդ սերիալի վարսավիրն է` Ստասը: Ստասը այսպես ասած ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, սակայն դա նրան չի խանգարում, որ հաճախորդների մեծ բանակ ունենա: Նրա այդ կողմնորոշումը նրան նույնիսկ օգնում է: Բոլորը գալիս են նրա մոտ, ժամերով զրուցում, ավելի ճիշտ բամբասում, քանզի այդ վարսավիրանոցն էլ քաղաքի բամբասավայրն է (նոր բառ հայերենում) և նրանց ոչ ոքին չի հուզում, որ իրենց մազերին դիպչում է մի ինչ-որ սեռական փոքրամասնություն: Իսկ ո՞րն է այս հերոսի ներգրավվելու պատճառը սերիալում: Իրականում, ամեն ինչ պարզ է: Հասարակությանը համոզել ավելի հանդուրժող լինել սրա նմանների նկատմամբ, նրանց ընդունել որպես մեզ հավասարների, նրանց հետ ընկերություն անել, ամեն կերպ ներգրավել մեր շարքերը և եթե նույնիսկ դու այդպիսին ես, պետք չէ այլևս ամաչել դրանից: Դու սովորական մարդ ես և մնացածն էլ քեզանից լավը չեն, նույնիսկ վատն են, քանզի դու համարձակություն ես ունեցել լինել այդպիսին և ինչպես իրենք հոմոսեքսուալներն են ասում` դու ազատ կլինես միայն այն ժամանակ, երբ ինքդ հոմոսեքսուալ դառնաս: Նման ֆիլմը մթնոլորտ է ստեղծում, որ արդեն հոմոսեքսուալները ազատորեն ցույց են անում կառավարության շենքի դիմաց և ինչպես ես եմ լսել, դա շատ նորմալ է ընդունվել, ինչպես կառավարության անդամների, այնպես էլ հասարակ անցորդների համար: Իսկ մեր ոստիկանները հազիվ ցրում են իրենց քաղաքացիական իրավունքների համար պայքարողներին և ձերբակալում նրանց, իսկ հոմոսեքսուալները նրանց գլխի վրա տեղ ունեն: Թվում է, թե այս խնդիրը այնքան էլ հրատապ չէ և պետք չէ հարձակում կազմակերպել դրանց վրա: Դե մի քանի հոգի են, թո'ղ լինեն: Ընկերնե'ր, հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ` նրանք արդեն շատ են և ովքեր կասկածում են ասածներիս վրա, թող մութն ընկնելուն պես գնան Մյասնիկյանի արձանին կից զբոսայգի և նրանց առջև կբացվի ողջ իրականությունը: Դա նրանց հանդիպելու վայրն է և այստեղ են տեղի ունենում հիմնական գործողությունները (չմանրամասնեմ, թե ինչ): Իսկ հաջորդ օրը առավոտյան այդ նույն նստարանի վրա, որի վրա նախորդ գիշեր այդ անասունները չգիտես ինչով էին զբաղված, նստելու է մի ընտանիք իր երեխաների հետ, մի սիրահար զույգ, մի զույգ ծեր ամուսիններ (նույնիսկ պատկերացնելիս սիրտս խառնում է): Այս ամենի ակորդն էլ այն է, որ այսօր մեր երկրում կան դրանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններ, որոնք նույնիսկ չեն էլ թաքցնում, որ իրենք սնվում են օտարերկրյա կազմակերպություններից: Ես ձեզ հարց եմ տալիս ու խնդրում եմ, որ խորությամբ մտածեք:
-Օտարերկրյա հասարակական կազմակերպությունների ինչի՞ն է պետք հայ հոմոսեքսուալների պաշտպանությամբ զբաղվելը: Ախր այն փողերը, որոնք նրանք ներդնում են դրանց պաշտպանությունը կազմակերպելու համար, կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել: Ամեն օր աշխարհում հազարավոր երեխաներ են մեռնում սովից, չքավորությունից, հիվանդություններից… իսկ հայ հոմոսեքսուալները ավելի կարևոր են: Ախր նրանք պաշտպանության կարիք էլ չունեն: Այդ մեզ է պետք պաշտպանել նրանցից: Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց մենք ենք արդեն լինելու այս երկրի սեռական փոքրամասնությունները և արդեն մեր իրավունքները պետք է պաշտպանեն, բայց վստահ եմ, որ այդ ժամանակ այդ հասարակական կազմակերպությունները մեզ պաշտպանելու համար փող չեն ներդնի, քանզի իրենք արդեն կատարած կլինեն իրենց առաքելությունը` քանդել Հայաստանը: Այն ինչը չհաջողվեց անել պատերազմների միջոցով, անում են բարոյական լիակատար անկման ճանապարհով:
Անցում կատարենք այդ ֆիլմի մեկ այլ հերոսուհուն` Նոնային: Նոնան աշխատում է այդ ֆիլմի գլխավոր հերոսուհու տանը: Նոնայի կյանքի երազանքը Անգլիա գնալն ու անգլիացու հետ ամուսնանալն է: Դրա համար գործի են դրվում բոլոր միջոցները` ընդհուպ մինչև ինտերնետային ամուսնությունը: Նոնան բավական գեղեցկատես աղջիկ է և հեշտությամբ նա ամուսնանալու մեծ ընտրություն կունենար Հայաստանում: Բայց ո'չ, հայ տղաները դուր չեն գալիս Նոնային, նրանք քյառթու են և վատը, իսկ արտասահմանցիները լավն են: Մի խոսքով, այս հերոսուհին էլ քարոզում է խառնամուսնությունները: Այսինքն, պետք չէ ամուսնանալ հայ տղայի հետ, պետք չէ հայկական ընտանիք կազմել, պետք չէ հայ երեխաներ ունենալ, որոնք վաղը պետք է պաշտպանեն հայրենի սահմանները: Այս ամենը երկար շղթայի մի օղակն են, որի վերջնական կետը Հայոց պետականության գուցե դանդաղ, բայց աստիճանական կործանումն է:
Անբարոյական հերոսների ցանկը այսքանով չի ավարտվում, բայց այլևս ցանկություն չունեմ շարադրել նրանց մասին, այլ կփորձեմ կարճ անդրադառնալ ֆիլմի սյուժեին: Պետք է ասել, որ դրանում դույզն ինչ խորը իմաստ չկա: Ֆիլմի կեսից ավելիի ժամանակը անցնում է տան խոհանոցի և վարսավիրանոցի կենցաղային խոսակցություններով: Պարզ հասկացվում է, որ ռեժիսորը ուղղակի ժամանակ է լցնում: Ֆիլմում օգտագործվել են լատինամերիկյան սերիալների սյուժեները: Դրանցից մի քանիսը` երեխան կորում է ծննդատանը, հերոսներից մեկը ավտովթարի է ենթարկվում և մի քանի տարի չգիտես ինչպես կոմայի մեջ է լինում ինչ-որ անտառում, և երբ ուշքի է գալիս, բնականաբար, կորցրած է լինում հիշողությունը, թեթև հրելուց հյուրանոցի աշխատակիցներից մեկի գլուխը կպնում է սուր վայրի և նա մահանում է, գլխավոր հերոսուհին, ում որ պարտք էր, հանկարծ պարզվում է, որ նա իր հոր մարտական ընկերն է և նրա հայրը փրկել էր նրա կյանքը, կապված գերին կարողանում է արձակել թելերը և փախչել… սրանք դրվագներ են, որոնք եթե հավանականության տեսությամբ դիտարկենք, հնարավոր է միլիոնից մեկ դեպքերում:
Էջանիշներ