Տեսահոլովակը արդեն քանի ժամ է կա վերը նշված հասցեում: Բայց ցավոք` թույլ կապով չի լինում դիտել, որովհետեւ էս myspace-ը Յութուբի նման քեշ չի անում վիդեոն, այլ մի անգամից ցույց ա տալիս, հետեւաբար չի լինի սպասել քաշի, հետո նայել:

Ինչեւէ, տեսահոլովակը կարող է լինի նաեւ Յութուբում (չնայած անընդհատ ջնջում են), բայց ափլոուդ անողները դտիպված են լինում երգի տոնայնությունը մի փոքր փոխել (երեւի որ չջնջվի), դրա համար նայելը մի քիչ հարամ ա լինում:

Այնուամենայնիվ տեսահոլովակը վերջն ա…
Դե Հայտմանը ուրիշ ա էլի: