Dear All,
Ով կարող է բացատրել Rammstein բառի ծագումնաբանությունը՞
Շնորհակալություն:
Շատ լավ
Լավ
Ոչինչ
Վատ
Շատ վատ
Dear All,
Ով կարող է բացատրել Rammstein բառի ծագումնաբանությունը՞
Շնորհակալություն:
PygmaliOn (02.02.2009)
Հայկօ ջան, ոնց որ թե մի քիչ ուրիշ ա լինում։
Rammstein բառը կարելի է թարգմանել ինչպես պառացի, այնպես էլ փոխաբերական։ Առաջին դեպքում կունենանք Ramm+Stein, երկրորդում` Ramme+Stein։
Ramm-ը հին ժամանակների պատ քանդելու գործիք է։ Անգլերեն` ram, ռուսերեն` таран։
Ramme նշանակում է տոփանում, ամրացում։ Անգլերեն կլինի ramming։
Դե Stein-ն էլ քարն է։
Բառացի թարգմանելով կունենանք Rammstein=Պատ քանդելու գործիք (таранный камень)։
Այսինքն` սենց մի բան ա`
Եթե թարգմանենք փոխաբերական, ապա կունենանք Rammstein=Տոփանման քար կամ տոփանող քար, կամ նման մի բան (անգլ.` ramming stone)։
Բացի այս ամենը, Գերմանիայում կա Ramstein (մեկ m) անունով տեղանք, որտեղ 1988-ին տեղի ունեցավ աղետ` ցուցադրական թռիչքների ժամանակ օդանավն ընկավ հենց մարդկանց վրա։ Հնարավոր է, որ նաեւ այս անվան հետ է կապված խմբի անունը։
Մի խոսքով կարող եմ ասել, որ միարժեք թարգմանություն չկա։
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Rammstein (07.02.2009)
ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՀԵՏՈ...
Ստուդիո գրանցումները բարեհաջող ավարտելուց հետո` Rammstein-ը սկսեց նոր երգերի վրա վերջին աշխատանքները կատարել։ Օրինակ` նրանք մտադիր են լարայինի եւ երգչախմբի օգտագործման մասին։ Հետեւաբար, խումբը վերջին շաբաթվա ընթացքում սկսեց համագործակցել նվագախմբային գործիքավորող Սվեն Հելբիգի հետ։ Բայցի այն, որ կատարվում են վերջին երաժշտական փոփոխությունները, կատարվում են վերջնական վոկալ փոփոխությունները նույնպես։ Մենք շատ ենք սպասում ալբոմի վերջին պատրաստումներին. երգերի միքսինգին։ Դա նախատեսվում է սկսել մարտի կեսեսրին եւ կտեւի վեցից ութ շաբաթ։
Կպահենք ձեզ տեղեկացված...
Աղբյուր` Rammstein.de, Rammstein.com։
Օրիգինալ տեքստ.
«AUF GROSSER FAHRT ...
Nachdem der erste Teil der Studioaufnahmen erfolgreich abgeschlossen wurde, haben Rammstein nun mit dem Feinschliff der neuen Songs begonnen.
So wird zum Beispiel über einen möglichen Einsatz von Streichern und Chorgesang nachgedacht. Dazu setzte sich die Band in der vergangenen Woche mit Orchester-Arrangeur Sven Helbig zusammen. Neben den letzten musikalischen Änderungen findet parallel auch eine finale textliche Feinabstimmung statt.
Bereits jetzt fiebern wir dem nächsten Abschnitt der Albumproduktion entgegen: Dem Mixing der Songs. Es soll Mitte März beginnen und wird ca. sechs-acht Wochen dauern.
Wir halten Euch auf dem Laufenden...»
Պաշտոնական նորություն։
ՀԱՍԱԾ ՊՏՈՒՂՆԵՐ ՍՏՈԿՀՈԼՄԻՑ
Դժվար է նկարագրել, թե ինչքան ուրախացանք, երբ նախորդ շաբաթվա վերջում մեզ հրավիրեցին նոր ալբոմի առաջին 3 երգերը լսելու։ 3 երգ առանց եթեի ու բայցի։ 3 հարձակում մեր «լավ ճաշակի» վրա։ Իհարկե, սա կարելի կլինի կոչել ալբոմ միայն այն ժամանակ, երբ պատկերն ամբողջանա եւ վերջին հատվածն իսկ պատրաստ լինի։ Բայց մենք մեծ մեղք չենք գործի հայտնելով մեր ոգեւորվածության մասին։ Շատ-շատերի նման մենք էլ ենք հազիվ կարողանում սպասել ալբոմին։ Այժմ մեծ նավի բոլոր հատվածները կրկին գործում են ողջ եռանդով։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում, միայն Գերմանիայից մեզ արդեն ավելի քան 150,000 տոմսի հայտ է եկել` տարեվերջին սկսվող շրջագայության կապակցությամբ։
Ստոկհոլմում մենք վայելեցինք հասած պտուղները, եւ մինչ այժմ զգում ենք դրանց համը մեր բերանում։ Հիմա մենք այլեւս չենք մտահոգվում ո՛չ մեր, ո՛չ էլ ձեր բարօրության համար։
Աղբյուր` Rammstein.de
Օրիգինալ տեքստ.
«REIFE FRÜCHTE AUS STOCKHOLM
Unbeschreiblich wie glücklich wir waren, als wir Ende der letzten Woche eingeladen wurden, um die ersten 3 Lieder des neuen Albums zu hören. 3 Lieder ohne Wenn und Aber. 3 Angriffe auf unseren "guten Geschmack". Nun ist ein Album erst ein Album, wenn das Bild komplett und auch das letzte Stück verklungen ist. Aber wir verraten nicht zu viel, wenn wir schon vorab von unserer Begeisterung berichten. Genau wie viele andere können wir es kaum erwarten. Alle Abteilungen des großen Schiffes stehen nun wieder unter Volldampf. Seit mehreren Monaten liegen allein aus Deutschland mehr als 150.000 Ticketanfragen für die am Jahresende beginnende Tour vor.
Stockholm hat uns naschen lassen, und wir haben noch immer den süßen Geschmack der reifen Früchte im Mund... Um unser und Euer Wohl machen wir uns nun keine Sorgen mehr.»
Yellow Raven (18.04.2009)
RAMMSTEIN-Ը ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ - ՍԿՍՎՈՒՄ Է ՆԱԽՆԱԿԱՆ ՎԱՃԱՌՔԸ
2009-ի Հունիսի 12-ին, միմիայն www.rammsteinshop.de-ում մեկնարկում է Rammstein-ի 2009 թվականի գերմանական համերգների տոմսերի նախնական վաճառքը։
Բոլոր մյուս եւրոպական ոչ Գերմանիայի համերգների համար մենք շուտով կհրապարակենք նախնական վաճառք մասին եւ կհղենք այդ երկրների նախնական վաճառքների դրամարկղերին։
Խնդրում ենք տեղեկացված եղեք.
Գերմանիայի համերգների տոմսերը վաճառվելու են միայն www.rammsteinshop.de-ում։
Այլ տեղերից ձեռք բերված տոմսերի համար ոչ մի պատասխանատվություն չկա։
Այստեղ Դուք կտեսնեք բոլոր շրջագայության օրերը.
Աղբյուր` Rammstein.de
Ռամշ, Ռամշտայնը Հայաստան հյուրախաղերի գալու ա՞:
Իսկ եթե ոչ, մեր ինչին ա պետք իմանալ, թե որ օրն ա Պրագայում ելույթ ունենալու, որ օրը Կոպենհագենում ու որ որը Կատովիցեում...
Պատկերացնու՞մ ես էս բաժնում ինչքան խումբ կա, բոլորի հյուրախաղերի մասին ինֆորմացիա դնեմ Ակումբը ինչ օրի կընկնի...
I may be paranoid but no android!
Շատ լավ եմ վերաբերվում
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 28.05.2009, 23:17:
Հարգելի ժողովուրդ, նոր սինգլի մասին տեղեկություն կա, մի հատ նայեք ԱՅՍՏԵՂ, թեմայի վերջին գրառումը կարդացեք, կարող է հետաքրքրի։
Կրկին առաջընթաց է արձանագրում պաշտոնական կայքը։ Տեղեկացվում է, որ նոր տեսահոլովակի նկարահանումն ավարտվել է։ Ալբոմում կլինեն, ինչպես միշտ 11 նոր երգ։ Պաշտոնական կայքը նաեւ տեղադրել է նոր նկարներ, որոնք կարելի է գտնել այստեղ։
ՀԳ. Էն լենինի նկարը քանդում ա չէ՞...
Ռուֆուս (15.08.2009)
Ռուֆուս (02.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ