User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Լեթարգիական քուն

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լեթարգիական քուն

    Ասում են Լեթարգիական քունը նույն բանը չէ, ինչ որ` կլինիկական մահը: իսկ ի՞նչ տարբերություն կա սրանց միջև:
    Մի տեղ կարդացել եմ հայտնի գրող Գոգոլի մասին, որը կանխազգացել էր, որ պիտի ընկնի լեթարգիկ քնի մեջ: Այդ մասին պատմել էր ընկերներին, գրել ու զգուշացրել իր կտակում այն մասին, որ «մեռնելուց» հետո չթաղեն իրեն` մինչև չտեսնեն մարմնի նեխումը: Բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձրել: Ենթադրյալ մահից երեք օր հետո թաղել էին: Իսկ կտակի ու կանխազգացման մասին հայտնի էր դարձել միայն այն ժամանակ, երբ գրողի աճյունը որոշել էին տեղափոխել ուրիշ գերեզմանատուն: Դագաղի մեջ` դին շրջված էր եղել:

  2. #2
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Նման է կլինիկական մահին, բայց այս դեպքում մարդու մոտ լռիվ բացակայում են կյանքի նշանները, խորը քուն, որը հավասար է մեռած վիճակի... Շատ դեպքերում մարդկանց թաղում են, չիմանալով որ լեթարգիական քուն է ու տվյալ մարդը զարթնելով արդեն հարմարավետ դգաղի մեջ` բռռռռռռռ տանջամահ լինելով , մահանում է: Շատ տխուր վիճակ է:
    Чеширский КотЭ

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,714
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են Լեթարգիական քունը նույն բանը չէ, ինչ որ` կլինիկական մահը: իսկ ի՞նչ տարբերություն կա սրանց միջև:
    Մի տեղ կարդացել եմ հայտնի գրող Գոգոլի մասին, որը կանխազգացել էր, որ պիտի ընկնի լեթարգիկ քնի մեջ: Այդ մասին պատմել էր ընկերներին, գրել ու զգուշացրել իր կտակում այն մասին, որ «մեռնելուց» հետո չթաղեն իրեն` մինչև չտեսնեն մարմնի նեխումը: Բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձրել: Ենթադրյալ մահից երեք օր հետո թաղել էին: Իսկ կտակի ու կանխազգացման մասին հայտնի էր դարձել միայն այն ժամանակ, երբ գրողի աճյունը որոշել էին տեղափոխել ուրիշ գերեզմանատուն: Դագաղի մեջ` դին շրջված էր եղել:
    Վույ, փշաքաղվեցի...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման է կլինիկական մահին, բայց այս դեպքում մարդու մոտ լռիվ բացակայում են կյանքի նշանները, խորը քուն, որը հավասար է մեռած վիճակի... Շատ դեպքերում մարդկանց թաղում են, չիմանալով որ լեթարգիական քուն է ու տվյալ մարդը զարթնելով արդեն հարմարավետ դգաղի մեջ` բռռռռռռռ տանջամահ լինելով , մահանում է: Շատ տխուր վիճակ է:
    Հա, իմ իմանալով էլ է լեթարգիկ քունը ճիշտ էդպիսին...
    Հայրս Ղարաբաղում մի մարդու էր ճանաչում, որի քույրը պարբերաբար էդպես լեթարգիկ քնի մեջ էր ընկնում, ինքն էլ հասակով կին էր, կարծեմ մի 60–ն անց, ու իր ընտանիքի անդամներն արդեն գիտեին, նման դեպքերում ուղղակի հանգիստ էին թողնում, որ քնի, մինչև ժամանակը լրանա, զարթնի։ Կարծեմ ասում էին՝ կարող էր, ասենք, մի երկու շաբաթ էդպես քնած մնալ...

    Ընդհանրապես հայրս պատմում էր, որ Ղարաբաղում լեթարգիկ քնի դեպքերի մասին շատ է լսել։ Օրինակ, մի անգամ մի փոքր տղա իբր մահացել էր, արդեն դագաղի մեջ դրած տանում էին թաղելու, մեկ էլ հանկարծ վեր է կացել, դագաղի մեջ նստել... Պատկերացնու՞մ եք։ Դրանից հետո թաղման սեղանը քեֆի սեղան են դարձրել , դե, պատկերացրեք, թե ոնց ուրախացած կլինեն ծնողներն ու հարազատները։

    Բայց, ցավոք, ոչ բոլոր դեպքերն են այսպիսի երջանիկ ավարտ ունենում, քանի որ ոչ բոլոր լեթարգիկ քնով քնածներն են ժամանակին զարթնում, որ փրկվեն թաղվելուց... Մի դեպք էլ գիտեր հայրս, երբ մի աղջիկ մահացել է, թաղել են։ Դրանից հետո մայրը երազ է տեսել, որ Աղջիկն իրեն կանչում է, ասում, որ կենդանի է, ու խնդրում է գալ, իրեն ազատել դագաղից։ Կինն անհանգստացած պատմում է ամուսնուն, հարազատներին, բայց նրանք լորջ չեն ընդունում, բայց երբ կինը մի քանի գիշեր շարունակ նույն երազն է տեսնում, որոշում են, այնուամենայնիվ, գնալ, տեսնել... Դագաղը բացում են, ու տեսնում՝ աղջիկը դագաղում շուռ է եկած, դեմքն արյունոտ, մազերն էլ պոկոտած... Փաստորեն, ուշքի էր եկել, բայց իրեն այդ վիճակում հայտնաբերելով՝ Աստված գիտի, թե ինչ ցնցում էր ունեցել, ու, բնականաբար, մահացել էր արդեն... Իրոք սարսափելի է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման է կլինիկական մահին, բայց այս դեպքում մարդու մոտ լռիվ բացակայում են կյանքի նշանները, խորը քուն, որը հավասար է մեռած վիճակի... Շատ դեպքերում մարդկանց թաղում են, չիմանալով որ լեթարգիական քուն է ու տվյալ մարդը զարթնելով արդեն հարմարավետ դգաղի մեջ` բռռռռռռռ տանջամահ լինելով , մահանում է: Շատ տխուր վիճակ է:
    Հիմա տենց բան անհնարա... Մարդուն թաղելուց առաջ հերձում են ու մեջը համարյա օրգան չի մնում... էլ Որտե՞ղից կենդանանա
    Loading your personal settings....

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,714
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա տենց բան անհնարա... Մարդուն թաղելուց առաջ հերձում են ու մեջը համարյա օրգան չի մնում... էլ Որտե՞ղից կենդանանա
    Դե, ոչ բոլորին են հերձում։ Բայց ճիշտ ես, ներկա պայմաններում, երբ համարյա բոլորին հերձում են, լեթարգիկ քնով քնածները գրեթե հնարավորություն չեն ունենա արթնանալու... Ու, ի դեպ, երևի պատահական չի, որ իմ պատմածները գյուղերում են եղել, իսկ էնտեղ հիմնականում չեն հերձում մեռածներին...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    էսի կատալեպսիայի հետ կապ ունի՞…
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,714
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    էսի կատալեպսիայի հետ կապ ունի՞…
    Կատալեպսիան ի՞նչ է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Շարժողական խանգարում, հիվանդը կարող է տեսնել և լսել, սակայն շարժվել չի կարող, առաջին հայացքից մահացածի տպավորություն է թողնում… առաջանում է, ինչքան գիտեմ, նյարդային համակարգի գործունեության խանգարումից… ավելին չգիտեմ
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  9. #9
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու, ի դեպ, երևի պատահական չի, որ իմ պատմածները գյուղերում են եղել, իսկ էնտեղ հիմնականում չեն հերձում մեռածներին...
    Ճշմարիտ ես: Լեթարգիկ քնի դեպքեր շատ են նկատվել մանավանդ աղետների կամ պատերազմների ժամանակ: Ասում են այդ ժամանակ մարդու օրգանիզմն ինքն իրեն ինքնապաշտպանության նպատակով գցում է այդ վիճակի մեջ` սթրեսներին ու վտանգներին դիմանալու համար: Մի հետաքրքրիր գրվածք էր վերջերս ձեռքս ընկել, որտեղ պատմվում էր, որ սրանից մի հիսուն տարի առաջ, կարծեմ Ռուսաստանի ինչ-որ գյուղում, պատերազմի ժամանակ հապճեպ, անկանոն սարքած մի գերեզմանոց որոշել են տեղափոխել: ՈՒ պարզվել է, որ մահացածների մոտ 70%-ը շրջված է եղել: Գիտնականներն էլ այդտեղից հետևություն էին արել, որ մարդկության կեսից շատը մահանում է չհասկացված լեթարգիկ քնի արդյունքում: Բայց հիմա չգիտեմ, դա ապացուցված կարելի է համարե՞լ, թե՞` ոչ:
    Իսկ մեր օրերում, էլի ազգությամբ ռուս մի կին, կարողանում է ուզած ժամանակ ինքն իրեն գցել լեթարգիկ քնի մեջ ու ուզած ժամանակ արթնանալ: Դե եթե մեկը դա կարող է, ինչու՞ չենթադրել, որ ամենքն էլ կարող են:
    Էլի մի հրաշք` մարդու աներևակայելի հնարավորությունների մասին, որն իր գոյության միլիոնավոր տարիների ընթացքում, դեռևս չի կարողանում բացատրել ինքը` անճանաչելի մարդ արարածը…

  10. #10
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,726
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ պարզվել է, որ մահացածների մոտ 70%-ը շրջված է եղել: Գիտնականներն էլ այդտեղից հետևություն էին արել, որ մարդկության կեսից շատը մահանում է չհասկացված լեթարգիկ քնի արդյունքում:
    Հերիք ա վախացնեք
    Հիմա մարդ պիտի երազի մի ինչ-որ այլանդակ հիվանդությունից մեռնել, մենակ թե հաստատ իմանան, որ ինքն էլ չկա, նոր թաղեն... Լեղիս ջուր կտրեց այ մարդ:
    Էս ի՜նչ մեկը մեկից ընտիր թեմաներ եք բացում, երեխեք, ճիշտ է, հետաքրքիր է, բայց վախացնում եք. իրար հետևից մեռելապաշտությունը կարդացի ու սա... մարդ եմ չէ՞ բա որ ընկնեմ լեթարգիկ քնի մեջ...

  11. #11
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերիք ա վախացնեք
    Հիմա մարդ պիտի երազի մի ինչ-որ այլանդակ հիվանդությունից մեռնել, մենակ թե հաստատ իմանան, որ ինքն էլ չկա, նոր թաղեն... Լեղիս ջուր կտրեց այ մարդ:
    Էս ի՜նչ մեկը մեկից ընտիր թեմաներ եք բացում, երեխեք, ճիշտ է, հետաքրքիր է, բայց վախացնում եք. իրար հետևից մեռելապաշտությունը կարդացի ու սա... մարդ եմ չէ՞ բա որ ընկնեմ լեթարգիկ քնի մեջ...
    Ըհը~ն, կակռազ իրար հետեւից կարդալով էդ երկու թեմաները, հասկացար, չէ, թե ինչու համար են մարդկանց 3 օր պահում` նոր թաղում? Որ համոզվեն, լեթարգիապես քնած է, թե ոնց? Հայերի մոտ ամեն բան հաշվարկած ա!
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  12. #12
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերիք ա վախացնեք
    Հիմա մարդ պիտի երազի մի ինչ-որ այլանդակ հիվանդությունից մեռնել, մենակ թե հաստատ իմանան, որ ինքն էլ չկա, նոր թաղեն... Լեղիս ջուր կտրեց այ մարդ:
    Էս ի՜նչ մեկը մեկից ընտիր թեմաներ եք բացում, երեխեք, ճիշտ է, հետաքրքիր է, բայց վախացնում եք. իրար հետևից մեռելապաշտությունը կարդացի ու սա... մարդ եմ չէ՞ բա որ ընկնեմ լեթարգիկ քնի մեջ...
    Չէ բայց, Լիլ, պատկերացրու ուզածդ ժամանակ կարողանայիր քեզ անջատել, սթրեսներից կամ չգիտեմ ինչ- ինչ դժվարություններից ազատվել, հետո երբ ուզենայիր` արթնանայիր, ինչ հավես կլիներ չե՞:
    Դեռ լավ է օրը ցերեկով եմ գրել, բա որ գիշերը քնելուց առաջ կարդայիր:

  13. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,726
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ բայց, Լիլ, պատկերացրու ուզածդ ժամանակ կարողանաս քեզ անջատես, սթրեսներ կամ չգիտեմ ինչ- ինչ դժվարություններից ազատվես, հետո երբ ուզենաս` արթնանաս, ինչ հավես կլինի չե՞:
    Դեռ լավ է օրը ցերեկով եմ գրել, բա որ գիշերը քնելուց առաջ կարդայիր:
    Շատ հավես կլինի, եթե չհասցնեն թաղել
    արթնանաում ես ու... վաաաաայ

  14. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Որքան գիտեմ կլինիկական մահը լինում է հիվանդության դեպքում, վիրավորների վիրահատության ժամանակ և այլն, երբ սիրտը շատ կարժ ժամանակով կանգնում է, ապա նորից, հաճախ բժշկական միջամտության արդյունքում նորից աշխատում է ու մարդը վերակենդանանում է։
    Իսկ կլինիկական մահը երկարատև է լինում՝ օրեր, ամիսներ, տարիներ։ Լեթարգիկ քնի դեպքում մարդը չի մեռնում, բայց կենսական պրոցեսները խիստ պասիվանում են։ Արդյունքում մարմինը չի քայքայվում, բայց կենդանության այլ նշաններ էլ չեն նկատվում։
    Ժամանակակից գիտությունը դեռևս չի պարզել դրա պատճառը։ Ու հստակ միջոցներ էլ չունեն էդ վիճակը հայտնաբերելու։

    Հայրս ժամանակին լեթարգիայի վերաբերյալ ուսումնասիրություններ էր անում, շրջելով Ղարաբաղի տարբեր բնակավայրերից փաստեր էր հավաքում։
    Ու պարզվեց որ շատ տարածված երևույթ է Ղարաբաղում։ Փաստերի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ լեթարգիկ քնի ժամանակ, երբ հարազատները չիմանալով թաղում են քնածին, որպես կանոն քնած մարդը հարազատների երազի մեջ գալիս է ու ասում. «մեռած չեմ, ինչո՞ւ եք թաղել, հանեք ինձ այստեղից»։ Բայց սովորաբար անգրագետ ժողովուրդը, չհասկանալով ու չհավատալով դրանց, տերտերների ու գուշակների «օգնությամբ» նման երազները մեկնաբանում են որպես սատանայական միջամտություն ու չեն գնում իրենց թաղած հարազատին հանելու։
    Բայց հայրս մի քանի այդպիսի դեպքեր էր գտել, երբ հարազատները չդիմանալով անընդհատ կրկնվող երազներին, ի վերջո գնացել բացել էին դագաղն ու հայտնաբերել հարազատի դագաղի մեջ շուռ եկած, ինքն իրեն ճանկռոտած դիակը։
    Կարծեմ մի դեպք էլ կար, որ թաղելուց դագաղը լավ չէին մեխել ու խորը չէին թաղել ու թաղվածը արթնանալով կարողացել էր դուրս գալ գերեզմանից, մտել էր գյուղամեջ, մարդիկ լեղաճաք էին եղել։

    Հայրս նույնիսկ մի գյուղ էր գտել, որտեղ սովորույթ կար, որ մահացածների սիրտը բզով ծակում էին ու նոր թաղում, ըստ իրենց խոսքերի. «որպեսզի մահացածը հարազատներին երազներով չվախացնի»։ Ըստ երևույթին այդ գյուղում հաճախ էին լեթարգիայի դեպքեր լինում, գյուղացիք էլ բեխաբար լինելով դրա մասին, մեռած համարելով թաղում էին, ու արդյունքում կենդանի թաղված մարդը հաճախ տնեցիքի երազում գալիս էր, ասում, որ մեռած չի, հարազատներին անհանգստացնում։ Գյուղացիք էլ նկատել էին՝ որ մեռածի սիրտը ծակում ես, էլ երազում չի գալիս։ Այսինքն՝ իրականում սպանում էին։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեթարգիական քուն

    Ինչ վերաբերում է լեթարգիկ քնի վիճակը հայտնաբերելուն, մի անգամ մի շատ հին՝ կարծեմ 19–րդ դարի սկզբներին կամ ավելի վաղ հրատարակված հայերեն գիրք էի կարդում, չեմ էլ հիշում անունը, բայց մեջը հանդիպեցի լեթարգիկ քնածին մեռածից տարբերելու մի ժողովրդական մեթոդի նկարագրության։ Մի քիչ դաժանա, բայց դե…
    Եթե շիկացած երկաթը կպցնես լեթարգիկ քնի մեջ ընկած մարդու մաշկին, այրվելուց բշտիկներ կառաջանան, մինչդեռ մահացածի դեպքում բշտիկներ չեն առաջանում։ Բայց չգիտեմ, թե ինչքանով է ճիշտ։ չեմ փորձել
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քուն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 123
    Վերջինը: 04.01.2020, 01:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •